twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Հայաստան՝ Հարավային Կովկասում արտաքին ազդեցության գործիքներից մեկը» Էսեն Ուսուբալիևը՝ Caliber.Az-կայքում

18 Հունիսի 2024 20:16

Caliber.Az-ի հարցազրույցը՝ պատմական գիտությունների թեկնածու, միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ, ղրղզ քաղաքագետ Էսեն Ուսուբալիևի հետ։

— Հարավային Կովկաս և Կենտրոնական Ասիա։ Ձեր վերջին հարցազրույցներում դուք բազմիցս անդրադարձել եք մեր տարածաշրջանների անվտանգության հարցերին։ Այստեղ ի՞նչն է հանդիսանում մտահոգության աղբյուր և համագործակցության խթան։

— Այժմ Կենտրոնական Ասիայի համար Հարավային Կովկասի կայունությունն ու անվտանգությունը ձեռք է բերել լայնածավալ տրանսպորտային, առևտրատնտեսական նախագծերի իրականացման համար առանցքային նշանակություններից մեկը, որոնցում բազմապատիկ աճել է Կասպից ծովի, որպես տրանսպորտային առանցքային զարկերակներից մեկի դերը։ Մենք խոսում ենք Միջին միջանցքի, կամ էլ Կենտրոնական Ասիան և Ռուսաստանը Կասպից ծովով կապող բազմամոդալ միջանցքների մասին։ Այս կապակցությամբ, տարածաշրջանում ներքին կապերի ինտենսիֆիկացման հետ մեկտեղ ընդհանուր տարածքի անվտանգությունը ձեռք է բերում առանցքային նշանակություն։ Այսպիսով, խոսելով ընդհանուր տարածության անվտանգության ոլորտում առաջնահերթությունների մասին, ես առաջին հերթին կանվանեի պետությունների միջև չլուծված խնդիրներն ու ահաբեկչության և ծայրահեղականության սպառնալիքները։ Եվ դրանք և մյուսները բավականին հաճախ օգտագործվում են որպես իրավիճակի ապակայունության և պետությունների ներքին գործերին միջամտելու համար արտաքին ազդեցության գործիք։

Դրա հետ կապված, եթե պետություններից մեկի քաղաքականությունը, օրինակ՝ Հարավային Կովկասում, տանում է դեպի ապակայունացման, կամ խոչընդոտում է տրանսպորտային, առևտրարական և այլ հարաբերությունների զարգացման, ապա կարող ենք վստահորեն ասել, որ այդ քաղաքականության հետևում վերահսկողության ձգտում և ուրիշներին, գուցե արտաքին ուժերին ձեռնտու կանոններ և նորմեր պարտադրելու ցանկություն կա: Հարավային Կովկասը այս առումով շատ ավելի բարդ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական տարածություն է Կենտրոնական Ասիայի համեմատությամբ, ինչպես ներքին հակասությունների հաշվառմամբ, ուշադրություն դարձնելով նաև արտաքին գործոններին։

— Անդրադառնալով անվտանգության հարցերին, Դուք նկատի ունե՞ք Հայաստանը, որն հանդիսանում է ապակայունացնող գործոն Հարավային Կովկասում։

— Հայաստանը ներկայումս հանդիսանում է Կենտրոնական Ասիայի երկրների գործընկեր այնպիսի կազմակերպություններում, ինչպիսիք են ԱՊՀ-ն, ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ն։ Այս կազմակերպությունների աշխատանքի ամբողջականությունն ու արդյունավետությունը, ինչպես նաև ողջ եվրասիական տարածքում նախագծերի իրականացման հաջողությունը առանձնահատուկ նշանակություն է ներկայացնում այդ կազմակերպությունների բոլոր անդամների և գործընկերների համար։ Այս կապակցությամբ այս տարածքի բոլոր երկրները շահագրգռված են տնտեսապես զարգացած, քաղաքականապես կայուն և արտաքին քաղաքական առումով կանխատեսելի Հայաստանով։ Բայց Հայաստանի ղեկավարության քաղաքականությունը այժմ ներկայացնում է միանգամայն լուրջ և կոմպլեքսային վտանգ ոչ միայն հարևան երկրների, այլ նաև, առաջին հերթին, հենց հայ ժողովրդի համար, որն իր վրա է զգում Հայաստանի ղեկավարության քաղաքական կուրսի բոլոր դժվարությունները։

Բնականաբար, սա այն ցուցանիշն է, որ Հայաստանը ոչ միշտ է արտաքին քաղաքականության մեջ ինքնուրույն որոշումներ կայացնում և նրան կարելի է դիտարկել, որպես Հարավային Կովկասում արտաքին ազդեցության գործիքներից մեկը։ Եվ դա, անշուշտ, չի կարող դուր գալ ոչ միայն Ադրբեջանին ու Վրաստանին, այլ նաեւ Ռուսաստանին, Թուրքիային և Իրանին։ Հարկ է հիշեցնել, որ այս բոլոր երկրները, հանդիսանալով Հարավային Կովկասի անբաժանելի մասը, չեն ընդունում միջամտությունը տարածաշրջանի ներքին գործերին։

Վերջին շրջանում տագնապ է առաջացնում ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից դուրս գալու և ընդհանրապես իր քաղաքականությունը Արևմուտքի հետ մերձեցման ուղղությամբ արմատապես փոխելու Հայաստանի մտադրությունը։ Դրանով հանդերձ, ՆԱՏՕ-ի երկրների հետ ռազմական տեխնիկայի և սարքավորումների ստացման մասով ռազմաքաղաքական համագործակցության բացահայտ և երբեմն ցուցադրական զարգացումը ամենևին էլ չի նպաստում տարածաշրջանում խաղաղության և կայունության մթնոլորտին։ Ուրախալի է, որ Հայաստանի ղեկավարությունը այնուամենայնիվ հայտարարում է Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի ստորագրման և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղին։ Սա բազմաթիվ տրանսպորտային և տնտեսական նախագծերի իրականացման հույս է տալիս, որոնք այդ թվում նաև շոշափում են Կենտրոնական Ասիայի երկրներին։

— Ինչպիսի՞ն է Շուշայի և Ղարաբաղի հռչակագրերի դերը Հարավային Կովկասում անվտանգության ապահովման գործում։

— Ղարաբաղի և Շուշայի հռչակագրերի յուրահատկությունը կայանում է դրանց երկարաժամկետության և համապարփակ բնույթի և նշանակության մեջ ոչ միայն տարածաշրջանի, այլև ավելի լայն տարածքի համար։ Եվ եթե անդրադառնալ անվտանգության խնդիրներին, ապա դրանք հիմք են դնում համագործակցության և երկխոսության բաց միջազգային հարթակի համար, նպաստում են այն երկրների անվտանգությանն ու կայունությանը, որոնք շահագրգռված են դրանում։ Բայց եթե Շուշայի հռչակագրում անվտանգության հարցը հանդիսանում է առաջնահերթային և շոշափում է Ադրբեջանի և Թուրքիայի միջև գործընկերային փոխգործակցությանը առավելապես Հարավային Կովկասում, ապա Ղարաբաղի հռչակագրի ստորագրումը հնարավորություն է տալիս նախանշել թուրքական ինտեգրման հետագա զարգացման ուղղությունները։ Մասնավորապես, դա վերաբերում է նաև ֆինանսական, տրանսպորտային, տնտեսական, պաշտպանական, արդյունաբերական, հումանիտար, կրթական և մշակութային ոլորտներում համագործակցությանը։ Բայց դա առաջին հերթին այնուամենայնիվ վերաբերում է առևտրային միջանցքներին և առևտրային հարաբերությունների զարգացմանը ողջ թյուրքական աշխարհում։ Այս իրողություններում անվտանգության հարցերը ձեռք են բերում շատ ավելի մեծ մասշտաբներ և առանձնահատկություններ, և դրանք կատարելագործվելու են առաջին հերթին կապի և տրանսպորտային տարանցման հարցերում թուրքական տարածքի ինտեգրման չափով:

— Ձեր հարցազրույցներից մեկում Դուք Ռուսաստանին և Չինաստանին անվանեցիք մեր երկու տարածաշրջանների համար ամենաբնական գործընկերներ։ Ինչու՞ հատկապես նրանք:

— Եթե մենք խոսում ենք Եվրասիայի աշխարհաքաղաքականության մասին, ապա Ռուսաստանի և Չինաստանի գործոնը անհնարին է անտեսել, ինչպես, փաստորեն ինքնին մայրցամաքի երկրների, այնպես էլ նրանց կողմից, ովքեր կցանկանան այստեղ ներկա գտնվել և իրականացնել իրենց նախագծերն ու նախաձեռնությունները։ Դրանով հանդերձ, արտաքին ուժերի համար, ինչպիսիք են ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Ճապոնիան, Հարավային Կորեան, տարօրինակ կլիներ ջանքեր գործադրել տարածաշրջանում՝ առանց հաշվի առնելու այդ երկրների ազդեցությունը։ Հարավային Կովկասի համար, հնարավոր է, որ Չինաստանի գործոնը այնքան էլ ուժեղ չի զգացվում աշխարհագրական հեռավորության պատճառով, բայց այստեղ ներկա է ազդեցության մեկ այլ պատմական գործոն՝ Իրանը, որը պատմության մեջ ազդել է և՛ Կենտրոնական Ասիայի, և՛ Հարավային Կովկասի մշակութային, կրթական, կրոնական և էթնիկական բնույթի ձևավորման վրա, և դա բացարձակապես անհնար է անտեսել։ Մյուս հարցը նրանում է, թե Իրանը ինչպես է իրականացնելու իր պատմական ու ժամանակակից հնարավորությունները։ Միգուցե մենք դա կիմանանք միջնաժամկետ հեռանկարում, այն բանի հաշվառմամբ, որ հիմա ուժեղանում է Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի միջև տարածաշրջանային և գլոբալ փոխգործակցությունը։ Եվ մեր երկրները պետք է մտածեն իրենց դերի մասին՝ հաշվի առնելով Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում այդ երկրների միջև կառուցվող համագործակցության և փոխգործակցության ձևերը։ Այս համատեքստում Ադրբեջանի շահագրգռվածությունը՝ ՇՀԿ-ին, BRICS-ին անդամակցելու, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի երկրների խորհրդատվական հանդիպմանը մասնակցելու հարցում շատ պրագմատիկ մոտեցում է բոլոր առումներով։ Եվ, իհարկե, այս առումով կարևոր ուղենիշ է հանդիսանում Բաքվի և Պեկինի միջև Ռազմավարական գործընկերության հռչակագրի ստորագրումը։

— Վերջերս ԱՄՆ-ը հայտարարել է՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը նպաստելու իր ակտիվ ցանկության մասին։ Այստեղ Վաշինգտոնը ի՞նչ նպատակներ է հետապնդում։

— Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի կնքումը հանդիսանում է Հարավային Կովկասի գործերին ակտիվորեն ներգրավված ցանկացած երկրի արտաքին քաղաքականության գերատեսչության «նվիրական ցանկություն»։ Քանի որ այն երկիրը, որը կապահովի Հարավային Կովկասի համար պատմական պայմանագրի կնքումը պետական սահմանների ճանաչմամբ, ինչպես նաև նպաստի Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացմանը, ոչ միայն հավերժ կգրագրի իր անունը որպես «տարածաշրջանի գլխավոր խաղաղարարի», այլ նաև առավելագույնս կօգտվի այս փաստից, որպես «փափուկ ուժի» լուրջ գործոն և դրական իմիջ Հարավային Կովկասում և ընդհանրապես միջազգային քաղաքականության մեջ։

Դրանով է բացատրվում Գերմանիայի, Ֆրանսիայի, ընդհանուր առմամբ ԵՄ ակտիվությունը, ինչպես նաև ԱՄՆ-ի վերջին գործողությունները, որոնք ակնհայտորեն ցանկանում են ստանալ հիմնական խաղաղարարի այդ դափնինեերը, դրանով իսկ ապացուցելով արևմտյան դիվանագիտության արդյունավետությունը։ Հասկանալի է, որ Հայաստանը կարող է հեշտությամբ համաձայնվել ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի այլ երկրների այս դերին։ Թերևս դրանով է և բացատրվում Հայաստանին վերազինելու և ՀԱՊԿ-ում նրա մասնակցությունը «սառեցնելու» Արևմուտքի ակտիվ քաղաքականությունը։ Սակայն, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ պայմանագրի կնքմամբ շահագռգռված են առաջին հերթին այդ երկու երկրների ժողովուրդները։ Եվ եթե Հայաստանի ներկայիս իշխանությունները ձգձգեն այս հարցը, ապա միշտ երկրի քաղաքական ղեկավարության փոփոխության հնարավորություն կա, որը հաշվի կառնի հայ ժողովրդի հիմնարար շահերը՝ առանց արտաքին միջամտության։

Caliber.Az
Դիտումներ: 207

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Դիանա Բրաունը և նրա «առաքելությունը» Բաքվում. ժամանակն է, որպեսզի համադրողը հեռանա Մաս II

128
19 Դեկտեմբերի 2024 10:21
2

Զրույց ներկայի մասին Caliber.Az-ն վերլուծում է Իլհամ Ալիևի նոր հարցազրույցը

114
19 Դեկտեմբերի 2024 15:24
3

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

105
20 Դեկտեմբերի 2024 20:09
4

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

88
20 Դեկտեմբերի 2024 18:25
5

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

80
20 Դեկտեմբերի 2024 14:17
6

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

75
20 Դեկտեմբերի 2024 16:29
7

«Բաքուն ստիպված է նորից խաղաղություն պարտադրել Երևանին» Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

72
19 Դեկտեմբերի 2024 20:52
8

Էրդողան. Շնորքհավորում եմ Ադրբեջանին՝ D-8-ի հետ կապված

69
19 Դեկտեմբերի 2024 16:40
9

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

64
20 Դեկտեմբերի 2024 12:08
10

Ծովափնյա ազգային զբոսայգին պատրաստվում է Ամանորին ԼՈՒՍԱՆԿԱՐ

61
19 Դեկտեմբերի 2024 10:49
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading