twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ճշմարտության և վճռականության ուժը Ադրբեջանի պատմական հաղթանակների բաղադրիչների մասին

22 Հունիսի 2024 11:43

Շուշայի II գլոբալ մեդիա ֆորումում բարձրացվել են իսկապես համաշխարհային նշանակություն ներկայացնող հարցեր։ Չէ որ այս կամ այն չափով կեղծ պատմությունների և բացահայտ ապատեղեկատվության դեմ պայքարել ստիպված են լինում աշխարհի բոլոր երկրները: Հարցը միայն նրանում է, թե ինչ մասշտաբի կեղծիք է թափվում այս կամ այն պետության վրա, և այդ կեղծիքին հակազդելու որքանով հաջող միջոցների է տիրապետում այդ կամ այլ երկիրը։

Եվ այստեղ բարձրացվում է իր ողջ լայնությամբ և բարձրությամբ հարց. ի՞նչն է խոսքի ազատությունը բաժանում «ձեռքերի ազատությունից» նրանց մոտ, ովքեր սովոր են կեղծ լուրեր տարածել։ Այն գրեթե անհնար է գտնել: Մենք չէ որ տեսանք, որ ֆրանսիական «Charlie Hebdo» ամսագրում հրապարակվեցին Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները։ Իսկ «Charlie Hebdo»-ն ինչո՞վ արդարացրեց իրենց բարոյազուրկ, անբարոյական և ակնհայտ սադրիչ արարքը։ Այո, հենց խոսքի ազատությամբ։ Հավասարապես դրանով արդարացրին և շարունակում են արդարացնել իրենց կեղծիքը, ապատեղկատվությունը և շահարկումները ամերիկյան լրատվամիջոցները։ Ընդ որում նույնիսկ նրանք, որոնք ունեն կարծես հեղինակավոր հրապարակումների համբավ։ Եվ միանգամայն իրավացի է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով ուշադրություն հրավիրեց այս պահի վրա՝ պատասխանելով Շուշայի II գլոբալ մեդիա ֆորումում իրեն տրված հարցերից մեկին։

Պետության ղեկավարը արձանագրեց, որ նույնիսկ ԱՄՆ նախկին նախագահը՝ Միացյալ Նահանգներում ներկայիս նախագահական մրցավազքի ֆավորիտ Դոնալդ Թրամփն է բախվել իրեն ուղղված կեղծ պատմությունների և բացահայտ ապատեղեկատվության հոսքին։ «Թրամփը «Washington Post»-ն ու «New York Times»-ը անվանել է կեղծ լուրերի աղբյուրներ: Եվ ես նրա հետ լիովին համաձայն եմ՝ ոչ միայն այս, այլ նաև այլ հայտարարությունների հետ»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը։

Նա իրավացիորեն հիշեցրեց նաև այն մասին, որ 1992 թվականին Միացյալ Նահանգներն ընդունել է միանգամայն խտրական, հրեշավոր կերպով անարդար 907-րդ ուղղումը: Դա տեղի ունեցավ այդ նույն թվականին, երբ հայ օկուպանտները զավթեցին Շուշան և Լաչինը, երբ նրանք ցեղասպանություն իրականացրին Խոջալուի խաղաղ ադրբեջանական բնակչության նկատմամբ, երբ տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ դարձան հարկադիր վերաբնակներ։ «Մենք էինք ագրեսիայի թիրախը, բայց ԱՄՆ-ում հայկական լոբբիի և Կոնգրեսի հայամետ անդամների պատճառով մենք ենթարկվեցինք պատժամիջոցների։ Այսինքն՝ սա բացարձակապես անհեթեթ իրավիճակ էր. երկիրը կանգնած էր հումանիտար ճգնաժամի, մեկ միլիոն մարդու տեղահանության, օկուպացված տարածքների լիովին ոչնչացման առաջ և դրանով հանդերձ ենթարկվում է պատժամիջոցների», - հիշեցրել է պետության ղեկավարը։

Նա արդարացիորեն մատնանշեց, որ այն ժամանակ մենք չունեինք միջազգային լրատվամիջոցների հասանելիություն, քանի որ նոր էինք վերականգնել մեր անկախությունը։ Բացի այդ, կար նաև համաշխարհային հայության գործոն, որը եղել և մնում է ազդեցիկ ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Ֆրանսիայում՝ այդ նույն երեք երկրներում, որոնք կազմում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի մաս, որոնք ձախողեցին իրենց հիմնական առաքելությունը՝ նպաստել հայ-ադրբեջանական հակամարտության արդարացի կարգավորմանը։

Ադրբեջանի նախագահը մատնանշել է նաև այն, որ Ադրբեջանի դեմ հայկական հանցագործությունների մասին ողջ ճշմարտությունը լռության էր մատնվել նաև 1990-ական թվակնների Ռուսաստանի մեդիա տարածքում։ «Այնտեղ կար հարյուր տոկոսով միակողմանի կողմնակալություն՝ հայկական կեղծիքի մասին պատմվածքների աջակցելու հարցում, երբ լիովին լռության էր մատնվել ադրբեջանցիների բարբարոս տեղահանությունը Հայաստանի տարածքից՝ Գաֆանից և այլ շրջաններից։ Եվ հենց դրանից էլ ըստ էության ամեն ինչ սկսվեց: Հենց այդ կայծն էր, որ հետո վերածվեց ահռելի հրդեհի»,- իրերն իրերնց անունով է անվանել մեր պետության ղեկավարը։

Այո, մենք մինչև հիմա բախվում ենք բացահայտ կեղծ, սադրիչ, հակաադրբեջանական հրապարակումների՝ ամերիկյան, ֆրանսիական, ռուսական լրատվամիջոցների հրապարակումներում։ Հայկական լոբբին ոչ միայն չի դադարեցրել իր աշխատանքը հայ-ադրբեջանական հակամարտության պատճառների և հետևանքների մասին կեղծ պատմությունների և բացահայտ ապատեղեկատվության տարածման գործում, այլև ակտիվ է եռապատկված էներգիայով։ Ավաղ, կան այնպիսիք, ովքեր պատրաստ են իրենց խղճի առևտուր անել՝ կատարելով իրենց պատվերը։

Բացի այդ, կա նաև բացահայտ քաղաքական պարտվողների գործոնը, որոնք սխալվեցին՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում ամրապնդվելու իր ձգտումներում խաղադրույք կատարելով Հայաստանի վրա: Խոսքն առաջին հերթին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասին է։ Նա անձամբ 44-օրյա պատերազմի ժամանակ կեղծիք էր տիրաժավորում Ադրբեջանի մասին՝ փորձելով կասեցնել մեր բանակի հաղթական երթը։ Այո՛, այդ ժամանակ կազմավորվել էր անբարոյականության խորության առումով իսկապես յուրորինակ իրավիճակ, մի իրավիճակ, երբ ֆրանսիական պետության ղեկավարը կանգնած էր ձեռքերում կեղծիքանետով։

Նրա ջանքերն ապարդյուն հայտնվեցին։ Ադրբեջանը լիովին վերականգնեց իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Բայց Ֆրանսիայի նախագահի ձեռքին գործիք դարձած «Figaro»-ում կամ «Le Monde»-ում Ադրբեջանի դիվականացումը շարունակվում է։ «Մենք գիտենք այն հաղորդագրությունների մասին, որոնք այդ լրատվամիջոցները ստանում են Ելիսեյան պալատից, բայց մեզ դա չի հետաքրքրում», - ընդգծել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Եվ սրանք պատմական հաղթանակների հասնելու պատրաստակամությանը և կարողությանը տիրապետող համաշխարհային մասշտաբի քաղաքական առաջնորդի խոսքերն են: Հակառակ մեր երկրի մասին ողջ կեղծիքին ու ապատեղեկատվությանը, որոնք տարածում են համաշխարհային հայության կողմից վարձահրավիրված պարտված քաղաքական գործիչների ու լրագրողների կողմից։ Եվ սա այն փորձն է, որը արժե ուսումնասիրել ներկայիս և ապագա քաղաքական գործիչները ամբողջ աշխարհում:

Աքպեր Հասանով

Caliber.Az
Դիտումներ: 324

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Ալիևը Սլովակիայում, Փաշինյանը Գերմանիայում և հերթական ուկրաինական փակուղի «Իրադարձություններ» Մուրադ Աբիևի հետ

150
15 Դեկտեմբերի 2025 10:09
2

Շահրամանյանը և Կոն. կապիտուլյացիայից մինչև էժանագին ներկայացում Caliber.Az YouTube ալիքի Տեսանյութ

116
16 Դեկտեմբերի 2025 09:34
3

Ռևանշիստների կեղծ թվաբանությունը Ո՞վ է հրահրում հայ հասարակությանը

106
16 Դեկտեմբերի 2025 11:51
4

«Մեծ վերադարձ». Նախկին հարկադիր վերաբնակների հերթական խումբը մեկնել է Հորովլու գյուղ

105
15 Դեկտեմբերի 2025 09:38
5

Թուրքիա – Իսրայել. նորմալացումը հնարավո՞ր է Գուր-Արիեն և Թողրուլ Իսմաիլը՝ Caliber.Az կայքում

93
15 Դեկտեմբերի 2025 14:42
6

Կարեն Ավանեսյանի դեմ մեղադրանք է առաջադրվել

90
16 Դեկտեմբերի 2025 09:40
7

Ադրբեջանի ցամաքային զորքերում՝ Սահմանադրության և ինքնիշխանության տարվան նվիրված միջոցառումներ են անցկացվել ԼՈՒՍԱՆԿԱՐ

82
16 Դեկտեմբերի 2025 10:16
8

Տարանցիկ փոխադրում առանց ընդմիջումների. Ադրբեջանը պարզեցնում է լոգիստիկան Խազար Ախունդովի վերլուծությունը

79
16 Դեկտեմբերի 2025 15:09
9

Ամրուլլաև. Ազատագրված տարածքներում գործում է մոտ 30 ուսումնական հաստատություն

74
16 Դեկտեմբերի 2025 10:32
10

«Քաղաքացիական պայմանագրի» փխրուն առաջնորդությունը. վարկանիշ կա, վստահություն չկա Փորձագիտական կարծիքները Caliber.Az կայքում

72
17 Դեկտեմբերի 2025 10:03
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading