twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Սահմանապահների դուրսբերումը չի փոխում Հայաստանում ՌԴ-ի ներկայության բնույթը» Փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az-կայքում

14 Մայիսի 2024 14:54

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջերս տեղի ունեցած հանդիպումը տևել է մեկ ժամից ավել և բարեհաջող է ավարտվել։ Այդ մասին հայտել է Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը։ Երկկողմ հարաբերություններում խնդիրները սուր բնույթ չեն կրում և լուծվում են երկկողմ շփումների ընթացքում, ասել է նա։ Իր հերթին, հայկական կողմը առայժմ՝ հանդիպման արդյունքներով պաշտոնական հայտարարություն չի արել։ Միևնույն ժամանակ իշխանամետ ռեսուրսները հայտնում են, որ հանդիպմանը՝ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Բայց ոչ միայն։ Նրանք նաև դուրս են բերվում հայ-ադրբեջանական սահմանին գտնվող դիրքերից, որտեղ տեղակայվել էին 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։

Հետաքրքիր է, թե ինչ է նշանակում այս գործընթացը: Ինչո՞ւ է Մոսկվան որոշել կրճատել իր ռազմական ներկայությունը Հայաստանում։ Արդյո՞ք հաջորդ քայլը կլինի ռուս սահմանապահների դուրսբերումը հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններից, իսկ մեկ էլ տեսար այնտեղ կփակվի նաև Գյումրիի ռազմակայանը։

Caliber.Az-ի հետ այս առումով իրենց կարծիքներով կիսվել են օտարերկրյա փորձագետները:

Պատմական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային գիտահետազոտական ինստիտուտի (ՌԳԱ ՀՏՄՀԻ) Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի (Մոսկվա) ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը համարում է, որ իրավիճակը պետք է դիտարկել ոչ թե կոնկրետ հարցերի պրիզմայով, այլ ամբողջությամբ։

«Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերություններում վայրեչքի միտում կա, որը նախաձեռնվել է Հայաստանի ղեկավարության կողմից։ Եվ քայլ առ քայլ նա աստիճանաբար նվազեցնում է Ռուսաստանի հետ ապագա հարաբերությունների իր ռազմավարական տեսլականը։ Դա երեւում է նաև Երեւանի օդանավակայանում նույն սահմանապահների հարցով որոշումից, և ՀԱՊԿ-ում գործունեության սառեցումից։ Եվ սպասվում էր, որ մնացած բոլոր տրեկներով էլ կլինի նույն պատմությունը։ Բայց, ինչպես տեսնում ենք, Փաշինյանը, այնուամենայնիվ ժամանեց Մոսկվա և բանակցություններ ունեցավ Պուտինի հետ՝ ելույթ ունեցավ ԵԱՏՄ-ի Գերագույն խորհրդի նիստում։ Սա խոսում է այն մասին, որ, որպես նվազագույնը՝ տնտեսական առումով Հայաստանը չի հրաժարվում Ռուսաստանի հետ համագործակցությունից և չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից»,- ասում է Պրիտչինը։

Սա իրականում նման բավականին դրական ազդանշան է, քանի որ Հայաստանը փորձում է հավասարակշռել, նշել է նա։

«Այսինքն, ռազմաքաղաքական առումով նրանք փորձում են կենտրոնանալ առավելապես Արևմուտքի վրա, բայց հասկանում են, որ ոչ ոք չի պատրաստվում ստանձնել Ռուսաստանի դերը Հայաստանի հարցում և ապահովել նրա սոցիալ-տնտեսական կայունությունը և գոնե ինչ-որ հիմք տնտեսական աճի համար։ Հետևաբար, այստեղ ամեն ինչ նման է ինչ-որ հավասարակշռության: Փաշինյանը հասկանում է, որ առանց Ռուսաստանի չի կարող լուծել երկրի տնտեսական կայունության հարցը։ Հետևաբար նա փնտրում է հավասարակշռություն՝ առանց Ռուսաստանի հետ համագործակցությունից միանշանակ հրաժարվելու։ Սա առաջին կետն է։

Ադրբեջանի հետ սահմանին ռուս սահմանապահների ժամանակավոր տեղակայման կետերի դուրսբերումը՝ ընդհանուր առմամբ բավականին դրական ազդանշան է, քանի որ դա չի փոխում Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության բնույթը, մանավանդ, որ Բաքվի և Երևանի միջև ընթանում են խաղաղ բանակցություններ։ Համապատասխանաբար՝ այնտեղ ռուս սահմանապահներ այնքան էլ պետք չեն։

Ինչ վերաբերում է Իրանի և Թուրքիայի հետ սահմաններից նրանց դուրս բերելուն՝ նման ենթադրություններ հնչում են փորձագետների շրջանում, բայց պաշտոնական մակարդակով ոչինչ չկա։ Հավասարապես ինչպես նաև Գյումրիում ռազմակայանի հարցով: Կարծում եմ, որ այստեղ նույնպես կա այն ըմբռնումը, որ ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ և Արևմուտքն այնքան էլ վստահելի գործընկեր չէ, որ մեկ ժամվա մեջ փոխարինի Ռուսաստանին՝ այնտեղ տեղադրի իր բազան և դառնա իսկապես պատասխանատու Հայաստանի անվտանգության համար։ Սա հեռու է իրականությունից։ Հետևաբար ես հանդես չէի գա որևէ արմատական սցենարի օգտին, չէի կանխատեսի, որ մոտ ապագայում այս ու այն բաներ տեղի կունենան։ Պետք է հետևել իրավիճակին։ Գոնե այն փաստը, որ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները այժմ վերելք են ապրում, և առաջնորդները պարբերաբար հանդիպում են՝ Հայաստանի հետ են պահում դեպի Արևմուտք միանշանակ շրջվելուց: Որովհետև նման դեպքում Ռուսաստանի մոտ պարզապես այլ տարբերակ չի լինի, բացի Ադրբեջանի հետ քաղաքական, ռազմաքաղաքական և տնտեսական ոլորտներում համագործակցության թերիրացված ներուժը իրացնելուց։ Դե սրանից էլ միայն Հայաստանը տանուլ կտա, քանի որ կհայտնվի առանց տարածաշրջանային լուրջ աջակցության»,- եզրակացություն է անում Պրիտչինը։

Ինչպես ենթադրում է ռազմական և քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վախթանգ Մաիսայան (Թբիլիսի), տեղի ունեցողը վկայում է այն մասին, որ, Ռուսաստանի տեսանկյունից՝ նա ազատվում է «ավելորդ բեռից»։

«Նախ և առաջ, այդ ստորաբաժանումները, բնականաբար, օգտագործվելու են Ուկրաինայի դեմ։ Թեև սրանք ԱԴԾ-ի զինծառայողներ են՝ Կուրսկի և Բելգորոդի ուղղություններում նրանց օգտագործումը շատ կարևոր է Ռուսաստանի Դաշնության համար։

Երկրորդը, կարծում եմ, որ Ռուսաստանը չի համաձայնվի հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններից իր սահմանապահների դուրսբերման հետ։ Ինչպես նաև չի փակի Գյումրիում գտնվող իր ռազմաբազան և դուրս չի բերի Ռուսաստան։ Որովհետեւ սա արդեն կնշանակի դիրքերի հանձնում։ Իսկ ներկայիս Կրեմլի համար Հարավային Կովկասը հանդիսանում է ազգային շահերի պաշտպանության հիմնական միջուկը։ Այնպես որ, այս համատեքստում, կարծում եմ, մեծ խնդիրներ դեռ կլինեն»,- ասում է պրոֆեսորը։

Նա տեսնում է, որ Մոսկվան երկակի դիրք է դրսևորում Հայաստանի և Վրաստանի նկատմամբ։

«Այսինք, Վրաստանում նա ցանկանում է ամրապնդել Իրակլի Կոբախիձեի ռուսամետ կառավարությունը՝ «Վրացական երազանքի»։ Իսկ Հայաստանում պարզապես աջակցում է ղարաբաղյան կլանին և միաժամանակ երկակի քաղաքականություն են վարում Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ, որպեսզի ինչ-որ կերպ պահպանի իր ազդեցությունն այդ երկրում։ Այսինքն, այս փուլում, ցավոք, Ռուսաստանը՝ Հարավային Կովկասի բոլոր երկրների վրա ճնշման լծակներ ունի, դրանք առայժմ չեն սպառվել։ Այնպես որ, չնայած Հայաստանում Մոսկվայի համար ոչ կրիտիկական նշանակություն ունեցող սահմանապահների մի մասի դուրսբերմանը, նա իր հիմնական աշխարհառազմավարական դիրքերը առայժմ չի հանձնում։ Ահա այսպես են, իմ կարծիքով, բացատրվում տարածաշրջանում Մոսկվայի գործողությունների ներկայիս դրդապատճառները», - եզրափակել է դոկտոր Մաիսայան:

Caliber.Az
Դիտումներ: 185

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Հիքմեթ Հաջիևը կոշտ է արձագանքել Politico-ում հակաադրբեջանական հոդվածին

97
22 Նոյեմբերի 2024 10:16
2

Յուղի փոխարեն թնդանոթնե՞ր Պատմության դասեր

72
22 Նոյեմբերի 2024 15:29
3

Միլլի Մեջլիսը Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բանաձևի մասին

70
22 Նոյեմբերի 2024 08:50
4

«Իրական» Հայաստանը և Երևանի իրողությունները Փաշինյանը շարունակում է խարխլել խաղաղությունը

70
23 Նոյեմբերի 2024 14:02
5

«Ռոսսոտրուդնիչեստվո»-ն, Բաստրիկինը և հակաադրբեջանական արշավը Քրեական գործ՝ «Yaşasın Azərbaycan!»-ի համար

63
22 Նոյեմբերի 2024 17:54
6

Հայաստանում եվրոպացի հետախուզները շարունակում են լրտեսել Ադրբեջանին Տեսանյութ սահմանից

52
22 Նոյեմբերի 2024 16:07
7

Աչքներին է երևացել... «Հին աշխարհի հիստերիկները»

52
22 Նոյեմբերի 2024 14:29
8

Ադրբեջանցի սահմանապահները պաշտպանում են նաև մշակութային հուշարձանները. Էլնուր Աբդուլլաև

41
23 Նոյեմբերի 2024 10:37
9

ԵԱԿ. Ադրբեջանը Հայաստանից կառուցողական մոտեցում է ակնկալում խաղաղ գործընթացում

38
22 Նոյեմբերի 2024 19:51
10

Լեյլա Ալիևան մասնակցել է COP29-ի շրջանակներում գլոբալ առաջնորդների երկխոսությանը ԼՈՒՍԱՆԿԱՐ

37
22 Նոյեմբերի 2024 09:18
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading