twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը կհաստատվի նրանց միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում» Caliber.Az-ը՝ Թբիլիսիից

25 Ապրիլի 2022 16:51

Caliber.Az-ի հարցազրույցը՝ վրաստանցի քաղաքագետ Նիկոլոզ Գլոնտիի հետ:

—Դուք ինչպե՞ս եք գնահատում ադրբեջանա-վրացական հարաբերությունների ներկա մակարդակը։

— Հարկ է նշել, որ Ադրբեջանի և Վրաստանի միջև գործընկերությունը և բարիդրացիական հարաբերությունները վերջին տասնամյակներում դուրս են գալիս առաջին պլանը։ Դա կապված է պետությունների ղեկավարների միջև լավ համագործակցության հետ։ Դատելով ըստ նրանց փոխհարաբերությունների, մենք ոչ միայն պարզապես ռազմավարական գործընկերներ ենք, կարելի է վստահությամբ ասել, որ մենք բարեկամներ ենք, ինչի մասին բազմիցս ասվել է հայտարարություններում։

—Ինչպե՞ս եք գնահատում մեր տարածաշրջանում ընթացիկ քաղաքական իրավիճակը։

—Տարածաշրջանում քաղաքական իրավիճակը չափազանց բարդ է, հատկապես Ուկրաինայում մասշտաբային պատերազմի ֆոնին։ Սակայն կան նաև դրական առաջընթացներ, ես նկատի ունեմ Հայաստանի և Ադրբեջանի միջև անմիջական երկխոսության սկիզբը։

—Արևմուտքը պատժամիջոցներ է ընդունել Ռուսաստանի դեմ, և գաղտնիք չէ, որ դրանք ազդեցություն կունենան նաև այն երկրների վրա, որոնք կապված են Ռուսաստանի տնտեսության հետ։ Ի՞նչ կարող եք ասել Վրաստանի վրա այդ պատժամիջոցների ազդեցության մասին։

—Այսօր Ռուսաստանում բնակվում է ավելի քան մեկ միլիոն վրացի, ովքեր այնտեղ աշխատում են և գումարներ են ուղարկում Վրաստան։ Իհարկե, Ռուսաստանի դեմ ընդունվող պատժամիջոցները կանդրադառնան նաև հարևան Վրաստանի տնտեսությանը, բայց այդ ազդեցությունը կործարար չի լինի։ Որովհետև Վրաստանը ի դեմս Թուրքիայի և Ադրբեջանի ունի բարեկամական հարևաններ, ինչպես նաև Արևմուտքում վստահելի գործընկերներ։

—Վրաստանը ի՞նչ է անում իր տարածքային ամբողջականության վերականգնման համար։

—Վրաստանը անցկացնում է կորցրած տարածքների վերադարձման ակտիվ քաղաքականություն, բայց խաղաղ բանակցությունների ճանապարհով։ Նույնիսկ այսօրվա աշխարհաքաղաքական փոփոխությունները մեզ հույս են տալիս, որ այդ օրը շուտով կգա։ Մեր երկրի տնտեսությունը աճում է, և հույս կա, որ Վրաստանը մոտ ժամանակներում կդառնա Եվրամիության անդամ, և այդ ժամանակ աբխազները և օսերը այլևս չեն ցանկանա ապրել մեկուսության մեջ, իսկ Վրաստանի հետ միասին կդառնան քաղաքակիրթ աշխարհի մի մասը։

2012 թվականից հետո Վրաստանը ստորագրել է Ասոցացիայի մասին համաձայնագիր, ազատ առևտրի մասին համաձայնագիր, ինչպես նաև մենք 2017 թվականից հետո ԵՄ-ի երկրների հետ ունենք առանց մուտքային անցագրի ռեժիմ։ Վրաստանը արդեն ներկայացրել է ԵՄ-ում անդամակցելու հայտագիր։ Մենք երբեք Եվրոպային այդքան մոտիկ չենք եղել, ինչպես այսօր։

—Իսկ ՆԱՏՕ-ի հաշվո՞վ։

—Արևմտյան կուրսը և ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ցանկությունը սահմանվում է Սահմանադրությամբ, իսկ կառավարությունը իրականացնում է Հիմնական օրենքով ամրագրված նպատակներն ու խնդիրները։

— Հնարավոր է արդյո՞ք խաղաղությունը Բաքվի և Երևանի միջև։

-Ես խորապես համոզված եմ, որ շատ շուտով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը լիովին կվերականգնվի։ Ադրբեջանի և Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում նրանց միջև կհաստատվի խաղաղություն։ Դրա համար նախադրյալներ արդեն կան՝ երկար տարիներ անց Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվեց ուղիղ երկխոսություն, որում իր դերն է խաղում նաև Վրաստանը։

— Դուք ինչպե՞ս եք վերաբերվում Թբիլիսիի և Կիևի միջև լարվածությանը: Ո՞վ է մեղավոր այս իրավիճակի համար և ի՞նչ է լինելու հետագայում։

—Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունը խոսնակի գլխավորությամբ այցելեց Կիև, որտեղ հանդիպեց ուկրաինացի գործընկերների հետ։ Կան նաև երկու կողմից հայտարարություններն այն մասին, որ առկա թյուրիմացությունները վերացել են։

Caliber.Az
Դիտումներ: 538

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading