twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Ուշացումով, բայց Հայաստանի ղեկավարությունը գիտակցել է իր հնարավորությունները» Իքբալ Դյուրեն՝ Caliber.Az-կայքում

30 Ապրիլի 2024 15:46

Caliber.Az-ի բլից հարցազրույցը՝ թուրք քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու, Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ, Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի արտասահմանյան տարածաշրջանային հետազոտությունների ամբիոնի դոցենտ Իքբալ Դյուրեի հետ:

— Պարոն Դյուրե, Դուք ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը։ Այս քայլը մեծացնում է արդյո՞ք խաղաղ պայմանագրի ստորագրման հավանականությունը:

— Իհարկե, ես դրական եմ գնահատում սկսված գործընթացը, և, բնականաբար, դա էապես մեծացնում է խաղաղ պայմանագրի ստորագրման հավանականությունը։

— Համարու՞մ եք, որ Ալմաթիում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների առաջիկա հանդիպումը՝ արդյունավետ կլինի՞ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների նորմալացման համար։

— Ընդհանուր առմամբ ես կցանկանայի ուշադրությունը հրավիրել ահա ինչի թե վրա։ Ինչպես գիտեք, քաղաքականության մեջ հավակնություններն, իհարկե, կարևոր են և գուցե նույնիսկ անհրաժեշտ, բայց կա երկրորդ բաղադրիչը, որը շատ ավելի կարևոր է։ Նկատի ունեմ ձեր հնարավորությունների օբյեկտիվ գնահատումը, ինչպես նաև ձեր դաշնակիցների հնարավորություններն ու շահերը։ Այս ասպեկտները հասկանալը նվազեցնում է առճակատման հավանականությունը: Ինձ թվում է, որ մի փոքր ուշացումով, բայց, այնուամենայնիվ, Հայաստանի ղեկավարները դա գիտակցել են։ Ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք։ Ելնելով դրանից, ինչպես ինձ է թվում, հակամարտող բոլոր կողմերը շահագրգռված են նրանում, որպեսզի խաղաղությունը վերջնականապես հաստատվի։ Ես նկատի ունեմ ոչ միայն Բաքուն ու Երևանը, այլ նաև այդ թվում Մոսկվան, Անկարան և Թեհրանը։ Այդ իսկ պատճառով, կարծում եմ, Ալմաթիում բանակցությունները կանցնեն կառուցողական ձևաչափով։

— Հնարավոր են արդյո՞ք առաջիկա հեռանկարում առաջխաղացումները Հայաստանի և Թուրքիայի միջև:

— Թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման հարցում ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես և երբ կլուծվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարցերը և կստորագրվի խաղաղության պայմանագիրը։ Ուրիշ խնդիրներ ես չեմ տեսնում։ Քանի որ Թուրքիայի և Հայաստանի ղեկավարների վերջին հայտարարություններից երևում է, որ կողմերը պատրաստ են մի կողմ թողնել պատմական դժգոհությունները և գործել՝ ելնելով առկա իրողություններից և շահերից։ Հետևաբար, հենց որ Բաքվի և Երևանի միջև կնքվի խաղաղ պայմանագիր՝ հայ-թուրքական սահմանը կբացվի, իսկ առկա սահմանափակումները կվերացվեն։

— Դուք հնարավոր համարու՞մ եք միջնաժամկետ հեռանկարում Հայաստանին շրջադարձը դեպի Արևմուտք։

— Այս հարցի պատասխանը սերտորեն կապված է այն բանի հետ, թե ինչպես և երբ կավարտվի հակամարտությունը Ուկրաինայում։

— Ենթադրում եք, որ Մոսկվային կհաջողվի՞ Հայաստանին պահել իր ազդեցության ուղեծրում։

— Ամեն ինչ կախված է Ուկրաինայում իրավիճակից։ Եթե լինի հաղթանակ այն ձևով, ինչպես Մոսկվան է դա տեսնում, ապա այո, կարծում եմ, որ կարող է։ Եթե ոչ, ուրեմն չի կարող։ Ես վստահ եմ որ ի վերջո Ռուսաստանը կհաղթի։ Բայց հարց է՝ ե՞րբ: Բանն այն է, որ ժամանակն անցնում է, իսկ Հայաստանի ժողովուրդը, ուշադրություն դարձրեք, ես խոսում եմ ոչ թե ղեկավարության, այլ հատկապես հայ բնակչության մասին՝ օրեցօր ավելի ու ավելի է հոգեպես հեռանում Ռուսաստանից, և սա է խնդիրը։

— Որքանո՞վ է հավանական լայնածավալ պատերազմը Մերձավոր Արևելքում, նրանում Իրանի ներգրավվմամբ:

— Ելնելով Իրանի և Իսրայելի միջև տեղի ունեցած վերջին իրադարձություններից՝ կարելի է անել եզրակացություններ այն մասին, որ ոչ ոք շահագրգռված չէ մեծ պատերազմով, բայց, քանի որ ոչ մի խնդիր չի լուծվել, այն բացառել նույնպես ոչ ոք չի կարղ։ Գազայի հատվածում տիրող իրավիճակից մենք տեսնում ենք, որ Իսրայելի գործողությունները անհամաչափ են ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական հարձակմանը, որպեսզի դրանք անվանել պարզապես պատասխան կամ պատիժ ՀԱՄԱՍ-ին: Ոչ։ Այն, ինչ տեղի է ունենում Գազայի հատվածում,- շատ ավելի մի բան է, և ըստ երևույթին, Իսրայելը կանգ չի առնի այնքան ժամանակ, մինչև չհասնի իր ուզածին, չնայած խաղաղ բնակչության շրջանում զոհերին: Բայց արդյո՞ք Իսրայելի հաջողությունը տարածաշրջանում կապահովի կայունություն: Ահա թե ինչումն է հարցը։ Կարծում եմ, ոչ։ Նաև չպետք է մոռանալ, որ գլոբալ տեսանկյունից այս ամբողջ իրավիճակը և, ընդհանրապես, այն ամենը, ինչ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում, կապված է մեծ տերությունների միջև առճակատման, տարանցիկ երթուղիների վերահսկողության և այլնի հետ: Այնպես որ կոնֆլիկտային ներուժը, այդ թվում նաև պատերազմի տարածման վտանգով, կհայտնվի տեսանելի ապագայում։

Caliber.Az
Դիտումներ: 246

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

2026 թվականի ընտրություններ. Արդյո՞ք հայ հասարակությունը կհետևի ռազմական հանցագործին Քոչարյանը երազում է իշխանության մասին

172
08 Դեկտեմբերի 2025 18:51
2

Փաշինյանը ընդդեմ Գարեգին II-ի. Ինչպե՞ս կավարտվի գոտեմարտը Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az կայքում

127
08 Դեկտեմբերի 2025 18:34
3

Ադրբեջանում կավելացվե՞ն պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը

111
09 Դեկտեմբերի 2025 14:05
4

Հարավային Կովկասում նոր իրողություններ և ստատուս քվոն ձևավորվում են արդար խաղաղության հայեցակարգի հիման վրա. Հաջիև

100
08 Դեկտեմբերի 2025 08:54
5

Վարդանյանը միջնորդություն է ներկայացրել քրեական գործին վերաբերող փաստաթղթերին ծանոթանալու վերաբերյալ ԼՈՒՍԱՆԿԱՐ

93
09 Դեկտեմբերի 2025 11:47
6

ԵՄ-ն փորձում է սեպ խրել Բաքվի և Երևանի երկխոսության մեջ Փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az կայքում

84
09 Դեկտեմբերի 2025 21:39
7

ԵՄ-ն թիրախավորում է խաղաղությունը Հարավային Կովկասում Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

83
09 Դեկտեմբերի 2025 10:46
8

Թուրքերը հին և միջնադարյան աղբյուրներում. «Պատմություն։ Փաստաթղթեր։ Փաստեր» Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

63
10 Դեկտեմբերի 2025 11:16
9

Յուրաքանչյուր երկրորդ երեխա ուզում է փախչել Ռուսաստանից. Միզուլինա

55
08 Դեկտեմբերի 2025 10:07
10

Սա տարածաշրջանային Քեմփ Դեյվիդ է Հարավային Կովկասի համար Հաջիևը՝ Դոհայում հետհակամարտային գործընթացների մասին

54
08 Դեկտեմբերի 2025 15:59
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading