twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Բուդապեշտի հուշագիրը և ԵԱՀԿ Մինսկի խումբը. պատմական զուգահեռներ Բաքուն խաղադրույք է կատարել սեփական ուժերի վրա

04 Դեկտեմբերի 2024 17:56

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը իր կայքում տեղադրել է՝ Միջուկային զենքի չտարածման, ինչպես նաև որպես Բուդապեշտի հուշագիր հայտնի պայմանագրին միանալու հետ կապված Անվտանգության երաշխիքների մասին հուշագրի 30-ամյակին նվիրված հայտարարությունը։ Ինչպես գիտեք, այդ փաստաթուղթը ստորագրվել է 1994 թվականի դեկտեմբերի 5-ին։ Եվ ես բոլորովին է ոչ առանց պատճառի եմ նրա մասին հիշեցնում ձեզ։
 
«Այդ փաստաթուղթը պետք է Ուկրաինային՝ աշխարհի երրորդ ամենամեծ միջուկային զինանոցից հրաժարվելու դիմաց տրամադրեր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անվտանգության երաշխիքներ։ Հուշագիրը պետք է դառնար նշանակալից քայլ գլոբալ միջուկային զինաթափման ամրապնդման մեջ և օրինակ ծառայեր այլ պետությունների համար՝ միջուկային զենքից հրաժարվելու հարցում»,- ասվում է Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարությունում։
 
Այնտեղ էլ մատնանշվում է այն, որ 2014 թվականին Ռուսաստանի Դաշնությունը, որը Բուդապեշտի հուշագրի համապատասխան եղել է Ուկրաինայի անվտանգության երաշխավորներից մեկը, կոպտորեն արհամարհելով այդ փաստաթուղթը և ընդհանրապես միջազգային իրավունքը  «սկսել է ագրեսիա Ուկրաինայի դեմ, որը 2022 թվականին վերածվեց լայնամասշտաբ ներխուժման»
 
«Այդ գործողությունները հանդիսանում են միջազգային իրավունքի, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կանոնադրության ակնհայտ խախտում, որը պետություններին պարտավորեցնում է հարգել  մյուս երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և հիմնված է ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի վրա։ Բուդապեշտի հուշագիրը չկարողացավ կանխել Ռուսաստանի Դաշնության՝ որպես միջուկային զենք ունեցող պետության ագրեսիան Ուկրաինայի՝ որպես իր միջուկային զինանոցից հրաժարված պետության դեմ; չեն անցկացվել նույնիսկ փաստաթղթով նախատեսված խորհրդակցություններ, որոնք Ուկրաինան բազմիցս փորձել է նախաձեռնել»,- ընդգծվում է Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։
 
Այդ հայտարարությունում չի հիշատակվում այն մասին, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան՝ Բուդապեշտի հուշագրի համաձայն, նույնպես հանդիսացել են Ուկրաինայի անվտանգության երաշխավորներ։ Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ չկա նաև հիշատակում այն մասին, որ Ուկրաինան Նուն-Լուգարի ծրագրով որպես փոխհատուցում է ստացել  շուրջ 500 մլն դոլար։ Այո, այդքան աննշան գումարով է այդ ժամանակվա Ուկրաինայի ղեկավարությունը գնահատել միջուկային տերության կարգավիճակից հրաժարվելը, որի առկայությունը, իհարկե, այդ երկիրը կփրկեր բազմաթիվ դժբախտություններից և նրան թույլ կտար բոլորովին այլ աշխարհաքաղաքական քաշ ունենալ։
 
Ապրիորի հասկանալի էր, որ դա, մեղմ ասած, խնդրահարույց հուշագիր էր։ Չէ՞ որ նրանում բացակայում են ագրեսիայի դեպքում Ուկրաինային պաշտպանելու պարտավորությունները։ Միջուկային հարձակման դեպքում երաշխավորները խոստացել են դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու համար։ «Այդ պարտավորությունների հարցի վրա ազդող իրավիճակի» դեպքում երաշխավորները խոստացել են «խորհրդակցություններ»։ Այդ խոստումները թույլ փոխարինում էին այն երկաթե երաշխիքներին, որոնք պահանջում էր Ուկրաինան։ Այսպես թե այնպես, բայց մեր առջև կա նրա վառ օրինակը, թե ինչպես հեշտ ու հասարակ մեծ պետությունները կարող են անտեսել իրենց իսկ կողմից ստորագրած փաստաթղթերը, ինչպես կարող են ձևականորեն վերաբերվել դրանց իրականացմանը, ինչպես են նրանք ուրախությամբ խաբում փոքր երկրներին՝ առաջնորդվելով բացառապես սեփական ծրագրերով ու շահերով։
 
Ադրբեջանին այս ամենը քաջ հայտնի է։ Չէ-որ մեր երկիրը, բախվելով Հայաստանի կողմից ռազմական ագրեսիային, իր տարածքների 20 տոկոսի օկուպացմանը, հույսը կապել էր այսպես կոչված համաշխարհային հանրության արդարացի, միջազգային իրավունքի շրջանակներում միջնորդության հետ։ Այդ թվում, իհարկե, նաև համաշխարհային առաջատար տերությունների։
 
Եվ ահա 1994 թվականի դեկտեմբերին Եվրատլանտյան համագործակցության խորհրդի (ԵԱՀԽ) անդամ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների Բուդապեշտի հանդիպմանը հիմնվեց Մինսկի խմբի մանդատը։ Գագաթնաժողովի որոշմամբ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերն ակտիվացնելու նպատակով՝ ստեղծվեց ժամկետի առումով անսահմանափակ մանդատով Բարձր մակարդակի պլանավորման խումբ (ԲՄՊԽ - անգլ. OSCE high-level planning group)։ 1995 թվականին ԵԱՀԿ-ի գործող նախագահը՝ ապագա Մինսկի համաժողովի քննարկման թեմա հանդիսացող այդ հակամարտության հարցերով իր անձնական ներկայացուցիչ նշանակեց։ 1996 թվականի հուլիսից այդ պաշտոնը զբաղեցնում է դեսպան Անջեյ Կասպրշիկը։ Բայց նա այդպես էլ մնաց որպես մի կերպար, ով մոքոքային արշավներ է կատարել Բաքվու, Երևան և Խանքենդի: Նրանից՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման առումով ոչ մի իրական օգուտ չի եղել։
 
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա), ապա նրանք ոչ միայն չնպաստեցին միջազգային իրավունքի իրականացմանը, Հայաստանի կողմից օկուպացված բոլոր ադրբեջանական տարածքների ազատմանը՝ այդ թվում նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտնի չորս բանաձևերին համաձայն, այլ նաև խոչընդոտեցին արդարության հաղթանակմանը։ Եթե ռուս-ուկրաինական հակամարտության դեպքում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառվեցին ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից, ապա Հայաստանի դեմ այդ բոլոր տարիներին, երբ նա օկուպացիայի տակ էր պահում մեր հողերը՝ այդպես էլ ոչ ոք պատժամիջոցներ չկիրառեցին։
 
Բացի այդ, եթե Ուկրաինան ԱՄՆ-ից, ԵՄ-ից և արևմտյան այլ երկրներից ստացել է ռազմական և ֆինանսական օգնություն այն չափով, որը վաղուց անցել է հարյուր միլիարդ դոլարի սահմանագիծը, ապա Ադրբեջանը նրանցից այնպես էլ ոչինչ չի ստացել։ Ընդհակառակը, մենք եղանք նրա ականատեսներ, թե ինչպես էր գործում ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից ընդունված անբարոյական և անարդար 907-րդ ուղղումը։ Բացի այդ, ԱՄՆ-ը դարձավ այն երկիրը, որը ամենամյա ֆինանսական օգնություն էր տրամադրում ղարաբաղյան անջատողականներին։ Իսկ Ֆրանսիայում մի շարք քաղաքներ քույրացման պայմանագրեր կնքեցին հայկական օկուպացիայի տակ գտնվող ադրբեջանական բնակավայրերի հետ։ Ռուսաստանը նույնիսկ Հայաստանն անվանեց իր «ֆորպոստը Կովկասում»:
 
Չնայած այս ամենին, Ադրբեջանը կարողացավ ամբողջությամբ վերականգնել իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ ընտրվել էր ճիշտ ռազմավարություն։ Դրա էությունը հանգեցվել էր՝ Ադրբեջանի աստիճանական, բայց անշեղ աշխարհաքաղաքական, տնտեսական և ռազմական հզորացմանը։
 
Այո, մեր երկիրը հույսը դրեց իր սեփական ուժերի վրա։ Ադրբեջանը դարձել է Հարավային Կովկասի տնտեսապես ամենահզոր երկիրը՝ ունենալով տարածաշրջանում ամենամարտունակ բանակ։ Բաքուն հսկայական դիվանագիտական աշխատանք անցկացրեց։ Արդյունքում մեր երկիրը պատմական հաղթանակ տարավ՝ իրեն վերադարձնելով Հայաստանի կողմից օկուպացված մեր երկրի բոլոր տարածքները։ Եվ դա տեղի ունեցավ հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պլանների։ Ահա  ասպես մենք ամբողջ աշխարհին ցույց տվեցինք, թե ինչպես կարելի է և հարկավոր է պաշտպանել իր ազգային շահերը՝ համաշխարհային առաջատար տերությունների հակազդեցության պայմաններում, որոնց Ուկրաինան միամտորեն հավատաց 30 տարի առաջ՝ ստորագրելով Բուդապեշտի հուշագիրը և վստահելով իր անվտանգությունը նրանց, ովքեր միշտ ելել են, ելնում ու ելնելու են բացառապես իրենց շահերից։

Caliber.Az
Հյուր սյունակագիրների կողմից իրենց հեղինակային հոդվածներում արտահայտված տեսակետներն ու կարծիքները կարող են տարբերվել խմբագրության դիրքորոշումից և միշտ չէ, որ արտացոլում են նրա տեսակետները:
Դիտումներ: 375

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Ալիևը Սլովակիայում, Փաշինյանը Գերմանիայում և հերթական ուկրաինական փակուղի «Իրադարձություններ» Մուրադ Աբիևի հետ

136
15 Դեկտեմբերի 2025 10:09
2

Շահրամանյանը և Կոն. կապիտուլյացիայից մինչև էժանագին ներկայացում Caliber.Az YouTube ալիքի Տեսանյութ

97
16 Դեկտեմբերի 2025 09:34
3

Ռևանշիստների կեղծ թվաբանությունը Ո՞վ է հրահրում հայ հասարակությանը

88
16 Դեկտեմբերի 2025 11:51
4

«Մեծ վերադարձ». Նախկին հարկադիր վերաբնակների հերթական խումբը մեկնել է Հորովլու գյուղ

88
15 Դեկտեմբերի 2025 09:38
5

Թուրքիա – Իսրայել. նորմալացումը հնարավո՞ր է Գուր-Արիեն և Թողրուլ Իսմաիլը՝ Caliber.Az կայքում

75
15 Դեկտեմբերի 2025 14:42
6

Կարեն Ավանեսյանի դեմ մեղադրանք է առաջադրվել

74
16 Դեկտեմբերի 2025 09:40
7

Ադրբեջանի ցամաքային զորքերում՝ Սահմանադրության և ինքնիշխանության տարվան նվիրված միջոցառումներ են անցկացվել ԼՈՒՍԱՆԿԱՐ

66
16 Դեկտեմբերի 2025 10:16
8

Տարանցիկ փոխադրում առանց ընդմիջումների. Ադրբեջանը պարզեցնում է լոգիստիկան Խազար Ախունդովի վերլուծությունը

64
16 Դեկտեմբերի 2025 15:09
9

Ամրուլլաև. Ազատագրված տարածքներում գործում է մոտ 30 ուսումնական հաստատություն

62
16 Դեկտեմբերի 2025 10:32
10

«Քաղաքացիական պայմանագրի» փխրուն առաջնորդությունը. վարկանիշ կա, վստահություն չկա Փորձագիտական կարծիքները Caliber.Az կայքում

57
17 Դեկտեմբերի 2025 10:03
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading