twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Հայաստանի՝ ենթակառուցվածքային նախագծերին ինտեգրվելու համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր» Փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az-կայքում

23 Նոյեմբերի 2023 15:14

Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերով կոմիտեի լսումների ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենի վերջերիս անհիմն հայտարարությունները՝ Բաքվում գնահատվել են որպես հարված Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններին:

Այնպիսի զգացողություն է ստեղծվում, որ Վաշինգտոնը կոպտորեն փորձում է ձևավորել Հարավային Կովկասի զարգացման ինչ-որ նոր ճանապարհային քարտեզ՝ ժամանակ չգտնելով պարզել Բաքվի կարծիքը։ Ուրեմն, Օ’Բրայենի խոսքով, «Կենտրոնական Ասիան իր ապրանքների համար փնտրում է նոր ուղիներ և այդ ուղիները կարող են անցնել հարավով, Հայաստանի միջով»։ Պետքարտուղարությունում համարում է, որ «հենց նման միջանցքային երթուղին կարող է առաջացնել հսկայական տնտեսական բում տարածաշրջանի երկրների համար, ինչպես նաև համաշխարհային շուկաներում»։ Իսկ ահա Իրանի միջով միջանցքը Օ’Բրայենը «շրջափակել է»։ Առավել ևս, Վաշինգտոնը իր դիվանագետի շուրթերով Բաքվին առաջարկում է «լավ մտածել նման նախագծի նպատակահարմարության մասին»։

Ինչու՞մն է կայանում ԱՄՆ-ի խաղը մեր տարածաշրջանում: Ինչո՞ւ հանկարծ Վաշինգտոնում մտահոգվել են նրանով, որպեսզի մեր տարածաշրջանում լոգիստիկան անցնի Հայաստանի միջով։ Caliber.Az-ի խմբագրությունը այս հարցերով դիմել է օտարերկրյա քաղաքագետներին։

Ալմաթի քաղաքի տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային համալսարանի («ՏՏՄՀ» ԲԸ) Մեդիահաղորդակցությունների և Ղազախստանի պատմության ամբիոնի պրոֆեսոր Սակեն Մուքանի խոսքով՝ Կենտրոնական Ասիայի երկրների, մասնավորապես Ղազախստանի համար, իրոք ամենաեկամտաբերն է հանդիսանում Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին: Ղազախստանը նախապատրաստում է՝ Միջին միջանցքի շրջանակներում նախագծերի ֆինանսավորման ավելացմանը ուղղված ծրագրեր։ Այս մասին, մասնավորապես, Ղազախստանի ազգային տնտեսության փոխնախարար Բաուրժան Կուդայբերգենովը հայտարարել է՝ Բաքվի Կայուն զարգացման II ֆորումի շրջանակներում։

«Վերջին աշխարհաքաղաքական իրադարձությունների հաշվառմամբ՝ Միջին միջանցքի նշանակությունը մեծանում է: Հետևաբար Ղազախստանն ու Ադրբեջանը խաղադրույք են անում Միջին միջանցքի վրա»,- քաղաքագետը մեջբերում է փոխնախարարի խոսքերը։

Ինչպես նաև, նրա խոսքով, աշխատանքներ են տարվում Կասպից ծովում Կուրիկ նավահանգստի ընդլայնման, ճանապարհների կառուցման, Չինաստանի հետ սահմանից մինչև Կուրիկ նավահանգիստ ենթակառուցվածքների ընդլայնման ուղղությամբ, որով ապրանքները Ադրբեջանի և Վրաստանի տարածքով կառաքվեն Թուրքիա և Եվրոպա։

«Հետաքրքիր է, որ, Կուդայբերգենովի խոսքով, տեխնիկական և տնտեսական ընթացակարգերը իրականացվում են սպասվածից շատ ավելի արագ, քան ակնկալվում էր՝ 2022 թվականի օգոստոսին Տոկաևի Բաքու կատարած պաշտոնական այցի, ինչպես նաև Ալիևի՝ Աստանա կատարած այցերի արդյունքների հիման վրա ձեռք բերված պայմանավորվածություններից»,- ընդգծել է քաղաքագետը։

Բայց դրանով հանդերձ, ինչպես նշում է Ս. Մուքանը, Հայաստանի՝ Կովկասի ենթակառուցվածքային նախագծերին ինտեգրվելու համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր, քանի որ անհրաժեշտ են երկարաժամկետ երաշխիքներ, որպեսզի շահագրգռված կողմերը չդառնան քաղաքական տարաձայնությունների պատանդ։

«Սակայն Հայաստանը ձգձգում է խաղաղ պայմանագրի ստորագրումը։ Բացի այդ, մենք տեսնում ենք Երևանի անդադար թշնամական հռետորաբանությունը և Ռուսաստանը՝ որպես միջանցքի հայկական հատվածի անվտանգության երաշխավոր տեսնելու նրա դժկամությունը։ Ինչո՞ւ է Հայաստանը որոշել վերանայել Եռակողմ հայտարարության 9-րդ կետը և հիմա ցանկանում է միջանցքի հատվածը վերահսկել՝ այդ խնդրի համար հատուկ ստեղծված իր սեփական անվտանգության կառույցներով: Երևանին ինչո՞վ չեն դուր գալիս ռուս զինվորականները։ Հավատացեք, որ այս բոլոր հարցերը մտահոգում են նաև Կասպից ծովի այն կողմում գտնվող պետություններին, չէ որ նրանց համար գլխավորը՝ մարդկանց ու ապրանքների անվտանգությունն է։ Իսկ Հայաստանի ներկայացնում է չափազանց թույլ երաշխիքներ։

Հետեւաբար, ոչ բոլորովին է հասկանալի, թե որտեղից է ԱՄՆ-ին այդպիսի վստահություն, որ միջանցքը պետք է անցնի Հայաստանի միջով։ Կարծում եմ, որ Արազ գետի երկայնքով Իրանով միջանցքի նախագիծն այս պահին թվում է ավելի ապահով և հուսալի տարբերակ։ Առավել ևս, որ դրա կառուցումը արդեն սկսվել է։ Այս կապակցությամբ ուզում եմ նշել, որ ցանկացած ամերիկյան ներկայությունը, կամ Վաշինգտոնի կողմից Բաքվի վրա ճնշումը անընդունելի է, դիվանագիտական մակարդակով կամ այդ երկրում ընտրությունների նախաշեմին հարկավոր է պահապանել տարածաշրջանի պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը»,- նշել է Ս. Մուքանը:

Միևնույն ժամանակ, Մերձավոր Արևելքի հարցերով իրանագետ, Ռուսաստանի Պատրիս Լումումբայի անվան ժողովուրդների բարեկամության համալսարանի միջազգային հարաբերությունների տեսության և պատմության ամբիոնի ասիստենտ Ռանջբար Մեշկին Դանիալի կարծիքով՝ Ջեյմս Օ'Բրայենի հայտարարությունը կապված է բարդ աշխարհաքաղաքական ռազմավարությունների և նկատառումների հետ։ Մասնավորապես, Միացյալ Նահանգները, նման հայտարարություններ անելով, փորձում են ուժեղացնել իրենց ազդեցությունը Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում։ Այս տարածաշրջանը զգալի աշխարհաքաղաքական հետաքրքրություն է առաջացնում իր տեղադրության (Heartland Maritime roots), ռեսուրսների և Ռուսաստանին, Չինաստանի և Իրանի հետ հարևանությամբ: ԱՄՆ-ը ձգտում է քաղաքական և տնտեսական լանդշաֆտը ձևավորել այնպես, որպեսզի այն համապատասխանի իր շահերին և արժեքներին:

«Այստեղ կան նաև հավասարակշռության սկզբունքներ. ԱՄՆ-ը նման ձևով փորձում է հավասարակշռել իր շահերի բազմաթիվությունը։ Մի կողմից, նրանք ձգտում են ազդել տարածաշրջանային դինամիկայի վրա; մյուս կողմից, նրանց համար անհրաժեշտ է խուսափել Չինաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նման այլ խոշոր դերակատարների հետ ուղղակի առճակատումից:

«Նպաստել խաղաղությանը և տնտեսական կայունությանը»- կա նաև այդպիսի գործոն ԱՄՆ-ի խաղի մեջ։ Հանդես գալով խաղաղ լուծումների օգտին և դատապարտելով ուժի կիրառումը՝ ԱՄՆ-ը ձգտում է իրեն ներկայցնել որպես տարածաշրջանում կայունության և տնտեսական բարգավաճման կողմնակից։ Իհարկե, նման մոտեցումը Ռուսաստանի, Իրանի և այլ երկրների դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցային քաղաքականության համադրությամբ՝ չի կարող շտկել ԱՄՆ-ի իմիջը համաշխարհային հանրության մեջ։

Փորձելով հաստատել իր ազդեցությունը Կենտրոնական Ասիայի երկրներում, ԱՄՆ-ը խոստանում է ամեն տեսակի «օգնություն», բայց նրա հիմնական նպատակը կայանում է նրանում, որպեսզի ստանալ որոշակի օգուտներ, մասնավորապես, մուտք դեպի շուկա, հնարավոր է նույնիսկ՝ ռազմաբազաների ստեղծում»,- նշել է քաղաքագետը։

Նրա կարծիքով, պարզ է, որ ԱՄՆ-ն ուզում է լինել գլխավոր արբիտր։ Դրանով հանդերձ նա չի ցանկանում, որպեսզի Հարավային Կովկասի երեք պետությունները ինքնուրույն լուծեն հարցերը։

«Տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը բարդ է, և նրանում ներգրավված են տարբեր ուժեր։ Հայաստանի միջով երթուղին կարելի է դիտարկել որպես Երևանի մերձեցում արևմտյան ուժային կենտրոնների հետ։ Եվ ընդհակառակը, Իրանի միջով երթուղին կարող էր Կենտրոնական Ասիայի երկրներին ավելի սերտորեն մոտեցնել իրանական և, հնարավոր է, ռուսական շահերին, քանզի Իրանը ամուր կապեր ունի Ռուսաստանի հետ:

Մինչդեռ տարանցիկ երթուղու կայունությունն ու անվտանգությունը ունեն առաջնային նշանակություն։ Եթե երթուղին քաղաքական կամ ռազմական բաղադրամասի տեսակետից ընկալվում է որպես անկայուն՝ դժվար թե որևէ մեկը որոշի դրա վրա հիմնվել ծայրահեղ կարևոր առևտրում: Տարածաշրջանում, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության պատմությունը, կարող է ազդել միջանցքի երկարաժամկետ կենսունակության ընկալման վրա: Թեեւ, մյուս կողմից, Կենտրոնական Ասիայի երկրների եւ Հայաստանի կամ Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունները նույնպես կարող են դեր խաղալ։ Այս երկրները կշռադատելու են Հայաստանի կամ Իրանի հետ ավելի սերտ համագործակցության առավելություններն ու թերությունները՝ հաշվի առնելով հնարավոր դիվանագիտական հետեւանքները»,- նշել է քաղաքագետը։

Ինչպես նաև Կենտրոնական Ասիայի երկրները, նրա կարծիքով, կարող են միջանցքի ընտրությունը դիտարկել որպես իրենց տարածաշրջանային ազդեցության և անկախության հաստատման խնդիր։ Նրանք կգերադասեն այն ուղին, որը կամրապնդի իրենց աշխարհաքաղաքական դիրքը, այլ ոչ թե այն, որը նրանց կդարձնի ավելի կախված խոշոր տերություններից:

«Այստեղ կարևոր է նշել, որ ԱՄՆ-ը տարածաշրջանում անցկացնում է դասական խաղ։ Նա փորձում է ստեղծել դժվարություններ, այնուհետև հակամարտություններ նրա համար, որպեսզի կառավարել տարածաշրջանում գործընթացները։ Պատժամիջոցներ կիրառելով տարածաշրջանի հիմնական դերակատարներ՝ Ռուսաստանի և Իրանի դեմ, ԱՄՆ-ն ցանկանում է ուժեղացնել իր ազդեցությունը և հասնել իր նպատակներին։ Իրանը միշտ նշել է, որ կայունությունը, անվտանգությունը, տնտեսական համագործակցությունը և բարիդրացիությունը կարող են ձեռք բերվել միայն տարածաշրջանի երկրների կողմից, առանց արտատարածաշրջանային դերակատարների մասնակցության»,- եզրափակել է Ռանջբար Մեշկին Դանիալը։

Caliber.Az
Դիտումներ: 174

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

«Ժողովը կօգնի մեզ» Համահայկական գործկոմի նոր նպատակը

100
05 Սեպտեմբերի 2024 16:24
2

Շոշափել Եվրոպային Հայաստանում ուզում են հանրաքվե անցկացնել

59
06 Սեպտեմբերի 2024 14:51
3

Էներգետիկա, ռեկրեացիա, գյուղոլորտ. Քելբեջարը «Մեծ վերադարձի» մեկնարկին

59
05 Սեպտեմբերի 2024 09:55
4

Լկտիությունը, իհարկե, երկրորդ երջանկությունն է Բայց այն շատ խաբուսիկ է

57
06 Սեպտեմբերի 2024 18:36
5

Նախագահ Ի.Ալիևը նշել է ԵԽԽՎ-ից «էմբարգոն» հանելու պայմանը

52
06 Սեպտեմբերի 2024 17:47
6

Գյուլթեքին Քերիմովա. Ես վերադառնում եմ Շուշա՝ 35 տարի անց

51
05 Սեպտեմբերի 2024 11:47
7

Ադրբեջանի ՊՆ. հայերը գնդակոծել են Քելբեջարը

48
05 Սեպտեմբերի 2024 12:02
8

«Տեքստի 80 տոկոսն արդեն համաձայնեցված է» Ալիևը՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի մասին

47
06 Սեպտեմբերի 2024 13:50
9

Նախագահ. Ադրբեջանը պատրաստ է մասնակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորմանը

44
06 Սեպտեմբերի 2024 17:40
10

Նավթ գտա՞ք։ Արա, կորցրեցինք! «Հին աշխարհի հիստերիկները»

44
06 Սեպտեմբերի 2024 15:18
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading