twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Թբիլիսին պատրաստ է բանակցային հարթակ դառնալ Բաքվի և Երևանի համար» Վրաստանցի փորձագետները՝ Caliber.Az կայքում

26 Հունվարի 2023 15:18

Այն, որ Վրաստանը կարող է հարմար բանակցային հարթակ դառնալ Բաքվի և Երևանի միջև երկխոսություն հաստատելու համար, վերջերս Դավոսում կայացած Համաշխարհային ֆորումի ժամանակ ասել են և՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, և՛ Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների լավագույն հարթակը՝ Վրաստանում է, օրերս լրագրողների հետ զրույցում վստահորեն հայտարարել է Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գեորգի Վոլսկին։ Նա իր կարծիքը հիմնավորում է այդ թվում նաև նրանով, որ երկրում ապրում են բազմաթիվ ադրբեջանցիներ և հայեր։

Վոլսկին հիշեցրել է, որ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում տեղի ունեցած պանելային քննարկումների ժամանակ ընդգծել է այն, որ «Վրաստանը իրոք հանդիսանում է չեզոք և անաչառ միջնորդ՝ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում»։

Մինչդեռ, ինչպես Իլհամ Ալիևը հայտնել է այնտեղ՝ Դավոսում, «Հայաստանը մերժել է համագործակցության եռակողմ ձևաչափ սկսելու Վրաստանի հետ մեր առաջարկը»։

«Ես բարձր եմ գնահատում իմ ընկեր Իրակլի Ղարիբաշվիլիի ջանքերը, ով կազմակերպել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը, որին միացել է նաև վրացի գործընկերը։ Մեր առաջարկը կայացել է առաջնորդների հանդիպումը Վրաստանում կազմակերպելու մեջ, քանի որ Վրաստանը պատմականորեն միշտ եղել է այն վայրը, որտեղ հանդիպել են բոլոր հարեւանները»,- ասել է Ի.Ալիեւը։

Ադրբեջանի ղեկավարի այս խոսքերին Հայաստանի արձագանքը հերթական անգամ ցույց տվեց, որ Երևանը բացարձակապես անհետևողական է, ինչպես ավելի վաղ նշել էր նախագահը՝ իր որոշումներում և գործողություններում։ Այդ մասին է վկայում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը հայկական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում. մեկնաբանելով Երևանի կողմից երկխոսության նման եռակողմ ձևաչափից հրաժարվելու մասին Իլհամ Ալիևի դիտողությունը՝ նա հանկարծ բարբառել է, որ, նրանց մոտ քննարկվում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ երկխոսություն անցկացնելու գաղափարը։

Տարօրինակ չէ արդյո՞ք, չէ որ Բաքուն առաջարկել էր Թբիլիսիում այս ձևաչափով հանդիպել ոչ այսօր, և նույնիսկ ոչ էլ երեկ, այդ ի՞նչն է ստիպում Երևանին վարանել և նույնիսկ ամեն կերպ հետ մղել։

Ինչպես Caliber.az-ի հետ զրույցում ընդգծել է՝ վրաստանցի քաղաքագետ, Միջազգային հարաբերությունների ակադեմիայի ղեկավար, վրաց-ադրբեջանական հարաբերությունների զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Սիմոն Կոպաձեն՝ Վրաստանն իրոք ամենահարմար հարթակն է Բաքվի և Երևանի միջև բանակցությունների համար, քանի որ տիրապետում է ամենաչեզոք դիրքորոշման, ինչպես ադրբեջանցիների, այնպես էլ հայերի նկատմամբ։

«Բայց այստեղ գլխավորը դա չէ՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում կա երեք պետություն, և դրա զարգացման համար ընդհանուր առմամբ կարևոր է, որպեսզի այս բոլոր երկրները ունենան ընդհանուր անկախ քաղաքականություն։ Գաղափարապես, 2020 թվականից հետո հայերը պետք է ավելի սթափ գնահատեին այն իրավիճակը, որում հայտնվել է իրենց երկիրը, և փորձեն անմիջականորեն փոխգործակցել Բաքվի հետ։ Բայց Հայաստանը, այն բանից հետո, երբ դադարեց Մոսկվային դիտարկել որպես հիմնական բանակցային հարթակ, որոշել է դիմել արևմտյան միջնորդությանը։ Այս դեպքում միջնորդների կողմից հեռու ոչ ամեն ինչ է աջակցվում, ինչին ձգտում և ցանկանում է Երևանը՝ այստեղ արդիական են միայն միջազգային իրավունքի գերակայությունը և տարածքային ամբողջականության հարգումը, ինչը և հանդիսանում է շփման համար առանցքային պայման։ Բայց հայերը դա չեն ուզում»,- նշել է Ս.Կոպաձեն:

Նրա խոսքով, Հայաստանը որքան շուտ հասկանա, որ ժամանակն է հրաժարվել «Մեծ Հայաստանի» մասին իր ֆանտաստիկ գաղափարներից և սկսել պայմանավորվել տարածաշրջանի բոլոր երկրների՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի հետ, քանի որ սա բոլոր հայերի համար միակ ընդունելի ելքն է, այնքան լավ կլինի։ Դե, իսկ Վրաստանն էլ միշտ պատրաստ է իր հարթակը տրամադրել ցանկացած մակարդակի բանակցությունների համար, հաստատում է Ս. Կոպաձեն։ Առավել ևս, նա համարում է, որ «Վրաստանին անհրաժեշտ է Հայաստանին բացատրել, որ երկխոսությունից հրաժարվելու դեպքում հարվածի տակ կընկնի ողջ տարածաշրջանը, այդ թվում նաև Թբիլիսիի շահերը»։

Փորձագետն ընդգծում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի դրական զարգացումը անմիջականորեն մտնում է Վրաստանի ռազմավարական շահերի մեջ։ Իսկ Երեւանի խաղերը՝ մերթ հրաժարվել Թբիլիսիում երկխոսությունից, մերթ վերապահումներով համաձայնությունը՝ անհեթեթ ու անարժան տեսք ունեն։

«Հայաստանը այսօր բառացիորեն կախված վիճակում է՝ պահվում է մի ծղոտի վրա, բայց միևնույն ժամանակ ենթադրում է, որ Ֆրանսիան, որոշ եվրոպական կառույցներ կօգտագործեն իրենց լծակները, որպեսզի ազդեն Ադրբեջանի վրա։ Եվ սա է ինձ համար անհասկանալի։ Տարածքային ամբողջականությունը՝ դա տարածքային ամբողջականությունն է, և առանց դրա ոչ մի խաղաղ գործընթաց հնարավոր չէ։ Երեւանը պետք է գիտակցի, որ պետք է ամբողջությամբ վերանայի իր քաղաքականությունը տարածաշրջանում, ուրիշ ճանապարհ չկա»,- համոզված է Ս.Կոպաձեն։

Մեկ այլ վրաստանցի քաղաքագետ, Կովկասի իսլամական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Շոթա Ափխաիձեի կարծիքով, վրացական հարթակում բանակցությունները՝ հետաքրքիր և միանգամայն ճիշտ նախաձեռնություն է, քանի որ Վրաստանը տարածաշրջանի երկիր է և, համապատասխանաբար, մյուս սամանակից երկրներից՝ Ռուսաստանից, Իրանից ավելի լավ է հասկանում այս տարածքի աշխարհաքաղաքական խնդիրները, ունի սեփական շահեր, հարցի ընդհանուր տեսլական։

«Վրաստանը միշտ էլ առաջարկել է իր միջնորդական ծառայությունները, և այժմ նա կարող է հանդես գալ որպես Բաքվի և Երևանի միջև բանակցությունների հաջող միջնորդ, ես դրանում համոզված եմ։ Իսկ այն, ինչ առաջարկում է վարչապետ Ղարիբաշվիլին, կարող է արդյունավետ աշխատել իրավիճակի կարգավորման վրա։ Հայաստանը պետք է արձագանքի դրան։ Հայաստանի կողմից բանակցային ձևաչափերի ժամանակավոր սառեցումը առայժմ, ակնհայտորեն կապված է երկրի ներսում ընթացող սուր ներքաղաքական պայքարի հետ, որտեղ Ադրբեջանի հետ փոխզիջումների գնացող յուրաքանչյուր քաղաքական գործիչ իրեն վտանգում է դառնալ քաղաքական դիակ ընդդիմության և երկրի ներսում հասարակության համար։ Բայց Հայաստանին այնուամենայնիվ պայմանավորվել պետք է, Թբիլիսիի միջազգային իրավական ներուժ օգտագործելը նույնպես անհրաժեշտ է, դրանից գնալու տեղ չունի։ Աշխարհագրությունը չի կարող փոխվել, և պատերազմով այդ հարցը չի կարող լուծվել»,- ընդգծել է Շ.Ափխաիձեն։

Caliber.Az
Դիտումներ: 240

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Էմանուելի անսահման ստորությունը Մակրոնը վրեժ է լուծում Ֆրանսիայի ազատության համար զոհված ադրբեջանցիներից

213
08 Մայիսի 2025 17:49
2

«Ադրբեջանական բանակը երբեք կրակ չի բացում խաղաղ բնակիչների վրա» Պաշտպանության նախարարության հայտարարությունը

185
10 Մայիսի 2025 12:19
3

Դաշինքն ընդդեմ՝ Հարավային Կովկասում խաղաղության Ո՞վ և ինչու՞ է զինում Հայաստանին։

183
08 Մայիսի 2025 18:42
4

Ալիևը չի մեկնի Մոսկվա Երբ դիրքորոշումն ավելի կարևոր է, քան արարողությունը

174
08 Մայիսի 2025 08:59
5

Վիդեոփաստ. հայերը փորձում են սադրել ադրբեջանական բանակին

145
10 Մայիսի 2025 09:31
6

Այսօր Հեյդար Ալիևի ծննդյան օրն է

113
10 Մայիսի 2025 09:27
7

«Ռուսաստանը բաց է թողել սուր անկյունները հարթելու ժամանակը» Ֆարհադ Մամեդովի կարծիքը

97
08 Մայիսի 2025 12:08
8

Տուժած Սաֆարով. Հայերը իմ տատին սպանել են ՝ «Մի օր մեր բանակը կվերադարձնի այս հողերը» ասելու համար

76
08 Մայիսի 2025 18:25
9

Ալիևը կիսվել է Տո Լամի հետ հանդիպման կադրերով

71
08 Մայիսի 2025 11:28
10

Գլխավոր դատախազ. Հեյդար Ալիևը փրկեց Ադրբեջանը պառակտումից

71
08 Մայիսի 2025 14:20
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading