twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հեռանալ չի կարելի, մնալ Երևանը դես ու դեն է ընկնում հանգրվանի փնտրումների մեջ

25 Հունիսի 2024 09:43

Կարծես թե հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս բարդ փուլում ՀԱՊԿ-ում Հայաստանի հետագա ներկայության հարցը մնում է որպես այս կազմակերպության օրակարգային առանցքային հարցերից մեկը։ Այնպես, ամեն անգամ այս կառույցի հերթական միջոցառումից հետո, որոնք, ի դեպ, վաղուց արդեն անցկացվում են առանց հայկական կողմի մասնակցությանը, հարց է առաջանում ՀԱՊԿ-ի հետ կապված Երեւանի ծրագրերի եւ ընդհանրապես եվրասիական նախագծերին նրա մասնակցության մասին։ Այս իմաստովով բացառություն չի կազմել նաև վերջերս Ալմաթիում կայացած ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը միջոցառման արդյունքներով ճեպազրույցում հայտարարել է, որ Հայաստանը՝ կազմակերպությունից հնարավոր դուրս գալու վերաբերյալ փաստաթղթեր չի ուղարկել, հետևաբար, այդ ընթացակարգը չի քննարկվել դաշինքի կողմից։

Դրանով հանդերձ նա ճշտել է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպմանը ներկա չի եղել, բայց, քանի որ հանրապետությունից որևէ փաստաթուղթ չի ստացվել, նման քայլի սպասվող հետեւանքները նույնպես չեն քննարկվել։

Իր հերթին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը, պատասխանելով լրագրողների հարցերին, որոշ չափով լավատեսորեն նշել է, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ դաշնակիցը, և որ Երևանի նկատմամբ բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ։ «Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը, Հայաստանի հանդեպ մեր բոլոր պարտավորությունները պահպանվում են»,- ասել է գլխավոր քարտուղարը։

Ուշագրավն այն է, որ Թասմագամբետովը չի անտեսել ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Հայաստանի հրաժարվելը` նշելով այդ հարցը հայկական կողմին հասցեագրելու անհրաժեշտությունը:

Հիշեցնենք, որ մայիսի սկզբին Հայաստանը հրաժարվել է 53,22 միլիոն ռուբլու անդամավճարը վճարելուց, ինչը դարձել է Մոսկվայի նյարդայնության ևս մեկ առիթ։ Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամավճարները չվճարելու կապակցությամբ Մոսկվայի դժգոհությունը միանգամայն արդարացված է, հատկապես Երևանի կողմից Ֆրանսիայից զենք գնելու ֆոնին։ Այդ մասին Հայաստանի ԱԳՆ-ում հայտարարել են այն օրը, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել էր Մոսկվա՝ ԵԱՏՄ գագաթնաժողովին և այդ թվում նաև հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ավելի վաղ՝ հունիսի սկզբին, ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում Թասմագամբետովը Երեւանից պահանջել էր հստակություն կազմակերպության հետ հարաբերություններում։ «Հաշվարկում ենք, որ հանրապետության քաղաքական ղեկավարությունը կհստակեցնի ՀԱՊԿ-ի հետ իր հարաբերությունների հեռանկարները»,- ասել է նա՝ դժգոհելով, որ «վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի գործընկերները զգալիորեն կրճատել են իրենց մասնակցությունը կազմակերպության միջոցառումներին»։

Հարկ է նշել, որ Մոսկվայի մոտ իրոք շատ հարցեր են կուտակվել Հայաստանի նկատմամբ, որոնց պատասխաններն անմիջականորեն կախված են Երևանի արտաքին քաղաքական ընտրությունից։ Ակնհայտ է, որ Ռուսաստանին ձեռնատու չեն Հայաստանի արտաքին քաղաքականության հետեւյալ նրբությունները։ Նախ, այն, որ Հայաստանը հավատարիմ է մանիպուլյատիվ մարտավարությանը՝ այնտեղ թեև չեն համարձակվում որևէ կտրուկ քայլեր անել, օրինակ՝ չեն լքում ՀԱՊԿ-ը, բայց այնուամենայնիվ զգալիորեն կրճատել են Ռուսաստանի հետ արտաքին քաղաքականության և պաշտպանության գերատեսչությունների գծով շփումները։

Երկրորը, Հայաստանը ցուցադրաբար բարձրացնում է ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության աստիճանը և ամրապնդում է Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցությունը՝ ցույց տալով իր պատրաստակամությունը դեպի Արևմուտք շրջադարձը, բայց դրանով հանդերձ մնում է եվրասիական ինտեգրացիոն նախագծերի, այդ թվում նաև ԵԱՏՄ-ի մասնակից։ Հայաստանի նման անլրջությունն ակնհայտորեն Ռուսաստանի սրտով չէ։

Երրորդը, մանևրելով Արևմուտքի և Ռուսաստանի միջև՝ Հայաստանն իրեն բնորոշ ձևով փորձում է թոզ փչել միջազգային հանրության աչքին՝ ստեղծելով անկախ պետության իմիջ, որը ի վիճակի է ինքնուրույն գոյություն ունենալ միջազգային հարաբերություններում, ինչը իրականում չի համապատասխանում իրականությանը։ Այս կապակցությամբ Մոսկվան պարբերաբար Երևանին հիշեցնում է այն մասին, որ Հայաստանի միակ «անվտանգության երաշխավորը» հանդիսանում է Ռուսաստանը։

Իրականում, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը կարող է պահպանել իր գոյությունը միայն ելնելով ինչ-որ մեկի շահերից, այս դեպքում կա՛մ Արևմուտքի, կա՛մ Ռուսաստանի։

Ըստ էության, Հայաստանը Արևմուտքի համար, այո և Ռուսաստանի համար հետաքրքիր է ոչ թե որպես Հարավային Կովկասում ինքնուրույն միավոր, այլ որպես Հարավային Կովկասում շահերի անցկացնող։ Եթե Մոսկվային Հայաստանը հարկավոր է, որպեսզի Հարավային Կովկասում պահպանի վերահսկողություն, ապա Արևմուտքի համար այն անհրաժեշտ է այս տարածաշրջան ներթափանցելու և Ռուսաստանին այնտեղից դուրս մղելու համար։

Հետևաբար, չնայած նրան, որ Հայաստանը շարունակում է անտեսել ՀԱՊԿ-ի գործունեությունը (չնայած ֆորմալ առումով գտնվում է այս կազմակերպությունում), Մոսկվան պաշտոնապես չի հրաժարվում Երեւանի հետ դաշնակցային հարաբերություններից։ «Հուսով ենք, որ ամեն դեպքում մենք հավատարիմ կմնանք գործընկերային և դաշնակցային հարաբերություններին»,- անցյալ շաբաթ հավաստիացրել է Պեսկովը՝ հավելելով, որ «Ռուսաստանը հետագայում ևս կաշխատի Հայաստանի հետ՝ ՀԱՊԿ-ի հարցում իր դիրքորոշումը հստակեցնելու համար»։

Այսպիսով, ծագում է եզրակացություն այն մասին, որ Մոսկվան իր ակցաններում համառորեն պահում է Երևանը և, ավելի շուտ, լուռ չի հետևի, թե ինչպես է Արևմուտքը «քթի տակից տանում Հայաստանին»։ Ռուսաստանի ԱԳՆ-ում պարբերաբար ակնարկում են, որ Հայաստանի դեպի Արևմուտք հեռանալու դեպքում նա Ուկրաինայի ճակատագիրը կրկնելու ռիսկ է անում։ Փաստորեն, Մոսկվան արդեն իսկ՝ Երեւանի վրա ճնշում գործադրելու դիվանագիտական գործիքներ է կիրառել, ինչի մասին վկայում են, մասնավորապես, Զախարովայի ու Գալուզինի վերջին հայտարարությունները։

Միևնույն ժամանակ, հարկ է նշել ևս մեկ նրբերանգ։ Չնայած Փաշինյանի կտրական հայտարարություններին այն մասին, որ Հայաստանը դուրս է գալու ՀԱՊԿ-ից, որը նա հնչեցրել է համեմատաբար վերջերս, ինչպես նաև հայ բնակչության զգալի աջակցությունն իր արևմտամետ քաղաքականությանը, ակնհայտ է, որ Հայաստանի ղեկավարությունը այնուամենայնիվ մտավախություն ունի, որ ինչ-որ պահ Հայաստանը սակարկության առարկա կդառնա Արևմուտքի խաղերում: ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների նախաշեմին, որոնք կկայանան արդեն այս աշնանը, Հայաստանին կարող են գրեթե «ոսկու սարեր» խոստանալ՝ հանուն հայկական սփյուռքից ձայներ ստանալուն։ Բայց Արեւմուտքը հեռու է, իսկ Ռուսաստանը կողքին է։ Եվ Մոսկվայի ճնշումը խոսում է այն մասին, որ Երևանը ստիպված կլինի կատարել բարդ ընտրություն, որին «քարերի երկիրը» առայժմ ակնհայտորեն պատրաստ չէ։

Caliber.Az
Դիտումներ: 206

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Հիքմեթ Հաջիև. Բաքվի XII գլոբալ ֆորումը հաստատվել է՝ որպես գլոբալ խնդիրների քննարկման միջազգային հարթակ

313
16 Մարտի 2025 23:01
2

Օհանյանի հարձակումը՝ ռեւանշիզմ եսասիրական դրդումներով Փորձագետները՝ Caliber.Az-կայքում

312
17 Մարտի 2025 14:14
3

Հայաստանի ԶՈՒ-երը գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը

226
16 Մարտի 2025 21:11
4

Մնացականյան. բոլոր կադրային և ֆինանսական հարցերը լուծվում էին Հայաստանում

212
17 Մարտի 2025 17:24
5

Հայերը շարունակում են գնդակոծել Ադրբեջանի ԶՈւ դիրքերը

210
17 Մարտի 2025 15:33
6

Որպեսզի խաղաղություն տիրի, հայկական կողմը պետք է լուծի մի շարք հարցեր. ԱԱՀ

205
17 Մարտի 2025 18:26
7

Ալիևը շնորհավորել է ադրբեջանական ժողովրդին Նովրուզի տոնի առթիվ

181
18 Մարտի 2025 17:24
8

Ադրբեջանական բանակի դիրքերը կրկին գնդակոծվել են Հայաստանի ԶՈՒ-ի կողմից

150
18 Մարտի 2025 21:56
9

Ադրբեջանի ԶՈՒ-ի դիրքերը կրկին հայտնվել են հայերի կրակի տակ

142
18 Մարտի 2025 09:37
10

Հայկական սփյուռքը ընդդեմ խաղաղության Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

139
19 Մարտի 2025 11:03
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading