twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Նոյեմբերը կդառնա ադյո՞ք խաղաղության ամիս Միջնորդները պետք է հեռու մնան

15 Մայիսի 2024 14:55

Անցած շաբաթ Ղազախստանում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների միջև կայացած երկօրյա (մայիսի 10-11) բանակցություններից հետո՝ հայկական կողմը շարունակում է լավատեսություն պահպանել խաղաղ կարգավորման առնչությամբ։ Այսպես, Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը, երեկ, Հարավային Կովկաս շրջագայության շրջանակներում այցով Երևանում գտնվող՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի և առևտրի նախարար Յան Բորգի հետ երեկվա մամուլի ասուլիսում Ադրբեջանի հետ՝ Ալմաթիում ԱԳՆ ղեկավարների մակարդակով բանակցություններն անվանել է կառուցողական։ «Գործընթացը շարունակվում է այն սկզբունքների հիման վրա, որոնց մասին մենք բազմիցս հայտարարել ենք»,- ասել է Միրզոյանը՝ նշելով, որ խաղաղ պայմանագիր ստորագրելով հնարավոր է վերջ տալ բազմամյա հակամարտությանը և տարածաշրջանում հաստատել ամուր և տեւական խաղաղություն։

Հիշեցնենք, որ հայկական կողմը առաջարկել է չսահմանափակվել խաղաղ պայմանագրի ստորագրմամբ և ապաշրջափակել նաև տարածաշրջանի բոլոր տրանսպորտային հաղորդակցությունները։ «Մենք կարող ենք առաջ շարժվել՝ ապաշրջափակել բոլոր տրանսպորտային հաղորդակցությունները տարածաշրջանում»,- ասել է Միրզոյանը՝ նշելով, որ Հայաստանը նպատակադրված է խաղաղության, խաղաղ պայմանագրի կնքման և կառուցողականորեն ներգրավված է բանակցային գործընթացում։

Խաղաղ կարգավորման շուրջ հայկական կողմի դրական հռետորաբանությունը միանշանակ ողջունվում է Ադրբեջանի կողմից և տեսականորեն ստեղծում է որոշակի նախադրյալներ՝ Երևանի կողմից իր, ավանդաբար կառուցողականությունից հեռու քաղաքականությունը վերանայելու համար։ Բանակցությունների արդյունքներով առնվազն պարզ է, որ կողմերը եկել են՝ խաղաղ պայմանագրի նախագծի և տարաձայնություններ ունեցող մնացած հարցերի շուրջ քննարկումները շարունակելու միասնական կարծիքի։ Սա, առաջինն է։

Երկրորդը, զգուշավոր լավատեսությամբ կարելի է ասել, որ Ալմաթիում կայացած բանակցություններն ամրապնդել են այն հույսը, որ Բաքուն և Երևանը կարող են խաղաղ պայմանագիր կնքել մինչև 2024 թվականի նոյեմբերը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեռ այս տարվա ապրիլին ասել էր այն մասին, որ միանգամայն իրատեսական է Հայաստանի հետ պայմանավորվել մինչև կլիմայի փոփոխության COP29 համաժողովը, որը կանցկացվի նոյեմբերին Բաքվում։ «Մինչև COP29-ը Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության հասնելը, ծայրահեղ դեպքում հիմնարար սկզբունքների շուրջ՝ թվում է բավականին իրատեսական»,- ապրիլի 23-ին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով ԱԴԱ համալսարանում կազմակերպված «COP29 և կանաչ տեսլականը Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում։ Պետության ղեկավարը նշել է, որ հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության գալը նույնպես դիտարկվում է, որպես տարբերակ։ Իսկ հետագայում կարող ենք ժամանակ ծախսել դրույթները մանրամասնելու վրա։ «Մինչ այդ ժամանակը համաձայնագրի նախագիծը կարող է նույնիսկ պատրաստ լինել։ Հաշմարում եմ, որ դրա համար երկու կողմերն էլ պետք է պարզապես սրտանց աշխատեն»,- նշել է Ալիևը։

Բաքվի առաջարկը դրական է ընդունվել Երևանի կողմից, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդ կապակցությամբ Ադրբեջանի նախագահի կարծիքին իր համերաշխությունը հայտնել է մաիսի 7-ի մամուլի ասուլիսին։ «Ես համաձայն եմ մինչև նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարի հետ։ Դրա համար անհրաժեշտ է խաղաղ պայմանագրում ամրագրել բոլոր այն սկզբունքները, որոնք հանդիսանում են հրապարակային և համաձայնեցված են բանակցային հարթակներում։ Այդ սկզբունքները պետք է շարադրվեն և ստորագրվեն, ես համաձայն եմ այդ տրամաբանության հետ»,- ասել է Հայաստանի վարչապետը՝ հույս հայտնելով, որ Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առաջիկա հանդիպմանը այդ առաջընթացը կգրանցվի։

Հարկ է նշել, որ հարաբերությունների կարգավորման շուրջ Հայաստանի իշխանությունների բավականին խաղաղասեր հռետորաբանությունը ի հայտ է եկել ընթացիկ տարվա առաջին ամիսներին, այն բանից հետո, երբ փետրվարին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց այն մասին, որ Երևանը՝ խաղաղ պայմանագիր կնքելու քաղաքական կամք ունի։ «Ըստ էության, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի ճարտարապետությունն ու սկզբունքները համաձայնեցված են, և անցյալ տարեվերջին մեզ թվում էր, որ մենք շատ մոտ ենք արդյունքային պայմանագրի տեքստի վերջնական համաձայնեցմանը», -այդ ժամանակ «The Telegraph»-ին տված հարցազրույցում ասել է Փաշինյանը։

Հիմա, երբ Բաքուն և Երևանը մտադիր են երկխոսությունը շարունակել անմիջականորեն, առանց որևէ միջնորդի, կա նրա փոքր հավանականություն, որ համապարփակ խաղաղ պայմանագիրը կարող է ստորագրվել Ղազախստանի բանակցային հարթակում։ Նման քայլը միանգամայն տրամաբանական է թվում, քանի որ հենց Ալմաթիում է 1991 թվականի դեկտեմբերին ստորագրվել Ալմաթիի հռչակագիրը, որի համաձայն են Բաքուն և Երևանը որոշել անցկացնել սահմանի սահմանազատում։ Մինչև նոյեմբեր մի քանի ամիս է մնացել, իսկ դա նշանակում է, որ Հայաստանը այնքան էլ շատ մտածելու ժամանակ չունի։

Caliber.Az-ին մեկնաբանելով Բաքվի և Երևանի միջև խաղաղ պայմանագրի ստորագրման հավանականությունը՝ Ժամանակակից պետական զարգացման ինստիտուտի տնօրեն Դմիտրի Սոլոննիկովը հայտարարել է, որ Ղազախստանում բանակցությունները ցույց են տվել, որ այժմ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը տրամադրված են երկխոսությունը շարունակելուն, և սա է գլխավոր դրական արդյունքը։

«Իմ կարծիքով, Ալմաթիում Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը լուրջ բեկում չի եղել, բայց այն հույսը, որ մինչև տարեվերջ կարող է ձեռք բերվել համաձայնություն՝ դեռ մնում է։ Չնայած առաջին անգամը չէ, որ նշվում են Բաքվի և Երևանի միջև խաղաղ պայմանագրի ստորագրման հնարավոր ժամկետները։ Այս հարցը բարդանում է Հայաստանի ներքաղաքական իրավիճակով։ Կարևորն այն է, որ հանդիպումը անցել է առանց որևէ մեկի կողմից մոդերատորության և անկախ հարթակում, ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից այս գործընթացին ներգրավվելու փորձեր չեն եղել, և սա է հիմնական հաջողությունը։ Եթե նման ձևաչափը առաջիկայում ևս ամրապնդվի, ապա այն կկարողանա խթանել պայմանավորվածությունների կնքման և խաղաղ պայմանագրի ստորագրման գաղափարը»,- ասել է Դ. Սոլոննիկովը։

Caliber.Az
Դիտումներ: 121

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Կեղծավորության աղացներ Նիդեռլանդները որպես նոր Ֆրանսիա

253
15 0Հոկտեմբերի 2024 12:36
2

Էրդողան. Թուրքիան չի մոռանա Ադրբեջանի օգնությունը երկրաշարժերի ժամանակ

124
15 0Հոկտեմբերի 2024 09:22
3

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ առաջին անգամ ընտրվելուց 21 տարի է անցել

85
15 0Հոկտեմբերի 2024 10:00
4

Քուրթուլմուշ. Զանգեզուրի միջանցքի բացումը մեծ հնարավորություններ կստեղծի թյուրքական աշխարհի համար

82
15 0Հոկտեմբերի 2024 11:29
5

Անհաջողակների հեղինակության գոլը տանտերերի հաղթական գոլի ֆոնին Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

73
15 0Հոկտեմբերի 2024 09:08
6

Ֆիզուլիի ազատագրման չորրորդ տարեդարձն է

72
17 0Հոկտեմբերի 2024 09:52
7

Լաչինում տրամվայի գիծ կկառուցվի

68
15 0Հոկտեմբերի 2024 17:59
8

Համաձայն դիվանագիտության բոլոր կանոնների Ալիևը՝ խաղաղ գործընթացում ԵՄ դերի մասին

66
16 0Հոկտեմբերի 2024 12:46
9

Փաշինյանը մաքրո՞ւմ է Հայաստանում ռուսամետ դաշտը Հովհաննիսյանն ու Վելիզադեն Caliber.Az-ի եթերում

65
17 0Հոկտեմբերի 2024 13:24
10

Թուրալ Նովրուզովը Շուշայում նոր բնակելի շենքերի կառուցման մասին

61
15 0Հոկտեմբերի 2024 18:13
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading