twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հայ ռեւանշիստների երազանքները, կամ 100 000 հոգի Փաշինյանին տապալելու համար Սիրուշոն այստեղ չի օգնի

26 Սեպտեմբերի 2023 13:23

Երեկ Երևանում անցկացվել է հերթական բողոքի ակցիա ընդդեմ Հայաստանի կառավարության։ Անմիջապես նշեմ, որ նմանատիպ հանրահավաքներ առաջ ևս եղել են՝ նախքան Երեւանի ավագանու ընտրությունները։ Դրանք տեղի են ունենում հիմա ևս՝ Ղարաբաղի տնտեսական շրջանում՝ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հակաահաբեկչական միջոցառումների հաջող և արագ ավարտից հետո։

Գործող իշխանությունները ծայրահեղ, հնարավոր է և չափազանց ծայրահեղ կոշտությամբ ցրում են այդ բողոքի ակցիաները։ Սա և հասկանալի է. Հայաստանը գտնվում է լիովին փլուզման վտանգի առաջ: Նրան ցնցում է ներքին հակամարտությունը, որը վերջ ու սահման չունի: Բայց միևնույն ժամանակ, առայժմ ռևանշիստները, այդ թվում նաև ղարաբաղյան կլանը՝ Փաշինյանի հրաժարականին հասնելու իրական շանսեր չունեն։

Ահա և Հայաստանի ողջ ընդդիմության երեկվա բողոքի ցույցը՝ որին մասնակցում էին նաև Երևան փախած ղարաբաղցի հայերը՝ հավաքել էր առավելագույնը 5-6 հազար մարդ։ Եվ սա, չնայած՝ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարսի՝ երգչուհի Սիրուշոյի ոռնոցներին ու կոչերին, օլիգարխ Ռուբեն Վարդանյանի ճիգերին, հայ մեծահարուստ, «Ապուշ Գագո» մականունը կրող, «Բարգավաճ Հայաստան» զվարճալի անունով կուսակցության ղեկավար Ծառուկյանի չկատարված ծրագրերին։ «Միացում» առասպելի փլուզման վրա խաղալու ընդդիմության բոլոր փորձերը ավարտվեցին կանխատեսելի ձախողումով: Նրանց «հաղթանակները» սահմանափակվում են Երևանի մի շարք փակ փողոցներով։ Ինչը, նշում եմ, ընդդիմության ճիգերի նկատմամբ անտարբեր Հայաստանի մայրաքաղաքի բնակիչներին ստիպում է մրցակցել՝ տեղական իդիոմատիկ արտահայտությունների օգտագործմամբ անթարգմանելի բառախաղի մեջ։ Բայց, ամենազավեշտալինն այն է, որ ռեւանշիստները դեռ երազում են կրախը վերածել հաղթանակի։

Նման երազողներից մեկն է հանդիսանում խորհրդարանի նախկին փոխխոսնակ, սերժիկյան Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։ Նրա խոստովանությամբ, ընդդիմադիր Ազգային կոմիտեի կողմից հրավիրված ակցիաներին մասնակցում են ոչ բավարար քանակությամբ մարդիկ, քանի որ հակառակ դեպքում իրավապահները չէին էլ մտածի նրանց բերման ենթարկելու մասին։ Իսկ հետո Շարմազանովը բարձրաձայնեց իր գլխավոր երազանքը.

«Եթե հավաքվի 100 հազար մարդ, իրավապահները նույնպես կմիանան ու կտապալեն Նիկոլին»,- հավելել է նա։

Սա, հիշեցնեմ, ասում է նա, ով միշտ եղել և մնում է՝ 2018 թվականին հենց հայ ժողովրդի կողմից տապալված Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսափողը։ Այդ ժամանակ բողոքի հանրահավաքներին էին դուրս գալիս 100, եւ 150 հազար մարդ։ Այնքան մեծ էր ատելությունը Սարգսյանի և ամբողջ ղարաբաղյան կլանի նկատմամբ։ Այն այսօր ևս մեծ է։ Դրանով է բացատրվում՝ ռեւանշիստների կողմից բեմադրվող շոուին մասնակցելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դժկամությունը։ Եվ Շարմազանովը այս ամենը հիանալի հասկանում է, բայց բացահայտ իրեն միամիտ է ձևացնում, բարձրաձայնելով 100 հազարանոց ամբոխի մասին երազանքները, որը տապալելու է գործող իշխանությունը։ Ում ոչ պոպուլյարությունը ՀՀ քաղաքացիների շրջանում, ըստ երևույթին, շատ է զիջում դաշնակցականների՝ սերժառոբիստների նկատմամբ նրա արհամարհանքին։

Եվ այս առումով, հաշվի առնելով Շարմազանովի խոսքերը այն մասին, որ «եթե հավաքվի 100 հազար մարդ», մտքիս մի լեգենդ է գալիս։ Երբ Ֆիլիպ Մակեդոնացին (Ալեքսանդրի հայրը) մոտեցավ Սպարտայի պարիսպներին, նա սպարտացիներին ուղարկեց հաղորդագրություն, որտեղ ասվում էր. «Ես նվաճել եմ ողջ Հունաստանը, ես ունեմ աշխարհի ամենալավ բանակը: Հանձնվեք, որովհետև եթե ես Սպարտան գրավեմ, ապա անխնա կոչնչացնեմ ողջ բնակչությանը և քաղաքը գետնին կհավասարեցնեմ»։ Ինչին սպարտացիները/լակոնացիները ուղարկեցին ամենակարճ հայտնի պատասխանը. «Եթե…»

Հայաստանում, ինչպես գիտեք, նույնպես շատ են սիրում ապրել առասպելներով, քան իրողությամբ։ Բայց մի բան է հորինել առասպելներ և ինքդ հավատալ դրանց, և բոլորովին այլ բան է՝ ստորագրել սեփական մահվան դատավճիռը` փորձելով զենքով խցկվել Ադրբեջանի ղարաբաղյան տարածաշրջան, ինչպես դրան կոչ են անում ռեւանշիստներն ընդհանրապես և Շարմազանովը մասնավորապես, ովքեր նախընտրում են մտածել «եթե»-ի նման կատեգորիաներով։ Իրականում չհասկանալով կամ ձևացնելով, թե չեն հասկանում, որ իրենց գնացքը վերջնականապես գնացել է։ Համապատասխանաբար, նույնիսկ Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխությունը ոչինչ չի փոխի Ադրբեջանի ղարաբաղյան տնտեսական տարածաշրջանի ճակատագրում։ Նա վերջնակնապես վերադարձել է հայրենի նավահանգիստ, որտեղ նրան սպասում են խաղաղություն և բարգավաճում:

Աքպեր Հասանով

Caliber.Az
Դիտումներ: 140

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

COP29-ը Բաքվում և COP17-ը Երևանում. Ինչու՞մն է տարբերությունը. Պարզաբանում է Caliber.Az-ը

142
01 Նոյեմբերի 2024 15:48
2

Պատերազմի դեսպանը խոսում է խաղաղության մասին Դեկոտինին պատռում է իր վրայի վերնաշապիկը

133
31 0Հոկտեմբերի 2024 11:52
3

Հայաստանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն. երսապաշտների դուետ Ոմանք ավերում էին, մյուսները լռում էին

121
31 0Հոկտեմբերի 2024 16:23
4

ԽարԴավանք Էմին Գալալիի մտորումները

117
31 0Հոկտեմբերի 2024 18:57
5

Հայաստան ամեն գնո՜վ Քվեարկության գաղտնիքները

110
02 Նոյեմբերի 2024 12:11
6

Մուստաֆաևն ու Գրիգորյանը հանդիպել են սահմանին. բանակցությունների մանրամասներ

108
02 Նոյեմբերի 2024 10:08
7

Օղուզների նախնիների արշավանքները Ասիայում և Եվրոպայում՝ 2500 տարի առաջ «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

102
31 0Հոկտեմբերի 2024 17:11
8

Խաղաղությո՞ւն, թե միրա՞ժ։ Մի քիչ՝ խաղաղ գործընթացի շուրջ իրադարձությունների մասին

93
01 Նոյեմբերի 2024 13:16
9

Ռաֆիև. Մենք COP29-ի նետ կապված մեծ և հավակնոտ օրակարգ ունենք

93
31 0Հոկտեմբերի 2024 14:06
10

Բայրամովը և Դաութին քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը

78
31 0Հոկտեմբերի 2024 16:45
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading