twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

«Արազի հովիտը» Ղարաբաղի ինդուստրացման ապագա շարժիչ ուժ Caliber.Az-ի ակնարկը

29 Նոյեմբերի 2022 16:17

Արդեն երրորդ տարին է, ինչ երկրի կառավարությունը՝ օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի տարածքների վերածննդի լայնածավալ ծրագիր է իրականացնում։ Պետության ղեկավարի կողմից վերջերս հաստատված՝ «Մեծ վերադարձ Ադրբեջանի ազատագրված տարածքներ» I Պետծրագիրը նպատակաուղղված է՝ ճանապարհային, էներգետիկ և կոմունալ ենթակառուցվածքների շինարարության արագացմանը, հարկադիր վերաբնակների վերադարձի համար քաղաքներն ու գյուղերը վերակառուցելու վրա։ Որպես Պետծրագրի կարևորագույն բաղադրիչ է նշվել ապագա վերաբնակների համար աշխատատեղեր ստեղծելու նպատակով Ղարաբաղի տարածաշրջանում ագրոարդյունաբերական կլաստերների ձևավորումը, ներդրողների ներգրավումը։ Այս ուղղությամբ հերթական քայլ է դարձել՝ «Արազի հովտի տնտեսական գոտի» արդյունաբերական պարկում մոբիլիզացիոն ավանի կառուցման ավարտը։

Հայրենական պատերազմի ավարտից երկու տարուց մի փոքր ավելի է անցել, և այս համեմատաբար կարճ ժամանակում Ադրբեջանը կարողացել է շատ զգալի առաջընթաց գրանցել հայկական օկուպացիայից հանրապետության ազատագրված տարածքների վերականգնման գործընթացում։ Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջաններում ականազերծման և առաջնային ենթակառուցվածքների ստեղծման գործընթացին զուգահեռ տարածաշրջանի արդյունաբերական և գյուղատնտեսական ներուժի հետագա զարգացման համար հիմք է ձևավորվում։ Այսպես, այս տարվա օգոստոսից տարածաշրջանում խոշորագույն՝ «Ագդամի արդյունաբերական պարկի» ռեզիդենտները սկսել են առաջին ինդուստրիալային օբյեկտների կառուցման աշխատանքները։ Առաջ է ընթանում նաև «Արազի հովտի տնտեսական գոտի» երկրորդ արտադրա-լոգիստիկ կլաստերի ձևավորումը, որտեղ անցյալ տարվա հոկտեմբերից Ջաբրայիլի շրջանի Սոլթանլը գյուղի մոտ 200 հա տարածքում ստեղծվում է առաջնային ենթակառուցվածք։

Պետության ղեկավարի կարգադրության համաձայն՝ նոր արդյունաբերական պարկի օպերատորի պարտականությունները, որը առաջիկայում պետք է դառնա Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի խոշորագույն արդյունաբերական գոտի՝ վերապահված են տնտեսության նախարարության կազմում գործող Տնտեսական գոտիների զարգացման գործակալությանը։ Մինչև ընթացիկ տարվա սկիզբը այս տարածքը ամբողջությամբ մաքրվել էր ականներից և չպայթած զինամթերքից, իսկ հետո գործակալության վերահսկողությամբ նոր արդյունաբերական պարկում սկսվել են ստեղծվել առաջնային սոցիալական, կոմունալ, տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքներ։ Մասնավորապես, այսօրվա դրությամբ ավարտվել են արդյունաբերական գոտու պարագծով ցանկապատման աշխատանքները, սկսվել է վարչական շենքի, 40 ՄՎԱ հզորության էլեկտրական ենթակայանի շինարարությունը, տարածք է հատկացվել ապագա գազալցակայանի համար։

Այս աշխատանքների տրամաբանական շարունակություն է դարձել «Արազի հովտում» մոբիլիզացիոն ավանի կառուցման ավարտը. արդյունաբերական պարկում ստեղծվել են կոնտեյներային տիպի հանրակացարաններ, մոդուլային կառուցվածքներ են օգտագործվել նաև գրասենյակների, դեղատան, պահեստի, խանութի, ճաշարանի և սպասարկման այլ հարմարությունների ստեղծման համար։ «Ղարաբաղի վերակառուցման և տարածաշրջանի արդյունաբերական ներուժը զարգացնելու նպատակով 200 հեկտար հողատարածքում ստեղծվել է ողջ անհրաժեշտ սոցիալական ենթակառուցվածքը։ Արդյունաբերական պարկում անցկացվող աշխատանքը ազդակ կհաղորդի երկրի տնտեսության մեջ տարածաշրջանի վերաինտեգրմանը, տեղական արտադրության զարգացմանը, լրացուցիչ հնարավորություններ կստեղծի զբաղվածության մակարդակի բարձրացման համար»,- նախօրեին հայտարարել է Ադրբեջանի տնտեսության նախարար Միքայիլ Ջաբբարովը։

Այսպիսով, Ջաբրայիլի շրջանում տեղակայված արդյունաբերական պարկում ավարտին է մոտենում հիմնական ենթակառուցվածքի ձևավորումը, և մոտ ժամանակում գործարարները կկարողանան սկսել իրենց ծրագրերի իրականացումը։ Առաջինը արդյունաբերական պարկի ռեզիդենտի կարգավիճակ է ստացել «KAMAZ Lizinq Azərbaycan» ԲԲԸ-ն, և ընկերությունն արդեն իրականացնում է շինարարական աշխատանքները։ 1,5 հեկտար տարածքում ԲԲԸ-ն նախատեսում է ստեղծել բեռնատարների և գյուղատնտեսական տեխնիկայի սպասարկման և վերանորոգման սպասարկման կայաններ։ Բացի այդ, քննարկվում են արդյունաբերական պարկի ռեզիդենտներ դառնալուն նպատակադրված գործարարների վեց նախագիծ՝ այդ ձեռնարկումների ներդրումային արժեքը գնահատվում է ավելի քան 30 միլիոն մանաթ և նախատեսում է ավելի քան 400 մշտական աշխատատեղերի ստեղծում։ Այսպես, վերջերս «Արազի հովիտ» գոտու ռեզիդենտի կարգավիճակ է ստացել «Prestij-Kimya» ԲԲԸ-ն, որը նախատեսում է կառուցել ախտահանող և հեղուկ լվացող միջոցների, ինչպես նաև սպիտակեցնող նյութերի արտադրության գործարան, այս նախագծում ներդնելով 4,8 մլն մանաթ և ստեղծելով 157 նոր աշխատատեղ։

Երկարաժամկետ հեռանկարում Աղդամում և Ջաբրայիլի շրջանում ձևավորվող արդյունաբերական կլաստերները կարող են ներգրավվել ավելի մասշտաբային ձեռնարկումների մեջ։ Մասնավորապես, Սումգայիթի քիմիական արդյունաբերական պարկի (ՍՔԱՊ) ռեզիդենտ «Ազ-Թեք-Իմպորտ» ԲԲԸ -ն պլանավորում է իրականացնել իտալական «IVECO Daily» բեռնատարներ բաղադրիչներից հավաքելու, ինչպես նաև ավտոտեխնիկայի պահեստամասերի և տարբեր հանգույցների արտադրություն:

Ընդհանուր առմամբ, «Արազի հովտի տնտեսական գոտին» նախատեսվում է կողմնորոշել գյուղատնտեսական և արդյունաբերական արտադրանքի արտադրության և վերամշակման (ներառյալ երկրորդական), այդ թվում նաև մետաղական կոնստրուկցիաների, երեսպատման և մեկուսիչ նյութերի, տարբեր խառնուրդների արտադրությաղն վրա: Ապագայում զգալի ներդրումներ են սպասվում նաև շինանյութերի արտադրության ոլորտում. Ջաբրայիլի շրջանում կան հինգ միլիոն խորանարդ մետր ավազի հանքաշերտ, ինչպես նաև խիճ, հրաբխային մոխիր, սղոցված քար պատրաստելու համար ապար, աղյուսների համար կավ, ցեմենտի հումք, գիպս, կիր, հասպիս, իսկ նախալեռնային շրջաններում կան հանքաքարի խտանյութերի արտադրության հիմք հանդիսացող՝ երկաթի և քրոմի հանքաշերտեր։ Հատկանշական է, որ Ջաբրայիլի շրջանում արդյունաբերական կլաստերը հիմնված է լինելու էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման վրա: BP ընկերությունը նախատեսում է այստեղ կառուցել 240 մեգավատ հզորությամբ արևային էլեկտրակայան։

Այստեղ նախատեսվում է նաև հիմնել օրգանական պարարտանյութերի արտադրություն, մետաքսի մշակում, կազմակերպել տեքստիլ և գորգագործական ոլորտներ։ Արդյունաբերական գոտում կտեղադրվեն սառնարանային խցիկներ, կստեղծվի պահեստային ենթակառուցվածք, սպասարկման փոքր կառույցների աշխատանք։

Ընդհանուր առմամբ, կլաստերի տարածքը բաժանվելու է գյուղատնտեսական, արդյունաբերական, սոցիալական և տեխնիկական գոտիների։ Արդյունաբերական գոտիների զարգացման գործակալության փոխնախագահ Էլխան Շիրիևի կարծիքով, «Արազի հովտի տնտեսական գոտին» հիմնականում կենտրոնացած է լոգիստիկ կենտրոնների ստեղծման վրա, և այստեղ արդեն գրանցվել է մեկ ռեզիդենտ, ով նախատեսում է կազմակերպել տրանսպորտի տեխսպասարկման ծառայություն, իսկ մյուսը ոչ ռեզիդենտը մտադիր է ստեղծել գազալցակայան։ Իսկ ժամանակի ընթացքում նախատեսվում է այս գոտում ստեղծել լոգիստիկ և առևտրի կենտրոններ, պահեստային համալիրներ, մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտներ, ծանր բեռնատար մեքենաների կայանատեղ, մաքսային, գազալցման կետեր, մեքենաների և այլ սարքավորումների վերանորոգման օբյեկտներ։

Տեղին է նշել, որ «Արազի հովտում» գյուղատնտեսական ներուժի զարգացման հնարավորությունները բավականին ընդարձակ են՝ հաշվի առնելով Ջաբրայիլի շրջանի տարողունակ ռեսուրսային բազան։ Այս շրջանում շուրջ 60 հազար հեկտար բերրի հողատարածքի , ստորգետնյա առատ ջրերի առկայությունը, Արազ գետի և Խուդաֆերինի ջրամբարի մոտ լինելը նպաստում են խաղողագործության, բամբակագործության, այգեգործության և անասնաբուծության արագ վերականգնմանը։ Շրջանում, որին բաժին էր ընկնում ԽՍՀՄ-ի տարիներին մոտ 300 տոննա մետաքսի կոկոններ, ինչպես նաև նախատեսվում է թթենու զանգվածային տնկում և մետաքսաթելերի արտադրության հիմնում։ Շատ մեծ է նաև գյուղատնտեսական մթերքների վերամշակման և փաթեթավորման ոլորտում ձեռնարկությունների ստեղծման ներուժը. նախնական ծրագրերը ներառում են ռեզիդենտների ներգրավումը մրգերի և բանջարեղենի պահածոների, կաթնամթերքի և մսամթերքի, զովացուցիչ ըմպելիքների և գինեգործության, անասնակերի արտադրության մեջ։

Իսկ Ջաբրայիլի շրջանի հարթ և նախալեռնային հատվածներում կան բավականաչափ ազատ տարածքներ, որոնք հարմար են տեռասների վրա խաղողի այգիներ տեղադրելու համար, ինչը հեշտացնում է, ինչպես վաղ, այնպես էլ ավելի ուշ խաղողի ցանկացած սորտերի աճեցումը: Լեռնաշղթաները Արազի հարթավայրի թեթև զառիվայրերը պաշտպանում են ցուրտ զանգվածների ներխուժումից, իսկ մեծ թվով արևոտ օրերը և համեմատաբար շոգ ամառը, ինչպես նաև բերրի հողը և ընդերքի առատ խոնավությունը թույլ են տալիս ստանալ բարձր բերքատվություն և դրականորեն ազդել խաղողի գինու, կոնյակի և այլնի որակի վրա։ Չի բացառվում նաև, որ ժամանակի ընթացքում «Արազի հովտի տնտեսական գոտու» արդյունաբերական պարկում կարող է հայտնվել նաև գինագործության կլաստեր։

Caliber.Az
Դիտումներ: 329

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Էմանուելի անսահման ստորությունը Մակրոնը վրեժ է լուծում Ֆրանսիայի ազատության համար զոհված ադրբեջանցիներից

214
08 Մայիսի 2025 17:49
2

«Ադրբեջանական բանակը երբեք կրակ չի բացում խաղաղ բնակիչների վրա» Պաշտպանության նախարարության հայտարարությունը

186
10 Մայիսի 2025 12:19
3

Դաշինքն ընդդեմ՝ Հարավային Կովկասում խաղաղության Ո՞վ և ինչու՞ է զինում Հայաստանին։

184
08 Մայիսի 2025 18:42
4

Ալիևը չի մեկնի Մոսկվա Երբ դիրքորոշումն ավելի կարևոր է, քան արարողությունը

175
08 Մայիսի 2025 08:59
5

Վիդեոփաստ. հայերը փորձում են սադրել ադրբեջանական բանակին

146
10 Մայիսի 2025 09:31
6

Այսօր Հեյդար Ալիևի ծննդյան օրն է

114
10 Մայիսի 2025 09:27
7

«Ռուսաստանը բաց է թողել սուր անկյունները հարթելու ժամանակը» Ֆարհադ Մամեդովի կարծիքը

98
08 Մայիսի 2025 12:08
8

Տուժած Սաֆարով. Հայերը իմ տատին սպանել են ՝ «Մի օր մեր բանակը կվերադարձնի այս հողերը» ասելու համար

77
08 Մայիսի 2025 18:25
9

Ալիևը կիսվել է Տո Լամի հետ հանդիպման կադրերով

73
08 Մայիսի 2025 11:28
10

Գլխավոր դատախազ. Հեյդար Ալիևը փրկեց Ադրբեջանը պառակտումից

72
08 Մայիսի 2025 14:20
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading