twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Վարդանյանը գնացել է մոսկովյան կուրատորների հրահանգների հետևից Եվ խոստովանել է սեփական անհաջողությունը

29 Նոյեմբերի 2022 17:44

Կրեմլի կողմից՝ Ադրբեջանի Ղարաբաղի մարզում ռուս խաղաղապահների ժամանակավոր պատասխանատվության գոտի հստակ օրակարգով ուղարկված Ռուբեն Վարդանյանը վերջերս Մոսկվա է ուղևորվել նոր հրահանգների հետևից։ Չնայած «պետնախարարի» կողմից, Մոսկվայից իր «անկախության» տեսիլքը ստեղծելու (սեպտեմբերին ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու մասին բարձրաձայն հայտարարությունը) և «իրեն «անկախ ֆիգուրա» ներկայացնելու բոլոր փորձերին, այնուամենայնիվ, Բաքվում (և ոչ միայն) հիանալի հասկանում են, թե ովքեր են կանգնած «Ռուբեն Վարդանյան» նախագծի թիքունքում, այսինքն՝ ովքեր են այստեղ թելերը քաշող տիկնիկավարները։

Մոսկվայում Վարդանյանը, Կրեմլի աշտարակներից մեկում սպասելով իր բարձրաստիճան կուրատորների հետագա հրահանգին, հին հիշողությամբ սլացել է Մոսկվայում Սկոլկովոյի կառավարման դպրոց, որտեղ մասնակցել է միջոցառումներից մեկին։ Ինչու՞ հին ժամանակի հիշողությամբ: Բանը նրանում է, որ Վարդանյանը 2006-2011 թվականներին հանդիսացել է այս հիմնարկի առաջին նախագահ։ Բայց սա չէ կարևոր էությունը։ Այստեղ կարևոր է մեկ այլ բան՝ ինչպե՞ս է նա ներկայացվել լսարանին։

Սկզբի համար հարկ է նշել, որ դպրոցի ղեկավարությունը, անձամբ Վարդանյանը և նրա անվտանգության աշխատակիցները խնամքով հետևել են նրան, որպեսզի սեմինարին նրա մասնակցությունը և ելույթը չնկարահանվի՝ հասկանալով, որ դա որոշակի հարցեր կառաջացնի ադրբեջանական կողմի մոտ։ Այնուամենայնիվ, Caliber.Az-ին հայտնի է դարձել, թե այդ միջոցառմանը ինչի մասին է խոսք գնացել։ Իսկ հիմա ուշադրություն, թե խոսնակի կողմից ինչպես է ներկայացվել Ռուբեն Կառլենովիչը. Մոսկվայի կառավարման դպրոցի առաջին նախագահ, հասարակական-քաղաքական գործիչ, իսկ վերջերս՝ «արցախի հանրապետության պետական նախարար»։

Իհարկե, ինչ-որ մեկը կարող է առարկել, որ գործողությունը տեղի է ունեցել ոչ պետական ուսումնական հաստատությունում, որտեղ լիովին կարող են իրենց առաջին նախագահին անվանել նույնիսկ Մարսի տիրակալ։ Կարելի էր համաձայնվել նման առարկության հետ, եթե չլիներ մեկից ավել «բայց». «Սկոլկովո» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է հանդիսանում Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, իսկ հիմնադրամի ֆինանսավորումը կատարվում է այդ թվում նաև դաշնային բյուջեից: Դեռ ինչ որ մեկի մոտ մնու՞մ են կասկածներ, թե ու՞մ նախագիծն է հանդիսանւմ ինքնակոչ «պետնախարարը»։

Շարունակենք: Մեր տեղեկություններով, դպրոցում իր ելույթի ընթացքում Վարդանյանը խոստովանել է, որ «Ղարաբաղում հաջողության հասնելու շանսերը գնահատում է 3 տոկոսի վրա»։ Բավական լավատեսական թիվ է, մեր կարծիքով, քանի որ պարզ է, որ իրականում նրա շանսերը հավասար են զրոյի՝ Բաքուն թույլ չի տա, որ այս խամաճիկն ու նրա տերերը բորբոքեն ու ապակայունացնեն իրավիճակը Ղարաբաղի մարզում։ Ընդ որում, Ղարաբաղի հայ բնակչության անունից Ադրբեջանի ղեկավարության հետ գլխավոր բանակցողի թիկնոցը փորձելու Վարդանյանի բոլոր փորձերը նույնպես դատապարտված են ձախողման։ Նախագահ Ալիևը նախօրոք հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը պատրաստ է խոսել միայն Ղարաբաղում ապրող հայերի հետ, բայց ոչ Մոսկվայից ուղարկված Վարդանյանի նման մարդկանց հետ։

Եվս մեկ հետաքրքիր պահ նրա ելույթից։ Այսպես, Վարդանյանը նշել է, որ այսօրվա դրությամբ Ղարաբաղում ապրում է 120 000 մարդ։ Սա հերթական քարոզչական ապատեղեկատվություն է։ Նույնիսկ 44-օրյա պատերազմից առաջ հայկական օկուպացիայի գոտում ապրում էր 60 հազարից ոչ ավել մարդ, էլ ի՞նչ կարող ենք ասել ներկա ժամանակահատվածի մասին։ Այնտեղ բնակիչների իրական թիվը՝ 25-30 հազար է։ Բայց Վարդանյանի համար դա չափազանց չնչին թիվ է։ Նա, ինչպես նաև իր կուրատորները նախընտրում են առավել մասշտաբային թվեր։

Եվ վերջապես, վերջինը։ Հետաքրքիր է, ի՞նչ անձնագրով է Վարդանյանը գնացել Ռուսաստան։ Ինչպես հիշում ենք, նա հրապարակայնորեն հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից։ Եթե ելնենք դրանից, ապա տրամաբանական է ենթադրել, որ Հայաստանի անձնագրով։ Բայց ինչ-որ դժվար է հավատալ, որ նրա գրպանում երկգլխանի արծիվով կարմիր փաստաթուղթ չկա։ Եվ այստեղ արդեն կրկին հարց ՌԽՔ-ին. ինչո՞ւ են առանց մեր թույլտվության նրա պատասխանատվության գոտի մտնում-դուրս գալիս օտարերկրացիներ: Միգուցե արդեն ժամանակն է, որ ադրբեջանական կողմը իր լիովին վերահսկողության տակ վերցնի Լաչինի ճանապարհը, քանի որ ռուս «խաղաղապահները» չեն կարողանում կատարել իրենց պարտականությունները։

Caliber.Az
Դիտումներ: 573

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

AZAL-ի ինքնաթիռի աղետը. Պուտինը, Բաստրիկինը և Ռուսաստանի տարբեր վարկածները Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

194
10 Հունվարի 2026 10:38
2

Ըմբշամարտը մեզ համար ավանդական մարզաձև է. Ֆարիդ Գաիբով

162
09 Հունվարի 2026 10:29
3

Փաշինյանը և խաղաղության գործընթացի տրամաբանությունը Հրաժարում պատրանքներից և պատճառահետևանքային սխալ

155
09 Հունվարի 2026 16:56
4

Գերմանիան ողջունել է ադրբեջանական նավթամթերքի նոր խմբաքանակի առաքումը Հայաստան

139
10 Հունվարի 2026 09:58
5

Տարվա սկիզբը. Ի.Ալիևի հարցազրույցից մինչև Իրանում իրադարձությունները Չինգիզ Մամեդովը՝ Caliber.Az կայքի եթերում

137
09 Հունվարի 2026 17:25
6

Չար օրախնդրի մասին Էմին Գալալիի մտորումները

123
09 Հունվարի 2026 21:16
7

Ղարաբաղի տարածաշրջան այցելել է ավելի քան 2.5 միլիոն զբոսաշրջիկ

121
09 Հունվարի 2026 09:48
8

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի երկրորդ խմբաքանակը

119
09 Հունվարի 2026 17:24
9

Մտավոր սեփականության գործակալություն. «Սարը գելին» երգը պատկանում է ադրբեջանցի թուրքերին

115
09 Հունվարի 2026 18:31
10

Ադրբեջանն ու Հորդանանը դիտարկել են էներգետիկ համագործակցության հնարավորությունները

88
09 Հունվարի 2026 11:02
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading