twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ղարաբաղյան կլանը և հայկական եկեղեցին նոր պատերազմ են տենչում Կդիմանա՞ արդյոք Փաշինյանը

02 Մայիսի 2024 12:07

Հայաստանում բողոքի ցույցերը, որոնք անցյալ շաբաթ սկսվել են այն բանի հետ կապված, որ Բաքուն և Երևանը պայմանավորվել են Գազախի շրջանի չորս գյուղերը՝ Բաղանիս Էյրըմը, Աշաղը Ասքիփարան, Խեյրըմլին և Գըզըլհաջըլըն վերադարձնել Ադրբեջանի վերահսկողությանը, թափ են հավաքում՝ երկրում աճող ռեւանշիստական տրամադրությունների ֆոնին։ Հայկական լրատվամիջոցների համաձայն ՝ ընդդիմության կողմնակիցներն ամեն օր փակում են ճանապարհները Երևանում և մարզերում, կազմակերպում են անկարգություններ և հասարակական ակցիաներ, իսկ Ադրբեջանին սահմանակից Տավուշի (Թովուզգալա-Խմբ.) մարզի գյուղերի բնակիչները բողոքում են սահմանի սահմանազատման սկսված աշխատանքների դեմ։ Այսպես, նախօրեին Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման դեմ բողոքի ակցիայի մասնակիցները տրակտորներով փակել էին՝ Եղեգնաձոր (Քեշիշքենդ) քաղաքի մոտ Հայաստան-Իրան միջպետական ավտոճանապարհը, իսկ մինչ այդ ցուցարարները փակել էին Երեւան-Գյումրի ճանապարհը։ Բացի այդ, Երևանի տարբեր հատվածներում փակցված են ցուցապաստառներ, որոնք կշտամբում են բնակչությանը՝ շարունակվող «հայկական հողերի հանձնման» նկատմամբ անտարբերության համար՝ «Վե՛ր կաց, քանի դեռ չես հանձնել» գրություններով։

Գործող իշխանության հակառակորդները հոգեբանորեն ազդելով բնակչության վրա՝ հաշվարկում են երկրում բողոքի ցույցերը էլ ավելի ընդլայնելու վրա։ Բայց առայժմ դա նրանց չի հաջողվում, քանի որ հայ հասարակությունը շատ ավելի է վստահում Փաշինյանի քաղաքականությանը, քան նախկիններին ի դեմս ղարաբաղյան կլանի նախկին առաջնորդներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի, որոնք հասցրեցին թալանել երկիրը՝ լցնելով սեփական գրպանները։ Որպես դրա հետևանք, հայ հասարակության ճնշող մեծամասնությունը լուրջ չի ընդունում ղարաբաղյան կլանի ներկայացուցիչների՝ գործող իշխանությունը տապալելու կոչերը։

Բայց կա Փաշինյանի մեկ այլ՝ շատ ավելի վտանգավոր հակառակորդ։ Եվ դա Հայ առաքելական եկեղեցին է, որը Փաշինյանի հետ գտնվում է բառիս բուն իմաստով կռվի մեջ։ Այժմ, սահմանազատման գործընթացի սկիզբի հետ, հայ եկեղեցին չի հրաժարվում բողոքի ակցիաներին զանգվածային բնույթ հաղորդելու փորձերից, որպեսզի հակակառավարական լայնածավալ երթ հրահրել Հայաստանի ողջ տարածքում։ Այս քարոզարշավին ակտիվորեն մասնակցում է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանը, ով անկարգություններ է հրահրում։ Այս համատեքստում հարկ է նշել, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ապրիլի 16-ին, նախքան սահմանազատման գործընթացի մեկնարկը, Էջմիածնում ընդունելով ԵՄ լրտեսական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին, «մտահոգություն է հայտնել առկա լարվածությանը և անվտանգությանը՝ հայտարարելով, որ Ադրբեջանի ոտնձգություններն ու պահանջները Հայաստանին կանգնեցնում են անվտանգության նոր մարտահրավերների առաջ և վտանգի տակ են դնում խաղաղ բանակցային գործընթացը»։

Մյուս կողմից, հարկ է նշել, որ Հայաստանում արդեն բացահայտորեն խոստովանում են հայկական եկեղեցու կործանարար դերը։ Մասնավորապես, այդ մասին հրապպարակավ երևանյան լրատվամիջոցներին հայտարարել է՝ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանը՝ նշելով, որ հենց հայկական եկեղեցին է ուզում Հայաստանի փլուզումը։ Նրա խոսքով, «ընդդիմության և այս օրերին բողոքի ակցիա անողների մեծամասնության օրակարգը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության պետականության փլուզումը»։ Հայկ Սուքիասյանի օբյեկտիվ դիրքորոշումը հաստատում են նաև ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի երեկվա սադրիչ արտահայտությունները, ով Ազգային ժողովի ամբիոնից, Ազգային ժողովին ներկայացնելով սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացի վերաբերյալ հայտարարության նախագիծը՝ հայտարարել է այն մասին, որ «Այն ամենը, ինչ այսօր կատարվում է Հայաստանում սահմանների փորձնական սահմանազատման քողի ներքո, հանդիսանում է ոչ այլ ինչ, քան Հայաստանի տարածքների մաս առ մաս հանձնումը Ադրբեջանին»։ Խաչատրյանը փորձել է պատգամավորներին համոզել նրանում, որ իբր սահմանների սահմանազատման և սահմանագծման սկսված գործընթացն իրականացվում է առանց որևէ իրավական հիմնավորման, և առաջարկել է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության նախագիծը, բայց խորհրդարանի պատերի ներսում աջակցություն չի ստացել։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է հայ ժողովրդին համոզել, որ չորս գյուղերի վերադարձն Ադրբեջանին և այս ուղղությամբ ընթացող սահմանի մի մասի սահմանազատումը հանդիսանում է՝ տեղի բնակիչների անվտանգությունն ապահովելու միակ միջոցը։ Այս փուլում ակնհայտ է, որ Հայաստանի ղեկավարությունը քայլ առ քայլ գնում է խաղաղ կարգավորման ուղղությամբ, ինչը միանշանակ ողջունվում է Բաքվում։ Այն փաստը, որ Բաքուն և Երևանը կարողացան կոնսենսուսի հասնել սահմանների սահմանազատման հարցում, հանդիսանում է առաջնային պայման խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին, որի չափանիշները՝ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները շուտով կքննարկեն Ալմաթիում։ Սկզբունքորեն կարևոր է, որ Բաքվի և Երևանի միջև բանակցությունները կանցնեն առանց երրորդ կողմի մասնակցության, այսինքն անմիջականորեն, առանց միջնորդների։ Հատկապես այդպիսի բանակցային ձևաչափն էր առաջ քաշվել պաշտոնական Բաքվի կողմից դեռ 2023 թվականի աշնանը։ Հիշեցնենք, այն ժամանակ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայկական կողմին առաջարկեց խաղաղ բանակցությունները շարունակել առանց միջնորդների կամ երկու երկրների սահմանին, կամ երրորդ չեզոք երկրի տարածքում։ Վերջին անգամ Միրզոյանի և Բայրամովի բանակցությունները կայացել են ընթացիկ տարվա փետրվարին Բեռլինում՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բարբոքի մասնակցությամբ՝ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում՝ Գերմանիայի կանցլեր Օլոֆ Շոլցի մասնակցությամբ նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից անմիջապես հետո։

Թե որքան արդյունավետ կլինի Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ԱԳՆ ղեկավարների Ալմաթիում առաջիկա հանդիպումը՝ դժվար է ասել, սակայն պարզ է, որ հենց բանակցությունների այս ձևաչափն է առավել ընդունելի, քանի որ այն կողմերին թույլ կտա ուղղակիորեն լուծել խնդրահարույց հարցերը և, հնարավոր է, գտնել շփման նոր կետեր: Մեզ մնում է միայն հուսալ, որ Փաշինյանն ու նրա թիմը առաջիկայում ևս հետևողականորեն առաջ կքաշեն խաղաղ օրակարգը, թեև հասկանալի է, որ Հայաստանում աճող ռեւանշիստական տրամադրությունների հաշվառմամբ, դա բոլորովին հեշտ գործ չի լինի։ Փաշինյանին արդյո՞ք կհաջողվի դիմակայել և քաղաքական կամք դրսևորել բանակցություններն իրենց տրամաբանական ավարտին՝ երկար սպասված խաղաղ պայմանագրի ստորագրմանը հասցնելուն, ցույց կտա ժամանակը։

Caliber.Az
Դիտումներ: 238

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

175
20 Դեկտեմբերի 2024 20:09
2

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

139
20 Դեկտեմբերի 2024 18:25
3

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

115
20 Դեկտեմբերի 2024 14:17
4

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

110
21 Դեկտեմբերի 2024 11:19
5

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

108
20 Դեկտեմբերի 2024 16:29
6

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

86
20 Դեկտեմբերի 2024 12:08
7

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

84
21 Դեկտեմբերի 2024 13:32
8

Ալիևը շնորհակալություն է հայտնել երկրներին D-8-ին միանալուն աջակցելու համար

83
20 Դեկտեմբերի 2024 10:09
9

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

80
21 Դեկտեմբերի 2024 12:32
10

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

79
21 Դեկտեմբերի 2024 12:29
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading