Հայաստանը զենքի տակ է դնում կանանց Փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az կայքում
Հայաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ՝ բանակում կանանց ծառայության կարգի մասին նախագիծ է ընդունել։ «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում փոփոխություններն և լրացումները ընդունվել են 62 «կողմ» ձայնով, փոխանցում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։
Օրինագիծը ներկայացնելով քվեարկության՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ զինվորական ծառայություն անցնելու համար դիմում կարող են ներկայացնել 18-ից մինչև 27 տարեկան կանայք։ Ծառայության ժամկետը կազմելու է 6 ամիս, ծառայության մեկնարկից առաջ (բայց ոչ մեկնարկից հետո) ցանկացած պահի հնարավոր կլինի հրաժարվել դրանից։ Ծառայությունը կանցկացվի առանձին զորամասում։
Ծառայության կես տարին լրանալուց հետո, զինծառայողները կստանան պարգևավճարային 1 մլն դրամ (մոտ 2,5 հազար դոլար)։ Առողջական վիճակի պատճառով ծառայությունից վաղաժամկետ ազատվելու դեպքում զինծառայողը կստանա այդ վճարի մի մասը՝ ծառայության ամիսներին համամասնորեն։
Ծառայությունը շարունակել ցանկացողները կկարողանան դիմում ներկայացնել ըստ՝ «Հայրենիքի պաշտպան» ծրագրի և անցնել 5 տարի ժամկետով ծառայության, որի ավարտից հետո կստանան 5 միլիոն (12 հազ. դոլարից մի փոքր ավելի) վճար:
Ուշագրավ է, թե ինչու է Հայաստանի ղեկավարությունը ընդհանապես կիրառում նման պրակտիկա։ Միթե՞ այսօրվա Հայաստանում բանակում ծառայելուն ունակ տղամարդիկ ավելի քիչ են, քան կանայք։ Իսկ արդեն զինված ուժերի այդ ընդհանուր թուլությամբ հանդերձ, որին նրանք եկել են 44-օրյա պատերազմում Ադրբեջանին պարտվելու արդյունքում, առավել ևս անհասկանալի է, թե ինչը կարող է փոխել բանակում ծառայող կանանց հայտնվելը։ Ինչու՞մն է այստեղ նպատակը, ինչի՞ համար է դա արվում։
Այս հաշվով, համաձայնվել են իրենց մտքերով Caliber.Аz -ի հետ կիսվել ռազմական ոլորտի օտարերկրյա փորձագետները։
Ռազմաքաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վախթանգ Մաիսայայի (Վրաստան) կարծիքով, այս իրադարձությունները կարելի է բացատրել նրանով, որ այժմ Հայաստանում մեծ ճգնաժամ է։
«Դա հատկապես դրսևորվում է ռազմահայրենասիրական տեսակետով։ Սա առաջինն է: Եվ, երկրորդը, պետք է նկատի ունենալ, որ Հայաստանը վերջնականորեն տանուլ է տվել ռազմական արշավը (44-օրյա պատերազմ) և փաստորեն մնացել է մենակ իր հետ։ Եվ այդ թավշյա հեղափոխությունը, որ այնտեղ տեղի ունեցավ 2018 թվականին, ռեժիմի փոփոխությունը նույնպես ընդհանուր առմամբ նպաստեցին այն գործընթացներին, որոնք այսօր տեղի են ունենում։
Ես կարծում եմ, որ զանգվածների արտահոսքը Հայաստանից (իսկ դա կարելի է անվանել ժողովրդագրական ռումբ), գումարած հասարակական միջավայրում պարտվողական տրամադրությունները , հանգեցրել են նրան, որ այժմ այս երկիրը փաստորեն ի վիճակի չէ չի ապահովել իր ռազմական անվտանգությունը, էլ չասած արդեն Ղարաբաղի անջատողականներին աջակցելու մասին։ Եվ ահա նման կրիտիկական իրավիճակը Հայաստանի ղեկավարությանը ստիպում է ընդունել այդպիսի արտասովոր որոշումներ, ինչպիսին է բնակչության իգական սեռի ներկայացուցիչներին բանակ զորակոչելը»,- ասում է փորձագետը։
Կարծես թե փորձ է արվում օգտվել այն վերջին բանից, ինչ նրանք ունեն, նշել է պրոֆեսորը։
«Ի դեպ, այս իրավիճակը կարելի է համեմատել նրա հետ, ինչ կատարվում էր ցարական Ռուսաստանի գոյության վերջում։ 1916 թվականին Նիկոլայ II-ի կառավարությունը հանգեց կանանց մոբիլիզացնելու գաղափարին, և այնտեղ նույնիսկ հայտնվեցին կանանց գումարտակներ։ Դա տեղի ունեցավ, քանի որ ցարական բանակը գտնվում էր կործանման և բարոյական անկման եզրին: Դրանով ամեն ինչ ավարտվեց 1917 թվականի փետրվարին։ Ահա այն բոլոր նմանակերպությունները, որոնք կարող է առաջացնել՝ բանակը փրկելու կամ պահպանելու համար կանանց դիմելու Հայաստանի իշխանությունների որոշումը»,- ասել է դոկտոր Մաիսայան:
Իր հերթին, Ուկրաինայի քաղաքական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի անվտանգության դեպարտամենտի ղեկավար Գլեբ Պարֆյոնովը նշել է, որ Ղարաբաղում և Ուկրաինայում պատերազմների փորձը ցույց տվեց, որ հաղթանակին հասնելու համար միայն ռազմական հանճարը բավարար չէ։ Պետք է տիրապետել լուրջ մարդկային ռեսուրսների։
«Համապատասխանաբար, դրա համար պետք է օգտագործել բոլոր մոբիլիզացիոն հնարավորությունները։ Եթե նայել Հայաստանի ժողովրդագրական բուրգին, ապա կարելի է տեսնել, որ այնտեղ երիտասարդությունը շատ ավելի քիչ է, քան չափահաս բնակչությունը։ Համապատասխանաբար, ապագայում ավելի քիչ տղամարդիկ կհայտնվեն պոտենցիալ մոբիլիզացիայի տակ, քան ցանկալի կլիներ: Դրա համար էլ նման միջոցներ են ձեռնարկում ժողովրդագրական փոփոխությունների հետ կապված»,- ասում է փորձագետը։
Նրա խոսքով, Հայաստանը աշխարհում միակ այդպիսինը չէ, նման գործընթացներ կարող ենք տեսնել Սկանդինավիայի երկրներում, ԱՄՆ-ում։
«Դա չի նշանակում, որ կանայք ամբողջ ուժով կռվելու են առաջնագծում։ Բայց այն, որ նրանք կփոխարինեն թիկունքային պաշտոնները, սա միանշանակ է՝ հանուն նրա, որպեսզի անմիջական մարտական զորամասերի անձնակազմը ավելացնել տղամարդկանցով», - եզրափակել է Պարֆյոնովը: