twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հայաստանը պատրաստվում է նոր պատերազմի Ադրբեջանը նախազգուշացված է և լավ զինված

30 Սեպտեմբերի 2022 12:26

Այսօր Հայաստանից ստացվել է միանգամից մի քանի ազդանշան այն մասին, որ Երեւանն ակտիվորեն պատրաստվում է Ադրբեջանի հետ նոր պատերազմի։ Այդ ազդանշաններն այնքան հստակ են, որ «քայլող» իշխանության իրական մտադրությունների մեջ այլեւս կասկած չկա։ Ուրեմն, հերթականությամբ։

Առավոտը սկսվեց հայկական լրատվական գործակալություններից ու Տելեգրամ- ալիքներից հաղորդումներով այն մասին, որ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը ստորագրել է հրթիռների, ռեակտիվ ռումբերի և զինամթերքի Հայաստան արտահանման խոշոր պատվեր։ Նշվում է նաեւ պատվերի գումարը՝ ավելի քան 240 մլն դոլար։ Մասնավորապես, հաղորդվում է, որ պատվերը ներառում է «Pinaka» բազմափողանի հրթիռային մարտկոցների մատակարարում, որոնք արդեն գնտվում են հնդկական բանակի սպառազինության մեջ։ Հաշվի առնելով, որ Բոլիվուդի երկիրը միշտ առանձնահատուկ համակրանք է ունեցել «քարերի երկրի» նկատմամբ՝ չենք բացառում, որ այդ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը։ Առավել ևս, որ Հայաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նույնպես հաստատել է. «Մենք զենք ենք փնտրում բոլոր այն երկրներում, սպառազինություն, որը անհրաժեշտ է մեր պաշտպաական գերատեսչությանը։ Այդ երկրների թվում է նաև Հնդկաստանը»։

Իհարկե, Ադրբեջանը բացարձակապես վստահ է իր ուժերի, իր բանակի և նրա մոտ առկա սպառազինության մեջ։ Իսկ «Pinaka»-ն՝ «դատաստանի օրվա զենքը» չէ, մարտավարական միջուկային զենք չէ, որպեսզի հնդկական ՀԿՌՀ-ի մեկ դիվիզիոնով Ադրբեջանին զգալի վնաս հասցվի, և առավել եւս՝ վախեցնել նրան։ Վերջիվերջո հայերը մեզ չկարողացան վախեցնել անգամ «Իսկանդեր»-ներով... Կարծում ենք, որ մի երկու ռազմաավրային «Pinaka»-ները (իսկ դրանք անպայման կլինեն՝ հաշվի առնելով մարտի դաշտում հայերի տեխնիկան թողնելու և դասալքելու պաթոլոգիական սովորությունը) մեր պակիստանյան դաշնակիցներին օգտակար կլինեն հետազոտության համար: Այնպես որ, հինդուների հետ չարչարանքները՝ դա Երեւանի համար ավելորդ գումարի վատնում է։

Այնուհետև ընդունվել է տեղեկատվություն Հայաստանի ռազմական բյուջեի զգալի աճի մասին, որը 2023 թվականին կկազմի 1 մլրդ 326 մլն դոլար, ինչը մոտ 56%-ով ավելի է, քան ընթացիկը։ Եվ սա՝ նրա ակնհայտ փաստ է, որ Հայաստանը մտադրվել է նոր պատերազմի։ Բայց անմիջապես հիշվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը, որոնք նա ասել է 2022 թվականի առաջին եռամսյակի արդյունքներին նվիրված խորհրդակցության ժամանակ. «Հարց է առաջանում, աղքատ Հայաստանին որտեղի՞ց նման գումարներ»։ Դրանով հանդերձ, մեր պետության ղեկավարը հստակ զգուշացրեց. «Ուստի, եթե Հայաստանի սպառազինության համար գումար հատկացվի, ապա մենք դա կընկալենք որպես ոչ բարեկամական քայլ և համապատասխան արձագանք կտանք»։ Համոզված ենք, որ Բաքվի արձագանքը հազիվ թե դուր գա Երեւանին ու նրա հովանավորներին։ Ինչպես նորերին, այնպես էլ հներին։

Այս հաղորդումներից անմիջապես հետո արդեն տեղեկություններ են հայտնվել պահեստազորայինների հավաքի մասին, որը կշարունակվի մինչև նոյեմբերի 22-ը։ Ընդ որում, դեռևս չեն հասցրել ավարտվել օգոստոսի 1-ից հայտարարված պահեստազորի շարքայինների և սպաների համար նախատեսված վերջին եռամսյա հավաքները։ Եվ սա նույնպես մտահոգիչ պահ է՝ ինչո՞ւ պահեստազորում կադրեր պատրաստել։ Պատասխանը նույնպես ակնհայտ է՝ X ժամի համար, երբ Հայաստանը կդիմի Ադրբեջանի դեմ նոր ռազմական արկածախնդրությանը։

Այս համատեքստում հարկ է հիշեցնել, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը վերջին օրերին ակտիվացրել է զինված սադրանքները Ադրբեջանի հետ պայմանական սահմանին։ Մասնավորապես, նախօրեին տեղի է ունեցել Քելբեջարի հրետակոծությունը, որի արդյունքում վիրավորվել է ադրբեջանցի զինծառայող։ Պատասխան միջոցները ձեռնարկվեցին անհապաղ՝ շատ շուտ Հայաստանի պաշտպանության նախարարությունը խոստովանեց երեք հայ զինծառայողի մահը (հայկական և ոչ միայն Տելեգրամ-ալիքների հաղորդագրությունների համաձայն՝ նրանցից մեկը գումարտակի հրամանատարն է):

Բայց վրդովելին այն է, որ այս ամենը տեղի է ունենում ճիշտ ու ճիշտ նախքան Փաշինյանի Պրահա մեկնելը, որ պետք է կայանա հոկտեմբերի 6-ին։ Չեխիայի մայրաքաղաքում, որտեղ պետք է անցկացվի ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, մեր տվյալներով, հրավիրված է նաեւ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը։ Caliber.Az-ի աղբյուրների համաձայն, ի սկզբանե նախատեսված էր, որ հնարավոր հանդիպման ընթացքում ադրբեջանական և հայկական կողմերը կարող են քննարկել ապագա խաղաղության պայմանագիրը։ Դա անուղղակիորեն հաստատում են նաև հայկական աղբյուրները՝ հաղորդելով այն մասին, որ Փաշինյանը Պրահա կտանի խաղաղության պայմանագրի նախագիծը։ Սակայն վերը նշված բոլորը՝ ռազմական բյուջեի ավելացումը, հնդկական սպառազինության գնումը և պահեստազորի հավաքագրումները՝ վկայում են այն մասին, որ հայկական կողմը սաբոտաժի է ենթարկում խաղաղ բանակցությունները, ոչ միայն հետաձգելով անգամ ապագա փաստաթղթի քննարկումը, այլ նաև ակտիվորեն պատրաստվում է նոր պատերազմի։

Ադրբեջանը պատերազմ չի ուզում, ինչի մասին արդեն բազմիցս հայտարարվել է ամենաբարձր մակարդակով։ Պատերազմ մենք չենք ուզում, բայց պատրաստ ենք հայկական ռեւանշիզմը արմատախիլ անել։ «Հայաստանի կողմից ռեւանշիզմի ցանկացած փորձ կստանա վճռական հակահարված, նրանք կբախվեն Ադրբեջանի «երկաթե բռունցքին», - զգուշացրել է Իլհամ Ալիևը։ Հայերին խորհուրդ ենք տալիս միանգամայն լուրջ վերաբերվել Ալիևի զգուշացմանը։ Հակառակ դեպքում, եթե լինի Ադրբեջանի, նրա բնակչության և զինվորականների անվտանգությանը թեկուզ նվազագույն վտանգ, ապա ասկյարը իրեն իրավունք է վերապահում անձամբ ապառազմականացում իրականացնել ոչ միայն պայմանական սահմանի պարագծով, ինչպես դա եղավ բոլորովին վերջերս, այս ամսին, այլ նաև Հայաստանի ցանկացած այլ անկյունում…

Caliber.Az
Դիտումներ: 445

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Փաշինյանը՝ հին պատրանքների դեմ Վաշինգտոնյան արձագանքը հայկական քաղաքականության մեջ

294
13 Սեպտեմբերի 2025 22:52
2

Կրեմլի «մեղմ ուժը». քամուն տրված միլիոններ և ձախողում Ադրբեջանում Caliber.Az YouTube ալիքի Տեսանյութ

265
13 Սեպտեմբերի 2025 11:21
3

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման արդյունքները Երևանում

254
13 Սեպտեմբերի 2025 10:48
4

Դատարանում հրապարակվել են՝ Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների գնդակոծության և խաղաղ բնակիչների սպանության վերաբերյալ փաստաթղթեր

252
13 Սեպտեմբերի 2025 11:28
5

Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են՝ Զանգեզուրի միջանցքի նախագծի շրջանակներում կապերի զարգացման հեռանկարները

251
13 Սեպտեմբերի 2025 09:26
6

Մեծ Բրիտանիան կաջակցի Ադրբեջանին ականային սպառնալիքի դեմ պայքարում

245
13 Սեպտեմբերի 2025 12:20
7

Թուրքիան ակնկալում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրում 2026 թվականի առաջին կեսին

244
13 Սեպտեմբերի 2025 11:57
8

Պետական ​​վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Ադրբեջանում գործազրկությունն աճում է

233
13 Սեպտեմբերի 2025 12:55
9

«Մեծ վերադարձ». Բնակիչների առաջին խումբը մեկնել է Սեյիդբեյլի գյուղ

233
13 Սեպտեմբերի 2025 12:54
10

Զանգեզուրի միջանցքի գործարկմամբ տարածաշրջանը կայունության կարևոր կենտրոն կդառնա Քյուրշաթ Զորլու

226
13 Սեպտեմբերի 2025 09:58
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading