twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

ՀԱՊԿ-ի դեմ Փաշինյանի դեմարշը չգործեց Օգնությունը չի լինի, բայց դուք դիմացեք

25 Նոյեմբերի 2022 13:45

Նախօրեին Երեւանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովը, կարծես թե վերջնականապես ցրեց Ադրբեջանի հետ հակամարտությունում դաշինքին ռազմական աջակցություն ստանալու Հայաստանի պատրանքները, որը մինչ երեկ նախագահում էր այս կազմակերպությունում և դարձավ Հայաստանի վարչապետի ձախողումների հերթական հարթակը։

Միջոցառման մասնակիցների քննարկման թեման միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրներն էին, կազմակերպության ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցները։ Թեեւ ի սկզբանե պարզ էր, որ հայկական կողմը փորձելու է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների Երևան այցը օգտագործել բացառապես իր շահերից ելնելով եւ ի վնաս Ադրբեջանի։ Եվ ՀԱՊԿ-ի հասցեյին Փաշինյանի մեղադրական ճառից հետո դրանում համոզվեցին նաև գագաթնաժողովի բոլոր մասնակիցները։

Եթե լինենք հակիրճ, ապա Հայաստանի վարչապետը լուրջ պահանջներ է ներկայացրել ռազմական դաշինքին՝ նկատի առնելով Ադրբեջանի «ագրեսիայի» ֆոնին նրա «անգործությունը»։

Այս տարվա մայիսին կայացած ՀԱՊԿ-ի նախորդ գագաթնաժողովում Փաշինյանը ճիշտ նույն կերպ քննադատել էր կազմակերպությանը՝ այն մեղադրելով 2020 թվականին դաշինքի անդամ երկրներին ուղղված Ադրբեջանին զենք չվաճառելու Հայաստանի կոչերը անտեսելու մեջ։

Այն, որ ՀԱՊԿ-ն ոչ մի կերպ չի արձագանքել այդ պահանջներին, մի կողմից՝ դաշինքի մյուս բոլոր երկրների կողմից Հայաստանը, որպես ոչ հեղինակավոր մասնակցի և թույլ դաշնակցի ճշմարիտ ընկալման ակնառու ցուցանիշն է։ Մյուս կողմից հարգանքի ցուցիչ է Ադրբեջանի, որպես գործընկերոջ, տարածաշրջանային դաշնակցի, դրական իմիջին տիրապետող երկրի նկատմամբ, որի հետ համագործակցությունը առաջնահերթություն է ՀԱՊԿ-ի բոլոր անդամների համար։ Այս համատեքստում բավական է հիշել, թե այս տարվա հոկտեմբերին դաշինքի Հավաքական անվտանգության խորհրդում ինչ է ասել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ։ Նախ, նա երկու երկրներին անվանել է բարեկամական, բայց ընդգծել է, որ չի կարելի իրար հակադրել ՀԱՊԿ անդամներին և Ադրբեջանին, և դա վկայում է Հարավային Կովկասում մեր երկրի առանձնահատուկ, առաջատար դիրքի մասին։

Երկրորդը, Լուկաշենկոյի հաստատումը, որ «Այսօր Ադրբեջանը գլխավորում է բացարձակապես մեր մարդը՝ Իլհամ Ալիևը»,- դա ՀԱՊԿ-ի ընդհանուր դիրքորոշման արտահայտությունն է, այլ ոչ միայն Բելառուսի ղեկավարի անձնական գնահատականը։ Եվ դա արդարացի է, քանի որ Ադրբեջանը իր հավասարակշռված քաղաքականությամբ ապացուցել է, որ բոլորովին էլ պարտադիր չէ լինել ՀԱՊԿ-ի, կամ որևէ այլ ռազմական բլոկի անդամ, որպեսզի ձեռք բերել գործընկերների հարգանքն ու վստահությունը։ Այսինքն երևանյան գագաթնաժողովից շատ առաջ Փաշինյանը արդեն ստացել էր զրնգուն ապտակ՝ չստանալով իր «արտադրամասի գործընկերների» ոչ մի չնչին աջակցություն և այդպես էլ չլսելով Բաքվի հասցեին դատապարտումներ։

Թեև հայկական կողմի համար նման անակնկալություն անխուսափելի էր միանգամից երկու պատճառով. ՀԱՊԿ գրեթե բոլոր անդամները հանդես են գալիս Բաքվի համար սկզբունքային նշանակություն ունեցող Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին։ Պատահական չէ, որ երևանյան գագաթնաժողովից երկու օր առաջ նախագահ Ալիևը հայտարարել է, որ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում մենք ավելի շատ բարեկամներ ունենք, քան Հայաստանը»։ Եվ դա բացարձակապես ճիշտ է. գործնականորեն ՀԱՊԿ բոլոր երկրները նախընտրում են համագործակցությունը Ադրբեջանի, այլ ոչ թե Հայաստանի հետ։ Ուստի զարմանալի չէ, որ կազմակերպությունից և դաշնակիցներից Հայաստանի խորը հիասթափության մասին Փաշինյանի ձանձրալի ելույթը չդիպավ նիստի մասնակիցներից ոչ մեկին և ոչ մի արձագանք չառաջացրեց ի պաշտպանություն Հայաստանի վարչապետի։ Բոլորը բացարձակ անտարբեր արձագանքեցին նաև Ղազախստանում հունվարյան անկարգությունների ճնշման մեջ ՀԱՊԿ-ի մասնակցության առնչությամբ Հայաստանի վարչապետի կշտամբանքներին։ «Հարցը լուծվեց մեկ գիշերվա ընթացքում»,- հեգնել է Փաշինյանը, բայց այդպես էլ չհասնելով դաշնակիցների հավանության որևէ խոսքի։ Ընդհակառակը, օգնության մասին որեւէ խոստումների փոխարեն Հայաստանը Ռուսաստանից ստացավ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կնքելու անհրաժեշտության մասին կոնկրետ մեսիջ։

«Ռուսաստանը հույս է տածում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը», - ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովին՝ նշելով, որ հայ-ադրբեջանական համապարփակ կարգավորմանն ուղղված ջանքերի հետ կապված հարցերը հետագա ուշադրություն են պահանջում։ «Այս կապակցությամբ դրական ենք գնահատում Սոչիում ձեր հնազանդ ծառայի ներկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները։ Կայացած բանակցությունները լավ հիմք են ստեղծել հիմնարար հարցերի շուրջ ապագա փոխզիջումների համար»,- շարունակել է նա։

Նման կձևով, Վլադիմիր Պուտինը Հայաստանին հիշեցրել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման մասին 2020 և 2021 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին պարտադիր հետևելու մասին։ Եվ դա, անկասկած, Ադրբեջանի համար դրական նշան է։ Որովհետև հատկապես Հայաստանն է խույս տալիս եռակողմ փաստաթղթում նախատեսված բոլոր պարտավորությունների կատարումից, այն ժամանակ, երբ Ադրբեջանը ցուցաբերում է կոնկրետ քայլերին և գործողություններին իր հավատարմությունը։

Բայց սա էլ դեռ բոլորը չէ: Ռուսաստանի ղեկավարը արտահայտել է նաև՝ սահմանների սահմանազատման և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ պայմանավորվածությունների հետևողական կատարման կարևորությունը։ Պուտինը փաստորեն Փաշինյանին հիշեցրել է ռուսական բանակցային ուղու վրա ամրագրված Մոսկվայի և Բաքվի հանդեպ նրա պարտավորությունները։

Եվ դա Կրեմլի հիմնական պայմանն է, հատկապես հիմա, Հայաստանի դեպի Արևմուտք անընդհատ հայացքների և ՀԱՊԿ-ից դուրս գալու նրա ղեկավարության սպառնալիքների ֆոնին։ Ինչպես հայտնի է, Հայաստանում նման կոչեր պարբերաբար հնչեցվում և ներարկվում են հանրության գիտակցության մեջ, որի ճնշող մեծամասնությունը առանց այդ էլ արդեն չի թաքցնում հակառուսական տրամադրությունները և պաշտպանում է արևմտյան ուղղությամբ ինտեգրվելու գաղափարը։

Դա հաստատել են նաև Երեւանում Ռուսաստանի նախագահի՝ երկիր կատարած այցի հետ կապված բողոքի ցույցերը։ Ցույցի մասնակիցները վանկարկել են «Կորչե՛ն Ռուսաստանը և Պուտինը» և արտահայտել են ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջներ։ Պահը, պետք է ասել, Ռուսաստանի և նրա նախագահի համար եղել է միանգամայն հատկանշական։

Կրեմլում, ընդ որում հիանալի հասկանում են, որ Երևանում կտրուկ հարձակումների թիկունքում կանգնած են առաջին հերթին՝ տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելուն նպատակադրված Արևմուտքն ու ԱՄՆ-ը, որոնք գիտակցում են նաև այն, որ նման բան հնարավոր է հատկապես հիմա, երբ ՌԴ-ի ազդեցությունն ու վարկանիշը նստվածք են տվել Ուկրաինայում պատերազմի պատճառով։

Հայաստանի ղեկավարությանը կհերիքի արդյո՞ք ՀԱՊԿ-ից դուրս գալու համար քաղաքական կամք՝ դժվար է ասել, հատկապես հաշվի առնելով Փաշինյանի փոփոխամտությունն ու անհետևողականությունը։ Սակայն Ռուսաստանի համար՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱՊԿ ՀԱԽ) հռչակագրի ստորագրումից Փաշինյանի հրաժարվելը՝ տհաճ ազդանշան է։

«ՀԱՊԿ ՀԱԽ հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը բավականաչափ մշակված չէ, և այս տեսքով, ամենայն հարգանքով, ես պատրաստ չեմ ստորագրել այս փաստաթղթերը»,- ասել է Փաշինյանը նիստի ընթացքում։ Բայց ուշագրավն այն է, որ Երևանում գագաթնաժողովի արդյունքներով ստորագրվել է 14 փաստաթուղթ, և դրանով հանդերձ ոչ մեկը ընդդեմ Ադրբեջանի։ Սա, անշուշտ ցույց է տալիս հայկական դիվանագիտության խափանում, իսկ ընդհանրապես՝ հայկական պետության արտաքին քաղաքական ռազմավարության հերթական ձախողում։

Եվ այս փաստի հաշվառմամբ նույնիսկ մերձավոր դաշնակից Ռուսաստանին և ընդհանրապես ՀԱՊԿ-ին հասցեագրված Փաշինյանի անսպասելի դեմարշը ցույց է տալիս Հայաստանի աննախանձելի ապագան, որը «միացումային կրքերի» պատճառով վերջին երեսուն տարիներին հայտնվել է մուրճ ու զնդանի արանքում։ Դրա հետ մեկտեղ, միամտություն է կարծել, որ Ռուսաստանը թույլ կտա Հայաստանի դուրս գալ ՀԱՊԿ-ից և, ընդհանրապես, իր ազդեցության գոտուց, նույնիսկ եթե դրա համար հայտնվել են լուրջ նախադրյալներ։ Եվ ամենայն հավանականությամբ Փաշինյանը նույնպես դա հասկանում է։ Հետևաբար, կան բոլոր հիմքերը ենթադրել, որ Փաշինյանի երեկվա հուսահատ հարձակումը հաշվարկված էր ավելի շատ ներքին լսարանի վրա, որպեսզի գոնե ժամանակավորապես բարձրացնի Հայաստանում իր ցածր վարկանիշը, և ոչ ավելին...

Caliber.Az
Դիտումներ: 368

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Էմանուելի անսահման ստորությունը Մակրոնը վրեժ է լուծում Ֆրանսիայի ազատության համար զոհված ադրբեջանցիներից

216
08 Մայիսի 2025 17:49
2

«Ադրբեջանական բանակը երբեք կրակ չի բացում խաղաղ բնակիչների վրա» Պաշտպանության նախարարության հայտարարությունը

189
10 Մայիսի 2025 12:19
3

Դաշինքն ընդդեմ՝ Հարավային Կովկասում խաղաղության Ո՞վ և ինչու՞ է զինում Հայաստանին։

188
08 Մայիսի 2025 18:42
4

Ալիևը չի մեկնի Մոսկվա Երբ դիրքորոշումն ավելի կարևոր է, քան արարողությունը

178
08 Մայիսի 2025 08:59
5

Վիդեոփաստ. հայերը փորձում են սադրել ադրբեջանական բանակին

149
10 Մայիսի 2025 09:31
6

Այսօր Հեյդար Ալիևի ծննդյան օրն է

116
10 Մայիսի 2025 09:27
7

«Ռուսաստանը բաց է թողել սուր անկյունները հարթելու ժամանակը» Ֆարհադ Մամեդովի կարծիքը

100
08 Մայիսի 2025 12:08
8

Տուժած Սաֆարով. Հայերը իմ տատին սպանել են ՝ «Մի օր մեր բանակը կվերադարձնի այս հողերը» ասելու համար

81
08 Մայիսի 2025 18:25
9

Ալիևը կիսվել է Տո Լամի հետ հանդիպման կադրերով

75
08 Մայիսի 2025 11:28
10

Գլխավոր դատախազ. Հեյդար Ալիևը փրկեց Ադրբեջանը պառակտումից

74
08 Մայիսի 2025 14:20
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading