twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հայաստանը վազում է դեպի Արեւմուտք, բայց կընկնի Իրանի գիրկը Շերեշևսկին՝ Զանգեզուրի միջանցքի մասին

16 Փետրվարի 2023 17:11

Զանգեզուրի միջանցքը կօգնի Ադրբեջանի «մայրցամաքային» մասը կապել Նախչըվանի Ինքնավար Հանրապետության (ՆԻՀ), իսկ այնուհետև նաև Թուրքիայի հետ։ Դա Բաքվին թույլ կտա խուսափել Իրանից կախվածությունից, որի տարածքով է իրականացվում ՆԻՀ-ի հետ կապը։ Ադրբեջանի ամենամոտ ռազմաքաղաքական և տնտեսական դաշնակից Թուրքիան այս միջանցքի օգնությամբ՝ ընդհանուր տարածքում մինչև հենց Չինաստան առևտուր զարգացնելու նպատակով կամուրջ կստեղծի։ Միջանցքը թույլ կտա նաև ազատվել Իրանից կախվածությունից և իրականացնել Կենտրոնական Ասիայի շուկաներ ինքնուրույն դուրս գալը։

Ռուսաստանի միջնորդությամբ 2020 թվականի նոյեմբերի 10-ին կնքված Ղարաբաղում հրադադարի մասին հայտարարության մեջ ասվում է, որ «տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը պետք է ապաշրջափակվեն»։ Դրա պայմաններին համաձայն՝ Հայաստանը պարտավորվել է երաշխավորել անխոչընդոտ անցում տարածաշրջանի երկրների միջև, իսկ ռուս սահմանապահները պարտավորվել են հետևել դրան։

Ռուսաստանը Զանգեզուրի միջանցքի դեմ ոչինչ չունի։ Այն նրա համար շատ հարմար է, քանզի Մոսկվային կտա ուղիղ ցամաքային հասանելիություն դեպի Թուրքիա։ Հակառուսական պատժամիջոցների մեծամասնությանը չմիացած այս երկրի հետ հարաբերությունները Կրեմլի աչքում դառնում է չափազանց կարևոր, քանի որ Թուրքիան վերածվում է ռուսական կապիտալի համար դարպաս դեպի արտաքին աշխարհ։ Երկրների միջև ապրանքաշրջանառությունը վերջին մեկ տարվա ընթացքում, որոշ աղբյուրների համաձայն՝ գրեթե կրկնապատկվել է։ Եթե ռուս խաղաղապահները վերահսկեն այս երթուղին, կամ, համենայնդեպս մասնակցեն դրա վերահսկողությանը, ապա Ռուսաստանին դա, ըստ երևույթի, ձեռնատու է։

Սակայն Թեհրանում ու Երեւանում մտախավություն կա, որ ադրբեջանական, կամ ռուսական ուժերի կողմից վերահսկվող Զանգեզուրի միջանցքը Իրանը կառանձնացնի Հայաստանից։ Վերջինս, իր հերթին, փաստորեն կզրկվի Իրանի պոտենցիալ ռազմական աջակցությունից։ Իրանցիների համար սա ոչ միայն աշխարհաքաղաքական, այլեւ տնտեսական խնդիր է։ Գտնվելով պատժամիջոցների տակ՝ Թեհրանը հայկական ընկերություններն ու ձեռնարկությունները օգտագործում է Եվրամիության երկրների հետ առևտրի համար՝ շրջանցելով պատժամիջոցները։

Զանգեզուրի միջանցքը «կդառնար աշխարհաքաղաքական աղետ Իրանի համար», - պնդում է Բեռլինի SWP վերլուծական կենտրոնի իրանցի գիտաշխատող Համիդռեզա Ազիզին: Իր հերթին, Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադաշխան Զոհուրին վերջերս Զանգեզուրի միջանցքի մասին ասել է հետևյալը. «Իրանն ու Հայաստանը թույլ չեն տա որևէ միջանցքի ստեղծում։ Իրանը և Հայաստանը եղել են և կլինեն հարևաններ։ Իհարկե, կարելի է նկատել որոշ խորամանկություններ, խոսում են ինչ-որ այսպես կոչված միջանցքների մասին։ Սակայն Իրանն ու Հայաստանը թույլ չեն տա, որ նման միջանցք ստեղծվի։ Դրանով հանդերձ, մենք չպետք է սպասենք, որ ինչ-որ մեկը հանդես գա, օրինակ, միջանցք ստեղծելու գաղափարով, որպեսզի հետո որոշենք, թե ինչ դիրքորոշում ենք դրսևորելու։ Մենք չպետք է թույլ տանք դա։ Երկու երկրները պետք է նախաձեռնություն դրսևորեն, պարզաբանեն, թե ինչ նոր գործողություններ ու քայլեր պետք է ձեռնարկել»։

Ավելի վաղ Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ միջանցք ստեղծելու փորձերը նրա համար հանդիսանում է կարմիր գիծ։ Օդում իրանա-ադրբեջանական պատերազմի վտանգ է կախվել։ Նման հակամարտության դեպքում Ադրբեջանի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքած Թուրքիան չի կարող մի կողմ կանգնել։

Ռուսաստանը, որը համագործակցում է և՛ Իրանի, և՛ Թուրքիայի հետ, և որը խորապես ներգրավված է Ուկրաինայի իրադարձություններում, ամենայն հավանականությամբ, չի միջամտի։ Ինչ վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին, ապա Ռուսաստանը զորքեր է պահում ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածքում և իր զինվորականներին (խաղաղապահ ուժեր) տեղակայել է Ադրբեջանի ղարաբաղյան տարածաշրջանում, ինչը Բաքվին թույլ չի տալիս այս տարածաշրջանը ամբողջությամբ վերադարձնել իր վերահսկողության տակ, թեև Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքը: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը սերտ տնտեսական կապեր ունի Ադրբեջանի հետ և ոչ վաղ անցյալում նրան մատակարարել է զենքի հսկայական խմբաքանակներ։ Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությունը նպաստում է նաև Մոսկվայի ոչ թշնամական վերաբերմունքին Թուրքիայի ամենամոտ դաշնակցի՝ Բաքվի նկատմամբ։ Այսինքն, թեև Մոսկվան հանդիսանում է Հայաստանի ռազմական դաշնակից՝ նա թշնամաբար չի տրամադրված Ադրբեջանի նկատմամբ։ Սա նշանակում է, որ Մոսկվան ցանկություն չունի Զանգեզուրի պատճառով միջամտել Իրանի և Հայաստանի հետ ադրբեջանա-թուրքական բլոկի հնարավոր հակամարտությանը։

Նման դեպքում տեղին է հարցնել՝ որքանո՞վ է հավանական Հայաստանի և Իրանի միջև ռազմաքաղաքական դաշինքի ի հայտ գալը։ Եթե նման բլոկ ստեղծվի, ապա այն հավանաբար կապված կլինի իրանական զենքի մատակարարման հետ (այսօր Հայաստանը զենք է գնում հիմնականում Հնդկաստանից)։ Նման որոշումը կարող է հանգեցնել Հայաստանի մեկուսացմանը Արևմուտքում, քանի որ իրանական առևտրի վրա պատժամիջոցներ են դրված։ Նույնիսկ այսօր, հայկական քաղաքականության ողջ բազմավեկտոր բնույթով հանդերձ, ի դեմս Ռուսաստանի և Իրանի այդ երկրի երկու հիմնական դաշնակցի առկայությունը նրան որոշակիորեն թունավոր է դարձնում Արևմուտքի աչքում: Հայ-իրանական ռազմական դաշինքի ի հայտ գալու դեպքում՝ Հայաստանը կարող է վերածվել Արևմուտքում պերսոնա նոն գրատայի։

Թուրք լրագրող Ամբերին Զամանը այս առնչությամբ նշում է. «Փաշինյանը իր գզգզված բանակի վերականգնման խիստ անհրաժեշտություն ունի։ Ռուսաստանը անվանապես հանդիսանում է Հայաստանի հիմնական մատակարար, բայց, ըստ հաղորդագրությունների, նա մինչև հիմա դեռ չի մատակարարել հարյուրավոր միլիոն դոլարների զենք, որը, համենայն դեպս, ինչպես պնդում է հայկական կողմը՝ վճարվել է Երևանի կողմից: Հնդկաստանը միակ երկիրն է, որը զենք է վաճառում Հայաստանին, հիմնականում այն պատճառով, որ նրա երդվյալ թշնամի Պակիստանը հանդիսանում է Ադրբեջանի դաշնակիցը։ Իրանը կարող էր դառնալ Հայաստանի համար զենքի կարևոր մատակարար։ Սակայն, Թեհրանից նման մատակարարումների ամենափոքր ակնարկը կարող է առաջացնել Արևմուտքի պատժամիջոցները այն ժամանակ, երբ երեք միլիոնանոց փոքր ժողովուրդն ավելի խոցելի է, քան երբևէ 1991 թվականին Մոսկվայից անկախություն հռչակելուց հետո: Իրանական զենքի ձեռքբերումը «մեր օրակարգ չի մտնում», - «Al-Monitor» պարբերականին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Կոստանյանը»։

Այնուամենայնիվ, Իրանի հետ ռազմաքաղաքական դաշինքը Երևանում կարող էր դիտարկվել, որպես Արևմուտքի երկրների վրա հենվելու փորձերին Երևանի իրատեսական այլընտրանք։ Ոչ Ֆրանսիան, ոչ էլ ԱՄՆ-ը զորք չեն ուղարկի Հայաստանի շահերը պաշտպանելու համար։ Թուրքիան ՆԱՏՕ-ի համար, որպես գործընկեր և դաշնակից մեծ նշանակություն ունի, հատկապես Ուկրաինայում իրադարձությունների ֆոնին։ Արևմուտքում ոչ ոք Հայաստանի և Զանգեզուրի միջանցքի համար չի կռվի թուրք-ադրբեջանական դաշինքի հետ, հատկապես ժամանակակից պայմաններում։ Տեսականորեն, Արևմուտքը կարող է այդ միջանցքի ստեղծման փորձերի համար Ադրբեջանին պատասխանել պատժամիջոցներով։ Բայց քանի որ Ադրբեջանը հանդիսանում է Թուրքիայի դաշնակիցը, նա, հնարավոր է, տիրապետում է պատժամիջոցներից որոշակի անձեռնմխելիության։ Բացի դրանից, Արևմուտքը զգուշանում է Ադրբեջանի կողմից մատակարարվող էներգառեսուրսների գների աճից, և դա նույնպես նվազեցնում է լուրջ պատժամիջոցների հավանականությունը։

Այսպիսով, Երեւանի ընտրած կուրսի շրջանակներում ի հայտ է գալիս հայ-իրանական միություն ստեղծելու հավանականություն։ «Միակ իրական տարբերակը, որը կա Թեհրանի մոտ և որի վրա նա աշխատում է՝ դա Ադրբեջանի դեմ Հայաստանին աջակցելու իր ավանդական քաղաքականությանը վերադառնալն է»,- ասել է Ազիզին։ - «Ես նույնիսկ չեմ բացառում նրա հնարավորությունը, որ Իրանը կարող է Հայաստանին զինել անօդաչու սարքերով և այլն».

Հայաստանի ղեկավարությունը ամենևին էլ հիացմունքի մեջ չէ իրադարձությունների նման շրջադարձից։ Նա Արևմտյան Եվրոպային և Ամերիկային նայում է որպես ցանկալի գործընկերների, բայց զոռով բարի չես լինի:

Ադրբեջանցի փիլիսոփա Թեյմուր Դաիմին այդ առնչությամբ նկատել է. «Իրանի հետ դաշինքը հնարավոր է։ Բայց Հայաստանը դրան կգնա միայն լինելով հուսահատության եզրին։ Դիմելով այդ դաշինքին՝ նա իր համար խնդիրներ կստեղծի Արևմուտքի հետ համակարգային, այսինքն՝ համապարփակ մերձեցման հարցում։ Իրանը այնուամենայնիվ Արևմուտքի կողմից դիտվում է որպես հիմնականում թունավոր պետություն»:

Սակայն Հայաստանը արդեն գտնվում է հուսահատության եզրին։ Այդ հոդվածի հեղինակը դեռ մի քանի տարի առաջ՝ 44-օրյա պատերազմից առաջ, զգուշացրել էր, որ այդ ընտրությունը, որը իրենց համար նկարում են հայ քաղաքական գործիչները՝ ընտրությունը Մոսկվայի և Փարիզի (կամ Մոսկվայի և Վաշինգտոնի) միջև, ամենայն հավանականությամբ կեղծ է հանդիսանում։ Հայաստանի նկատմամբ Արեւմուտքի հետաքրքրությունը մեծ չէ, իսկ Թուրքիան (Ադրբեջանի ամենամոտ դաշնակիցը) բացառիկ կարեւոր է ՆԱՏՕ-ի համար։ Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա նա մինչև ինչ-որ աստիճանի աջակցում է Հայաստանին՝ չմոռանալով սեփական շահերի մասին, իսկ դրանք չեն հակասում Զանգեզուրի միջանցքի խնդիրներին։ Բացի դրանից, Մոսկվային չի կարող չնյարդայնացնել գունավոր հեղափոխության արդյունքում իշխանության եկած Փաշինյանը։ Հետևաբար իրադարձությունների արդյունքը կարող է լինել բոլորովին անսպասելի՝ Փարիզի փոխարեն Հայաստանին բերելով Թեհրան։

Caliber.Az
Դիտումներ: 250

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

110
21 Դեկտեմբերի 2024 11:19
2

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

95
21 Դեկտեմբերի 2024 12:29
3

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

94
21 Դեկտեմբերի 2024 13:32
4

Հայաստանի ռազմական դաշինքներ՝ Ֆրանսիա, Հնդկաստան և հունական հետք Բաքվի արձագանքը իրեն երկար սպասել չի տա

81
23 Դեկտեմբերի 2024 15:59
5

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

81
21 Դեկտեմբերի 2024 12:32
6

Նպատակը` իշխանությունը պահպանելն է Նիկոլ Փաշինյանի «խոստովանությունների» գինը

74
23 Դեկտեմբերի 2024 17:26
7

Շուշա ժամանած նախկին հարկադիր վերաբնակներին բնակարանների բանալիներ են հանձնվել

65
23 Դեկտեմբերի 2024 17:03
8

Ալիև. Ադրբեջանում կրոնական հողի վրա խտրականության և կոնֆլիկտների դեպքեր երբեք չեն եղել ԹԱՐՄԱՑՎԱԾ

55
23 Դեկտեմբերի 2024 12:45
9

Բայրամովը՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար խոչընդոտների մասին

47
23 Դեկտեմբերի 2024 18:31
10

Բաքուն և Բուխարեստը քննարկել են Deepfake-ի և ապատեղեկատվության դեմ պայքարը

37
21 Դեկտեմբերի 2024 10:51
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading