20 կետ. Ինչի՞ մասին են Հայաստանը, ԵՄ-ն և ԱՄՆ-ը պայմանավորվել Բրյուսելում
    Սենսացիոն մանրամասները Caliber.Az-կայքում

    Վերլուծություն  17 Ապրիլի 2024 - 13:40

    Caliber.Az-ի խմբագրակազմ

    Ապրիլի 3-ին, այսինքն ապրիլի 5-ին՝ Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ ձևաչափով պլանավորված հանդիպումից ուղիղ երկու օր առաջ՝ Caliber.Az-ի խմբագրությունը, վկայակոչելով դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրները, հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանը, Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Էնթոնի Բլինքենը մտադիր են՝ Երևանը եվրատլանտյան տարածքին ինտեգրելու նպատակով Բրյուսելում ստորագրել բազմաթիվ համաձայնագրեր՝ քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում։ Եվ, որ ամենակարեւորն է, փակ դռների հետևում կնքվելու է՝ ԱՊՀ երկրների համար անվտանգության ոլորտում աննախադեպ ռազմական պայմանագիր։

    Եվ, ինչպես մենք ազդարարել էինք նախօրեին, Caliber.Az-ի խմբագրության տրամադրության տակ է հայտնվել տեղեկատվության մի ամբողջ շերտ այն մասին, թե կոնկրետ ինչպես է իրականացվելու Հայաստանին ռազմաքաղաքական աջակցությունը ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից։ Մանրամասնորեն վերլուծելով ստացված տվյալները՝ մենք դրանք ներկայացնում ենք լայն հանրությանը։ Ցավոք, ինչպես և նշել էինք նախկինում, չնայած նրան, որ և՛ Բլինքենը, և՛ ֆոն դեր Լեյենը՝ նախագահ Ալիևի հետ իրենց հեռախոսազրույցներում փորձել են մեզ վստահեցնել, որ բրյուսելյան հանդիպումը ուղղված չէ Ադրբեջանի դեմ և կշոշափի միայն տնտեսական բաղադրիչը, փաստերը համառ բան են, և դրանք հակառակն են ասում։

    Այսպիսով, անցնում ենք Հայաստանի համար արևմտյան օգնության մանրամասներին։

    ԱՄՆ – Հայաստան

    Միացյալ Նահանգները Երևանին կցուցաբերեն փորձագիտական աջակցություն՝ ռազմավարական պաշտպանության տեսության անցկացման և Հայաստանի նոր ռազմական դոկտրինը մշակելու համար։

    Այս կետը մատնանշում է Հայաստանի և Միացիալ Նահանգների միջև ռազմական համագործակցության զգալի խորացման մասին։ Ռազմավարական պաշտպանության տեսությունը և նոր ռազմական դոկտրինի մշակումը ենթադրում են ոչ միայն ընթացիկ պաշտպանական ռազմավարության վերանայում, այլ նաև ազգային անվտանգության հարցերին Հայաստանի մոտեցումների ամբողջական վերաիմաստավորում։ Հայաստանի արևմտյան գործընկերները՝ ի դեմս ԱՄՆ-ի, պետք է գնահատեն նրա անվտանգության ուժերի բոլոր ասպեկտներն ու հնարավոր խոցելիությունը, ինչպես նաև հայկական կողմին օգնեն ձևակերպել դոկտրինը, որը կհամապատասխանի նոր աշխարհաքաղաքական իրողություններին և շահերին՝ ակնհայտ է, առաջին հերթին ոչ թե Հայաստանի, այլ հենց ԱՄՆ-ի: Կարևոր է նշել, որ ռազմական դոկտրինում նման փոփոխությունները ուղեկցվելու են՝ԱՄՆ-ի կողմից ակտիվ ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ, ինչը նույնպես հաստատում է՝ Հարավային Կովկասում կայունության վրա ազդող գործընթացներին ակտիվ մասնակցելու Արևմուտքի ձգտումները։ Այնպես որ հանդիպման ժամանակ հայտարարված 65 միլիոն դոլարը ընդամենը այսբերգի գագաթն է:

    Երկկողմ ռազմական համագործակցությունը համաձայնեցվելու է ՆԱՏՕ-ի հետ՝ Պլանավորման և ուսումնասիրման գործընթացի (PARP) և Օպերատիվ հնարավորությունների հայեցակարգի (OCC) շրջանակներում Հայաստանի համագործակցության հետ։

    Պլանավորման և ուսումնասիրության գործընթացը (PARP) և Օպերատիվ հնարավորությունների հայեցակարգը (OCC) հանդիսանում են՝ ՆԱՏՕ-ի հետ գործընկեր երկրների համագործակցության առանցքային տարրերից մեկը: PARP-ը կոչված է օգնել գործընկերներին իրենց պաշտպանական նպատակներին հասնելուն և ՆԱՏՕ-ի հետ իրենց զինված ուժերի համատեղելիության բարելավելուն։ Սա գործընկեր երկրներին թույլ է տալիս ավելի արդյունավետ մասնակցել համատեղ գործողություններին: Օպերատիվ հնարվորությունների հայեցակարգը ուղղված է զարգացմանը և գործընկեր երկրների ռազմական ստորաբաժանումների գնահատմանը, որպեսզի նրանք կարողանան համապատասխանել ՆԱՏՕ-ի չափանիշներին և արդյունավետ համագործակցել Դաշինքի գործողություններում:

    ԱՄՆ-ի հետ նոր պայմանավորվածությունների համատեքստում Հայաստանի համագործակցությունն այդ ծրագրերի շրջանակներում լինելու է զգալիորեն ինտեսիվացված։ Սա նշանակում է ոչ միայն ՆԱՏՕ-ի հետ ռազմական կապերի խորացում, այլ նաեւ Հայաստանի զինված ուժերի օպերատիվ համատեղելիության և պատրաստվածության մակարդակի բարձրացում։ Համագործակցության ուժեղացումը կարող է ներառել էլ ավելի ծավալուն մասնակցություն ՆԱՏՕ-ի զորավարժություններին, առաջադեմ տեխնոլոգիաների ստացում և փորձի փոխանակում, ինչը, իր հերթին, նպաստում է Հայաստանի ռազմական ներուժի ամրապնդմանը:

    Միացյալ Նահանգները անհրաժեշտ օգնություն կցուցաբերեն՝ Հայաստանի ռազմական և պաշտպանական կարողությունները զգալիորեն զարգացնելու և սահմանապահ հսկողությունն ու սահմանի անվտանգությունը ամրապնդելու համար՝ հատուկ ուշադրություն հատկացնելով Իրանի հետ սահմանին։

    Իրադարձությունների նման զարգացումը զարմանալի չէ և միանգամայն սպասելի է՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական հավակնությունները։ Սա հատկապես արդիական է՝ ռուս սահմանապահների կողմից հայ-իրանական սահմանի պաշտպանության համատեքստում։ Ակնհայտ է, որ խոսքը ռուս սահմանապահների առաջիկա փոխարինման մասին է, որոնք սահմանափակող գործոն են հանդիսանում հայկական տարածքից ԱՄՆ հետախուզության համար։ Դրա լույսի ներքո հետաքրքրություն է ներկայացնում Իրանի արձագանքը: Հարկ է ենթադրել, որ Թեհրանում գլխի են ընկել Երևանի խաղը, ինչի մասին է վկայում Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի վերջերս արած հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն ուզում են հակամարտությունների կարգավորման պատրվակով միջամտել տարածաշրջանի գործերին: Վելայաթիի խոսքով, Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում համաձայնեցվել է՝ կովկասյան տարածաշրջանի գործերին անօրինական միջամտության մասին որոշումը, դրանով հանդերձ, հայտարարվում է նպատակ՝ «խաղաղության հաստատում»։ «Նման պահվածքը մատնանշում է այն մասին, որ երկրների այս խումբը ուզում է լարվածություն առաջացնել և պատրվակ է ստեղծում՝ տարածաշրջանի երկրների անվտանգության և անկախության հաշվին ռազմական ներկայության համար», - նշել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը: Սակայն մնում է մի հարց. թե ի՞նչ է հաջորդելու Վելայաթիի խոսքերին։ Ցույց կտա Ժամանակը։

    Միացյալ Նահանգները Հայաստան կուղարկեն վերլուծական խմբեր՝ ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) հնարավորությունները տեղում գնահատելու համար՝ հաշվի առնելով ՀԱՊԿ ՀՕՊ միացյալ համակարգին Հայաստանի ինտեգրումը։

    ԱՄՆ-ը շահագրգռված է ՀՕՊ համակարգի մասով Հայաստանի հետ ռազմական համագործակցության կառուցվածքի փոփոխությամբ։ Ամերիկյան գնահատման խմբերի ուղարկումը Հայաստան հանդիսանում է ռազմավարության մի մաս, որն ուղղված է Հայաստանի ռազմաօդային ուժերի և ՀՕՊ-ի վերագնահատմանը և վերակազմավորմանը՝ հաշվի առնելով երկրի ընթացիկ ինտեգրումը ՀԱՊԿ ՀՕՊ համակարգին։

    Այս քայլը տեղավորվում է՝ տարածաշրջանում Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի ազդեցությունը նվազեցնելու ԱՄՆ-ի ցանկության ավելի լայն համատեքստում։ Այդ աշխատանքի որոշակի հատվածը արդեն անցկացվում է, ինչի հաստատում է ծառայում Ֆրանսիայի կողմից Հայաստան առաքված ռադիոտեղորոշիչ համակարգերը։ Այս համատեքստում ԱՄՆ-ը նախատեսում է առանցքային դեր խաղալ՝ տրամադրելով տեխնոլոգիաներ, ուսուցում և Հայաստանի հակաօդային պաշտպանությունը ուժեղացնելու համար աջակցություն, որը կոչված է նվազեցնել ՌԴ-ի ռազմական ազդեցությունը Երևանի վրա։

    Միացյալ Նահանգները «Օտարերկրյա ռազմական ֆինանսավորում» (FMF) ծրագրով Հայաստանին կտրամադրեն ֆինանսական միջոցներ, որպեսզի հեշտացնել նրա մուտքը առաջադեմ ռազմական տեխնիկա և նոր տեխնոլոգիաներ։

    «Օտարերկրյա ռազմական ֆինանսավորում» (Foreign Military Financing, FMF) ծրագիրը հանդիսանում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հիմնական գործիքներից մեկը, որը նախատեսված է ԱՄՆ-ի դաշնակիցներին և գործընկերներին աջակցելու համար՝ սարքավորումների գնումների, ուսուցման և այլ ռազմական կարիքների համար դրամաշնորհներ կամ վարկեր տրամադրելու ճանապարհով: Այս ծրագիրը նպաստում է՝ ստացող երկրների պաշտպանունակությունը ամրապնդելուն և զինված ուժերի համատեղելիությունը բարձրացնելուն:

    FMF-ի միջոցով Միացիալ Նահանգները մտադիր է հեշտացնել Հայաստանի հասանելիությունը՝ ժամանակակից ռազմական տեխնոլոգիաներին և բարձր տեխնոլոգիական սարքավորումներին: Սա, իր հերթին, ենթադրում է ոչ միայն ռազմական ենթակառուցվածքների բարելավում, այլ նաեւ հայկական բանակի օպերատիվ կարողությունների բարձրացում։ FMF-ի միջոցով ֆինանսավորման տրամադրելը ընդգծում է Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը ամրանդելու Միացյալ Նահանգների ցանկությունը՝ աջակցելով նրա ներքին և արտաքին անվտանգությանը:

    ԱՄՆ զինված ուժերը կմասնակցեն Հայաստանի զինված ուժերի հետ համատեղ զորավարժություններին և վարժանքներին՝ օպերատիվ համատեղելիություն ապահովելու համար։

    ԱՄՆ-ի և Հայաստանի համատեղ զորավարժությունները ուղղված են երկու երկրների ռազմական ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակի բարձրացմանը։ Նման գործողությունների նպատակը փոխգործունակության հասնելն է, ինչը ծայրահեղ կարևոր է համատեղ գործողություններ կատարելուհամար, հատկապես հնարավոր կոնֆլիկտային իրավիճակների պայմաններում:

    Այս համագործակցությունը հայ զինվորականներին թույլ կտա յուրացնել նոր մարտավարություններ և տեխնոլոգիաներ, ինչպես նաև բարելավել հաղորդակցման հմտություններն ու ընթացակարգերը՝ ապահովելով սերտ համագործակցություն ՆԱՏՕ-ի հետ։ Զորավարժությունները նաև հարթակ են տրամադրելու հայկական բանակի ընդհանուր մարտունակությունը բարելավելու համար։

    Միացյալ Նահանգները Հայաստանի պաշտպանունակությունը ուժեղացնելու են՝ «Միջազգային ռազմական կրթություն և վարժանքներ» (IMET) ծրագրի օգնությամբ։

    Այս ծրագիրը հանդիսանում է ԱՄՆ-ի արտաքին ռազմական աջակցության առանցքային գործիքներից մեկը, որն ուղղված է՝ կրթական դասընթացների միջոցով երկկողմ ռազմական հարաբերությունների ամրապնդմանը։ IMET-ը գործընկեր երկրների զինծառայողներին՝ ԱՄՆ-ի ռազմական ակադեմիաներում ամերիկացի գործընկերների հետ միասին վերապատրաստվելու հնարավորություն է տալիս:

    Ծրագրի նպատակները ներառում են՝ զինծառայողների միջև փոխըմբռնման և համագործակցության բարելավումը և մասնագիտական պատրաստվածության բարձրացումը: Ուսուցումը կարող է ընդգրկել թեմաների լայն շրջանակ՝ մարտավարական պատրաստումից և գործառնական պլանավորումից մինչև լոգիստիկայի և ռազմավարական կառավարման դասընթացներ:

    Միացյալ Նահանգները կաշխատեն՝ Հայաստանի ողջ տարածքում GPS-ի տեխնոլոգիայի լայն կիրառումը արագացնելու վրա։

    Հայաստանի ռազմական ոլորտում GPS (Global Positioning System) տեխնոլոգիայի ներդրումը հույժ կարևոր դեր է խաղում՝ ռազմական գործողությունների ճշգրտության և արդյունավետության բարձրացման գործում։ GPS-ը զորքերին թույլ է տալիս ճիշտ կողմնորոշվել բարդ կամ անծանոթ տեղանքներում, զգալիորեն բարելավելով շարժունակությունը և փոփոխվող հանգամանքներին արձագանքելու ունակությունը:

    Սպառազինության ճշգրտության բարելավում. GPS համակարգը օգտագործվում է զենքի թիրախավորման ճշգրտությունը բարելավելու համար, ներառյալ հրետանային արկերը և կառավարվող հրթիռները: Այն թույլ է տալիս ավելի ճշգրիտ հարվածներ հասցնել թիրախներին:

    Օպերատիվ պլանավորում և կոորդինացիա. GPS տեխնոլոգիաները ապահովում են կոորդինատների որոշման բարձր ճշգրտություն, ինչը կարևոր է ռազմական գործողությունների արդյունավետ պլանավորման և համակարգման համար: Սա իր մեջ ներառում է տարբեր ստորաբաժանումների տեղաշարժերի համաժամացումը, ժամանակին աջակցություն ցուցաբերելը և լոգիստիկայի օպտիմալացումը:

    Կառավարում և մոնիտորինգ. GPS տեխնոլոգիան ռազմական հրամանատարությանը թույլ է տալիս՝ իրական ժամանակում հետևել իրենց ուժերի և ռեսուրսների տեղակայմանը, ինչը բարելավում է զորքերի կառավարումը և մեծացնում նրանց պաշտպանվածությունը հնարավոր սպառնալիքներից:

    Անօդաչու համակարգերի մշակում և օգտագործում. ժամանակակից անօդաչու թռչող սարքերը և այլ ինքնավար համակարգերը GPS-ն լայնորեն օգտագործում են նավիգացիայի և առաջադրանքների կատարման համար, ինչպիսիք են հետախուզությունը, մոնիտորինգը և հարվածներ հասցնելը:

    ԵՄ - Հայաստան

    Եվրամիությունը Հայաստանի զինված ուժերին աջակցության օգնության փաթեթը կընդունի Խաղաղության եվրոպական հիմնադրամի (EPF) շրջանակներում։ Այդ փաթեթը ուղված է՝ պաշտպանության ոլորտում Հայաստանի ազգային անվտանգությունը, կայունությունը և դիմակայունությունը ամրապնդելուն։ Այն նաև կբարելավի գործառնական արդյունավետությունը, կարագացնի ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանությունը, ինչպես նաև կապահովի Հայաստանի զինված ուժերի օպերատիվ համատեղելիությունը։ Օգնիության փաթեթը նաև նպատակ ունի ուժեղացնել Հայաստանի զինված ուժերի ներուժը՝ ԵՄ-ի ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության ЕС (CSDP) շրջանակներում գործողություններին և առաքելություններին մասնակցելու համար։

    Մեզ հասած տվյալների համաձայն՝ Եվրամիությունում արդեն կոնսենսուս է ձեռք բերվել՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի (EPF) միջոցով Հայաստանին աջակցության փաթեթի հարցով։ Աջակցություն տրամադրելու որոշումը կայացվել է, ինչը հանդիսանում է նշանակալից քայլ ԵՄ-ի և Հայաստանի միջև պաշտպանական համագործակցության խորացման գործում։ Այդ օգնության փաթեթը ուղված է մի քանի առանցքային ոլորտների վրա. Հայաստանի ազգային անվտանգության և ռազմական կարողությունների բարձրացում, օպերատիվ պատրաստվածության բարելավում և չափանիշներին պահապանում, ինչը ներառում են ինչպես ԵՄ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի չափանիշները:

    ԵՄ-ի այս որոշումը կոչված է նաև խթանել Հայաստանի և ԵՄ-ի միջև ավելի սերտ համագործակցությունը՝ Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում։ Այսպիսով, այդ որոշումը ընդգծում է Եվրոպայի արևելյան սահմաններում իր ազդեցությունը և ռազմական կարողությունները ամրապնդելու ԵՄ-ի ռազմավարական ցանկությունը, հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական մարտահրավերների լույսի ներքո:

    ԵՄ-ն և Հայաստանը պարբերաբար խորհրդակցություններ կանցկացնեն պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ։

    Ինչպես և Միացիալ Նահանգների դեպքում, ինչի մասին մենք արդեն ավելի վաղ նշել ենք, նախատեսվում են կանոնավոր խորհրդակցություններ ԵՄ-ի և Հայաստանի միջև, որոնք ուղղված կլինեն պաշտպանական և անվտանգության ոլորտում համագործակցության խորացմանը, ինչը հանդիսանում է կարևոր քայլ՝ փոխըմբռնման և գործողությունների համակարգման ամրապնդման ուղղությամբ։ Այդ խորհրդակցությունները նաև կնպաստեն՝ Հայաստանի ավելի սերտ ինտեգրմանը եվրոպական և անդրատլանտյան անվտանգության կառույցներին։

    Եվրամիությունը աջակցություն է հայտնում՝ Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանային ծառայության զորքերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից, հայ-իրանական սահմանից և մյուս բոլոր միջազգային սահմանային կետերից դուրս բերելու վերաբերյալ Հայաստանի կառավարության որոշմանը։

    Փաշինյանի կառավարության այդ որոշումը՝ Եվրամիության անմիջական աջակցությամբ հանդերձ դարձել է Հայաստանի տարածքում Ռուսաստանի դիրքերը թուլացնելու առաջին կոնկրետ, շոշափելի քայլ, և, ըստ երևույթին, հենց դրա համար է այն առանձնանում բրյուսելյան պայմանավորվածությունների համատեքստում։ Ռուսական սահմանապահ զորքերի դուրսբերումը այն առանցքային դիրքերից, ինչպիսիք են միջազգային օդանավակայանը և Իրանի հետ սահմանը, պայմաններ կստեղծեն տարածաշրջանում եվրաատլանտյան ազդեցության ընդլայնման համար, ինչը կարող է դիտարկվել որպես հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ազդեցությանը հակազդելու ավելի լայն ռազմավարության մաս: Սա նաև լիովին տեղավորվում է ավելի լայն աշխարհաքաղաքական խաղի համատեքստում, որում ԵՄ-ն ձգտում է ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասի տարածաշրջանում: Այս որոշումը ցատկահարթակ է ստեղծում Ռուսաստանի ազդեցությունից Հայաստանի ամբողջական դուրսբերման համար։

    ԵՄ-ն և Հայաստանը դիտարկել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության ռազմական օբյեկտների կարգավիճակը՝ հաշվի առնելով իրենց ներկայությունը մինչև 2044 թվականի նախատեսող ընթացիկ համաձայնագիրը։

    Վերջերս Եվրամիությունը և Հայաստանը կուլուարներում ակտիվորեն քննարկում են՝ Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանների ապագայի վերաբերյալ տարբեր տարբերակներ, ինչն արտացոլվեց Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ։ Հայաստանի տարածքից ռուսական ռազմական կոնտինգենտի դուրսբերումը՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հայաստանյան քաղաքականության ռազմավարական նպատակներից մեկն է, և դիտարկվում են տարբեր սցենարներ, ներառյալ ռուսական 102-րդ ռազմակայանի շուրջ լարվածության օջախ ստեղծելը։

    Այսպիսով, ռուսական ռազմակայանի և Հայաստանի Հանրապետությունում ռուս զինվորականների ներկայության հետ կապված հարցերի ակտիվ քննարկումը հիմա արդեն սկսվել է՝ Հայաստանի տարածքում Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմակայանի պայմանագրի գործողության ժամկետի ավարտից շատ առաջ։

    ԵՄ-ն և Հայաստանը քննարկել են՝ ռուսական ռազմական տեխնիկայից և տեխնոլոգիաներից Երևանի կախվածությունը նվազեցնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև Ռուսաստանի կողմից տրամադրվող ռազմական կրթությունից և ուսուցումից կախվածությունը նվազեցնելու անհրաժեշտությունը։

    ԵՄ-ի և Հայաստանի միջև այս քննարկումները ներառում են ոչ միայն ռազմական տեխնիկա և տեխնոլոգիաներ, այլ նաև պաշտպանության ոլորտում կրթական ծրագրեր, ինչպես նաև մատնանշում են Եվրատլանտյան դաշինքի և Երևանի համատեղ ջանքերը՝ իրենց ռազմական կառույցները ռուսամետ տարրերից «մաքրելու» և ռուսական ռազմական դպրոցը հայկական ռազմական ավանդույթներից աստիճանաբար արմատախիլ անելու ուղղությամբ։ Գործընթացի շրջանակներում ԵՄ-ն իր առջեւ խնդիր է դնում՝ ակտիվորեն ազդել Հայաստանի զինված ուժերի կադրային եւ ռազմատեխնիկական ներուժի ձեւավորման վրա։

    Այս գործընթացն արդեն մեկնարկել է, և այս համատեքստում հարկ է հիշել Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը այն մասին, որ 2020–24 թվականներին Հայաստանին զենք մատակարարելու պայմանագրերում Ռուսաստանի մասնաբաժինը 96%-ից նվազել է մինչև 10%-ից պակաս։

    ԵՄ-ն և Հայաստանը կհամագործակցեն, որպեսզի ապահովել Հայաստանում ԵՄ առաքելության (EUMA) երկարաժամկետ ներկայությունը և ընդլայնել նրա գործառույթներն անձնակազմի զգալի ավելացման հաշվին:

    Լրատվամիջոցներում արդեն բազմիցս շրջանառվել է տեղեկատվությունն այն մասին, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA) չի սահմանափակվելու միայն մոնիտորինգային (կարդա, հետախուզական) գործառույթներով, այլ նաև ներուժ ունի դառնալու՝ ՆԱՏՕ-ի երկրների (կամ մեկ կոնկրետ երկրի) լիարժեք ռազմակայան։ Առաքելության անձնակազմի ծրագրված զգալի ավելացումը և նրա գործառույթների ընդլայնումը ամրապնդում են այս հեռանկարը։ Բացի այդ, ինչպես վերջերս հայտարարել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Քրիստինա Քուինը, Վաշինգտոնում առայժմ չեն քննարկել ԵՄ առաքելությանը միանալու հարցը, բայց չի բացառում ապագայում այդ հնարավորությունը։

    Իրադարձությունների նման զարգացումը միանշանակ կբերի՝ Հայաստանի տարածքում արտատարածաշրջանային ներկայության ուժեղացմանը, ինչն իր հերթին Ադրբեջանում իրավացիորեն ընկալվում է որպես դիտորդական առաքելության հովանու ներքո հետախուզական գործողությունների խորացում։ Այդ միջոցները, բազաների և սահմանապահների մասին վերոնշյալ տեղեկատվության հետ մեկտեղ զգալիորեն կմեծացնեն լարվածությունը տարածաշրջանում։

    ԵՄ-ն Հայաստանին օգնություն կցուցաբերի՝ Ադրբեջանի հետ սահմանին պաշտպանական ենթակառուցվածքների, այդ թվում նաև ինժեներական ամրությունների ստեղծման գործում։

    ԵՄ-ի Հայաստանին օգնությունը՝ Ադրբեջանի հետ պայմանական, դեռևս չհամաձայնեցված սահմանը լիարժեք առաջնագծի վերածելու հարցում, ներառյալ ինժեներական ամրությունների կառուցումը և բազմաթիվ կրակային դիրքերի ստեղծումը, դժվար է բնութագրել որպես որևէ այլ բան, քան Երևանին նոր դիմակայության մղելը։ Չնայած Հայաստանի և ԵՄ-ի կողմից խաղաղության նախաձեռնություններին աջակցելու հայտարարություններին, գործնականում նման քայլերը կարող են դիտվել որպես Ադրբեջանի դեմ հնարավոր հարձակումների ցատկահարթակ ստեղծելու նախաձեռնություն: Հիշեցնենք, որ Հայաստանը մինչև հիմա չի հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ իր Սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջներից։ Այդ երկրի ցանկացած հզորացում, առանց Ադրբեջանի նկատմամբ էքսպանսիոնիստական մտադրությունների ինստիտուցիոնալ մերժման, հավասարազոր է հակամարտությունը բորբոքելուն և խաղաղ գործընթացի խաթարմանը։

    ԵՄ-ն և Հայաստանը կհամագործակցեն՝ սահմանների անվտանգության և վերահսկողության հարցերում, Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և Եվրոպական միության արտաքին սահմանների անվտանգության գործակալության (Frontex) միջոցով։

    Սահմանային անվտանգության ոլորտում ԵՄ-ի և Հայաստանի համագործակցությունը Frontex-ի հետ փոխգործակցության միջոցով կարելի է դիտարկվել՝ որպես տարածաշրջանի երկրների շահերի դեմ ուղղված ևս մեկ քայլ։ ԵՄ-ում սահմանների և միգրացիայի կառավարման հարցերով զբաղվող Frontex գործակալությունը կարևոր դեր է խաղում՝ համերաշխության արտաքին սահմանների ամրապնդման, վերահսկողության և հսկողության ապահովման գործում, որը, բրյուսելյան պայմանավորվածությունների համաձայն, կտարածվի մինչև Հայաստանի սահմանները։

    Ներկայիս աշխարհաքաղաքական լարվածության համատեքստում նման համագործակցությունը հանդիսանում է՝ Հայաստանում ռուսական ազդեցությունը նվազեցնելու ԵՄ-ի հերթական փորձ։ Նման գործողությունները ոչ միայն աջակցում են ԵՄ-ի՝ սեփական անվտանգությունը բարելավելու ռազմավարությանը, այլ նաև ցույց են տալիս ավանդաբար ճանաչված եվրոպական պատասխանատվության տարածքից դուրս ազդեցությունն ընդլայնելու ցանկություն, ինչը կարող է Ռուսաստանի կողմից պատասխան գործողություններ հրահրել:

    ԵՄ անդամ երկրները և ԱՄՆ-ն աջակցություն կառաջարկեն՝ Հայաստանի արտաքին հետախուզության նորաստեղծ ծառայության վերապատրաստման և վերազինման հարցում, ինչպես նաև կբարձրացնեն Պետական անվտանգության ծառայության կարողություններն ու վերապատրաստման հնարավորությունները։

    Ակնկալվում է, որ Հայաստանը այս ոլորտում կստանա զգալի տեխնիկական և փորձագիտական աջակցություն, ինչը թույլ կտա Հայաստանի արտաքին հետախուզության նորաստեղծ ծառայությանը՝ զգալիորեն ընդլայնել իր օպերատիվ հնարավորությունները։

    Հետախուզության ոլորտում ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ նման խորը համագործակցությունը կհանգեցնի նրան, որ Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունը կդառնա Արևմուտքի կողմից վերահսկվող կառույց։ Արևմտյան տեխնիկաներից և տեխնոլոգիաներից կախվածության աճը կնվազեցնի հայկական հետախուզության անկախության աստիճանը, չնայած կբարձրացնի դրա արդյունավետությունը օպերատիվ մակարդակում։

    Գործի կդրվի ԵՄ-Հայաստան կիբեր երկխոսությունը՝ Համակարգչային արտակարգ իրավիճակների արձագանքման թիմի (CERT) և Հայաստանի համակարգչային անվտանգության և միջադեպերի արձագանքման թիմի (CSIRT) ռազմավարական կարողությունները ամրապնդելու համար:

    21-րդ դարում կիբերանվտանգության կարևորությունն անհերքելի է, և, ըստ երևույթին, Հայաստանը դասեր է քաղել 2020 թվականի պատերազմից՝ գիտակցելով ադրբեջանցի մասնագետների պատրաստվածության մակարդակը։ Այժմ Հայաստանը հույսը դնում է եվրոպական աջակցության վրա, որն արդեն իսկ խոստացվել է։ Կիբերանվտանգության երկխոսության մեկնարկը նպատակ ունի ամրապնդել կիբերանվտանգության հայ մասնագետների կարողությունները, ինչը Երևանը չափազանց կարևոր է համարում՝ ազգային ենթակառուցվածքի պաշտպանության և Հայաստանի Հանրապետության թվային անվտանգության ապահովման տեսանկյունից։

    ԱՄՆ-ԵՄ-Հայաստան

    Միացյալ Նահանգները և Եվրամիությունը Հայաստանին կօգնեն՝ ատոմային էլեկտրակայանների ապաակտիվացման ծրագրի (DNPP) ծրագրի միջոցով Մեծամորի ատոմակայանի (ՄԱԷԿ) ապամոնտաժման հարցում։ Մեծամորի ապաակտիվացումից հետո ֆինանսավորում կտրամադրվի նոր ատոմակայանների մշակման համար։

    ԱՄՆ-ն և ԵՄ-ն ակնհայտորեն պատրաստվում են օգնել Հայաստանին ամրապնդել իր էներգետիկ անվտանգությունը՝ Մեծամորի ատոմակայանի շահագործումից հանելու և ատոմային էներգետիկայի նոր նախագծերի մշակման միջոցով։ Սա ոչ միայն նպաստում է հնացման հետ կապված պոտենցիալ բնապահպանական և տեխնոլոգիական ռիսկերը նվազեցնելուն, այլ նաև ուղղված է՝ ռուսական էներգետիկ ռեսուրսներից Հայաստանի կախվածությունը նվազդցնելուն: Նման քայլերը, անկասկած, պատասխան գործողություններ կառաջացնեն Ռուսաստանի կողմից՝ հաշվի առնելով նրա զգալի շահերը Հայաստանում։ ԱՄՆ-ը և ԵՄ-ն, հիանալի գիտակցելով հնարավոր հետևանքները, ակտիվորեն աշխատում են Հայաստանին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։

    ԱՄՆ-ը և Եվրամիությունը կստեղծեն համատեղ ռազմական և պաշտպանական աշխատանքային խումբ՝ Հայաստանի պաշտպանության և անվտանգության դիմակայունության ծրագրի իրականացումը համակարգելու համար։

    ԱՄՆ/ԵՄ-ի և Հայաստանի միջև նման աշխատանքային խմբի ստեղծումը սովորական պրակտիկա է միջազգային ռազմական համագործակցության շրջանակներում։ Այս նախաձեռնությունը կոչված է կյանքի կոչել մի շարք միջոցառումները, որոնք մենք նախկինում նշել ենք, ներառյալ զինվորականների ուսուցումը, ենթակառուցվածքների բարելավումը և պաշտպանական նոր տեխնոլոգիաների մշակումը։ Աշխատանքային խմբի հիմնական նպատակն է՝ ապահովել արդյունավետ փոխգործակցությունը և Հայաստանի ռազմական զարգացման ծրագրի շրջանակներում առաջադրված խնդիրների իրականացումը։

    Եզրափակելով կցանկանայինք կենտրոնանալ մի քանի առանցքային կետերի վրա: Օրերս Երևանում ԱՄՆ-ի դեսպան Քրիստինա Քվինը հայտարարել է, որ դեսպանատանը նույնպես կաշխատի ռազմական խորհրդական, ով ակտիվորեն կհամագործակցի Հայաստանի պաշտպանության նախարարության հետ։ Ինչպես նաև Հայաստանը ԱՄՆ-ից խնդրել է շտապօգնության զրահապատ մեքենաներ և, ամենայն հավանականությամբ, շուտով կստանա, ինչը հաստատել է նաև դեսպան Քվինը։ Թեև, ինչպես արդեն նշել ենք, Բրյուսելում տարբեր մակարդակներով հանդիպման նախօրեին նրանք փորձում էին պաշտոնական Բաքվին հավաստիացնել, որ ԱՄՆ-ԵՄ-Հայաստան բանակցություններում ռազմական բաղադրիչը բացակայում է, «ընդհանրապես» բառից։ Ինչպես տեսնում ենք, իրականությունը, ինչպես զգուշացրել էինք ապրիլի 3-ին, այլ էր։

    Պետք է առանձնացնել ևս մեկ կարևոր կետ, որը մենք առայժմ չենք նշել, բայց որը նույնպես համաձայնեցվել է ապրիլի 5-ին Բրյուսելում. ԵՄ-ը և ԱՄՆ-ն պայմանավորվել են Հայաստանին մահաբեր զենք մատակարարելու մասին։ Առավել ևս, ակնկալվում են հարձակողական սպառազինության մատակարարումներ։ Արդյունքում Երեւանը կստանա այն, ինչ Արեւմուտքը նույնիսկ չտրամադրեց Վրաստանին եւ երկար տարիներ հրաժարվեց տրամադրել Ուկրաինային։

    Հայկական բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին լիարժեք համապատասխանեցնելը, Հայաստանից ռուս զինվորականների և ՀՀ ԶՈւ-ից ռուսամետ տարրերի դուրս մղումը. այս բոլոր գործողությունները մատնանշում են՝ միջնաժամկետ հեռանկարում ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցելուն։ Դրանով հանդերձ Արևմուտքը բացում է զենքի իր շուկան Հայաստանի առաջ և ինքն էլ ֆինանսավորում է Հայաստանի կողմից այդ զենքերի գնումը։ Հարկ եղած ժամանակ մենք կտրամադրենք նաև այդ տեղեկատվությունը :

    Այսօր Հայաստանը ներքաշվել է չափազանց ռիսկային խաղի մեջ, որը կարող է նրա համար ավարտվել մեծ ողբերգությամբ։ Նիկոլ Փաշինյանը խաղամոլի նման բարձրացնում է աշխարհաքաղաքական խաղադրույքները՝ փորձելով հետ շահել անդառնալիորեն կորցրածը, ինչի արդյունքում էլ ավելի մեծ վտանգի է ենթարկում իր երկիրը։ Մենք տեղյակ ենք Երևանի և նրա նոր հովանավորների բոլոր քայլերին և կարող ենք վստահեցնել, որ «տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը վերականգնելու» (կարդա, Հայաստանի ուժեղացում և Ադրբեջանի հակակշիռ) համար իրենց շխթայված շուն ստեղծելու արտաքին ուժերի ցանկացած փորձերը կավարտվեն հենց այդ շան ամորձատմամբ։

    Caliber.Az

    Դիտումներ: 2020

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Գլոբալ ռազմականացում երթի մեջ Պրեյգերմանի վերլուծությունը

29 Ապրիլի 2024 - 16:17

Բաքուն և Բեռլինը ստուգել են ժամացույցները

27 Ապրիլի 2024 - 15:43

Ազգային գաղափարի առանձնահատկությունները «Հին աշխարհի հիստերիկները»

26 Ապրիլի 2024 - 14:30

«CNN», «Edelman», Նոբելյան մրցանակ և Վարդանյան Ծայրահեղ ցինիկություն

27 Ապրիլի 2024 - 10:00

Արամ Ա-ի հիմարության նոր սահմանները Կրքեր առասպելի վերաբերյալ

25 Ապրիլի 2024 - 15:38

Ռուս և հայ գործիչները՝ բանաստեղծ Նիզամիի նկատմամբ պարսիկների թշնամանքի մասին «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

25 Ապրիլի 2024 - 10:24
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Բաքվում տեղի կունենա Թուրքական մշակույթի և ժառանգության հիմնադրամի խորհրդի առաջին նիստը

    29 Ապրիլի 2024 - 19:23

    Ադրբեջանի ՊՍԾ-ն՝ ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին

    29 Ապրիլի 2024 - 18:28

    Հայկական մամուլ. Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը

    29 Ապրիլի 2024 - 18:14

    ANAMA-ն զեկուցել է ականազերծման աշխատանքների ընթացքի մասին

    29 Ապրիլի 2024 - 17:28

    Ականի պայթյուն՝ Ղազախի շրջանում

    ՊՍԾ աշխատակից է վիրավորվել

    29 Ապրիլի 2024 - 17:10

    Հայաստանի ԱԳՆ. Բայրամովն ու Միրզոյանը կհանդիպեն Ղազախստանում

    29 Ապրիլի 2024 - 17:02

    Բայրամովը մեկնել է Կատար

    29 Ապրիլի 2024 - 16:36

    Գլոբալ ռազմականացում երթի մեջ

    Պրեյգերմանի վերլուծությունը

    29 Ապրիլի 2024 - 16:17

    Ադրբեջանում առաջին անգամ կանցկացվի Գորգի ազգային փառատոն

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    29 Ապրիլի 2024 - 15:59

    Քաղաքագետ Աթանեսյան. սահմանազատումը առավելագույն օգուտն է, որ կարող է ստանալ Հայաստանը

    29 Ապրիլի 2024 - 15:22

    700 հյուրեր կայցելեն Բաքվում կայանալիք Միջմշակութային երկխոսության VI համաշխարհային ֆորում

    29 Ապրիլի 2024 - 14:51

    Պետական ​​հանձնաժողովը կոչ է արել Հայաստանին՝ համագործակցել անհետ կորածների հետ կապված

    29 Ապրիլի 2024 - 14:10

    Քելբեջարում շահագործման կհանձնվի ևս 4 ՀԷԿ

    29 Ապրիլի 2024 - 13:19

    Ախունդովը նոր դիմումների մասին՝ կապված Խոջալուի ցեղասպանության ժամանակ անհետ կորածների հետ

    29 Ապրիլի 2024 - 12:56

    Ադրբեջանական բանակում հայտնի է դարձել լավագույն դիպուկահարը

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    29 Ապրիլի 2024 - 12:17

    Իլհամ Ալիևն ընդունել է Մալայզիայի խորհրդարանական Սենատի նախագահին

    29 Ապրիլի 2024 - 12:07

    Հուսեյն Հուսեյնով. COP29-ում բանակցությունները կկենտրոնանան կլիմայի ֆինանսավորման վրա

    29 Ապրիլի 2024 - 11:46

    Էլչին Ամիրբեկով. COP29-ի անցկացնելը հսկայական պատասխանատվություն է

    29 Ապրիլի 2024 - 11:21

    Իլհամ Ալիևն ընդունել է Յան Վան Մինին

    29 Ապրիլի 2024 - 11:07

    ԱՄՆ-ն Ալմաթիի հռչակագիրն անվանել են՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմանի սահմանազատման հիմքը

    29 Ապրիլի 2024 - 10:49

    Չեռնոգորիայի նախագահը հրավիրվել է COP29

    29 Ապրիլի 2024 - 10:42

    Պրոֆեսոր Թալմոն. Եվ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ, Հայաստանն ակնկալում է, որ նրա դեմ պահանջներ չե՞ն լինի։

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    29 Ապրիլի 2024 - 10:18

    Բլինքենը զանգահարել է Ալիևին. մանրամասներ

    29 Ապրիլի 2024 - 09:55

    Նախկին հարկադիր վերաբնակների հերթական խումբը ուղարկվել է Ֆիզուլի

    29 Ապրիլի 2024 - 09:43

    Ուկրաինայի դեսպանը երախտապարտ է Ադրբեջանին

    29 Ապրիլի 2024 - 09:26

    Աղդամում գրեյդերը պայթել է հակատանկային ականի վրա

    29 Ապրիլի 2024 - 09:16

    Նախչըվանում պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել

    29 Ապրիլի 2024 - 09:15

    Շուշայում ANAMA-ի աշխատակիցը պայթել է ականի վրա

    28 Ապրիլի 2024 - 09:08

    Բաքուն և Բեռլինը ստուգել են ժամացույցները

    27 Ապրիլի 2024 - 15:43

    Բաքվում կայացել են Ղրղզստանի մշակույթի օրեր

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    27 Ապրիլի 2024 - 13:26

    Ադրբեջանի Պետական կոմիտեում հանդիպում է կայացել ԱՄՆ-ի պատվիրակության հետ

    27 Ապրիլի 2024 - 13:22

    Ադրբեջանցի նավաստիները՝ Իտալիայում մրցումներին

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    27 Ապրիլի 2024 - 12:36

    Փոխնախարարը՝ COP29-ի դերի մասին՝ Ադրբեջանի բնապահպանական քաղաքականության հարմարեցման գործում

    27 Ապրիլի 2024 - 12:16

    Ադրբեջանական բանակում հրամանատարաշտաբային զորավարժություններ են անցկացվել

    27 Ապրիլի 2024 - 11:37

    Թուրքական պետությունների խորհրդարանների հանձնաժողովների ղեկավարներն այցելել են Խանքենդի և Շուշա

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    27 Ապրիլի 2024 - 10:56

    Խանքենդին շարունակում են մաքրել հայկական զենքից

    Նաև պայթուցիկ են հայտնաբերում։

    27 Ապրիլի 2024 - 10:55

    Չեռնոգորիայի փոխվարչապետ. Ադրբեջանի հետ հարաբերությունները ռազմավարական գործընկերության բնույթ են կրում

    27 Ապրիլի 2024 - 10:39

    Ավարտվել է Իլհամ Ալիևի աշխատանքային այցը Գերմանիա

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    27 Ապրիլի 2024 - 10:28

    Հայկական ԶԼՄ-ներ. Փաշինյանը խուսափում է զինակիցների հետ հանդիպումներից

    27 Ապրիլի 2024 - 10:24

    COP29-ը և Հայաստանին խաղաղության բերելը

    27 Ապրիլի 2024 - 10:20

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ