twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Հայաստանը՝ խաղազինվոր է Արևմուտքի խաղում» Մեժևիչը և Կորնիեչենկոն՝ Caliber.Az-կայքում

18 Ապրիլի 2024 10:06

Ռուսաստանի քաղաքական գործիչները, քննադատելով կոլեկտիվ Արևմուտքին, իրավացի են առնվազն մի բանում. հանուն Ռուսաստանի հետ սահմաններին իրավիճակը ապակայունացնելուն՝ ԵՄ-ն և ԱՄՆ-ը պատրաստ են դիմել ամեն ինչի, այդ թվում նաև զոհաբերել խաղաղությունը՝ Ռուսաստանի Դաշնության շուրջ գտնվող երկրներում։ Այսպես ուրեմն, Մինսկում մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳՆ ղեկավար Լավրովը նշել է, որ «ԱՄՆ-ը և նրա արբանյակները փորձում են խաթարել՝ Ռուսաստանի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը»։ Նա նաև ասել է, որ հավաքական Արևմուտքը ձգտում է խոչընդոտել Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման գործընթացին։ Եվ եթե ուշադիր նայել, թե հիմա ինչպես են ԵՄ-ն և ԱՄՆ-ը փորձում «ձեռքով կերակրել» Երևանին՝ կաշառելով ֆինանսական և ռազմական օգնությամբ՝ պարզ է դառնում, թե ինչ նկատի ունի Լավրովը։

Իսկ ինչպե՞ս են Հարավային Հովկասում Արևմուտքի գործողությունները գնահատում ռուսաստանցի և բելառուսցի քաղաքագետները։ Ինչի՞ն է, նրանց կարծիքով, ուղղված ԵՄ-ի և ԱՄՆ-ի քաղաքականությունը:

Այսպես ուրեմն, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պրոֆեսոր, ռուսաստանցի քաղաքագետ Նիկոլայ Մեժեւիչի կարծիքով, իրականում Արևմուտքին բնորոշ չէ ոչ հայանպաստ, ոչ էլ ադրբեջանամետ քաղաքականությունը։ Ինչպես նշել է նա Caliber.Az-ի թղթակցի հետ զրույցում, Բաքվում ու Երևանում հաճախ է ծագում այնպիսի զգացմունք, որ Արևմուտքը խաղում է մերթ այս, մերթ այն կողմում։ Բայց իրականում բանը նրանում է, որ այժմ Արևմուտքի երկրների ռազմավարությունը նպատակաուղղված է՝ անկայունության դաշտ ստեղծելուն այն բոլոր տարածքներում, որոնք գտնվում են Եվրոպայից դեպի արևելք։

«Ռուսաստանում ասում են «լավ չենք ապրել, և սկսելու բան չկա», բայց Արևմուտքում հենց բավականին էլ լավ են ապրել, մինչև հարմարավետ քաղաքական և տնտեսական գոյության համակարգի վերջին տարիներին փլուզվելը։ Հետևաբար, Արևմուտքի, հատկապես ԵՄ-ի ջանքերը հիմա ուղղված են իրենց սահմանների շուրջ քաոսի գոտի ստեղծելուն, որպեսզի այդ ֆոնի վրա կարողանան հնարավորինս քողարկել իրենց խնդիրները ներքին ընտրողից, նրա ուշադրությունը շեղել արտաքին գրգռիչների վրա։ Բացի այդ էլ, Հարավային Կովկասում հրդեհ բորբոքելու փորձը՝ նաև Եվրոպայի քաղաքական մրցակիցներին չեզոքացնելու խաղ է։ Մասնավորապես, Թուրքիայի, որին իր ուժեղ արտաքին քաղաքականությամբ կարելի է եվրոպական դաշտից վերաուղղել Հարավային Կովկասի խնդիրների վրա, դանդաղեցնել նրա քաղաքական ծրագրերը Հին աշխարհում։ Բայց սկզբունքը նույնն է՝ ուշադրության փոխադրում»,- վստահ է Ն. Մեժևիչը։

Միաժամանակ, բելառուսցի քաղաքագետ Սվետլանա Կորնիեչենկոյի կարծիքով, Արևմուտքը իր սխալներից հետևություններ չի անում, այլ միայն ձգտում է առճակատում հրահրել ամբողջ Եվրասիայում։

«Խնդիրն նրանում է, որ եվրոպական վերնախավերը հակված են Միացյալ Նահանգների ազդեցությանը, ովքեր, սկզբունքորեն, չափազանց անողոք են իրենց ռազմավարական շահերում, այդ թվում նաև ոչ այնքան էլ անհանգստանալով բուն Եվրոպայում խաղաղության և կայունության համար: Արտահայտելով Միացյալ Նահանգների կամքը՝ ԵՄ-ն այժմ փորձում է տարաձայնություններ մտցնել Հարավային Կովկաս, այնքան էլ չխորհելով այն մասին, որ ուռճացնելով այս տարածաշրջանում հակասությունները և խրախուսելով Հայաստանին՝ իրավիճակը տանում են ոչ թե դեպի խաղաղության, այլ դեպի տարածաշրջանում նոր էսկալացիայի։ Միանգամայն հասկանալի է, որ Արևմուտքը Հայաստանին իր աջակցությամբ ռիսկ է անում հասնել նոր էֆեկտի. Երևանը, համակված ռեւանշիստական տրամադրություններով, նոր էսկալացիա կստեղծի տարածաշրջանում, նոր թեժ կետ կստեղծի Եվրոպայի սահմանների մոտ։

Սա ինչի՞ համար է պետք եվրոպական երկրներին, որոնք հիմա անդրկասպյան միջանցքով առևտրային ուղիներ են ստեղծում՝ շրջանցելով Ռուսաստանը, դրա վրա ծախսելով իրենց ֆինանսական և քաղաքական ռեսուրսները։ Հարավային Կովկասի հակամարտությունը այնքան էլ չի անհանգստացնում Ռուսաստանին, նա Հայաստանի հետ ընդհանուր սահման չունի, բայց տարածաշրջանում իրավիճակի սրումը հարվածելու է ԵՄ-ի ծրագրերին, ամենայն հավանականությամբ, կխաթարի Ադրբեջանի հետ համագործակցությունը, որը այժմ հանդիսանում է ԵՄ-ի համար էներգետիկ ռեսուրսների կարևոր մատակարար: Հասկանալի է, որ ինքնին Եվրոպայի համար դա ծայրահեղ անբարենպաստ սցենար է, բայց իրադարձությունների նման զարգացումը շատ է ձեռնատու ԱՄՆ-ին։ Իսկ հիմար ու նեղմիտ Հայաստանը պարզապես խաղազինվոր է ծառայում այս խաղում։ Սակայն Արևմուտքի այս խաղը կրում է ժամանակավոր բնույթ և երկարաժամկետ հեռանկարում ոչնչի չի հանգեցնի, քանի որ Ադրբեջանի և Թուրքիայի դաշինքը, Բաքվի և Մոսկվայի ամուր համագործակցությունը, իմ կարծիքով, տարածաշրջանում ստեղծում է քաղաքական հավասարակշռության կայուն բանաձև և կհանգցնի դրսից բորբոքված բոլոր հրդեհները»,- եզրափակել է Ս. Կորնիչենկոն։

Caliber.Az
Դիտումներ: 322

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

«Փաշինյանի վիճակը ոչ պակաս ծանր է, քան Սադաթի վիճակը՝ Քեմփ Դեյվիդից հետո» Սադադդինովը և Հովհաննիսյանը՝ Caliber.Az կայքում

178
20 Նոյեմբերի 2025 10:36
2

Վահիդը, Մուշֆիգը և Վիշապի ու Քաղաքագլխի շուրջ վեճը Սամիթ Ալիևի «անհարմար ճշմարտությունը»

136
20 Նոյեմբերի 2025 15:44
3

Էջմիածնի ակտերը որպես հայ եկեղեցու եկվոր լինելու ապացույց «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

102
21 Նոյեմբերի 2025 21:06
4

Ադրբեջանում ականազերծվել է ավելի քան 240,000 հեկտար հողատարածք

90
20 Նոյեմբերի 2025 14:40
5

Մահացել է «Երկաթե գեներալ» Սաֆոնովը

82
21 Նոյեմբերի 2025 14:50
6

Լևան Ժորժոլիանի. Վրաստանն օրինակելի հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ

77
21 Նոյեմբերի 2025 13:18
7

Լեյլա, Արզու և Ալենա Ալիևաները այցելել են՝ STEAM Azerbaijan միջազգային փառատոնին ԼՈՒՍԱՆԿԱՐ

72
20 Նոյեմբերի 2025 09:21
8

Ազերեներժին՝ Եվրոպա էլեկտրաէներգիա մատակարարելու համար Նախչըվանում ենթակայանի կառուցման մասին

69
22 Նոյեմբերի 2025 14:37
9

«Մեծ վերադարձ». Վենգլի և Հասանրիզ են տեղափոխվում նոր բնակիչներ

65
20 Նոյեմբերի 2025 16:56
10

Պետական ​​գործակալություն. Ադրբեջանի ազատագրված տարածքներում աշխատանքով ապահովվել է ավելի քան 7000 մարդ

62
22 Նոյեմբերի 2025 11:57
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading