«Ադրբեջանը կարող է ուժով լուծել Հայաստանի կողմից տորպեդահարվող հարցերը» Դարիա Գրևցովան՝ Caliber.Az-ի հետ կապի մեջ
Caliber.Az-ի հարցազրույցը՝ Ռուսաստանի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Դարիա Գրևցովայի հետ:
-Ձեր վերաբերմու՞նքը Ղարաբաղում Հայաստանի սադրանքին՝ ի պատասխան Ադրբեջանի ձեռնարկած «Հատուցում» ռազմական գործողության նկատմամբ։
- Ադրբեջանը շատ տակտիկորեն և վստահ հայերին ցույց տվեց, որ բոլոր սադրանքներին կտրվի էական պատասխան։ «Հատուցում» ռազմական գործողությունը իրականացվել է շատ հաջող և հայերին ցույց է տվել, որ եթե նման սադրանքները շարունակվեն, Ադրբեջանը կգնա առաջ և կանգ չի առնի Ղարաբաղում իր ներկայիս դիրքերի վրա։ Ուստի Հայաստանում պետք է մտածեն, թե որքանով է նրանց ձեռտու իրադարձությունների նման զարգացումը։ Բոլորը հասկանում են, որ անհրաժեշտ է հավատարիմ մնալ պայմանավորվածություններին, համապատասխանաբար, Հայաստանը պետք է բոլոր զինված կազմավորումները դուրս բերի Ղարաբաղից, ինչպես դա նշված է 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության կետերում։ Հակառակ դեպքում Ադրբեջանը կարող է ուժով լուծել Հայաստանի կողմից տորպեդահարվող հարցերը։
Առայժմ Ադրբեջանը փորձում է բոլոր հարցերը լուծել խաղաղ դիվանագիտության ու բանակցությունների ճանապարհով, և Հայաստան համար ավելի լավ է օգտվել այդ հնարավորությունից։ Ինչ վերաբերում է շարունակվող սադրանքներին, ապա, իմ կարծիքով, դրանք կոչված են Ադրբեջանին և Ռուսաստանին միմյանց հետ գժտեցնելու համար, որպեսզի ռուս զինվորները Հայաստանի կողմից կռվեն Ադրբեջանի դեմ։ Սա այդպիսի, իբր խորամանկ քայլ է, որի շնորհիվ հայերը հույս ունեն իրենց վերադարձնել Ղարաբաղը։ Իսկ իրականում սա բավականին հիմար քայլ է, քանի որ Ռուսաստանը հասկանում է Ղարաբաղում տեղի ունեցողների ողջ էությունը և սթափ գնահատում է իրավիճակը։
- Երևանում ի՞նչ եզրակացություններ պետք է անեն նախագահ Ալիեւի երեկվա հարցազրույցից։
-Երևանը պետք է հասկանա, որ ղարաբաղի հայերի համար չի կարող լինել ինքնավարություն, որի մասին նրանք այնտեղ երազում են։ Ինչպես ասել է նախագահ Ալիևը, հայերը ինտեգրվելու են ադրբեջանական հասարակությանը և օգտվելու են նույն իրավունքներով, ինչ ադրբեջանցիներն ու Ադրբեջանում ապրող մյուս ժողովուրդները։ Համապատասխանաբար, անհրաժեշտ է հավատարիմ մնալ եռակողմ պայմանավորվածություններին և դրանք կատարել։ Հայաստանի համար դա կլինի ամենաճիշտ քայլը։ Ալիևի մեսիջների իմաստը նրանում է, որպեսզի Հայաստանը դադարեցնի ատելության քարոզչությունը, որն նա անցկացնում է Ադրբեջանի դեմ։ Անհրաժեշտ է լուծարել այդ քարոզչությունը, և Ադրբեջանի ղեկավարը Փաշինյանին հենց դա է կոչ անում։
-Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում հերթական հակառուսական հիստերիան։ Ո՞վ է դա ուռճացնում:
- Հայաստանում ներկայիս հակառուսական հիստերիայի հետևում կանգնած է Փաշինյանը, քանի որ երկու շաբաթ առաջ նա ԱՄՆ-ից 120 միլիոն դոլար է ստացել ԿՀՎ տնօրենի Երևան կատարած այցի ժամանակ։ ԿՀՎ-ի խորամանկ ծրագիրը կայանում է նրանում, որպեսզի իրար հետ գժտեցնել Ռուսաստանին ու Թուրքիային՝ դրանում ներգրավելով Հայաստանին։ ԱՄՆ-ում ուժեղ նյարդայնացած են, որ Թուրքիան այնպես էլ չի միացել Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին, հետևաբար, Հայաստանի օգնությամբ Վաշինգտոնն ակնկալում է շարունակել սադրանքները Ղարաբաղում, որպեսզի դրանց մեջ ներգրավել ռուս խաղաղապահներին և Թուրքիային։ Այս ամենը արվում է նոր բախումների հաշվարկով, որոնք Թուրքիային կգժտեցնեն Ռուսաստանի հետ։ Անշուշտ, Ռուսաստանում տեղյակ են ԱՄՆ-ի նման խորամանկ պլանի մասին, իսկ հակառուսական հիստերիան, որը շարունակվում է ամբողջ տարվա ընթացքում, ուշադրությամբ հետևում են և անում են համապատասխան եզրակացություններ։ Դա մեծապես կապված է նրա հետ, որ Հայաստանը ակտիվորեն նայում է դեպի Արևմուտք և սնվում է ամերիկյան ողորմություններով։ Ռուսաստանը հետևում է Հայաստանում և ընդհանրապես տարածաշրջանում իրավիճակին, քանի որ իր սահմանների երկայնքով անվտանգությունն ու կայունությունը Մոսկվայի համար սկզբունքորեն կարևոր խնդիր է։
-Կարող են արդյո՞ք, Ձեր կարծիքով, Հայաստանում սաստկացող ռեւանշիստական տրամադրությունները հանգեցնե՞լ Ղարաբաղում նոր պատերազմի։
- Եթե ռեւանշիստական ուժերը պատերազմ սկսեն Ղարաբաղում, ապա նրանք դատապարտված կլինեն ձախողման, քանի որ ակնհայտ են ադրբեջանական բանակի հաջողությունները, նրա ուժն ու հզորությունը, և իհարկե այն, թե նա որքան փայլուն կերպով անցկացրեց Երկրորդ ղարաբաղյան պատերազմը։ Հայաստանն իրականում Ադրբեջանին հակադրելու բան չունի, Երևանը չունի այնպիսի սպառազինություն և այնպիսի ուժով բանակ, որն ունի Բաքուն։ Հետևաբար, ղարաբաղյան նոր պատերազմը, սկզբունքորեն, դժվար իրականացվող է, նույնիսկ Հայաստանում ռեւանշիստական ուժերը հասկանում են, որ այն տանուլ են տալու։ Համապատասխանաբար, լոբբինգի և ինչ-որ «փափուկ» տեխնոլոգիաների միջոցով հայերը Ռուսաստանին կտրամադրեն Ադրբեջանի դեմ։ Իմ կարծիքով, նրանք կշարունակեն Ղարաբաղում սադրանքները և կփորձեն ռուսական լրատվամիջոցների միջոցով գժտվեցնել Ադրբեջանին և Ռուսաստանին։
-Ինչպիսի՞ն է Հայաստանի կողմից տրանսպորտային հաղորդակցությունների, մասնավորապես Զանգեզուրի միջանցքի բացման հեռանկարը։
- Զանգեզուրի միջանցքի բացման հեռանկարը, անշուշտ, կա, թեև Հայաստանը արգելափակում է այդ գործընթացը։ Միաժամանակ չեմ բացառում, որ նա ցանկացած պահի կարող է սկսել իրականացնել եռակողմ պայմանավորվածությունները։ Այս փուլում դրան խոչընդոտում են երկրում բավականին ուժեղ ռեւանշիստական ուժերը, ուստի Փաշինյանը առայժմ վախենում է ինչ որ իրական քայլեր ձեռնարկել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համար։ Բայց ինչպես ասել է նախագահ Իլհամ Ալիևը, Զանգեզուրի միջանցքը պետք է աշխատի ճիշտ այնպես, ինչպես Լաչինի միջանցքը, ինչը նշանակում է, որ դրա բացման հեռանկարը միանշանակ կարգով կա։ Հնարավոր է, որ Փաշինյանը մոտ ապագայում կսկսի ապաշրջափակել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունները, այդ թվում նաև Զանգեզուրի միջանցքը, քանի որ դա տնտեսապես ձեռնտու է նաև հենց Հայաստանին և զգալի օգուտներ է խոստանում։