twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

ՀԱՊԿ-ն դուրս չի գա Հայաստանից Եվ Երեւանին թույլ չեն տա

26 Մայիսի 2023 16:44

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օրերս Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին, չվարանեց սուր քննադատության ենթարկել ՀԱՊԿ-ին, ինչին, ինչպես և սպասվում էր, հետևեց Մոսկվայի արձագանքը։

ՀԱՊԿ-ի գործունեությունից Երեւանի դժգոհությունն այլեւս նորություն չէ եւ, անշուշտ, ունմիջականորեն կապված է Ադրբեջանի նկատմամբ այս կազմակերպության օբյեկտիվ դիրքորոշման հետ։ Ռազմական դաշինքի անդամ գրեթե բոլոր երկրները միանշանակորեն աջակցում են նրա տարածքային ամբողջականությանը և ղարաբաղյան կարգավորման շուրջ նրա արդարացի դիրքորոշմանը, ինչը, իհարկե, հիմնովին հակասում է Հայաստանի ռազմատենչ շահերին։ Եվ ամեն անգամ, ՀԱՊԿ-ին մեղադրելով դաշինքի կանոնադրությունը չկատարելու մեջ՝ Հայաստանի իշխանությունները, որպես գլխավոր փաստարկ առաջ են քաշում այն փաստը, որ նա ոչ միայն ռազմական աջակցություն չի ցուցաբերել 2022 թվականի սեպտեմբերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների ժամանակ, այլ նաև չդատապարտեց «Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը»։

Եվ հենց որ պարզ դարձավ, որ ՀԱՊԿ-ից հայկական կողմի ակնկալիքները չեն իրականանում, ոչ ոք մտադիր չէ նրան օգնել, Երևանում անմիջապես սկսեցին խոսել այս կառույցի անգործունակության և նույնիսկ անպետքության մասին։ Իսկ ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի հետագա հռետորաբանությունն ու գործողությունները դարձան ամենևին բացահայտ դեմարշ, ընդ որում հիմնականում Ռուսաստանի, որպես դաշինքում գերիշխող դիրք զբաղեցնողի դեմ։

Նախ, անցած տարվա վերջին Փաշինյանը չստորագրեց ՀԱՊԿ-ի խորհրդի հռչակագիրը և Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների նախագիծը, իսկ ընթացիկ տարվա սկզբին Երևանը հրաժարվեց մասնակցել իր տարածքում դաշինքի զորավարժություններին, և հետևաբար, գործընկեր երկրները ստիպված եղան «Անխախտելի եղբայրություն» զորավարժությունները անցկացնել Ղրղզստանում։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետի վերջին աղմկահարույց արտահայտություններին, ապա դրանք փաստորեն հաստատում են նրա կողմից ավելի վաղ հնչեցված հայտարարությունները ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու պատրաստակամության մասին, եթե կազմակերպությունը՝ ինքը «հեռանա հանրապետությունից», այսինքն՝ մինչև չսկսի նրան ցուցաբերի հատուկ բարյացակամ ուշադրություն։

«Մեր ընկալումն այնպիսին է, որ ՀԱՊԿ-ն հեռացել է կամ հեռանում է Հայաստանից։ Այլ կերպ ասած, եթե Հայաստանը դե յուրե որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, ապա դա տեղի կունենա այն ֆիքսման արդյունքում, որ ՀԱՊԿ-ն դուրս է եկել Հայաստանից։ Չեմ բացառում, որ Հայաստանը կարող է դե յուրե ընդունել ՀԱՊԿ-ում անդամության կասեցման, կամ սառեցման մասին որոշումը»,- հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով, որ Երևանը ինքնուրույն կլուծի իր անվտանգության հարցերը, եթե ՀԱՊԿ-ն հեռանա Հայաստանից։

Ճիշտ է, թե ինչպես է Հայաստանը նպատակադրված «լուծել իր անվտանգության հարցերը», Փաշինյանը չի ճշտել։ Եվ այստեղ մեծագույն հետաքրքրության է արժանի Մոսկվայի ուղերձը. մեկնաբանելով նախօրեյին Հայաստանի վարչապետի քննադատությունը ռազմական դաշինքի հասցեյին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակելու է Հայաստանի հետ ՀԱՊԿ-ի թեմայով երկխոսությունը, և որ, ըստ էության, կազմակերպությունը արդեն իսկ ցուցադրել է տարբեր իրավիճակներում իր արդյունավետությունը և ունի հետագա զարգացման լուրջ ներուժ։ Նման բնույթով ակնարկելով. «Երևան, դու սխալվում ես…»:

Այսինքն Մոսկվան Երևանին միանշանակ հասկացրել է, որ առաջին հերթին շարունակելու է անտեսել նրա շահարկումները ՀԱՊԿ-ի շուրջ, և երկրորդը, Հայաստանի՝ կազմակերպությունից դուրս գալու բոլոր փորձերը կլինեն ապարդյուն։ Մոսկվայի համար այս հարցը իրենից ներկայացնում է սկզբունքային կարևորություն, հետեւաբար, նա ցանկացած հնարավոր միջոցներով Հայաստանի Հանրապետությանը թույլ չի տա դուրս գալ իր շահերի ուղեծրից։ Ի դեպ, դրա մասին է վկայում նաև Ռուսաստանի՝ ՀԱՊԿ-ի առաքելությունը հայ-ադրբեջանական պայմանական սահմանին տեղակայելու ցանկությունը։ Մոսկվան Երևանին հստակ հասկացնում է, որ շարունակելու է կարգավորել ցանկացած գործընթացը Հարավային Կովկասում, և որ իր համար իմաստ չունի հրաժարվել և քմահաճույքներ դրսևորել Ռուսաստանի Դաշնության համար առաջնահերթ հանգամանքներում։

Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ ՀԱՊԿ-ի առաքելությունը պայմանական սահմանին կհայտնվի արդեն մոտ ապագայում, եւ չի բացառվում, որ Մոսկվայում այսօրվա հանդիպմանը այդ հարցը կքննարկվի։ Որպես կանոն, Մոսկվան Հայաստան, որպես միակ մերձավոր դաշնակցի նկատմամբ ցուցաբերում է բավականին զուսպ քաղաքականություն, ինչպես ասում են, չի սեղմում պտուտակները։ Օրինակ, Ռուսաստանի Դաշնությունը որևէ տնտեսական ճնշում չի գործադրում Հայաստանի Հանրապետության վրա, չնայած դրա համար նրա մոտ կուտակվել են բավականին շատ առիթներ, առնվազն հակառուսական պոռթկումների առնչությամբ, որոնք թեև ծածուկ, բայց միշտ եղել են հայ հասարակության մեջ, իսկ այժմ վերածվել են համատարած հակառուսական հիստերիայի: Հայ բնակչության շրջանում նման լարվածության հիմնական պատճառը, իհարկե, ղարաբաղյան պատերազմում կրած պարտությունն է։ Հայերը դրանում, պարզ է, մեղադրում են Ռուսաստանին։ Այդուհանդերձ, Մոսկվան համբերատար հետևում է Բրյուսելի, Փարիզի, Վաշինգտոնի հետ Երևանի սիրախաղերին և նույնիսկ դիվանագիտական նրբանկատություն է ցուցաբերում իր ֆորպոստի տարածքում մի ամբողջ երկու տարի եվրոպական առաքելության տեղակայվելու կապակցությամբ։ Հասկանալի է, որ Ռուսաստանը այսօր խրված է ուկրաինական ճակատում և իր ողջ ուշադրությունն ու ռեզերվները տեղափոխել է այնտեղ։ Սա, իհարկե, ձեռնտու է և՛ Հայաստանին, և՛ Արևմուտքին, սակայն Մոսկվան պարբերաբար սթափեցնում է Երևանին՝ նրան հիշեցնելով «կարմիր գծերի» մասին, որոնք չպետք է խախտվեն։

Իսկ եթե ընդհանուր առմամբ վերցնենք, ապա ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին Փաշինյանի հապճեպ հայտարարությունները ոչ մի լուրջ հիմքեր չունեն, թեկուզ այն պատճառով, որ առանց Ռուսաստանի Դաշնության հովանավորության և աջակցության այս երկրի անկախ գոյությունը շատ ու շատ կասկածելի է։ Հայաստանին չի փայլում ԵՄ-ին կամ որևէ այլ եվրոպական կառույցի անդամակցությունը, ինչը հիանալի հասկանում են և՛ Մոսկվայում, և՛ Երևանում։ Համապատասխանաբար, նա ստիպված է հետևել Մոսկվայի ցուցումներին և կատարել ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հանդեպ պարտավորությունները՝ համաձայն կազմակերպությունների կանոնադրությաններին։ Այս կապակցությամբ, պատահական չի թվում նաև Ռուսաստանի Պետդումայից Երեւանին հասցեագրված կշտամբանքը, որ Հայաստանին անհրաժեշտ է ավելի ակտիվ մասնակցել ՀԱՊԿ-ի նախագծերին։

Հիշեցնենք, որ դեռ այս տարվա ապրիլին Պետդումայի պատգամավոր Եվգենի Ֆեդորովն հայտարարել էր, որ Հայաստանը պետք է մասնակցի Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության ռազմական գործողություններին, թե համարում է, որ հանդիսանում է Մոսկվայի դաշնակից։

«Հայաստանը դա չի անում, բայց դրանով հանդերձ դեռ ինչ-որ բան է պահանջում։ Սա նշանակում է, որ մենք այս երկրի հետ ունենք հարաբերությունների սխալ համակարգ»,- եզրակացություն է արել ռուս պատգամավորը՝ Հայաստանին մատնանշելով հետխորհրդային տարածքում նրա հեռու ոչ առաջին տեղը։

Իսկ նախօրեին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բոլորովին միանշանակ հայտարարել է ՀԱՊԿ-ի շրջանակներում համատեղ օպերատիվ-մարտական պատրաստության աշխատանքներին հայկական կողմի մասնակցության կարեւորության մասին։

«Հայաստանը՝ մեր կազմակերպության անդամն է, մեր դաշնակից է։ Մենք շահագրգռված ենք խաղաղության հաստատման մեջ և անում ենք հնարավոր ամեն ինչ Անդրկովկասում իրավիճակը կայունացնելու համար։ Դրանով հանդերձ, ես հատկապես կցանկանայի նշել հայկական կողմի մասնակցության կարևորությունը ՀԱՊԿ-ի շրջանակներում համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումներին»,- ասել է Շոյգուն Մինսկում ՀԱՊԿ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում, որին հրաժարվել էր մասնակցել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի հետ կապված զբաղվածության պատրվակով։

Այս փաստը ասում է այն մասին, որ ժամանակն է, որ Երևանը չափավորի իր եռանդը և լուռ հետևի իր միակ հովանավորի հրահանգներին։ Դե նաև, գոնե մտածի, թե հայերի համար ինչին կարող է վերածվել իրենց շանտաժի քաղաքականությունը։ Գործընթացը սկսկվել է...

Caliber.Az
Դիտումներ: 243

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Հայաստանը հատուկ ջոկատայինները ուժեղացնում է նոր զենքերով և պատրաստվում է պատերազմի Վերլուծություն և եզրակացություններ Caliber.Az-ում

267
19 Մարտի 2025 13:54
2

Հայկական սփյուռքը ընդդեմ խաղաղության Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

217
19 Մարտի 2025 11:03
3

Ցայտնոտից հոգնած Փաշինյանը հետաձգո՞ւմ է խաղաղությունը

208
19 Մարտի 2025 12:31
4

Նովրուզի տոնը՝ Հասանրիզ գյուղում Օկուպացիայից ազատագրվելուց հետո առաջին անգամ/ ԼՈՒՍԱՆԿԱՐ

181
19 Մարտի 2025 17:37
5

Աֆեթ Թելմանգըզը. Աղդերեյի շրջանի Հասանրիզ գյուղ վերադառնալու համար գրանցվել է 360 մարդ

167
19 Մարտի 2025 17:11
6

ՊՆ. Ավարտվել են պահեստազորայինների ուսումնական հավաքները ՏԵՍԱՆՅՈՒԹ

167
19 Մարտի 2025 18:15
7

Մեհրիբան Ալիևան շնորհավորել է Ադրբեջանի քաղաքացիներին Նովրուզի տոնի առթիվ ԼՈՒՍԱՆԿԱՐ

153
20 Մարտի 2025 11:55
8

Այսօր Ադրբեջանում նշվում է Նովրուզի տոնը

136
20 Մարտի 2025 11:58
9

Հայաստանի զինված ուժերը գիշերը գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը

130
21 Մարտի 2025 14:19
10

Խնդրել են խստագույն պատիժ սահմանել մեղադրյալ Վարդանյանի նկատմամբ ԼՈՒՍԱՆԿԱՐ

110
19 Մարտի 2025 08:43
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading