twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ֆրանսիան երազում է Ռուսաստանին վրեժխդիր լինել աֆրիկյան խայտառակության համար Հայաստանը որպես Փարիզի մանրադրամ

21 Փետրվարի 2024 19:30

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մյունխենում վերջին հայտարարությունները ոչ միայն հաստատեցին նրա բացահայտ արևմտամետ տրամադրվածությունը, այլ նաև հանգեցրին Հայաստանում հակառուսական տրամադրությունների նոր փուլին։ Ինչպես գրում է «Հրապարակ» օրաթերթը, Փաշինյանի մյունխենյան ճանապարհորդությունից հետո, Հայաստանում նոր եռանդով սկսեցին առաջանալ հակառուսական տրամադրություններ, ինչը կարող էր հանգեցնել հայ-ռուսական առանց այն էլ փխրուն հարաբերությունների վերջնական կործանմանը և Հայաստանից Ռուսաստանին դուրս մղելուն։

Հարկ է նշել, որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, Հայաստանում հակառուսական տրամադրությունները զգալիորեն աճել են։ 2020 թվականին Երկրորդ ղարաբաղյան պատերազմում պարտությունը Հայաստանում էլ ավելի սրեց այս միտումը։ Երկրում գոյություն ունի կայուն կարծիք, որ Ադրբեջանի հետ պատերազմը տանուլ է տրվել՝ հիմնականում Մոսկվայի կողմից աջակցության բացակայության պատճառով։ Համապատասխանաբար՝ Ռուսաստանը համարվում է հայության բոլոր դժբախտությունների գլխավոր մեղավորը։

Հայաստանում հակառուսական տրամադրությունները նաև սնուցվում են Հայաստանի նկատմամբ Արևմուտքի, հատկապես Ֆրանսիայի բացահայտ հետաքրքրությամբ: Եվ եթե հաշվի առնել, որ հատկապես Ֆրանսիան է հանդիսանում Հայաստանի՝ դեպի Արևմուտք շրջադարձի գլխավոր նախաձեռնողը, ապա նրա հավանականությունը, որ հակառուսական տրամադրությունները առաջանում են Փարիզի օգնությամբ՝ մանգամայն բարձր է։ Չարժե մոռանալ, որ Ֆրանսիան Աֆրիկայում մրցակցության պատճառով իր հաշիվներն ունի Ռուսաստանի հետ: Մոսկվան աֆրիկյան երկրներին ակտիվորեն օգնում է ձերբազատվել դարերի ընթացքում իրենց պարտադրված ֆրանսիական գաղութատիրությունից։ Հետևաբար Փարիզի համար կարևոր է «մտնել» Հարավային Կովկաս, որն ավանդաբար համարվում է Ռուսաստանի շահերի գոտի։

Մոսկվան, որն ուշադիր հետևում է Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, բազմիցս հայտարարել է, որ Հայաստանում հակառուսական տրամադրությունները պարտադրված են դրսից։ Օրինակ, անցյալ տարվա հոկտեմբերին, Հայաստանում Կրեմլի քաղաքականությունից դժգոհության հերթական ալիքից հետո, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ երկրում հակառուսական տրամադրությունների սրումը վճռական չափով իրականացվում է արհեստականորեն։ Ռուսաստանցի նախարարնը հայտնեց, որ Մոսկվայում հիանալի տեղյակ են այն ոչ կառավարական կազմակերպությունների մասին, որոնք Հայաստանում ստեղծվել են վերջին տարիների ընթացքում։

«Այո, նախկինում նույնպես դրանք քիչ չէին: Այդ կազմակերպությունները Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունները խթանելու համար չեն ստեղծվում։ Ընդհակառակը, դրանք նպատակադրված են հող ստեղծել հակառուսական տրամադրությունների և Հայաստանի միջոցով այս տարածաշրջանում առաջին հերթին ԱՄՆ-ի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի երկրների շահերի առաջխաղացմանը նախապատրաստելու համար»,- ասել է Լավրովը՝ ընդգծելով, որ Մոսկվան տեսնում է այս բոլոր փորձերը։ Դրանով հանդերձ նա իր խորին համոզմունքն է հայտնել, որ հայ ժողովրդը ճնշող մեծամասնությամբ ուզում է պահպանել Ռուսաստանի հետ կապերը։ Սա այն հիմնական թեզն է, որն ավանդաբար հնչեցնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ Հայաստանի արևմտյան հովանավորներին հիշեցնելով այն մասին, որ Ռուսաստանը մատը պահում է զարկերակի վրա։

Մյուս կողմից, ակնհայտ է, որ, չնայած Ռուսաստանի նկատմամբ հայկական դեմարշներին, Մոսկվան փորձում է հավասարակշռություն պահպանել իր ֆորպոստի հետ հարաբերություններում և պարբերաբար հիշեցնում է տարածաշրջանում երկկողմ ռազմավարական շահերի մասին։ Անցյալ ամիս «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում նույն կերպ էր արտահայտվել նաև Երևանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Հայտարարելով, որ Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական շահերը համընկնում են, նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ երկու երկրների միջև հարաբերությունները շարունակում են կրել դաշնակցային բնույթ։

Հարկ է նշել նաև, որ չնայած Երևանում հակառուսական տրամադրությունների աճից Մոսկվայի ակնհայտ մտահոգությանը և Հայաստանը Ռուսաստանից «պոկելու» Արևմուտքի փորձերին՝ Նախաթոռ քաղաքը շարունակում է հայտարարել, որ Հայաստանը որպես անկախ պետություն՝ իրավունք ունի որոշել իր արտաքին և ներքին քաղաքական կուրսը, և որ նա չի միջամտում այս գործընթացին։ Ֆորմալ առումով, ռուսական կողմից սա կարող է գնահատվել որպես միջազգային հանրությանը մեսիջ այն մասին, որ Ռուսաստանը չի միջամտում այլ պետության ներքին գործերին, նույնիսկ չնայած Հայաստանի, որպես ֆորպոստի կարգավիճակին:

Ի դեպ, այս կարծիքը կիսում են նաեւ Ռուսաստանի փորձագետները։

Caliber.Az-ին մեկնաբանելով Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճը՝ Սահմանամերձ համագործակցության ասոցիացիայի առաջատար վերլուծաբան, ռուսաստանցի փորձագետ Սերգեյ Բորովիկովը նշել է, որ դա հանդիսանում է՝ Եվրոպայի, և առաջին հերթին, որպես Աֆրիկայում Ռուսաստանի աջակցությամբ տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով տուժած հիմնական երկրի՝ Ֆրանսիայի համակարգված քաղաքականության արդյունք։ Ուստի Փարիզը վրեժ է տենչում, և հենց Հայաստանն է դարձել այդ ռևանշի համար դաշտ։

«Սակայն, բացի ինստիտուցիոնալ տարրերից, կա նաև Սորոսի և նրա հետ կապված կառույցների երկարաժամկետ քաղաքականությունը, որոնք Հայաստանում ձևավորում են հակառուսական տրամադրություններ, ինչպես երկար տարիներ դա արել են Ուկրաինայում։ Մենք բոլորս տեսնում ենք, թե դա ինչի է հանգեցրել։ Այս իմաստով Հայաստանը շատ տխուր հեռանկարներ ունի։ Բացի այդ էլ, նա ունի աննախանձելի աշխարհագրական դիրք. մի կողմից գտնվում է Վրաստանը, որը բարելավում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, մյուս կողմից՝ Ադրբեջանը, որի հետ նա, մեղմ ասած, շատ վատ հարաբերություններ ունի, և փաստորեն, սահմանը Իրանի և Թուրքիայի հետ, որոնք նրան քիչ բան կարող են տալ։ Հետևաբար Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա սառեցումը, հենց որ նա անցնի տնտեսական հարթություն, կհանգեցնի էներգակիրների մատակարարումների դադարեցմանը և հայկական ապրանքների, հատկապես գյուղմթերքի արտահանման կոլլապսին։ Եվ հենց որ բանը հասնի դրան, հնարավոր է, որ իրական տնտեսության հետ առնչվող հայ հասարակության գոնե որոշ խելամիտ ուժերը արթնանան իրենց լեթարգիական քնից և ինչ-որ կերպ խելքի բերեն միանգամայն ոչ ադեկկվատ քաղաքական գործիչներին, որոնք գտնվում են անհասկանալի երևակայական կառուցվածքների գերության մեջ։

Ինչ վերաբերում է Հայաստանից ռուսական բիզնեսը վտարելու հեռանկարին, ապա դա քիչ հավանական է, քանի որ այն մեծ մասամբ ներկայացված է Ռուսաստանի տարածքում բիզնեսով զբաղվող էթնիկ հայերով։ Իսկ վտարելն ինքն իրեն՝ տարօրինակ է նույնիսկ Հայաստանի համար։

Ինչ վերաբերվում է Եվրասիական կառույցներից Հայաստանի դուրս գալուն, կարող եմ ասել, որ ամենայն հավանականությամբ, իրավիճակը որոշակի ժամանակով կսառեցվի։ Սակայն Գյումրիում ռուսական ռազմաբազայի համար պայքար է մղվելու։ Ստեղծված իրավիճակի տեսանկյունից, Ռուսաստանը որքան շատ իր տարածքից հեռու պահի բազաները, այնքան քիչ ուժ կունենա Ուկրաինայի դեմ։ Հետևաբար, Հայաստանից այդ բազայի արտաքսումը ինչ-որ իմաստով կվատթարացնի տարածաշրջանում Ռուսաստանի տեղական դիրքը, բայց նրան կտա լրացուցիչ ռեսուրսներ, որոնցում Արևմուտքը բացարձակապես շահագռգռված չէ»,- ասել է Բորովիկովը։

Caliber.Az
Դիտումներ: 600

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Ուղիղ երթուղիներ և օտար վախեր Հարավային Կովկասում Վլադիմիր Ցխվեդիանիի հոդվածը

113
27 Հունվարի 2026 11:51
2

ՀԱՊԿ-ի ապագան հայկական դեմարշից հետո Երեք փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az- կայքում

98
26 Հունվարի 2026 15:19
3

«Մեծ վերադարձ». Մամեդբեյլին դիմավորում է նոր բնակիչներին

64
27 Հունվարի 2026 12:20
4

Ադրբեջան այցելող իսրայելցի զբոսաշրջիկների թիվը կրկնապատկվել է. Բայրամով

64
26 Հունվարի 2026 16:59
5

Բայրամովը Սաարին տեղեկացրել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին

58
26 Հունվարի 2026 16:15
6

COP17. Հայաստանը սպասում է Ադրբեջանի պատվիրակությանը

57
27 Հունվարի 2026 11:00
7

Իսրայելի ԱԳՆ ղեկավարը այցելել է Բաքվի Հաղթանակի զբոսայգի և Նահատակների ծառուղի

56
26 Հունվարի 2026 16:16
8

Ադրբեջանը Բահրեյնին է փոխանցել Ասիական խորհրդարանական վեհաժողովի նախագահությունը

53
26 Հունվարի 2026 17:31
9

Թրամփի հին ու նոր տարին Ռաշադ Ռզակուլիևը՝ Caliber.Az կայքում

53
26 Հունվարի 2026 09:53
10

Ադրբեջանից արտահանում Հայաստան ԹՎԵՐ

44
26 Հունվարի 2026 12:34
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading