twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

ԵՄ-ի առաքելությունը. Հայաստանում. սադրանքի և ապակայունացման գործիք Մուսաբեկովն ու Սիտնիկովը՝ Caliber.Az-կայքում

31 Հունվարի 2025 19:10

Ինչպես արդեն հաղորդվել է, ԵՄ-ի Խորհուրդը երկու տարով երկարաձգել է՝ Հայաստանում Եվրմիության հետախուզական առաքելության մանդատը 44 միլիոն եվրո բյուջեով մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։ Եվ դա չնայած նրան, որ Բաքուն ամենաբարձր մակարդակով ԵՄ-ին խորհուրդ էր տվել հանուն Ադրբեջանի հետ համագործակցության շարունակելուն՝ չգնալ Ֆրանսիայի ճանապարհով և չընկնել նրա ազդեցության տակ։ Մեզ չլսեցին, և դիմեցին առաքելության մանդատը երկարաձգելուն, ինչը, բնականաբար, կնպաստի  տարածաշրջանում առճակատման աստիճանի բարձրացմանը։
 
Ինչո՞ւ ԵՄ-ն չի ցանկանում նպաստել Հարավային Կովկասում կայունությանը: Դրա հետ կապված ինչպե՞ս կշարունակեն զարգալ իրադարձությունները տարածաշրջանում: Այս հարցերով Caliber.Az-ի թղթակիցը դիմել է՝ ադրբեջանցի և ռուստանցի քաղաքական փորձագետներին։
 
Ինչպես համարում է Միլլի Մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը՝ Ադրբեջանը արդեն արտահայտել է իր տեսակետը։
 
«Այս առաքելության մանդատի երկարաձգումը չի ավելացնում անվտանգությունը պայմանական սահմանին։ Ընդհակառակը՝ կարող է հանգեցնել միայն լրացուցիչ ռիսկերի։ Որքան գիտեմ, պատրաստվում են այդ առաքելության ներկայացուցիչներին թույլ տալ նաև իրենց մոտ ունենալ անձնական զենք. լավ, իսկ եթե նրանցից մեկը գիշերը գայլի, աղվեսի կամ նապաստակի խշխշոցի վախից հանկարծ կրակի, և, Աստված չանի, դրանով հանդերձ ինչ-որ մեկին վիրավորի, ինչ տարբերություն՝ հայ հովվի՞ն, կամ ադրբեջանցի սահմանապահի՞ն։ Դե պարզ է, որ նա շատ խիստ պատասխան կստանա։
 
Եվրոպացիներին պե՞տք է նման գլխացավանք։ Կարծում եմ, որ ոչ։ Մանավանդ, ինչպես ասել է նախագահ Իլհամ Ալիևը, եթե ադրբեջանական կողմից ինչ-որ մեկը բարձրաձայն փռշտա, ապա այս առաքելության ներկայացուցիչների կրունկները կփայլեն՝ լինեն նրանք թեկուզ նախկին հետախույզներ կամ ոստիկաններ։ Չէ որ այդ առաքելության էությունը, սկզբունքորեն, կայանում է շատ ակնհայտ առաջադրանքների մեջ. դիտել հնարավոր ռազմական գործողությունների թատրոնը, և երկրորդը՝ նկատելի դարձնել եվրոպական ուժերի ներկայությունը, թեև պարզ է, որ դրանց հետևում թաքնված է հենց Ֆրանսիան, նրա շինծու դերը Հարավային Կովկասի անվտանգության համակարգում»,- ընդգծել է քաղաքագետը։
 
Նրա խոսքով, Ֆրանսիան Եվրամիության միջոցով ուզում է ամրապնդվել Հարավային Կովկասում։ Բայց դա արդյո՞ք բարձրացնում  է անվտանգության մակարդակը տարածաշրջանում:
 
«Շատ խիստ կասկածում եմ, որովհետև մենք արդեն տեսել ենք, թե ինչպես է Ֆրանսիան ձախողված  գործել մի ամբողջ շարք աֆրիկյան երկրներում, ինչով ավարտվեց նրա ներկայությունը Լիբանանում, Սիրիայում։ Բայց բացի փքուն հավակնություններից, Ֆրանսիան առանց Եվրամիության հովանու տակ ապաստանելու, ի վիճակի չէ իրականում որևէ բան անել: Ադրբեջանը այս առաքելության աշխատանքի երկարաձգման առնչությամբ արտահայտել է և՛ իր տարակուսանքը, և՛ բացասական վերաբերմունքը։ Եվ այն փաստը, որ Եվրամիությունը դա արեց՝ չի ավելացնի Ադրբեջանի հարգանքը ԵՄ-ի նկատմամբ և չի բարելավի նրանց հետ մեր հարաբերությունները։ Փառք Աստծո, որ Եվրամիության ոչ ֆինանսական ողորմություններից, ոչ որևէ նախապատվություններից Ադրբեջանը կախվածություն չունի: Բայց  ահա Եվրամիությունը այսօր ադրբեջանական էներգետիկ ռեսուրսների և ադրբեջանական լոգիստիկայի մեծ կարիք ունի»,- նշել է Ռ. Մուսաբեկովը:
 
Միևնույն ժամանակ, ռուս քաղաքագետ և հրապարակախոս Կիրիլ Սիտնիկովի կարծիքով, ԵՄ-ն նորից ապացուցեց, որ  Հարավային Կովկասում իր նպատակները բացարձակապես ապակառուցողական են, դրանք կոտրում են բանակցությունների և տարածաշրջանում խաղաղության հաստատման ոգին։
 
«Միթե՞ ԵՄ-ն տեղյակ չէ, որ Ադրբեջանը կտրականապես մերժում է նման նախաձեռնությունները։ Իհարկե, տեղյակ է: Միթե՞ Բրյուսելում չեն լսել այդ հաշվով Ադրբեջանի նախագահի կարծիքը։ Կարծում եմ,  որ լսել են։ Միթե՞ սահմանը, այսպես ասած, պարապ «դիտարկելու» անհրաժեշտությունը ավելի կարևոր է, քան առաքելությունը երկարաձգելու որոշման հետևանքով Բաքվի և Երևանի միջև խաղաղ երկխոսությունը խաթարելու, և միևնույն ժամանակ Բաքվի և Բրյուսելի հարաբերությունները փչացնելու սպառնալիքը։
 
Եվ  ահա այստեղ մենք հանգում ենք այն եզրակացության, որ Ֆրանսիան և այս առաքելությունը կազմող նրա մյուս հանցակիցները այնքան էլ ոչ խաղաղ նպատակներ են հետապնդում։ Որ եվրոպացի միսիոներների առաջադրանք է հանդիսանում Հայաստանի սահմանից լրտեսել ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ Թուրքիայի, Ռուսաստանի ու Իրանի տարածքները։ Բայց Բրյուսելում, կարծես թե, հաշվի չեն առնում, որ Ադրբեջանն էլ ի վիճակի է արձագանքել նման ոչ բարեկամական ժեստերին, որ,  այդպիսով խրախուսելով Ֆրանսիայի հավակնություններին՝ Բրյուսելը լրջորեն խաթարում է իր սեփական հարաբերությունները Բաքվի հետ, չնայած, ոչխարի մորթին, ինչպես ասում են, չարժե իր մշակմանը։
 
Առավել ևս, կհամարձակվեմ ենթադրել, որ այդպիսի «փիղը սպասեղենի կրպակում» մարտավարությունը, որով հանդես է գալիս ԵՄ-ն՝ նույնպես բխում է ոչ թե մեծ խելքից, այլ որպես Բայդենի օրոք Սպիտակ տան հայանպաստ քաղաքականության շարունակություն, և հիմա նման խաղերը, հնարավոր է, տեղի են ունենում իներցիայով: Բայց երբ Թրամփը սկսի վերանայել Բայդենի ժառանգությունը Հարավային Կովկասում և ԱՄՆ-ի ձախողումները այդ տարածաշրջանում, ինչպես ինձ է թվում, բավականին արմատապես կփոխվի նաև քաղաքական կուրսը. Վաշինգտոնում կգիտակցեն, որ սխալ խաղաղրույք են կատարել Երևանի վրա, տարածաշրջանում գործընթացների հիմնական մոդերատորի՝ Բաքվի հետ վստահելի հարաբերություններ ստեղծելու փորձերը կվերսկսվեն, իսկ Թրամփից հետո Բրյուսելն էլ հնազանդորեն կսկսի վերանայել իր հայանպաստ հռետորաբանությունը»,- եզրափակել է Կ. Սիտնիկովը։

Caliber.Az
Դիտումներ: 322

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Քանի չվերթ է իրականացվել Երևանից Բաքու ընթացիկ տարում Պատասխանում է ՀՀ նախարարությունը

202
04 Հունիսի 2025 10:21
2

Հայաստանի դերային խաղերը Ոչ թե «հանձնվել են», այլ պարտվել են

153
04 Հունիսի 2025 18:36
3

Պայքար ստվերի դեմ Փաշինյանըն ու Էջմիածինը բախվել են

126
04 Հունիսի 2025 16:53
4

Նշան բռնել սրբին «Հին աշխարհի հիստերիկները»

120
05 Հունիսի 2025 10:49
5

Վրեժխնդրության գործիքը Հայաստանում և ավանդույթների վահան Վրաստանում Էջմիածինը պատվամոլությունների կրակում

119
05 Հունիսի 2025 19:53
6

Մարտեր՝ Զանգեզուրով անցնող 11 կմ երկարությամբ ճանապարհի շուրջ «Դժվար պատմություն»՝ Ռիզվան Հուսեյնովի հետ

105
05 Հունիսի 2025 18:18
7

Փաշազադեն կտրականապես մերժել է Գարեգին II-ի հետ հանդիպման գաղափարը

92
06 Հունիսի 2025 14:27
8

Փաշինյանը ընդդեմ ՀԱԵ-ի. ո՞վ ում։ Հայ փորձագետները՝ Caliber.Az-կայքում

63
05 Հունիսի 2025 16:52
9

Ալիևը և Փեզեշքիանը քննարկել են շփումների ակտիվացումը

62
05 Հունիսի 2025 11:51
10

Ամսագրի գլխավոր խմբագիր. Հայերը թույլ չեն տվել աշխատել ադրբեջանական ժառանգությունը նկարահանող լուսանկարիչներին

59
05 Հունիսի 2025 15:16
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading