twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Total recall- կհիշեցնենք ամեն ինչ Փարիզը արել է իր ընտրությունը

16 Նոյեմբերի 2022 17:14

Հակառակորդին թերագնահատելը սովորաբար փակուղի է, միշտ պետք է ելնել իրադարձությունների զարգացման վատագույն տարբերակից։ Մեզ շրջապատողները պետք է հասկանան, որ մենք միայն երևում ենք անփորձ, փափուկ և սահմանափակ։ Այո, երբեմն իրոք փափկասիրտ ենք և ոխ չենք պահում, բայց պետք չէ մեր ցավոտ տեղին դիպչել։ Նկատի ունեցեք՝ փափուկ փռում ենք, բայց շատերը այդ փռածի վրա այդպես էլ չեն արթնացել: Մեր անցյալը եղել է շատ անողոք և նույնիսկ սարսափելի, փոխարենը ծանրակշիռ փորձ է կուտակվել և սովորել ենք, թե ինչպես լուծել լուրջ խնդիրները։ Հարևանները թույլ չեն տա ստել։

Սա այն իմաստով, որ Ֆրանսիայի Սենատն այսօր ընդունել է հակաադրբեջանական բանաձեւ։ Հուզականորեն արձագանքել, բարձր հայհոյանքներ թափել ու Ֆրանսիայի դեսպանատան վրա փտած ձվեր նետել՝ միանշանակ չարժե։ Անիմաստ է և հիմարություն: Այդ «փաստաթուղթն» ինքնին մեզ ոչ մի բանի չի պարտավորեցնում, ինչպես, ընդ որում ֆրանսիական պաշտոնական մարմիններին նույնպես, բայց ամբողջությամբ հասկացնել է տալիս, որ մենք ամեն ինչ ճիշտ և ուղղակի հիանալի ենք անում, որ պատրաստվում ենք շարունակել նույն ոգով։

Բայց և անտեսել նման զանգիկները չի կարելի, ընդ որում պատասխանը պետք է լինի ավելի կոշտ, քան վրա տալը։ Քաշային կատեգորիաները մեզ մոտ տարբեր են, Փարիզի հետ անմիջապես հակառակվել չի ստացվի, բայց նրանց ճանապարհը կեղտաջրերով շաղաղել՝ կարող ենք մեծ հաճույքով։ Եվ սկսել պետք է Միլլի Մեջլիսում լսումներից, որտեղ պետք է ճանաչել ֆրանսիացիների կողմից իրականացված ալժիրցիների ցեղասպանությունը: Բարեբախտաբար ապացույցների բազա բավականին կա։ Այնուհետև անհրաժեշտ է պարտադիր կարգով Ֆրանսիային բացառել այն երկրների ցանկից, որոնք այս կամ այն ձևով կարող են միջնորդ հանդիսանալ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում։ Կարելի է նաև հետ կանչել մեր դեսպանին՝ «խորհրդակցությունների համար»: Ցույց տալ, որ մենք զայրացած ենք: Եվ վերջապես ծրագրի մեխը. բարձրացնել «Աբշերոն» գազակոնդենսատային հանքավայրի հարցը, որովհետև տասից ինը դեպքում ցանկացած հարցի ճիշտ պատասխանը՝ փողն է։ Ահա և այն պետք է դրվի ժամանակին, երբ դա հարմար է ու շահավետ: Հարմար է մեզ, իհարկե։

Նախնական գնահատականներով «Աբշերոն» հանքավայրը պարունակում է մոտ 350 միլիարդ խորանարդ մետր գազ և ավելի քան 40 միլիոն բարել գազակոնդենսատ։ Իսկ դա նշանակում է տարեկան մոտ հինգ միլիարդ խորանարդ մետր արդյունահանված գազ։ Հիմա ինձ ասեք, որքանո՞վ է նպատակահարմար ֆրանսիական «Total» ընկերության մասնակցությունը դրա շահագործմանը, մտաբերելով հակաադրբեջանական թարմ բանաձեւը։ Էլ չեմ ասում fifty-fifty գործարար բաշխման կասկածելի անհրաժեշտության մասին. 50% - «Total», 50% - «SOCAR»: Ինչո՞ւ է «Total»-ը հանեդիսանում այս նախագծի օպերատոր: Չգիտե՞ք։ Ես էլ տեղյակ չեմ, թե այնտեղ ինչպես է սկսվել, բայց վերջին իրադարձությունների և, պետք է ասեմ, Ֆրանսիայի միանգամայն հետևողական հակաադրբեջանական քաղաքականության լույսի ներքո՝ սա ինչ-որ տեղ անհիմն է և անարդար։ Միլլի Մեջլիսի պատգամավորները պետք է գնահատեն իրավիճակի ողջ բարդությունն ու անորոշությունը, որում այժմ գտնվում է ֆրանսիական ընկերությունը, և ամենամոտ ժամանակներում կառավարությանը առաջարկեն վերանայել կամ գոնե փոփոխություն կատարել «Աբշերոն»ի հանքավայրի արտադրանքի բաշխման համաձայնագրում։ Եվ դա կլինի ճիշտ և ժամանակին:

Բացի դրանից, կարծում եմ, որ գործադիր իշխանության համապատասխան մարմինները պետք է անցկացնեն Ադրբեջանում «Total»-ի գործունեության ֆինանսական աուդիտ։ Ավելորդ չի թվում նաև «Աբշերոն» հանքավայրի նախագծի իրագործման մեջ այսպես թե այնպես ներգրավված Ադրբեջանի քաղաքացիների (աշխատողների և մասնագետների) իրավունքների պաշտպանությանը ուղղված մի շարք միջոցառումները։ Իսկ Ադրբեջանի Պետական նավթային ընկերությունը՝ «SOCAR»-ը կարող է առաջատար նավթային կորպորացիաների հետ նախաձեռնել «Աբշերոն»-ի շահագործմանը մասնակցելու մասին բանակցություններ, եթե «Total»-ը այս կամ այն պատճառով հրաժարվի նախագծում իր մասնաբաժնից և օպերատորի դիրքերից։ Անշուշտ, ամեն ինչ պետք է խստորեն համապատասխանի միջազգային պայմանագրերի ոգուն և տառին, որոնք ներառում են նաև արտադրանքի բաշխման պայմանագիրը։ Եվ ինչ-որ բան ինձ հուշում է, որ և՛ խորհրդարանը, և՛ Ադբեջանի Հանրապետության կառավարությունը այս առաջարկություններին վերաբերվելու են ամենայն հնարավոր լրջությամբ և պատասխանատվությամբ։

P.S. Դրամապանակին հարվածն ավելի ցավոտ է, քան ծնոտին ուղիղ հարվածը։

Caliber.Az
Դիտումներ: 469

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

ԵԱՏՄ-ն, պատժամիջոցները և TRIPP-ը Հայաստանը՝ Մոսկվայի և Բրյուսելի միջև

125
30 Դեկտեմբերի 2025 10:37
2

Այսօր աշխարհում մեծ հարգանքով են վերաբերվում Ադրբեջանին. Իլհամ Ալիև

102
01 Հունվարի 2026 11:26
3

Հինգ տարի առաջ Հայրենական պատերազմում տարած պատմական հաղթանակը հավերժ կմնա մեզ հետ. նախագահ

90
01 Հունվարի 2026 14:42
4

Ադրբեջան՝ աշխարհաքաղաքականության և արդյունքների միջև Թեյմուր Աթաևի ակնարկը

64
30 Դեկտեմբերի 2025 16:51
5

Ադրբեջանցիները նշում են Համերաշխության օրը

58
31 Դեկտեմբերի 2025 10:06
6

ԵՀ. Եվրամիությունը պատրաստ է վերսկսել բանակցությունները Ադրբեջանի հետ Ռազմավարական գործընկերության նոր համաձայնագրի շուրջ

57
30 Դեկտեմբերի 2025 09:56
7

Ադրբեջանում վառելիքը թանկացել է ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

55
30 Դեկտեմբերի 2025 17:08
8

Խանքենդիում տոնական համերգ է անցկացվել ԼՈՒՍԱՆԿԱՐ

55
30 Դեկտեմբերի 2025 12:17
9

Բաքվի բուլվարում տեղի կունենա Ամանորի հրավառություն

55
30 Դեկտեմբերի 2025 13:24
10

Ադրբեջանի աշխատանքի նախարարությունը 115 բնակարան է տրամադրել նահատակների ընտանիքներին և հաշմանդամություն ունեցող անձանց

54
30 Դեկտեմբերի 2025 15:36
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading