twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Գախտնալսման հետ կապված սկանդալը Հունաստանում. կադրի ետևում հնչեցնում են Հայաստանի մասնակցությունը՝ ԱԱԾ-ի ականջներին Հին Էլլադայում

09 Օգոստոսի 2022 18:26

Հունաստանի կառավարությունը և վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը անհարմար դրության մեջ են ընկել հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման հետ կապված սկանդալի պատճառով, որոնք բերել են երկրում քաղաքական մեծ ճգնաժամի։ Լրտեսային արշավի մեջ օտարերկրյա հատուկ ծառայությունների միջամտման մասին մեղադրանքները էլ ավելի են խորացրել միջադեպը։

Լրտեսական սկանդալը բռնկվել է այն բանից հետո, երբ հուլիսի 29-ին Հունաստանի ազգային հետախուզական կազմակերպության (EYP) ղեկավար Պանագիոտիս Կոնտոլեոնը խոստովանել է, որ իր գործակալները վնասաբեր ծրագրային ապահովում (ԾԱ) են օգտագործել «CNN Greece»-ում աշխատող ֆինանսական լրագրող Թանասիս Կուկակիսին և Հունաստանի խորհրդարանում մեծությամբ երրորդ կուսակցության՝ Համահունական սոցիալիստական շարժման (PASOK) ղեկավար Նիկոս Անդրուլակիսին լրտեսելու համար։

Կոնտելեոնը և վարչապետի գլխավոր քարտուղարը (կառավարության աշխատակազմի ղեկավար) Գրիգորիս Դիմիտրիադիսը, ով նաև վարչապետ Միցոտակիսի գլխավոր օգնականն ու եղբոր որդին է, «Predator» կոչվող վնասաբեր ծրագրի միջոցով լրտեսության փորձերը բացահայտելուց հետո հրաժարական են տվել:

Անդրուլակիսի հեռախոսի մեջ վնասաբեր ԾԱ-ի տեղադրման փաստը հայտնաբերվել է Եվրախորհրդարանի կիբերանվտանգության ծառայության կողմից անցկացված ստուգումների ընթացքում։

Օգոստոսի 6-ին հրաժարականից հետո Կոնտելեոնը հաստատել է՝ որոշ անձանց լրտեսելու առնչությամբ արտասահմանյան հետախուզական գործակալությունների հետ համագործակցության մասին հաղորդումները:

Հունական «Kathimerini» օրաթերթը նույն օրը հայտնել է, որ, կառավարական աղբյուրներից արտահոսած տեղեկատվության համաձայն, Հայաստանն ու Ուկրաինան հանդիսանում են լրագրողի նկատմամբ անօրինական լրտեսության մասնակիցներ:

ԶԼՄ-ների հաղորդագրություններում Հունաստանի կառավարության պաշտոնյաները հայտարարել են, որ Ուկրաինայի և Հայաստանի հետախուզական ծառայությունների խնդրանքով Անդրուլակիսին լրտեսումը պայմանավորված է նրանով, որ «նա չափազանց մոտ է Ռուսաստանին և Թուրքիային»:

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարության և Ռուսաստանի հարաբերությունները վերջին շրջանում վատթարացել են, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո։ Փաշինյանի դեպի Արևմուտք կողմնորոշված արտաքին քաղաքականությունը չի բավարարում Մոսկվային, և իր կողմից Հայաստանի վարչապետը պարբերաբար կասկածի տակ է դնում Ռուսաստանի դերը ներքին և տարածաշրջանային խնդիրների լուծման մեջ։ Հայաստանի տարածքում ռուս զինվորականների վերջին գործողություններից հետո, ներառյալ Հայաստանում գրանցված մեքենաները ստուգելու համար ճանապարհային անցակետերի տեղադրումը՝ հայ հասարակությունը Ռուսաստանին անվանել է ոչ թե ռազմավարական դաշնակից, այլ «սովորական օկուպանտ»:

Մինչդեռ Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը կտրականապես հերքել է գաղտնալսման սկանդալում Երեւանի մասնակցության մասին լուրերը։

«Սա անխիղճ կեղծիք է։ Հայաստանը երբեք որևէ կառավարությանը չի խնդրել գաղտնալսել որևէ մեկի հեռախոսը»,- «politispress.gr» լրատվական պորտալին հայտարարել է Հայաստանի դեսպան Մկրտչյանը։

Չնայած դեսպանի կողմից այդ հաստատման մոլագար հերքմանը, Հայաստանը, ինչպես հաղորդվում է, օգտագործում է «Predato»r ծրագրային ապահովումը, որը կարող է ստանալ հեռախոսի լիարժեք հասանելիություն՝ սկսած կոդավորված տվյալներից և վերջացրած տեսախցիկի կողմից նկարահանված տեսանյութերը, լուսանկարները և խոսափողով ձայնագրությունները:

Կանադական «Citizen Lab» հետազոտական գործակալությունը հայտարարել է, որ վնասաբեր ծրագիրը մշակվել է «Cytrox» ստարտափի կողմից, որի շտաբ-բնակարանը գտնվում է Հյուսիսային Մակեդոնիայում, իսկ նրա հաճախորդները, հավանաբար, գտնվում են Հայաստանում, Եգիպտոսում, Հունաստանում, Ինդոնեզիայում, Մադագասկարում, Օմանում, Սաուդյան Արաբիայում և Սերբիայում:

Առավել ևս, նմանատիպ եզրակացություններ են արվել «Google»-ի Սպառնալիքների վերլուծական խմբի կողմից, որը մայիսին հայտարարել էր, որ Եգիպտոսում, Հայաստանում, Հունաստանում, Մադագասկարում, Փղոսկրի Ափում, Սերբիայում, Իսպանիայում և Ինդոնեզիայում «կառավարության կողմից աջակցվող անձնավորությունները» լրտեսման համար օգտագործել են վնասաբեր ԾԱ-ն։

Հունիսին լրագրողների մի խումբը և Հունաստանում լրագրողային հետաքննությանը աջակցող ոչ առևտրային կազմակերպություն՝ «Reporters United»-ը հայտարարել են, որ Հունաստանի վարչապետի պաշտոնաթող գլխավոր քարտուղար Դիմիտրիադիսը շփվել է «Predator»-ը վաճառող ընկերությունների հետ, Եվ այդ հաստատումը նրա կողմից հերքվել է։

Մինչդեռ, սկանդալի հետ կապված գլխապտույտ իրադարձությունները վարչապետ Միցոտակիսին դրդել են օգոստոսի 8-ին դիմել ժողովրդին՝ փորձելով բացատրել ցնցող միջադեպը, որն արդեն վնասել է իր կառավարության նկատմամբ վստահությանը:

«Չնայած ամեն ինչ արվել է օրինական ճանապարհով, սակայն Ազգային հետախուզական կազմակերպությունը թերագնահատել է այս քայլի քաղաքական բաղադրամասը։ Ֆորմալ առումով սա համարժեք է, բայց քաղաքականապես անընդունելի։ Սա չպետք է տեղի ունենար [և դա] խարխլեց քաղաքացիների վստահությունը ազգային հետախուզության նկատմամբ», - ասել է Միցոտակիսը:

«[լրտեսությունը] հնարավոր է, և պահպանել է օրենքի տառը, բայց այն եղել է սխալ: Ես այդ մասին ոչինչ չգիտեի; իսկ եթե նույնիսկ իմանայի, երբեք դա թույլ չէի տա»,- ասել է նա։

Նա խոստացել է Հունաստանի հատուկ ծառայությունների գործունեությունը կասկածի տակ դրած միջադեպից հետո վերակազմավորել Ազգային հետախուզական կազմակերպությունը։

Caliber.Az-ը ուշադիր հետևում է իրավիճակին և կհայտնի իրադարձությունների հետագա զարգացումների մասին:

Caliber.Az
Դիտումներ: 509

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Թուրքերը հին և միջնադարյան աղբյուրներում. «Պատմություն։ Փաստաթղթեր։ Փաստեր» Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

132
10 Դեկտեմբերի 2025 11:16
2

Գազ, ՏՏ ոլորտ, համատեղ պաշտպանական նախագծեր և ոչ միայն Նախագահ Ալիևի Սլովակիա կատարած այցի արդյունքներով

126
10 Դեկտեմբերի 2025 16:39
3

Վուսալ Ալիևը ՀՀ քաղաքացիների դատավարության ժամանակ. հաստատվել են մեղքի բազմաթիվ ապացույցներ

122
12 Դեկտեմբերի 2025 11:40
4

Զոդի հանքավայրի ստուգում. Հայաստանը որևէ հանքարդյունաբերական կամ շահագործման աշխատանքներ չի իրականացնում

118
12 Դեկտեմբերի 2025 18:28
5

Շահբազով. Զանգեզուրի միջանցքը կձևավորի «Կենտրոնական Ասիա-Ադրբեջան-Թուրքիա» էներգետիկ կամուրջ

107
10 Դեկտեմբերի 2025 15:53
6

Էջմիածինը պատրաստ է զոհաբերել հայկական պետականությունը «Դժվար պատմություն»՝ Ռիզվան Հուսեյնովի հետ

104
12 Դեկտեմբերի 2025 17:24
7

Համբուրգյան հաշվարկով Փաշինյանի շրջագայության առօրեականությունը և խորհրդանշական բնույթը

96
12 Դեկտեմբերի 2025 17:29
8

ԵՄ-ն ճնշում է գործադրում Երևանի վրա Պետք է ընտրություն կատարվի

93
11 Դեկտեմբերի 2025 18:36
9

ԵՄ-ն Հարավային Կովկասում. մի կողմ դրեք հեռադիտակը Ռասիմ Մուսաբեկովը Caliber.Az-ի եթերում

90
11 Դեկտեմբերի 2025 10:20
10

Ադրբեջանում նշվում է համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի հիշատակի օրը

88
12 Դեկտեմբերի 2025 09:43
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading