twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Նյու Դելին և նրա «Akash»-ը խաթարում են խաղաղությունը Հարավային Կովկասում Մոդին չի հարգում Պակիստանի բարեկամներին

05 Մարտի 2024 16:30

Ազգայնական Նարենդրա Մոդիի կառավարությունը, ով վերջին երեք տարիներին հատկապես աչքի է ընկնում Հարավային Կովկասում իր ռազմատենչ քաղաքականությամբ, նպատակաուղղված զինում է Հայաստանին՝ ըստ էության վերածվելով «քարերի երկրի» գլխավոր ռազմական մատակարարներից մեկի։ Այսպես, «Indian Defense Updates» պարբերականը հայտնել է այն մասին, որ Հնդկաստանը սկսել է «Akash-SAM» զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը Հայաստան։ Այն մասին, որ առաջիկա ամիսներին Նյու Դելին Երևանին կմատակարարի «Akash» համակարգեր՝ անցյալ տարվա դեկտեմբերին հայտնել է նաև հնդկական «ANI» լրատվական գործակալությունը, հղում անելով Հնդկաստանի պաշտպանության նախարարությանը, ճշտելով պատվերի արժեքը 600 մլն դոլար։

Այսպես ուրեմն, առկա է՝ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերը խաթարելու Նյու Դելիի ցանկությունը։ Անկասկած, Բոլիվուդի երկրում հիանալի հասկանում են, թե ինչ նպատակով է հայկական կողմը սպառազինություն գնում և վերջնական հաշվով ում դեմ կարող է օգտագործվել այն։ Սա, առաջին հերթին։

Երկրորդը, եթե հաշվի առնել, որ Հարավային Կովկասը գտնվում է կարևոր տրանսպորտային միջանցքների հանգույցում, որոնք, ի դեպ, անցնում են նաև Հնդկաստանով, ապա նպատակահարմար կլիներ, որ հնդկական կողմի ծրագրերը ներառեին տարածաշրջանի անվտանգության պահպանումը, թեկուզ հանուն ինքնին Նյու Դելիի տնտեսական շահերի։ Եվ այն, որ դա չի դիտարկվում, խոսում է այն մասին, որ մեր տարածաշրջանում Հնդկաստանի աշխարհաքաղաքական նպատակները (ծայրահեղ դեպքում ժամանակի այս փուլում) գերակայում են նրա տնտեսական շահերին։

Մյուս կողմից, զինելով Հայաստանին, Հնդկաստանը հարցականի տակ է դնում հարաբերությունները Ադրբեջանի հետ, որի հետ ունի երկարամյա դիվանագիտական կապեր և առևտրատնտեսական համագործակցություն։ Բավական է նշել, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ Հնդկաստանի առևտրի թվային ցուցանիշների տարբերությունը միանգամայն էական է։ Օրինակ՝ 2023 թվականի արդյունքներով Հայաստանի և Հնդկաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 384 մլն դոլար։ Միևնույն ժամանակ, միայն 2023 թվականի հունվար-նոյեմբերին Ադրբեջանի և Հնդկաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 107,9 մլն դոլար։ Մեր կողմից մեջբերված թվերի հսկայական տարբերությունը ցույց է տալիս Նյու Դելիի պոտենցիալ շահավետությունը Բաքվի հետ համագործակցությունից, այլ ոչ թե Երևանի հետ: Բացի դրանից, Հնդկաստանը ակտիվորեն գնում է ադրբեջանական նավթը՝ 2023 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Հնդկաստանը գնել է ավելի քան 1 միլիոն տոննա ադրբեջանական նավթ։

Ադրբեջանն իր հերթին գնում է հնդկական դեղագործական ապրանքներ, սննդամթերք, տեքստիլ: Հետևաբար, իմանալով ադրբեջանական կողմի դժգոհությունը Հայաստանին սպառազինության մատակարարումների վերաբերյալ, Հնդկաստանը հարվածի տակ է դնում՝ ինչպես Ադրբեջանի հետ տարիների ընթացքում կառուցված բարեկամական հարաբերությունները, այնպես էլ հաստատված տնտեսական համագործակցությունը։

Երրորդը, հակառակ Հնդկաստանի քաղաքական հատվածում հնչեցված անհիմն փաստարկների՝ Ադրբեջանի և Պակիստանի միջև սերտ դաշնակցային հարաբերություններն ուղղված չեն Հնդկաստանի դեմ։ Եվ այստեղ ավելի շուտ Բաքուն ունի բավականին արդարացված պահանջներ հնդկական կողմի նկատմամբ։ Հնդկաստանը Առաջին ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո միայն առաջին տարիներին է չեզոքություն դրսևորել հայ-ադրբեջանական հակամարտության նկատմամբ, սակայն շուտով վերանայել է իր դիրքորոշումը հօգուտ Հայաստանի։ Ինչպես նաև տեղին է հիշել, թե ինչպես էր Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Հնդկաստանը Հայաստանին ցուցաբերում տեղեկատվական զգալի աջակցություն՝ իրադարձությունները լուսաբանելով հայամետ դիրքորոշումից։ Այսպես, «India Today»-ը գրել է, որ «եթե հայերին չհաջողվի կանգնեցնել Ղարաբաղ հայտնված թուրքամետ վարձկաններին՝ վաղը նրանք կարող են զենքը ձեռքին հայտնվել Քաշմիրում»։

Բացի այդ, Նյու Դելիում, ըստ երևույթին, լրջորեն մտահոգված են Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան դաշինքի ամրապնդումով, ինչը անդրադառնում է նաև Բաքվի հետ Հնդկաստանի հարաբերությունների վրա։ Ուստի կան դրա իրական նախադրյալներ, որ հայ-հնդկական ռազմատեխնիկական համագործակցությունը թափ է ստանալու։ Առավել ևս, որ դա ձեռնտու է այդ թվում նաև Հնդկաստանի իմիջին, որը մղվում է զբաղեցնել իր տեղը զենք արտահանողների շուկայում։

Ու ևս մեկ կարևոր նրբերանգ։ 2023 թվականի դեկտեմբերին Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը, Մոսկվայում փոխվարչապետ, արդյունաբերության և առևտրի նախարարության ղեկավար Դենիս Մանտուրովի հետ հանդիպումից հետո, խոսելով հնդկական սփյուռքի ներկայացուցիչների հետ՝ հայտարարել է, որ 2024 թվականի հունվարին՝ Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցություններ կսկսի։ Այդ իսկ պատճառով կարելի է ենթադրել, որ Հնդկաստանը Հայաստանին դիտարկում է որպես յուրօրինակ կամուրջ դեպի ԵԱՏՄ, քանի որ ընթացիկ 2024 թվականին պատրաստվում է դառնալ դիտորդ երկիր այս կառույցում։ Այս դեպքում, տեսականորեն, Հնդկաստանի կողմից ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի գծով Ռուսաստանի ամենամոտ դաշնակից Հայաստանին զենքի մատակարարումները չպետք է հարցեր առաջացնեն Մոսկվայում։ Հատկապես եթե հաշվի առնել, որ ստեղծված իրավիճակում ուկրաինական պատերազմով զբաղված լինելու պատճառով Ռուսաստանը փաստորեն սառեցրել է Հայաստանին ռազմական մատակարարումները։

Եվ մի փոքր հնդկական զենքի որակի մասին։ Հատկանշական է, որ վերջերս հայկական լրատվամիջոցները գրել են այն մասին, որ Հայաստանի կողմից Հնդկաստանից գնված զենքը, զինամթերքն ու տեխնիկան չեն համապատասխանում հայկական բանակի չափանիշներին կամ անորակ են։ Բացի այդ էլ ռազմական փորձագետները նշում են, որ հայկական բանակը՝ հնդկական զենք գործարկելու փորձ ու անհրաժեշտ հմտություններ չունի։

Արտասահմանից մատակարարվող սպառազինության ցածր որակի մասին վերջերս հայտարարել է նաև «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը՝ հայտնելով, որ իր կողմից ստորագրված զենքի գնման որոշ պայմանագրեր չեղարկվել էին գործող իշխանությունների կողմից։ Այսպիսով, նշում են հայկական լրատվամիջոցները՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի վերջերիս հայտարարությունը այն մասին, որ «բանակը անհրաժեշտ սպառազինությամբ ապահովվում է Հնդկաստանից, Ֆրանսիայից և այլ երկրներից գնումներով»,- հայ հասարակությանը մոլորեցնելու փորձ է։

Այն մասին, թե ինչ նպատակով է Հնդկաստանը զինում Հայաստանին՝ Caliber.Az-ի հետ իր կարծիքով կիսվել է հնդիկ քաղաքագետ, Միջազգային գործերով Հնդկաստանի խորհրդի (ICWA) գիտաշխատող Պունիտ Գաուրը։ Նրա խոսքով, հնդկական զենքի Հայաստան մատակարարումները կրում են կոմերցիոն բնույթ։

«Դուք գիտեք արդյո՞ք Ադրբեջանի և Պակիստանի միջև 1,6 միլիարդ դոլար գումարի գործարքի մասին: Իմ տեսանկյունից, ինչպես Ադրբեջանի և Պակիստանի միջև գործարքը հանդիսանում է կոմերցիոն, այնպես էլ Հնդկաստանի և Հայաստանի գործարքը նույն կոմերցիա է։ Սա աշխարհաքաղաքականության հետ ոչ մի ընդհանուր բան չունի»,- հայտարարել է հնդիկ քաղաքագետը։

Դրանով հանդերձ նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանը Քաշիմիրի հարցում աջակցում է Հնդկաստանին՝ չնայած հսկայական ճնշումներին։

«Եվ Հնդկաստանը գնահատում է այդ հարաբերությունները: Իմ կարծիքով, Բաքուն նույնպես պետք է վերանայի իր քաղաքականությունը Քաշմիրի հարցում։ Ադրբեջանը նույնպես կարևոր է Հնդկաստանի համար, հատկապես բազմաթիվ լոգիստիկ նախագծերի զարգացման համար»,- ասել է Պ. Գաուրը։

Եզրափակելով նշենք, որ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, երբեք չի դավաճանում իր բարեկամներին ու դաշնակիցներին։ Ադրբեջանը Քաշմիրի հարցում լիովին աջակցում է Պակիստանին և կշարունակի աջակցել նրան՝ չնայելով որևէ մեկի դժգոհությանը։

Caliber.Az
Դիտումներ: 197

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

124
21 Դեկտեմբերի 2024 11:19
2

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

121
21 Դեկտեմբերի 2024 13:32
3

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

120
21 Դեկտեմբերի 2024 12:29
4

Հայաստանի ռազմական դաշինքներ՝ Ֆրանսիա, Հնդկաստան և հունական հետք Բաքվի արձագանքը իրեն երկար սպասել չի տա

109
23 Դեկտեմբերի 2024 15:59
5

Նպատակը` իշխանությունը պահպանելն է Նիկոլ Փաշինյանի «խոստովանությունների» գինը

105
23 Դեկտեմբերի 2024 17:26
6

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

99
21 Դեկտեմբերի 2024 12:32
7

Շուշա ժամանած նախկին հարկադիր վերաբնակներին բնակարանների բանալիներ են հանձնվել

75
23 Դեկտեմբերի 2024 17:03
8

Ալիև. Ադրբեջանում կրոնական հողի վրա խտրականության և կոնֆլիկտների դեպքեր երբեք չեն եղել ԹԱՐՄԱՑՎԱԾ

62
23 Դեկտեմբերի 2024 12:45
9

Բայրամովը՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար խոչընդոտների մասին

56
23 Դեկտեմբերի 2024 18:31
10

Փաշազադե. Ղարաբաղում կրոնական գործիչների թիվն աճում է

51
23 Դեկտեմբերի 2024 14:58
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading