twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Ռուսաստանը Հայաստանին ոչ մի տեղ բաց չի թողնի» Անդրեյ Պետրովը՝ Caliber.Az կայքում

15 Փետրվարի 2023 16:42

Ադրբեջանա-հայկական բանակցությունների հաջորդ փուլը, ամենայն հավանականությամբ, կկայանա Մոսկվայում։ Կրեմլը դրանց համար հող է նախապատրաստում, ինչի մասին են վկայում ինչպես անուղղակի նշանները, այնպես էլ Երեւանից հնչող հայտարարությունները, որտեղ բացահայտ ինչ-որ բան համաձայնեցնում են Ռուսաստանի Դաշնության հետ։ Սակայն, որքան արդյունավետ կլինեն այդչափ էական ընդմիջումից հետո վերսկսվող բանակցությունները՝ այլ կարգի հարց է։ Դրանք արդյո՞ք կդառնան իր շինծու «խաղաղության անզուսպ ցանկության» Երևանի ծեծված խաղի շարունակությունը, թե՞ Ռուսաստանը իսկապես հայերին որոշակի առաջընթացի կմղի։

Եթե լինել անաչառ, ապա առկա է որոշակի դինամիկա. Երևան և Բաքու է այցելել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու հարցերով Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը, իսկ քիչ անց՝ արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը ուշագրավ հայտարարություն է արել. իբր, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մակարդակով բանակցությունների սկզբի համար պաշտոնական Երեւանը Լաչինի ճանապարհի բացման նախապայման չի առաջադրի։

Հայ պատգամավորը, մասնավորապես, հիշեցրել է, որ հենց ռուսական կողմն է ավելի վաղ հայտարարել, որ նախապատրաստում է արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների մակարդակով հանդիպում։ «Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի արդյոք այս հանդիպմանը՝ կախված կլինի իրավիճակից։ Մեզ համար, այնուամենայնիվ խնդիր չկա այս կամ այն, այդ թվում նաև ռուսական միջնորդությամբ կազմակերպվող հանդիպումներին մասնակցելու մասով»,- մի տեսակ ճշտել է Խանդանյանը՝ էլ ավելի մառախուղ առաջացնելով։

Հայաստանը կարծես թե աշխատում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի վրա։ Համենայնդեպս այս մասին հայտնել են ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ու այդ նույն Խանդանյանը։ Ընդ որում, ինչպես նշել է վերջինս, «ներկա ժամանակ այդ առաջարկի շուրջ աշխատանքներ են անցկացվում... Երբ մեր առաջարկները պատրաստ լինեն՝ դրանք կուղարկվեն ադրբեջանական կողմին»։

Մինչդեռ Բաքվի մոտ էլ քիչ հարցեր չկան՝ նախ և առաջ ինչո՞ւ է հայկական կողմն իրեն թույլ տալիս նման մենտորական տոն և ի՞նչ է նշանակում «ԱԳՆ ղեկավար Միրզոյանի հնարավոր մասնակցությունը»։ Թեեւ հասկանալի է, որ Ադրբեջանին «հեռավար աշխատանքը» ձեռք չի տալիս, եւ նա մտադիր չէ որեւէ նախապատվություն տալ Երեւանին։ Այո, և Մոսկվան էլ դժվար թե համաձայնվի կտրված ձևաչափին, որը նրան սպառնում է հեղինակության ավելի մեծ կորստով:

Եվ հետո, Լաչինի ճանապարհի հետ կապված ի՞նչ նախապայմանների մասին կարող է խոսք գնալ, և Երևանը այս թեմայով ի՞նչ իրավունք ունի նույնիսկ կակազել։ Հատկապես այն բանից հետո, երբ Պրահայում բանակցություններում Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այո, և ինչ-որ չափով շատ դժկամությամբ, կոճղակի միջով է Երևանում աշխատանք ընթանում խաղաղության պայմանագրի տեքստի վրա. որքա՞ն կարելի է մտցնել իր առաջարկները կամ վերափոխել կետերը, զբաղվել անվերջ բյուրոկրատությամբ: Եվ չէ որ, մեծ հաշվով, խաղաղության պայմանագիրը Հայաստանի համար շատ ավելի կարևոր է, քան Ադրբեջանի, այնպես որ չարժե փորձել Բաքվի համբերությունը։

Սակայն Ռուսաստանում, դատելով ամեն ինչից, լուրջ հույսեր են կապում Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպման հետ։ Համենայնդեպս, «Վեստնիկ Կավկազա» լրատվական գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ, ռուսաստանցի քաղաքագետ Անդրեյ Պետրովը համարում է, որ, չնայած ամեն ինչին, բանակցային սեղանի շուրջ Հայաստանի վերադարձի հարցը և խաղաղության պայմանագրի ստորագրման նախապատրաստումը գնալով ավելի իրական են դառնում։ Ինչպես նա նշել է Caliber.Az-ի հետ զրույցում, դա պայմանավորված է երկու պատճառով։ Եվ առաջինը կայանում է նրանում, որ Հայաստանը չափազանց ուժեղ խաղաց Ռուսաստանի հետ բաժանվելու հարցում, «այնքան ուժեղ, որ դա սկսել է լրջորեն նյարդայնացնել Ռուսաստանի իշխանություններին»։

«Վերջին ժամանակներում մենք բազմաթիվ նման նախազգուշական հայտարարություններ ենք տեսնում Մոսկվայի կողմից՝ որ Հայաստանը Ռուսաստանից ոչ մի տեղ չի գնա և Ռուսաստանը Հայաստանից ոչ մի տեղ չի գնա, ինչ էլ որ անեն Հայաստանի ներկայիս իշխանությունները։ Օրինակ, Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Մոսկվայում հանդիպելուվ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ՝ արտահայտություն է արել այն մասին, որ «նրանք, ովքեր ուժեղ սիրախաղ են անում այնպիսի կառույցների հետ, ինչպիսիք են ԵԽԽՎ-ն և Եվրախորհրդարանը՝ կարող են վերջնական հաշվով կորցնել երկիրը»: Հաշվի առնելով, որ նա սա ասել է Սահիբա Գաֆարովայի հետ զրույցի ժամանակ, կասկած չկա, որ ազդանշանը ուղղված է Երևանի կողմը»,- ընդգծել է ռուսաստանցի քաղաքագետը։

Եվ սա, անկասկած, անթափանց ակնարկ է շուտով Հայաստան ժամանող ԵՄ-ի նոր, այժմ արդեն երկու տարվա առաքելության մասին։ Այս, այսպես կոչված, առաքելության մասին հաղորդագրությունը Մոսկվայի կողմից ընդունվել է անթաքույց վրդովմունքով, և նա այժմ ձեռնարկում է չափազանց ոչ միանշանակ քայլեր իր դաշնակցի նկատմամբ, որպեսզի նա դադարի իրեն դրսևորել, որպես Ռուսաստանին թշնամաբար տրամադրված պետություն, պնդում է Ա.Պետրովը։

Քաղաքագետը կարծում է, որ Երևանը արդեն զրկվել է ադրբեջանա-հայկական բանակցություններում Ռուսաստանի ոչ միայն աջակցությունից, այլև նույնիսկ չեզոք դիրքորոշումից։

«Ռուսաստանը այժմ միանշանակ կանգնած է ադրբեջանական արդարացի դիրքերի կողմը, պահանջներում աջակցում է Ադրբեջանին, քանի որ ռուս-ադրբեջանական շահերը ներկա պահին ընդհանուր առմամբ համընկնում են՝ երկու կողմերն էլ ցանկանում են, որպեսզի այս կարգավորումը վերջնականապես շարժվի դեպի իր ավարտը և ավարտվի Հարավային Կովկասի լիարժեք կայունացմամբ։ Համաձայնագրի կողմերից միակը, ով դեմ է դրան՝ Հայաստանն է»,- նշում է Ա.Պետրովը:

Համապատասխանաբար, նրա կարծիքով, և՛ Ռուսաստանը, և՛ Ադրբեջանը տրամադրված են ստիպել Հայաստանին շարժվել ճիշտ ուղղությամբ։ Դրա հետ մեկտեղ, նշում է փորձագետը, «Հայաստանը Արևմտյան երկրներից չի ստանում այն աջակցությունը, ինչպիսին նա կցանկանար»։

«Մենք տեսնում ենք, թե ինչպես Լաչինի միջանցքի վերաբերյալ, որը Հայաստանն ուժեղ առաջ է մղում, որպես հայ-ադրբեջանական օրակարգի մաս, թեև իրականում սա բացառապես Ադրբեջանի ներքին գործն է, նա բացի հայտարարություններից Արևմուտքից ոչինչ չի ստանում։ Եվ նույնիսկ դրանք լսվում են միայն հայկական սփյուռքի հետ կապված անձանցից, և այն մարդիկ, ովքեր հնչեցնում են դրանք, սկզբունքորեն, ոչ մի բանի վրա չեն ազդում»,- ընդգծել է ռուս փորձագետը։

Դրանով հանեդերձ Եվրամիությունը, վստահ է Ա.Պետրովը՝ այժմ սկզբունքայնորեն շահագրգռված է նրանում, որպեսզի Ադրբեջանի հետ զարգացնի տնտեսական հարաբերությունները, քանի որ դա նրա համար շահավետ համագործակցություն է էներգետիկ ռեսուրսների ոլորտում։ Որոնք այժմ մեծ դեֆիցիտում են ԵՄ-ում։

«Եվ այստեղ, այս ալիքի վրա, կան նոր միտումներ՝ Ադրբեջան են գալիս Բաքվի հետ տնտեսական համագործակցության մեջ շահագռգռված բազմաթիվ եվրոպական ընկերությունների ներկայացուցիչներ: Օրինակ, այս օրերին Իլհամ Ալիևը բացել է նոր հիդրոէլեկտրակայանի շինարարությունը, որը կկառուցվի իտալացի գործընկերների հետ համատեղ»,- նշել է քաղաքագետը։

Այսինքն, եթե Արևմուտքը կոնկրետ տնտեսական շահագռգռվածություն ունի Ադրբեջանում, ապա Հայաստանում նրա համար նման բան չկա, բացի Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու փոխադարձ ձգտումը։ Ինչպես արտահայտվել է Ա.Պետրովը, Հայաստանը տափակորեն չի կարող առաջարկել, այսինքն՝ եվրոպացիներին ու ամերիկացիներին վաճառել ոչինչ, բացի Ռուսաստանից հեռանալու իր խոստումից։

«Բայց դրանով հանդերձ Հայաստանը չի կարող բաժանվել Ռուսաստանից, այո և, ինչպես արդեն ասել եմ, Ռուսաստանը նրան ոչ մի տեղ չի թողնի։ Այսպիսով, ստեղծվում է մի իրավիճակ, երբ Երևանը ոչ մի կողմից իրական աջակցություն չունի խաղաղ կարգավորումը դանդաղեցնելու և դեպի ռեւանշի գնալու իր բոլոր ծրագրերին։ Հիմա սա աշխարհում ոչ մեկին սկզբունքորեն հետաքրքիր չէ և նույնիսկ հայկական սփյուռքը չունի բավարար ռեսուրսներ, որպեսզի ինչ-որ կերպ առաջ մղի ռեւանշիստական ծրագրերը: Հայաստանն այժմ, ըստ էության, մենակ է մնացել Ադրբեջանի և Ռուսաստանի դեմ, որոնք պահանջում են նրա վերադարձը բանակցային սեղանի շուրջ։ Այս իմաստով Երևանն այսօր մանևրելու դաշտ չունի, քանի որ նրա քաղաքականությունը միշտ հիմնված է եղել նրա վրա, որպեսզի իր համար գտնի ինչ-որ հովանավորի, սյոզերանի, ով նրա փոխարեն կլուծեր իր խնդիրները, այսինքն ուրիշի ձեռքերով կրակից շագանակներ հանել։

Հիմա այդ օտար ձեռքերը չկան, կա միայն հայկական լոբբիի թույլ կամքը, որը չի կարող մրցել Ադրբեջանի «երկաթե բռունցքի», առավել եւս՝ Ռուսաստանի կամքի հետ»,- վստահ է քաղաքագետը։

Այնպես որ, Ա.Պետրովի կարծիքով, Հայաստանին ոչինչ չի մնում, քան աստիճանաբար իջեցնելով իր հռետորաբանությունը և խաղալով ինչ-որ հակասական հայտարարությունների վրա, գնալով ավելի մոտենալ բանակցային սեղանին։

«Հետևաբար կարծում եմ, որ մի քանի ամսվա հորիզոնում, ամենայն հավանականությամբ այս գարնանը, վերջապես կկայանա խաղաղ կարգավորման բոլոր մանրամասների և դրանք լուծելու համար Բաքվի և Երևանի դիվանագետների հանդիպումը։ Հանդիպումը, իմ պատկերացմամբ, կարող է անցկացվել ինչպես Մոսկվայում, այնպես էլ Թբիլիսիում՝ այս առումով ես տեսնում եմ նաև ռուս-վրացական հարաբերությունների ջերմացման միտում։ Հետևաբար, իմ կարծիքով, չնայած Երևանի կողմից բանակցային ողջ մշուշին, խաղաղության պայմանագրի ուրվագծերը գնալով ավելի իրական են դառնում պարզապես այն պատճառով, որ ուժային կենտրոններից ոչ մեկը շահագրգռված չէ այն դանդաղեցնել և աջակցել Երևանի ռեւանշիստական նկրտումներին»,- ամփոփել է Ա. Պետրովը։

Caliber.Az
Դիտումներ: 162

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Կեղծավորության աղացներ Նիդեռլանդները որպես նոր Ֆրանսիա

254
15 0Հոկտեմբերի 2024 12:36
2

Էրդողան. Թուրքիան չի մոռանա Ադրբեջանի օգնությունը երկրաշարժերի ժամանակ

124
15 0Հոկտեմբերի 2024 09:22
3

Փաշինյանը մաքրո՞ւմ է Հայաստանում ռուսամետ դաշտը Հովհաննիսյանն ու Վելիզադեն Caliber.Az-ի եթերում

113
17 0Հոկտեմբերի 2024 13:24
4

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ առաջին անգամ ընտրվելուց 21 տարի է անցել

85
15 0Հոկտեմբերի 2024 10:00
5

Քուրթուլմուշ. Զանգեզուրի միջանցքի բացումը մեծ հնարավորություններ կստեղծի թյուրքական աշխարհի համար

82
15 0Հոկտեմբերի 2024 11:29
6

Անհաջողակների հեղինակության գոլը տանտերերի հաղթական գոլի ֆոնին Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

73
15 0Հոկտեմբերի 2024 09:08
7

Ֆիզուլիի ազատագրման չորրորդ տարեդարձն է

72
17 0Հոկտեմբերի 2024 09:52
8

Լաչինում տրամվայի գիծ կկառուցվի

68
15 0Հոկտեմբերի 2024 17:59
9

Համաձայն դիվանագիտության բոլոր կանոնների Ալիևը՝ խաղաղ գործընթացում ԵՄ դերի մասին

66
16 0Հոկտեմբերի 2024 12:46
10

Թուրալ Նովրուզովը Շուշայում նոր բնակելի շենքերի կառուցման մասին

61
15 0Հոկտեմբերի 2024 18:13
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading