twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Աղդամ. «Կովկասի Հիրոսիմայից» մինչև արտահանման ներուժով արդյունաբերական կենտրոն Խազար Ախունդովի մեկնաբանությունը

10 Հունվարի 2025 14:46

Վերջին մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանի արդյունաբերական ներուժը համալրվել է՝ Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջաններում հզոր ագրոարդյունաբերական գոտիների զարգացմամբ։ Այս կլաստերներում ներդրվել է ֆինանսական և պետական գանձարանային նախապատվությունների ռեժիմ, և սրընթաց ձևավորվում են՝ արտահանման բարձր ներուժով արտադրական և սպասարկման, լոգիստիկ ձեռնարկություններ։ Այսօր նման արտադրությունը հիմնականում կենտրոնացված է Աղդամի արդյունաբերական պարկում, որտեղ արդեն ներդրվել է  շուրջ  100 մլն մանաթ։ Աղդամի արդյունաբերական գոտու ձեռքբերումներն ու զարգացման հեռանկարային ուղիները քննարկվել են՝ նախօրեին Տնտեսական գոտիների զարգացման գործակալության (İZİA) կողմից կազմակերպված մեդիա շրջագայության ընթացքում։
 
Ավելի քան երեքուկես տարի առաջ Աղդամի շրջանի վարչական կենտրոնի կողքին 190 հեկտար մակերեսով տարածքում սկսվեցին Ադրբեջանի արևմուտքում խոշորագույն արդյունաբերական գոտու ձևավորման աշխատանքները: Արդյունաբերական պարկի ստեղծման առանցքային նպատակներից են նշվել՝ օկուպացիայից ազատագրված տարածքների վերականգնումը, արդյունաբերական ներուժի զարգացումը, և որ ամենագլխավորն է՝ օկուպացիայից ազատագրված տարածքներում վերաբնակեցված բնակչության զբաղվածության ապահովումը։
 
Անցած տարիների ընթացքում Աղդամի ապագա արդյունաբերական պարկի տարածքում,  տնտեսության նախարարության կառուցվածքային ստորաբաժանման՝ İZİA-ի ղեկավարությամբ իրականացվել են լայնածավալ աշխատանքներ էներգետիկ, կոմունալ, տրանսպորտային ենթակառուցվածքների, կապի և ինտերնետի համակարգերի կառուցման ուղղությամբ։ Դրանով իսկ ձեռնարկատերերը ապահովվում են  պետության կողմից ֆինանսավորվող պատրաստի ենթակառուցվածքով, և կարող են իրենց բիզնես նախագծերն իրականացնել «Plug and Play» սկզբունքով։ Հատկանշական է, որ այս արդյունաբերական կլաստերի ձևավորումը իրականացվել է պետական-մասնավոր գործընկերության մեխանիզմների առավելագույն կիրառմամբ. դրա, ինչպես նաև բարենպաստ բիզնես միջավայրի առկայության շնորհիվ այստեղ հնարավորինս սեղմ ժամկետներում անցկացվել  է՝ արդյունաբերական, վերամշակող և այլ ձեռնարկությունների շինարարությունը։ Ծանրակշիռ առավելություններին կարելի է ներառել այն փաստը, որ Աղդամի արդյունաբերական գոտին միանգամայն հաջող կերպով տեղակայված է ճանապարհային և երկաթուղային հանգույցների կողքին, ինչը նշանակալիորեն հեշտացնում է բեռների՝ վերամշակվող հումքի և ձեռնարկություններում արտադրված պատրաստի արտադրանքի տեղափոխումը: Այս բոլոր վերը թվարկված գործոնները միասին Աղդամի արդյունաբերական պարկը դարձրել են գրավիչ վայր ինչպես տեղական, այնպես  էլ արտասահմանյան գործարար շրջանակների համար, և այսօր նրա տարածքի մոտ 65%-ը վերապահված է ռեզիդենտների կողմից։ Առավել ևս, այսօր, գրանցված ռեզիդենտների թվով, Աղդամի կլաստերը հանդիսանում է երկրում երկրորդը, Ադրբեջանում ամենամեծից՝ Սումգայիթի քիմիական արդյունաբերական պարկից հետո։
 
«Ներկա ժամանակ Աղդամի արդյունաբերական պարկում ներդրվել է 97 միլիոն մանաթ, և այստեղ ստեղծվել է 380 աշխատատեղ, - լրատվամիջոցների շրջագայության ժամանակ հայտնել է IZIA-ի մամուլի քարտուղար Էլչին Քյազիմովը։ - Ագդամի արդյունաբերական պարկում ձեռնարկատիրության 29 սուբյեկտներին, որոնց գումարային ներդրումները գնահատվում է 271 մլն. մանաթ՝տրամադրվել է ռեզիդենտի կարգավիճակ, ևս չորս ձեռնարկատեր ստացել են ոչ ռեզիդենտի կարգավիճակ»։ Իսկ մոտ ապագայում,  երեք տասնյակից ավելի արդյունաբերական ձեռնարկությունների շահագործման հանձնելու հետ միասին նախատեսվում է ընդհանուր առմամբ ստեղծել 2400 նոր աշխատատեղ։
 
İZİA-ի տվյալների համաձայն՝ ներկա ժամանակ Աղդամի արդյունաբերական պարկում գործում է ինը ձեռնարկություն, որոնք արտադրում են էլեկտրական բաշխիչ սարքավորումներ, էլեկտրական վարդակներ և բետոնե ենթակայաններ; տանիքի և ճակատային ծածկույթներ; օդափոխության, հակահրդեհային սարքավորումներ և տարբեր մետաղական արտադրանքներ; ավտոմատացման և հեռամեխանիկայի համակարգեր, հասարակ շինարարական բլոկներ, ինչպես նաև պաստառներ և տարբեր տեսակի կոշիկներ:
 
«Ուրախալի է, որ Աղդամի արդյունաբերական պարկում արտադրված արտադրանքը լայնորեն օգտագործվում է օկուպացիայից ազատագրված տարածքներում իրականացվող շինարարական աշխատանքներում, ինչպես նաև լայնորեն իրացվում են ներքին շուկայում։ Հաջողություն է ձեռք բերվել նաև արտահանման ուղղությամբ՝ հաստատվել են արդյունաբերական պարկում արտադրված պաստառների մատակարարումները Վրաստան, բանակցություններ են ընթանում պաստառների ԱՊՀ երկրներում, Թուրքիայում, Իրաքում և այլն վաճառքի շուրջ»,- ընդգծել է İZİA-ի ներկայացուցիչ Է. Քյազիմովը։
 
Իր հերթին, եվրոպական երկրների հետ բանակցություններ են տարվում շինարարության աշխատողների կողմից օգտագործվող հատուկ կոշիկների արտահանման շուրջ, որոնց արտադրությունը Աղդամի արդյունաբերական կլաստերում հաստատվել է անցյալ տարվա ապրիլից։ Գործարանի ողջ սարքավորումները մատակարարվել է գերմանական «Desma» բրենդի կողմից, և արդյունաբերական պարկի ռեզիդենտը արդեն ստացել է հավաստագիր, որը թույլ է տալիս արտադրանքը արտահանել եվրոպական երկրներ։ Դրանով իսկ Աղդամի արդյունաբերական պարկում կառուցված գործարանները ցուցաբերում են աննախադեպ ցուցանիշներ արտահանման ռազմավարության ոլորտում՝ գրեթե միաժամանակ յուրացնելով արտաքին և ներքին շուկաները։
 
«Ղարաբաղի տարածաշրջանում արդեն գործում են երկու արդյունաբերական պարկեր։ Պատկերացրեք՝ Աղդամ քաղաքում ստեղծված արդյունաբերական պարկում արտադրված արտադրանքը այսօր արտահանվում է արտերկրներ։ Քաղաքն ավերված է, բայց այստեղ արդեն գործում են արդյունաբերական ձեռնարկություններ, որոնք արտերկիր են արտահանում իրենց արտադրանքը»,- օրերս տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
 
Դատելով ըստ ամենայնի, տեսանելի ապագայում Աղդամի արդյունաբերական պարկում, ինչպես նաև Ջաբրայիլի շրջանում ձևավորվող՝ Արազի հովտի տնտեսական գոտու արդյունաբերական և լոգիստիկ կլաստերում ներդրումներ կատարելուն նպատակադրված ձեռնարկատերերի թիվը դինամիկորեն կավելանա։ Եվ սա զարմանալի չէ, եթե ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ ազատագրված տարածքներում արտադրական պարկերի ռեզիդենտներին տրամադրվում են զգալի հարկային արտոնություններ։ Այդ թվում նաև նրանք սկսած գրանցման պահից 10 տարով ազատվում են եկամտի, գույքի և հողի հարկից, իր հերթին պետությունն իր վրա է վերցնում անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը, ներառյալ էլեկտրաէներգիայով, բնական գազով, խմելու և տեխնիկական ջրով, ինչպես նաև բարձր արագությամբ ինտերնետով ապահովելը։ Միաժամանակ, ազատագրված տարածքներում ձեռնարկատերերին տրամադրվում են հատուկ արտոնություններ. սուբսիդավորվում են սոցիալական ապահովագրության վճարները, ԱԱՀ-ից և մաքսատուրքից ազատվում են արտադրության գործընթացում օգտագործվող տեխնիկայի, տեխնոլոգիական սարքավորումների, կայանքների, հումքի և բաղադրիչների ներմուծումը, ինչպես նաև նախատեսված են այլ արտոնություններ: Ձեռնարկատերերին տրամադրվում է նաև ֆինանսական օգնություն՝ կոմունալ ծառայություններից (էլեկտրաէներգիա, բնական գազ, ջրամատակարարում և կոյուղի) օգտվելու համար վճարված գումարի 20%-ի չափով: Այդ միջոցները վճարվում են տարածաշրջանում գրանցված և ռիսկային հարկատուների կատեգորիայի մեջ չընդգրկված տարբեր ապրանքներ արտադրողներին։ Ղարաբաղի տարածաշրջանի ռեզիդենտներին հասանելի են արտոնյալ վարկավորումը՝  ֆինանսների և պետական երաշխիքների և վարկերի սուբսիդիաների հասանելիությունը ընդլայնելու համար:
 
Այստեղ տեղին է նշել, որ ներմուծման ԱԱՀ-ի և մաքսատուրքերի արտոնությունների շնորհիվ՝ İZİA-ի կողմից կառավարվող արդյունաբերական պարկերի ռեզիդենտները խնայել են ավելի քան 501 միլիոն մանաթ, այդ թվում նաև 40,68 միլիոն մանաթը՝ 2024 թվականի 11 ամիսների ընթացքում։

Caliber.Az
Դիտումներ: 153

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Հայաստան. Ադրբեջանի հետ նոր պատերազմի վերջին նախապատրաստումներ Caliber.Az-ի բացառիկ տվյալներ

723
11 Մարտի 2025 18:09
2

Արկադի Ղուկասյան. «մեծ Հայաստանի մասին» գաղափարը հեքիաթ է

284
10 Մարտի 2025 15:32
3

Այսպես է Հայաստանը պատրաստվում Ադրբեջանի հետ նոր պատերազմի Ռազմական գնումների վերլուծություն

250
13 Մարտի 2025 16:25
4

Պետական հանձնաժողով. Ղարաբաղում 23 զանգվածային գերեզման է հայտնաբերվել

248
10 Մարտի 2025 12:03
5

Խանքենդիում քանդում են «անջատողականների բույնը» ՏԵՍԱՆՅՈՒԹ

196
12 Մարտի 2025 17:47
6

Բայրամովը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտների մասին

190
11 Մարտի 2025 13:54
7

«Ադրբեջանը կարող է կիսվել Իսրայելի հետ հարաբերությունների զարգացման իր փորձով» Ռաբբի Զամիր Իսաևը՝ JPost-ին տված հարցազրույցում

183
12 Մարտի 2025 13:22
8

Էրդողանը բացահայտում է Ալիևի հետ զրույցի թեմաները

177
11 Մարտի 2025 10:10
9

Հնարելով շախմատը Հայկական դիվանագիտությունը Հնդկաստանում

170
12 Մարտի 2025 19:00
10

Արկադի Ղուկասյան. նրան, ով սպանում է կնոջը, երեխային կամ տարեց մարդուն, չի կարելի մարդ անվանել ԼՈՒՍԱՆԿԱՐ

165
11 Մարտի 2025 10:47
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading