twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Վազք տեղում, կամ հայկական շպագատ Նայում է դեպի Արևմուտք, գոյատևում է Ռուսաստանի հաշվին

28 Նոյեմբերի 2023 15:38

2023 թվականի ընթացքում նկատվող հայկական քաղաքական իսթեբլիշմենթի բացահայտ դրեյֆը դեպի Արևմուտք, կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի անդամների Եվրամիության և ԱՄՆ-ի հետ ինտեգրման առավելությունների մասին բազմաթիվ հայտարարությունները, իրականում հայտնվեցին, որպես ոչ մի բանով չամրապնդված հռետորաբանություն։ Նման կուրսի փաստացի անհեռանկարության մասին է վկայու՝մ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանի հետ առևտրատնտեսական կապերից, որին, ի դեպ, պատկանում են «քարերի երկրի» հիմնական էներգետիկ և ենթակառուցվածքային ակտիվները։ Դատելով Հայաստանի Կենտրոնական բանկի, Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարությունների վերջին տվյալներից, այսօր, ինչպես, այնուամենայնիվ և 2022 թվականին, հանրապետության տնտեսական աճի երեք քառորդ մասը հիմնված է Ռուսաստան վերաարտահանումների, ինչպես նաև ռուս վերաբնակիչների բանկային և զբոսաշրջային ծառայությունների վրա:

Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի նկատմամբ Եվրոպական միության և Միացյալ Նահանգների նկատվող և մշտապես աճող ակտիվությունը տեղի է ունենում հայ-ռուսական քաղաքական հարաբերությունների զգալի սառեցման ժամանակահատվածում։ Բրյուսելն ու Վաշինգտոնը ամեն կերպ աջակցում են՝ ռուսական ինտեգրացիոն նախագծերից Երևանի դուրս գալուն ուղղված նախաձեռնություններին, ընդ որում հայկական կողմը Կրեմլի նկատմամբ իր սադրիչ գործողություններով ամեն կերպ ցույց է տալիս նման քայլերի իր պատրաստակամությունը։ Սակայն, այստեղ ծագում է բնական հարց. ինչպիսի՞ չափով են այդ կասկածելի ճիգերը ամրապնդված հիմնավոր նախադրյալներով, արդյո՞ք Հայաստանի տնտեսությունը ի վիճակի է հաղթահարել իր հիմնարար կախվածությունը՝ Ռուսաստանի Դաշնության և ընդհանրապես Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ) հետ առևտրային հարաբերություններից։

Հայաստանի տնտեսական համակարգի գոյության իրողությունը արդեն երկար տարիներ վկայում է՝ ռուս ներդրողներից, մատակարարներից և առևտրային գործընկերներից «ծիրանի հանրապետության» շոշափելի կախվածության մասին։ Ռուսաստանը ավանդաբար հանդիսանում է խոշորագույն ներդրող Հայաստանի տնտեսության մեջ. օտարերկրյա անմիջական ներդրումների գրեթե 40%-ը ռուսականն է, որտեղ ներդրումների ընդհանուր գումարը գերազանցում է 2 մլրդ դոլարը։ Ուրեմն, ռուսական բիզնեսը և բնական մոնոպոլիան վերահսկում են Հայաստանի տնտեսության այնպիսի կարևոր բնագավառը, ինչպիսին էներգետիկան է. Հայաստանի մագիստրալային և բաշխիչ գազի ցանցերը պատկանում են արտոնյալ սակագներով կապույտ վառելիքի հիմնական մատակարար՝«Գազպրոմ» ՓԲԸ-ին։ Առավել ևս, Իրանից գազի մատակարարումները նույնպես վերահսկվում են՝ դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն գազատար կառուցած, ընդ որում ռուսական գազի հետ ապագա մրցակցությունից խուսափելու համար դրա թողունակությունը կրկնակի անգամ կրճատած Գազպրոմի կողմից։

Ոչ լավագույն ձևով են դրված գործերը նաև էլեկտրաէներգիայի հատվածում. 2006 թվականի հունիսից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բաժնետոմսերի 100%-ը ձեռք է բերվել «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ի դուստր ընկերության՝ «Interenergo B.V.»-ի կողմից, իսկ 2015 թվականի սեպտեմբերից Հայաստանի էլեկտրական ցանցերի բաժնետոմսերի ողջ փաթեթը վերահսկվում է ռուսական «Տաշիր» խմբի կողմից։ Իր հերթին, վթարային Մեծամորի ատոմակայանի (ապահովում է Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության մեկ երրորդը) աշխատանքային վիճակում պահելը և դրա վառելիքային տարերի փոխարինումը գտնվում է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի լիակատար վերահսկողության ներքո, և այս հնացած միջուկային օբյեկտի բնութագրերի պատճառով ուրիշ այլընտրանքներ պարզապես անհնար են։

«Քարերի երկրի» ծայրահեղ կարևոր տրանսպորտային ենթակառուցվածքը՝ երկաթուղին, նույնպես ամբողջությամբ վերահսկվում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հարյուր տոկոսանոց դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի կողմից: «Ռուսական երկաթուղիներ»-ի հետ 2008 թվականին կնքված պայմանագրի համաձայն՝ Հայաստանում երկաթուղային տրանսպորտի կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է՝ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով։ Հատկանշական է, որ Զանգեզուրի միջանցքի բացման առնչությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև պայմանավորվածություններ ձեռք բերվելու դեպքում երկաթուղային հաղորդակցության վերականգնումից հետո, Ռուսաստանի «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ն է փաստացի վերահսկելու՝ այդ ճանապարհը Հայաստանի տարածքում, իրականացնելով փոխադրումների տեխնիկական և կազմակերպչական կառավարումը։

Սակայն էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում ռուսական բիզնեսի գերակայությունը՝ դեռևս Հայաստանի կախվածության միակ գործոնը չէ։ Ռուսական տարողունակ շուկան ներկայումս շարունակում է մնալ Հայաստանի արտաքին առևտրի զարգացման հիմնական շարժիչ ուժը` ջրի երեսին պահելով Հարավային Կովկասի այս վտարանդիի տնտեսությունը: Ռուսաստան արտասահմանյան ապրանքների և սարքավորումների, այդ թվում նաև ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցների շրջանցմամբ՝ երկակի նշանակության պատժամիջոցային ապրանքների վերաարտահանմանը Հայաստանի մասնակցությունը բազմիցս նշվել է արևմտյան և հետխորհրդային լրատվամիջոցներում։ Այսպես ուրեմն, ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուն պես Հայաստանից Ռուսաստան արտահանումը անսպասելիորեն գրեթե եռապատկվել է՝ 2021 թվականի 841 միլիոն դոլարից նախորդ տարի հասնելով 2,411 միլիարդ դոլարի։ Ակնհայտ է, որ Հայաստանի լճացած տնտեսության արդյունաբերական արտադրությունը պարզապես ի վիճակի չէ ապահովել արտադրանքի մատակարարումների այդքան զգալի ծավալ, էլ չեմ խոսում արդեն երկու տարի անընդմեջ անկում ցուցադրող գյուղատնտեսության մասին։ Հայ-ռուսական ապրանքաշրջանառության, այդ թվում նաև առանց որևէ լուրջ տնտեսական հիմքի հայկական արտահանման մասնաբաժնի այդչափ կտրուկ աճը, փորձագետների մեծամասնության կողմից բացատրվում է միայն մեկ գործոնով՝ պատժամիջոցներին ենթակա, կամ ռուսական և բելառուսական շուկաներում ուղղակի վաճառքին սահմանափակված ապրապնքների Հայաստանի տարածքով վերաարտահանմամբ։

Ըստ երևույթին, վերաարտահանման ցատկահարթակի և այլ սպեկուլյատիվ գործոնների ազդեցությունը 2023 թվականին «քարերի երկրի» տնտեսական ցուցանիշների աճի վրա նախօրեին կրկին հաստատել է Հայաստանի ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը՝ ելույթ ունենալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերով հանձնաժողովի նիստում. «Ռուս-ուկրաինական շարունակվող հակամարտության պայմաններում նկատվում է մեր երկիր կապիտալի և վերաբնակիչների զգալի ներհոսք, արդյունքում այս տարվա երեք եռամսյակի ընթացքում նկատվել է Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն արտահանման 85 տոկոս աճ»։ Փոխնախարարն ընդգծել է, որ մատակարարումների միագումարային ծավալում վերաարտահանման մասնաբաժինը աճել է 80,6%-ով, իսկ հայ արտադրողների արտադրանքն աճել է ընդամենը 4,4%-ով։ Խոսելով հանրապետության տնտեսության վրա ռուսական գործոնի ազդեցության մասին՝ Վ. Սիրունյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում արտասահմանից տրանսֆերտների ծավալը նվազել է 50,5%-ով, և միայն Ռուսաստանից տրանսֆերտներն են աճել 27,4%-ով։ Փոխնախարարը նշել է ևս մեկ կարևոր փաստ. ընթացիկ տարվա ինը ամիսների ընթացքում գրանցվել է օտարերկրյա զբոսաշրջիկների 48,4 տոկոս աճ, ընդ որում, ինչպես և նախկինում, այստեղ գերակշռել են Ռուսաստանի քաղաքացիները, որոնց այցելությունները աճել է 29,1 տոկոսով։ Սակայն, մի շարք հայ փորձագետների կարծիքով, վերաբնակիչների հոսքի հետ կապված սպեկուլյատիվ էֆեկտը չի նպաստել տնտեսության իրական հատվածի զարգացմանը։ Ընդհակառակը, այն հանգեցրել է միայն բնակարանների վարձակալության, հյուրանոցների, տրանսպորտի և ծառայությունների գների, ինչպես նաև հանրային սննդի և մանրածախ ցանցերի գների աճին: Զբոսաշրջությունից ստացված շահույթը հայտնվում է տնտեսության ցածր հատվածներում, իսկ գների աճից տուժում են Հայաստանի հասարակ քաղաքացիները։ Այսպիսով, միայն Հայաստանի ուղղությամբ ավիատոմսերը նախորդ տարվա համեմատ թանկացել են 20-30 տոկոսով։

Այդ նույն ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի խորհրդարանային նիստում՝ Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նույնպես մեջբերել է վիճակագրություն, որի համաձայն հայկական բանկերը 2022 թվականին իրենց եկամուտների 80%-ն ապահովել են ոչ ռեզիդենտների հաշվին։ Ոչ ռեզիդենտների մասնաբաժինը բանկային եկամուտներում 2023 թվականին նույնպես զգալիորեն մեծ է, և շահույթի միայն մոտ մեկ քառորդն է ապահովվել ավանդական եկամտի աղբյուրների կողմից, այդ թվում նաև վարկերը։

Հատկանշական է, որ պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների և սարքավորումների Ռուսաստան վերաարտահանումը և տարբեր տեսակի ֆինանսական և միջնորդական ծառայությունների մատուցումը Հայաստանի կողմից շարունակվում է, չնայած ԱՄՆ-ի և ԵՄ-ի քաղաքական գործիչների բազմիցս քննադատություններին։ Անուղղակիորեն սա հաստատում է միջազգային բեռնափոխադրումներին մասնակցող և դեպի Ռուսաստան տարանցիկ կամ հակադարձ առաքումներ իրականացնող հայկական ընկերությունների կողմից բյուջե վճարվող հարկերի 50 անգամ ավելացումը։

Լրատվամիջոցների և մի շարք միջազգային մասնագիտացված կառույցների ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ 2022 թվականին Հայաստանը 80%-ով ավելացրել է ներմուծումը ԵՄ-ից և ԱՄՆ-ից՝ միաժամանակ վերածվելով Ռուսաստանի Դաշնություն էլեկտրոնային ապրանքների և միկրոսխեմաների, համակարգիչների և ծայրամասային ՏՏ սարքավորումների, հաստոցների և արդյունաբերական սարքավորումների, ավտոմեքենաների և դրանց համար պահեստամասերի մատակարարման տարածաշրջանային բեռնափոխադրման բազայի։ Այսպես ուրեմն, եթե 2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի արտահանումը Ռուսաստանի Դաշնություն կազմել է մոտ 546 մլն դոլար, ապա երկրորդ կիսամյակում՝ հակառուսական պատժամիջոցների հերթական խստագույն փաթեթի ներդրումից հետո, այն ավելի քան եռապատկվել է՝ մինչև 1,860 մլրդ դոլարի։ Վերը թվարկված ապրանքախմբերի մեծ մասը վերաբերում է երկակի նշանակության ապրանքներին, և այդ ապրանքները, առանց փաթեթավորումը բացելուն, Հայաստանի մաքսազերծումից հետո արդեն նոր ինվոյսային փաստաթղթերով վերբեռնվել են Ռուսաստան մեկնող տրայլերների և նավերի մեջ: Ռուսական ուղղությամբ հայկական բիզնեսի նման կասկածելիորեն բարձր արտաքին առևտրային ակտիվությունը արդեն 2022 թվականին գրավել է Եվրամիության և ԱՄՆ-ի համապատասխան կառույցների ուշադրությունը, և Հայաստանի կառավարությանը տարբեր մակարդակներում բազմիցս զգուշացվել է՝ վերաարտահանման և մաքսանենգության տարրերով առևտրային և բանկային գործառնությունները խախտողների նկատմամբ երկրորդական պատժամիջոցների կիրառման սպառնալիքի մասին։

Հակառակ կոլեկտիվ Արևմուտքի մշտական քննադատություններին և ճնշումներին այն երկրների նկատմամբ, որոնք ներգրավված են պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների դեպի Ռուսաստան վերաարտահանման մեջ, Հայաստանից նման գործողությունների մասնակիցները ոչ մի կերպ չեն ընկնում Արևմուտքի պատժամիջոցների տակ։ Չնայած նրան, որ վերջերս ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պատժամիջոցների գծով համակարգող Օ'Բրայենը Հայաստանը նշել է պատժամիջոցների ռեժիմի մշտական խախտումներ ունեցող երկրների ցանկում. «Չնայած պատժամիջոցների ռեժիմին, առանցքային միկրոչիպերի և էլեկտրոնիկայի ռուսական շուկան այս տարվա սկզբին վերադարձել է իր նախկին՝ նախապատերազմյան մակարդակին։ Եվրոպական և ասիական ընկերությունները էլեկտրոնիկա և սարքավորումներ են վաճառում այլ երկրների, որոնք իրենց հերթին դրանք վերավաճառում են Ռուսաստանին. այդ բաղադրիչները շատ կարևոր են ռուսական ժամանակակից զենքի արտադրության մեջ»։ Օ՛Բրայենի խոսքով, ԱՄՆ-ը առանձնացրել է հինգ երկիր, որոնք օգնում են շրջանցել պատժամիջոցները, և խախտողների այդ ցուցակում հիշատակվում է Հայաստանը։

Սակայն, Հայաստանում առանձնապես չեն թաքցնում իրենց մասնակցությունը վերաարտահանմանը. «Sputnik Armenia»-ի տվյալների համաձայն՝ միայն 2023 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստան է արտահանվել 576 մլն դոլարի էլեկտրոնիկա և սարքավորումներ, իր հերթին՝ պատժամիջոցների տակ գտնվող Բելառուս նման ապրանքների մատակարարումը 2023 թվականի վեց ամսում հասել է 26 միլիոն դոլարի, ինչը ավելի քան ութ անգամ գերազանցում է նախորդ տարվա առաջին կիսամյակի ցուցանիշը։ Ըստ էության, հայկական բեռնափոխադրող ընկերությունների լոգիստիկ շղթան չի փոխվել, փոքր-ինչ փոխվել է փաստաթղթաշրջանառությունը և ապրանքը ստացող վերջնական երկրի նշանակումը։ Առավել ևս, հաշվետու ժամանակահատվածում բազմապատիկ աճել է ԵԱՏՄ երկրների հետ էլեկտրոնիկայի և հատուկ սարքավորումների առևտուրը. Հայաստանից նման ապրանքների արտահանումը Ղազախստան մոտ 300 հազար դոլարից (2022 թվականի առաջին կիսամյակ) աճել է մինչև 5,46 միլիոն դոլար, իսկ Ղրղզստան՝ 110 հազար դոլարից գրեթե 1 միլիոն։ Եվ դա չնայած նրան, որ Հայաստանը երբևէ չի հայտնվել ժամանակակից սարքավորումներ, էլեկտրոնիկա և այլն արտադրող երկրների ցանկում։

Այն, որ Ռուսաստանի հետ առևտրի սահմանափակումները խախտելու համար Հայաստանի նկատմամբ հավաքական Արևմուտքի կողմից երկրորդական պատժամիջոցներ չեն կիրառվում, հռետորական հարց է՝ հաշվի առնելով Փարիզում և Վաշինգտոնում Երևանի հզոր լոբբիստական աջակցության առկայությունը։ Սակայն, լիովին ակնհայտ է նաև այն, որ չնայած Արևմուտքի կողմից բազմակողմանի քաղաքական աջակցությանը՝ Հայաստանը լիովին կախված է Ռուսաստանի և ԵԱՏՄ երկրների հետ գործարար հարաբերությունների մակարդակից, և այդ շփումները միակողմանի ընդհատելու ցանկացած փորձը կավարտվի «քարերի երկրի» տնտեսության կոլլապսով։ Իր ժամանակին Նիկոլ Փաշինյանը և նրա համախոհները հեղափոխության ժամանակ հայտարարեցին, որ ղարաբաղյան կլանի սխալ տնտեսական քաղաքականությունը թույլ չի տալիս դիվերսիֆիկացնել հանրապետության տնտեսությունը, սակայն «հեղափոխական» իշխանության հինգ տարիների կառավարման ընթացքում վերակառուցել Հայաստանի տնտեսության և առևտրի աշխարհագրական ուղենիշները ոչ միայն չի հաջողվել, խնդիրներն այս ոլորտում էլ ավելի են բարդացել, իսկ Ռուսաստանից կախվածությունն էլ ավելի է մեծացել։

Արդեն այսօր հայ փորձագետները կանխատեսում են, որ դեպի Ռուսաստան պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների վերաարտահանումից և բանկային ու զբոսաշրջության ոլորտներում ծառայությունների իրարանցումային պահանջարկի հետևանքով առաջացած օճառային պղպջակները վկայում են Հայաստանի տնտեսությունը քայքայող «հոլանդական հիվանդության» զարգացման մասին։ «Հոլանդական հիվանդության» ծագումը կապում են ապրանքների կամ ծառայությունների որևէ խմբի արտահանման բուռն աճի հետ, ինչը, ի վերջո, հանգեցնում է այլ ճյուղերի մրցունակության կորստին: Հայաստանի դեպքում խոսքը գնում է ծառայությունների և արտահանման մասին, առաջին հերթին՝ ֆինանսական, առևտրային միջնորդական և այլն, որոնք վերաբնակեցման և կապիտալի ներհոսքի երևույթի հետ միասին ընթացիկ տարում դարձել են ՀՆԱ-ի սնուցման հիմնական գործոնը, և հանգեցրել են ազգային արժույթի միաժամանակ ամրապնդմանը: Չափից դուրս ուժեղացված դրամը իր հետ բերում է «հոլանդական հիվանդության» բոլոր հետևանքները. ապրանքներ արտահանող, (հատկապես գյուղատնտեսական ապրանքներ) կամ ծառայություններ արտահանող ընկերություններին, ներմուծման գերակայության պատճառով փոքր ու թույլ արտադրողների փակում։ Ավելցուկային պահանջարկը ստեղծում է ճնշում սպառողական շուկայի և անշարժ գույքի վրա՝ ձևավորելով անհավասարակշռություն և դեֆիցիտ, հրահրելով գների չհիմնավորված աճ։ Հայաստանի փոքրիկ շուկան ի վիճակի չէ վերաարտահանումից ստացված միջոցները վերափոխակերպել տնտեսության իրական հատվածի մեջ, իսկ կտրուկ ավելացած արտարժույթի հոսքը, ջրի անիվի հանգույցները պտտելու փոխարեն, կքանդի հենց պատնեշը։

Caliber.Az
Դիտումներ: 230

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

172
20 Դեկտեմբերի 2024 20:09
2

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

136
20 Դեկտեմբերի 2024 18:25
3

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

114
20 Դեկտեմբերի 2024 14:17
4

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

110
21 Դեկտեմբերի 2024 11:19
5

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

105
20 Դեկտեմբերի 2024 16:29
6

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

85
20 Դեկտեմբերի 2024 12:08
7

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

83
21 Դեկտեմբերի 2024 13:32
8

Ալիևը շնորհակալություն է հայտնել երկրներին D-8-ին միանալուն աջակցելու համար

83
20 Դեկտեմբերի 2024 10:09
9

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

80
21 Դեկտեմբերի 2024 12:32
10

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

79
21 Դեկտեմբերի 2024 12:29
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading