twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Հայաստանին ռուսական զենքի մատակարարումների վերսկսումը կխաթարի բանակցային գործընթացը» Դմիտրի Վերխոտուրովը՝ Caliber.Az-ի հետ կապի մեջ

22 Մայիսի 2023 15:16

Caliber.Az-ի հարցազրույցը՝ ռուսաստանցի միջազգային հարցերով փորձագետ Դմիտրի Վերխոտուրովի հետ։

- Դուք ինչպե՞ս կգնահատեիք Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպման արդյունքները, մասնավորապես, Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունը այն մասին, որ հաջողվել է կողմերին մոտեցնել խաղաղության պայմանագրի ընդհանուր տեսլականին։

- Իմ կարծիքով, դատելով քննարկվող փաստաթղթի վերնագրից, այս եռակողմ հանդիպմանը բացահայտ ինչ-որ բան տեղի է ունեցել եւ, հնարավոր է, նույնիսկ լուրջ տեղաշարժ է ձեռք բերվել։ Ես հնարավոր եմ համարում, որ կողմերը պայմանավորվել են՝ Բաքվի և Երևանի միջև լիարժեք խաղաղության պայմանագրի նախնական տարբերակի շուրջ։

-Այսինքն, խաղաղության մասին փաստաթղթի նախնական տարբերակը արդեն մայիսի 25-ին կքննարկվի՝ այնտեղ Մոսկվայում նախատեսված Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպմա՞նը։

- Կարծում եմ, այո։ Ենթադրում եմ, որ խաղաղության պայմանագրի տարբերակը արդեն քննարկվել է ԱԳՆ ղեկավարների երեկվա եռակողմ հանդիպմանը և, ըստ երևույթին, մանրամասն կքննարկվի արդեն ամսվա վերջին՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների առաջիկա հանդիպման ժամանակ։ Ուստի միանգամայն հավանական է, որ առաջիկա հանդիպման արդյունքում կարող է կայանալ խաղաղության պայմանագրի ստորագրում, եթե, իհարկե, կողմերը չունենան փաստաթղթի հետ կապված որեւէ առարկություններ։ Հաշվի առնելով մոտ ժամանակում խաղաղության պայմանագիրը կնքելու անհրաժեշտությունը՝ պայմանագիրը կարող է հետաձգվել միայն կարճ ժամանակով։

- Դուք արդյո՞ք արդյունավետ եք համարում Բրյուսելի և Վաշինգտոնի աջակցությունը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում։

- Ինչ վերաբերում է՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար նախատեսված եվրոպական ու ամերիկյան հարթակներին, ապա կարծում եմ, որ արեւմտյան դիվանագիտությունը չի կարող կարգավորել այդ հարցը եւ, համապատասխանաբար, դրա արդյունավետությունը շատ ցածր է։

- ՀԱՊԿ-ի առաքելությունը ի՞նչ ժամկետներում կարող է տեղակայվել հայ-ադրբեջանական պայմանական սահմանին։

- Իմ կարծիքով, ՀԱՊԿ-ի առաքելությունը կարող է հայ-ադրբեջանական սահմանին հայտնվել՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղ պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո։

- Որքանո՞վ է հավանական Հայաստանին ռուսական ռազմական մատակարարումների վերականգնումը։

- Հավանաբար, բոլոր ռազմական հարցերի լուծումը, այդ թվում նաև սպառազինության մատակարարումները հնարավոր է՝ միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Չի բացառվում, որ փաստաթուղթի մեջ կարող են ներառվել գործերի ռազմական կողմը սահմանող դրույթներ, և այսպիսով բոլոր հարցերը կարող են լուծվել ներգրավված բոլոր կողմերի բավարարման պայմաններում։ Ստեղծված իրավիճակում ես դա պատկերացմնում եմ, որպես ամենատրամաբանական, քանի որ խաղաղության պայմանագրի ստորագրումից առաջ Հայաստանին սպառազինության մատակարարման վերսկսումով հնարավոր է զայրացնել Ադրբեջանին և, համապատասխանաբար, խաթարել բանակցային գործընթացը։ Բայց կարծում եմ, որ ռուսական դիվանագիտությունը նման տարրական սխալներ թույլ չի տա։

- Հնարավոր եք համարում արդյո՞ք նոր ռազմական բախումներ Ադրբեջանի և Հայաստանի միջև։

- Ինչ որ փոքր բախումներ և փոխհրաձգություններ կարող են լինել, բայց լայնամասշտաբ պատերազմ և սահմանների վերաբաշխում քիչ հավանական է։ Առավել ևս, որ դա ձեռք չի տալիս Ռուսաստանին և տարածաշրջանի այլ երկրներին։

Caliber.Az
Դիտումներ: 374

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading