twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Հայկական ձախողված ռևանշիզմը վերակենդանանալու շանսեր չունի» Ալեքսեյ Նաումովը` Caliber.Az-կայքում

07 Հունվարի 2024 16:02

Caliber.Az-ի հարցազրույցը` Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի առաջատար փորձագետ Ալեքսեյ Նաումովի հետ։

- Ձեր գնահատմամբ՝ անցած տարի Հայաստանը ինչպիսի՞ քաղաքականություն է վարել Ռուսաստանի նկատմամբ և ինչի՞ է հասել։

- Ռուսաստանի հետ պաշտոնական խզումը երբեք չի եղել Հայաստանի ղեկավարության նպատակաուղղված քաղաքականություն։ Ավելի շուտ, նա իր առջեւ երկու նպատակ է դրել: Ռուսաստանին դժգոհություն ցույց տալ և որոշակի օգուտ ստանալ Արևմուտքի հետ համագործակցությունից։ Հետևաբար ակնհայտ է, որ Հայաստանը չի ձգտում Ռուսաստանի հետ վերջնական խզման։ Սա նույնպես հասկանալի է, քանի որ նա իրեն չի կարող դա թույլ տալ և, համապատասխանաբար փորձելով նստել երկու աթոռի վրա՝ սահմանափակվում է Մոսկվայի հասցեին լոկալ դեմարշներով։ Սկզբունքորեն, այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ երկրների ղեկավարների նախաամանորյա ոչ պաշտոնական նիստին՝ հստակորեն հաստատում է այս ամենը։

- Ինչպես գիտեք, Ռուսաստանի և Հայաստանի միջև՝ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում նոր համաձայնագրերի շուրջ բանակցություններ են ընթանում։ Սա նշանակում է արդյո՞ք, որ ընթացիկ տարում կարո՞ղ են վերսկսվել ռուսական զենքի մատակարարումները Հայաստան։

- Կարծում եմ, որ միանգամայն հնարավոր է։ Ռուսական զենքը կոմերցիոն հիմունքներով կարող է մատակարարվել Հայաստան։ Սակայն, ցանկացած դեպքում, դա չի փոխի տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը։ Հայկական ռեւանշիզմը տապալվել է, նա վերակենդանանալու շանսեր չունի, Երևանը դրա համար ոչ ուժ ունի, ոչ էլ հնարավորություն։

Իսկ ընդհանուր առմամբ Մոսկվան իր դռները չի փակում Հայաստանի առաջ և շահագրգռված է նրանում, որպեսզի այս կամ այն ձևով պահապանել հարաբերությունները թե՛ Երեւանի, թե՛ Բաքվի հետ։ Բայց ինչպես բազմիցս արդեն ասել եմ, եթե մինչև 2020 թվականի Երկրորդ ղարաբաղյան պատերազմը համարվում էր, որ Հայաստանը Ռուսաստանի ավելի կարևոր և արտոնյալ դաշնակիցն է, ապա հիմա ամեն ինչ փոխվել է։ Հենց Ադրբեջանն է համարվում Ռուսաստանի առավել կանխատեսելի և օգտակար գործընկերը։ Դա է մատնանշում նաև առևտրատնտեսական ոլորտում երկկողմ փոխգործակցությունը, ինչը չի կարելի ասել Հայաստանի մասին։

- Այսինքն, Դուք համարում եք, որ Հայաստանին հնդկական և ֆրանսիական սպառազինության մատակարարումների ետևում կանգնած չե՞ն Երևանի ռևանշիստական ծրագրերը:

- նդկական և ֆրանսիական սպառազինության մատակարարումը՝ մի տեսակ ցավազրկող հաբ է Հայաստանի համար։ Երկրի իշխանությունները այդպիսով ուզում են բոլորին ցույց տալ, որ, իբր, տեսեք, մենք սպառազինություն ունենք, մենք իրականացնում ենք զենքի գնումներ։ Դրանով հանդերձ մենք չէ որ հասկանում ենք, որ ոչ մի սպառազինություն՝ ոչ ֆրանսիական, ոչ հնդկական, կամ որևէ այլ, ինչպես արդեն ասել եմ, չեն կարող փոխել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում։ Հատկապես Ադրբեջանն է հանդիսանում տարածաշրջանում առաջատարը, այլ ոչ թե Հայաստանը։ Ընդ որում, ինչպես ռազմական պլանավորման, տեխնոլոգիական ու դիվանագիտական դիրքավորման մեջ, այնպես էլ շատ այլ ոլորտներում։ Այնպես որ սպառազինության գնումը Փաշինյանի կարգավիճակային խորհրդանիշն է, որպեսզի ցույց տա նաև այն, որ Հայաստանը մնում է ինչ-որ խաղացող միջազգային քաղաքականության մեջ։

- Ի՞նչ հեռանկարում է ամենայն հավանական Բաքվի և Երևանի միջև խաղաղ պայմանագրի ստորագրումը։

- Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ պայմանագրի ստորագրումը ամեն դեպքում անխուսափելի է։ Նիկոլ Փաշինյանը հիմա ժամանակ է ձգում, քանի որ այս փաստաթղթի բացակայությունը նրան նաև թույլ է տալիս ցույց տալ, որ նա պաշտպանում է հայկական որոշ դիրքերը՝ նույնիսկ ռազմական և քաղաքական առումներով ամբողջ իրավիճակի իսպառ կորստով հանդերձ։ Կարծում եմ, մենք շուտով կտեսնենք պայմանագրի ստորագրումը։ Հայաստանը չի կարողանա խաղալ պատմության ընթացքի դեմ։

- Ի՞նչ գործընթացներ են հասունանում Հարավային Կովկասում 2024 թվականին։

- Իմ կարծիքով, Հարավային Կովկասի համար ոչ այլընտրանքային տարբերակը՝ տարածաշրջանում իրավիճակի նորմալացումն է։ Չափազանց երկար ժամանակ տարածաշրջանը բզկտված է եղել հակասություններից, Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի օկուպացիայից, այս իրավիճակը չափազանց երկար ժամանակ է գտնվել կախված վիճակում, լինի դա 1994-ից հետո, լինի դա մասամբ 2020-ից հետո։ Բայց հիմա Հարավային Կովկասը Ռուսաստանի և Արևմուտքի միջև տարաձայնությունների և Ադրբեջանի կողմից իր տարածքների վերադարձի ֆոնին կլինի կայունության կղզի։ Շատ կարևոր է նաև այն, որ տարածաշրջանի հետ անմիջականորեն առնչվող բոլոր դերակատարները շահագրգռված են խաղաղությամբ և կայունությամբ։ Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը շահագրգռված են այս առանցքային և տրանսպորտային տարածաշրջանում տնտեսական համագործակցության և փոխգործակցության մեծացմամբ։

Հարավային Կովկասի ապագան ընդհանուր առմամբ ինձ կայուն է թվում։ Հաճելի է գիտակցել, որ ինչ-որ տեղ մեր հակամարտությունից ծվատվող հողում կա մի տարածաշրջան, որին մենք կարող ենք նախանձել և հետևել նրա հաջող զարգացմանը:

- Ինչպիսի՞ն էր 2023 թվականը ռուս-ադրբեջանական և ռուս-հայկական հարաբերությունների տեսանկյունից։

- Ռուս-ադրբեջանական և ռուս-հայկական հարաբերությունների համար անցյալ տարին դարձավ բացահայտումների տարի, ինչպես ասում են՝ բոլոր «i»-երի դասավորման տարի, երբ հասկանալի դարձավ, թե ով ինչ արժե։ Անցյալ տարին ցույց տվեց, որ բազմադարյան բարեկամության մեջ հայկական հավաստիացումները, պարզվեց, փորձ էր Ռուսաստանին ստիպել Հայաստանի փոխարեն պայքարել իր անարդար հակամարտությունում։ Ինչպես նաև հասկանալի դարձավ, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները՝ ոչ միայն ընդհանուր պատմական հիշողության վրա հիմնված հարաբերություններ են, այլ տնտեսական և քաղաքական իմաստով հագեցած համագործակցություն։ Մենք տեսանք, թե ինչպես է ամրապնդվում փորձագիտական համագործակցությունը, անցկացվել են ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի նիստեր, վստահ եմ, որ Հյուսիս-Հարավ միջանցքը կդառնա միջազգային առևտրի կարևոր օղակ և էլ ավելի սերտորեն կմիավորի Ռուսաստանին և Ադրբեջանին։

Ընդհանուր առմամբ, այն հաջող տարի էր՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից իր տարածքային ամբողջականության ամբողջական վերականգնումը և Հարավային Կովկասի խաղաղացումը, ինչպես նաև արդի փաշինյանական Հայաստանի իրական դեմքը ցուցադրելու տարի։ Ուզում եմ ադրբեջանցի բարեկամներին շնորհավորել ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամբողջական վերականգնման առթիվ, հուսով եմ, որ մեր ժողովուրդների և պետությունների բարեկամական հարաբերությունները ապագայում ևս նպատակաուղղված կամրապնդվեն։

Caliber.Az
Դիտումներ: 218

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

110
21 Դեկտեմբերի 2024 11:19
2

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

99
21 Դեկտեմբերի 2024 12:29
3

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

98
21 Դեկտեմբերի 2024 13:32
4

Հայաստանի ռազմական դաշինքներ՝ Ֆրանսիա, Հնդկաստան և հունական հետք Բաքվի արձագանքը իրեն երկար սպասել չի տա

85
23 Դեկտեմբերի 2024 15:59
5

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

85
21 Դեկտեմբերի 2024 12:32
6

Նպատակը` իշխանությունը պահպանելն է Նիկոլ Փաշինյանի «խոստովանությունների» գինը

80
23 Դեկտեմբերի 2024 17:26
7

Շուշա ժամանած նախկին հարկադիր վերաբնակներին բնակարանների բանալիներ են հանձնվել

69
23 Դեկտեմբերի 2024 17:03
8

Ալիև. Ադրբեջանում կրոնական հողի վրա խտրականության և կոնֆլիկտների դեպքեր երբեք չեն եղել ԹԱՐՄԱՑՎԱԾ

55
23 Դեկտեմբերի 2024 12:45
9

Բայրամովը՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար խոչընդոտների մասին

47
23 Դեկտեմբերի 2024 18:31
10

Բաքուն և Բուխարեստը քննարկել են Deepfake-ի և ապատեղեկատվության դեմ պայքարը

40
21 Դեկտեմբերի 2024 10:51
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading