«Մոսկվայի և Երևանի համար ձեռնտու է, որպեսզի Ղարաբաղի հարցը մնա կախված վիճակում» Փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az կայքում
«Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ եթե Ղարաբաղը մտնի Ադրբեջանի կազմի մեջ, ապա հաջորդ քայլը կլինի Ղարաբաղից ռուս խաղաղապահների և Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերումը, իսկ դա կնշանակի, որ Ռուսաստանը կմնա տարածաշրջանից դուրս»,- News.am-ին հայտարարել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։
«Սերգեյ Լավրովը ևս մեկ անգամ ակնարկել է, որ Ղարաբաղի հարցը պետք է թողնել ապագային, և, որ այսպես կոչված խաղաղության պայմանագիրը ոչ մի ընդհանուր բան չպետք է ունենա Ղարաբաղի հարցի հետ։ Այս համատեքստում կարելի էր մտածել, որ նաև հանքերի հարցը պետք է թողնել ապագային, իսկ Լաչինի միջանցքը պետք է արագ բացել։ Սակայն Լավրովի տեսակետը հակասում է Հայաստանի իշխանությունների տեսակետին, քանի որ նրանք Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս։ Իսկ Ռուսաստանի քաղաքականությունը բխում է ոչ թե հայանպաստ քաղաքականությունից, այլ սեփական շահերից։ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ
անում են, որպեսզի Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում»,- հայտարարել է Իշխանյանը։
Նրա կարծիքով, իբր «ադրբեջանցիները բավականին հետեւողականորեն սադրում են ռուսական խաղաղապահ ուժերին, որպեսզի նրանք կրակ բացեն ադրբեջանցիների ուղղությամբ։ Այս դեպքում կխախտվի այն չեզոքությունը, որը նրանք պարտավոր են պահպանել երկու կողմերի նկատմամբ»։
«Այս բոլոր գործողությունները՝ հանդիպմանը չմասնակցելը, հակառուսական հայտարարությունները համաձայնեցվել են Ադրբեջանի իշխանությունների հետ, որպեսզի ռուս խաղաղապահների հեռանալուց հետո Ղարաբաղը մնա Ադրբեջանին, իսկ Հայաստանի այսպես կոչված անկլավները հանձնվեն Բաքվին։ Առավել ևս, այնուհետև Ադրբեջանին կտրամադրվի միջանցք, այսինքն Սյունիքը (Զանգեզուր - խմբ.)։ Այս հարցում առկա է Թուրքիայի կողմից միանշանակ աջակցություն, և շատ արևմտյան երկրները աջակցում են նշված գործընթացին։ Եվ Ռուսաստանը հիանալի հասկանում է այս գործընթացը»,- եզրափակել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահը։
Փաստորեն, Իշխանյանը պնդում է, որ պաշտոնական Երեւանը լիովին համերաշխ է այն հեռահար նպատակների հետ, որոնք իր առջեւ դնում է Բաքուն։ Եվ այդ նպատակները ուղղակիորեն հակասում են Հայաստանում և Ադրբեջանում իր ռազմական ներկայությունը պահպանելու Մոսկվայի ցանկությանը։ Որքանո՞վ են Իշխանյանի այս մտքերը համապատասխանում այսօրվա իրողություններին։ Թե՞ հետաքրքրությունների այս խաչմերուկը ուրիշ տեսք ունի:
Caliber.Az-ի այս հարցերին պատասխանել են վրացի և ադրբեջանցի փորձագետները։
Կոնֆլիկտաբան, միջազգային հարաբերությունների դոկտոր, Վրաստանի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Ամիրան Խևցուրիանին նշում է, որ Իշխանյանի կարծիքը դժվար է մեկնաբանել, քանի որ դժվար է պատկերացնել, որ Հայաստանի իշխանությունը հետապնդում է Ադրբեջանի շահերը։
«Տվյալ դեպքում ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ պարոն Իշխանյանը որոշակիորեն քաղաքական ներգրավված է։ Սակայն ես նրա հետ կհամաձայնվեի նրանում, որ Մոսկվան տարածաշրջանում գործել է և շարունակում է գործել բացառապես իր շահերից ելնելով։
Բայց միևնույն ժամանակ կարելի է վստահորեն ասել, որ Կրեմլը այսօր՝ հաստատ Ղարաբաղի և ընդհանրապես հայ-ադրբեջանական հարաբերությունների ժամանակը չունի։ Որովհետև Ուկրաինայում փլուզվում է տարիներ շարունակ նրա կառուցած «ռուսական աշխարհը»։ Հետևաբար նրան հարկավոր է մի տեսակ թայմ-աութ Հարավային Կովկասում։ Կրեմլը կփորձի հնարավորինս երկարացնել ժամանակը և պահպանել իր ազդեցությունը հակամարտության գոտում։ Սակայն Մոսկվայում հիանալի հասկանում են, որ ժամանակի ընթացքում դա ավելի ու ավելի է բարդանալու, չէ որ նրա, որպես միջնորդի համբավը առավելագույնս վարկաբեկված է, և կողմերը կորցրել են նրա նկատմամաբ վստահությունը»,- ասել է Խևցուրիանին։
Միջազգային հարցերով ադրբեջանցի փորձագետ, «Հարավային Կովկաս» քաղաքագետների ակումբի ղեկավար Իլգար Վելիզադեն իրավիճակը բացառապես այլ կերպ է տեսնում։
«Իհարկե, Հայաստանի ներկայացուցչի առանձին թեզերը կարելի է հաշվի առնել։ Մասնավորապես, այն մասին, որ Մոսկվայի դիրքորոշումը կայանում է տարածաշրջանում իր ներկայությունը ապահովելու անհրաժեշտության մեջ, և այստեղ գերիշխող դեր են խաղում հին մեթոդները։ Այսինքն՝ ռազմական և քաղաքական ներկայությունը բնորոշվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները չափավորելու հնարավորությամբ։ Դա անելով Մոսկվան կարծես թե մնում է գործընթացի ակտիվ մասնակից, ուստի նրան հարկավոր է, որպեսզի իրավիճակը անընդհատ գտնվի կախված վիճակում: Ցավոք, նման մոտեցումը գերակշռում է, և դա մենք կարող ենք տեսնել տարբեր առաջատար ռուսաստանցի փորձագետների հայտարարություններից։ Հայ փորձագետը այստեղ ոչ մի Ամերիկա չի հայտնաբերել»,- ասում է Վելիզադեն։
Խաղաղապահների և ադրբեջանական կողմի միջև լարվածություն հրահրելը Ռուսաստանին ձեռնատու չէ մի ամբողջ շարք պատճառներով, ենթադրում է նա։
«Մասնավորապես, քանի որ դա լինելու է բացահայտ հակամարտություն Ադրբեջանի և Ռուսաստանի միջև, և ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակի լույսի ներքո, որը ձևավորվում է Ռուսաստանի Դաշնության շուրջ, դա նրան բոլորովին ձեռնտու չէ։ Որովհետև նման դասավորվածությունը ինքնաբերաբար նշանակում է հակամարտություն Ռուսաստանի և Թուրքիայի միջև։ Այսինքն, թուրքական և ադրբեջանական ուղղությամբ բոլոր նախագծերը արգելափակվելու են։ Բացի այն ճգնաժամից, որն այժմ ապրում է Ռուսաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների խզումից, նրա համար այս տարբերակը խիստ անցանկալի է։ Ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ, ինչպես պատկերացնում են Հայաստանում մեկնաբանները»,- ասել է փորձագետը։
Մյուս կողմից, ինչ վերաբերվում է Փաշինյանին՝ թեզը այն մասին, որ նա «Ղարաբաղը հանձնել է Ադրբեջանին» ավելի շատ շահագործվում է քաղաքական շրջանակներում, Հայաստանի վարչապետի դիրքերը թուլացնելու նպատակով, նշել է Վելիզադեն։
«Բայց իրականում ամեն ինչ ճիշտ հակառակն է տեղի ունեցել։ Փաշինյանն ամեն կերպ փորձում էր կանխել Ադրբեջանին, իսկ հիմա դա անում է, որպեսզի թույլ չտա, որ նա ձեռք բերի լիարժեք վերահսկողություն իր տարածքների նկատմամբ։ Նախկինում դրանք եղել են ռազմական մեթոդներ, հիմա դրանք փոխվել են, դա արվում է Փաշինյանի քաղաքական դաշնակիցների ձեռքերով՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ում հայկական խմբի և այլն։ Հետևաբար այդպես պարզունակ հարց դնել, որ Փաշինյանը Ալիևի հետ պայմանավորվել է Ղարաբաղը «հանձնել»՝ սա պարզունակ մտածողության հաշվարկ է։ Ես այսպես եմ հասկանում, որ հայկական կողմը փորձում է բազմավեկտոր խաղեր խաղալ։
Մի կողմից՝ Փաշինյանին ձեռնատու չէ Վարդանյանը Ղարաբաղում և ընդհանրապես տարածաշրջանում։ Նա, իհարկե, կցանկանար ազատվել նրանից։ Որոշ չափով այստեղ մեր ցանկությունները տակտիկապես համընկնում են։ Բայց դա չի նշանակում, որ մենք այս հարցում համագործակցում ենք։
Մյուս կողմից Փաշինյանը կցանկանար ձերբազատվել Ռուսաստանի ռազմաքաղաքական գերիշխող ներկայությունից, բայց այստեղ նա Ադրբեջանին, որպես գործընկեր չի տեսնում։ Հայաստանի վարչապետի համար ադրբեջանա-թուրքական տանդեմը ոչ պակաս ռիսկ է, քան Ռուսաստանը։ Սա սպառնալիք է Հայաստանի քաղաքական իսթեբլիշմենտի համար, և Փաշինյանը չի պատրաստվում որևէ գործարք կնքել Բաքվի հետ։ Նա փորձում է այնպես գործել, որպեսզի ձերբազատվի որոշակի բալաստից՝ ասելով, որ Ղարաբաղը դե յուրե հանդիսանում է Ադրբեջանի տարածք։ Բայց դրանով հանդերձ, գործելով իր արևմտյան գործընկերների, դաշնակիցների ձեռքով, նա փորձում է այս հարցում ավելի շատ նրանց իր կողմը գրավել, քան Ռուսաստանին։ Նրան նաև պետք է, որպեսզի Ղարաբաղի հարցը մնա կախված վիճակում, բայց, որպեսզի Ռուսաստանի փոխարեն Հայաստանի օգտին մեծ աստիճանով հանդես գա Արևմուտքը։ Բնակչությանը ցույց տա, որ այժմ Արևմուտքն է Հայաստանի կողմը, և դրանով ամրապնդել իր դիրքերը։
Իսկ ինքստինքյան Ղարաբաղի հարցը և Ղարաբաղում հայերի դիրքորոշման շահարկումը՝ անփոփոխ գործոն է հայաստանյան քաղաքականության մեջ, լինի դա Փաշինյանի օրոք, լինի դա նրանից առաջ։ Վստահաբար կարելի է ասել, որ դրանով կզբաղվի Հայաստանի ցանկացած քաղաքական ուժը իշխանության գալու դեպքում։ Այնպես որ, Հայաստանում ոչ ոք Ղարաբաղից չի հրաժարվել, ցավոք։ Եվ ահա շատ անհայտներով այս խաղը շարունակվում է։ Մեր նախագահը վերջերս ուղիղ այս մասին ասել է։ Ասել է՝ մենք հասկանում ենք, որ Հայաստանի քաղաքական իսթեբլիշմենթում չկան մարդիկ, ովքեր կարող են այլ կերպ մտածել այս հարցում, և մենք պետք է պատրաստ լինենք դրան»,- եզրափակել է Վելիզադեն: