twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Արևմտյան Ադրբեջանը չի կարելի մոռանալ ու թաքցնել Բաքուն խոսում է փաստերով

22 Մայիսի 2025 17:10

Ադրբեջանցիների այսօր Հայաստանի կազմում գտնվող տարածաշրջան՝ Արևմտյան Ադրբեջանի պատմական հողեր վերադառնալու թեման միշտ եղել է կարևոր և քաղաքականապես զգայուն։ Մեկ այլ բան է, որ Ադրբեջանի տարածքի 20%-ի հայկական օկուպացիայի ժամանակահատվածում այն ոչ այնքան հաճախ է բարձրացվել պաշտոնական Բաքվի կողմից։ Սակայն 44-օրյա պատերազմի և Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում մեկօրյա հակաահաբեկչական գործողության արդյունքում մեր երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լիակատար վերականգնումից հետո այս հարցը արդիականացվել է։
 
Ադրբեջանը գնալով ավելի վստահորեն է աշխարհով մեկ հայտարարում խորհրդային և հետխորհրդային ժամանակաշրջանում իրենց հարազատ վայրերից վտարված հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ տուն վերադառնալու իրավունքի մասին։ Եվ այսօր Անկարայում ընթացող «Արևմտյան Ադրբեջան վերադարձը որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով միջազգային համաժողովը դրա հերթական հաստատումն է։
 
Անշուշտ, և՛ Հայաստանում, և՛ աշխարհի հայերի հետ սերտորեն ու վաղուց կապված տարբեր արտասահմանյան շրջանակներում Ադրբեջանի այս հարցում դիրքորոշումը՝ հաճախ անթաքույց հիստերիայի փուլին անցնող բուռն վրդովմունք է առաջացնում։ Սակայն, պատմության և փաստերի ուշադիր ուսումնասիրությունից հետո պարզ է դառնում, որ Բաքուն ճիշտ է։ Ադրբեջանցիների իրենց հողեր վերադարձի պահանջը՝ ոչ թե տարածքային պահանջ է, այլ պատմական արդարության վերականգնում և ադրբեջանական ժողովրդի՝ միջազգային նորմերի վրա հիմնված հիմնարար իրավունքի իրականացում։
 
Անկարայում միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված իր ուղերձում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մասնավորապես, ընդգծել է, որ Արևմտյան Ադրբեջանում՝ Հայաստանի տարածքում, 1918-1921, 1948-1953 և 1987-1991 թվականներին՝ համակարգված և համընդհանուր էթնիկ զտում է անցկացվել։ Այսպիսիվ, Հայաստանում չի մնացել ոչ մի ադրբեջանցի։ Այս էթնիկ զտումը դարձավ մեծ մարդասիրական ողբերգություն։ Միևնույն ժամանակ, այն ծառայել է այնպիսի ուխտադրուժ աշխարհաքաղաքական նպատակի, ինչպիսին է ցամաքային կապի խզումը Ադրբեջանի հիմնական մասի և նրա անբաժանելի մաս՝ Նախչըվանի միջև՝ Ադրբեջանից խլելով Արևմտյան Զանգեզուրը և 1920 թվականին այն հանձնելով Հայաստանին։
 
Եկեք կարճ էքսկուրս կատարենք պատմության  վրայով։ Այսպես, 1897 թվականի ռուսական մարդահամարի համաձայն, Իրավան քաղաքում բնակվում էր 29 006 մարդ, որոնցից 43,15%-ը (12516 մարդ) կազմել են ադրբեջանցիներ։ Եվ սա ընդամենը մեկ հաստատում է այն մասին, որ մինչև XX դարի սկիզբը, այժմ Հայաստանի Հանրապետության մաս կազմող տարածքում, կոմպակտ բնակվում էին զգալի թվով ադրբեջանցիներ, որոնց թիվը որոշ գավառներում գերազանցում էր բնակչության կեսը։
 
1920-ական թվականներին Հայկական ԽՍՀ-ի ստեղծումից հետո, հատկապես այն բանից հետո, երբ Արևմտյան Զանգեզուրը  բառացիորեն խլեցին Ադրբեջանից և հանձնեցին Հայաստանին՝ սկսվեց տարածաշրջանի էթնոդեմոգրաֆիկ պատկերի միտումնավոր վերաձևավորում. բռնաճնշումների, բռնության և տեղահանության միջոցով ադրբեջանական բնակչությունը վտարվեց Հայաստանից։
 
Անցյալ դարի 1980-ականների վերջին հայ-ադրբեջանական հակամարտության բռնկմամբ այս գործընթացը հասավ իր գագաթնակետին. սպանության և բռնության սպառնալիքով Հայաստանից վտարվեցին ավելի քան 200 հազար էթնիկ ադրբեջանցիներ։
 
Դա էթնիկ զտում էր և, ըստ էության, բնիկ բնակչության վտարման երկարատև գործընթացի ավարտը։ Սակայն միջազգային հանրությունը դե ֆակտո անտեսեց այս փաստը. ոչ մի երկիր Հայաստանին չդատապարտեց այս ողբերգության համար։ Եվ սա պետք է հիշել, հատկապես երբ մենք հետևում ենք՝ 44-օրյա պատերազմի և Ղարաբաղում հակաահաբեկչական գործողության արդյունքների համար պաշտոնական Բաքվին քննադատության ենթարկելու արտաքին ուժերի փորձերը։
 
Այս համատեքստում նախագահ Իլհամ Ալիևի միանգամայն հիմնավորված խոսքերն այն մասին, որ Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում հայտնի այն հարցի վերաբերյալ, թե երբ և ինչ պայմաններում արևմտյան ադրբեջանցիները կկարողանան վերադառնալ իրենց  հայրենի հողեր։ Ինչպես նշել է պետության ղեկավարը, արևմտյան ադրբեջանցիների վերադառնալու ձգտումները չի նշանակում տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, և Երևանը պետք է դադարեցնի այս ձգտումները ներկայացնել նման լույսի ներքո։ Մինչև այն ժամանակ, քանի դեռ վերադարձը չի րականացվել՝ այս հարցը չի հանվի Ադրբեջանի օրակարգից։
 
Դրանով իսկ նա արմատապես կասեցրեց հայկական կողմի՝ «Ադրբեջանի տարածքային պահանջների» թեմայով տարբեր բնույթի շահարկումները։ Պաշտոնական Բաքուն տարածքային պահանջ չունի հարևան երկրի նկատմամբ, բայց իրավացիորեն նշում է արևմտյան ադրբեջանցիների իրենց պատմական հողեր վերադարձի խնդրի լուծման կարևորությունը։ Եվ միջազգային իրավունքը մեր կողմն է։ Մի շարք միջազգային փաստաթղթեր ուղղակիորեն ճանաչում են փախստականների իրենց տներ վերադառնալու և փոխհատուցում ստանալու իրավունքը։ Եվ այս ամենը, անպայման, անմիջական կապ ունի Արևմտյան Ադրբեջանից վտարված ադրբեջանցիների հետ։ Այսպիսով, այս հարցը պաշտոնական մակարդակով բարձրացնելով՝ Բաքուն գործում է միջազգային իրավական նորմերի հունում։
 
Ադրբեջանցիների վերադարձը Հայաստան կարող է դառնալ ոչ միայն արդարության վերականգնում, այլ նաև կարևոր քայլ դեպի Հարավային Կովկասում իրական խաղաղության ձևավորմանը։ Բաքուն առաջարկում է խաղաղ համակեցության և վերաինտեգրման հայեցակարգ։ Այս համատեքստում Արևմտյան Ադրբեջանը՝ ոչ թե տարածք է, որը Ադրբեջանը պահանջում է հետ վերադարձնել, այլ մի տարածաշրջան, որտեղ պետք է երաշխավորվեն վերադարձող բնիկ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Այսպիսին է ճշմարտությունը, որքան էլ Հայաստանում և որոշակի արևմտյան շրջանակներում փորձեն աղավաղել, խեղաթյուրել։

 

Caliber.Az
Դիտումներ: 305

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Խանքենդիում անցկացվում է Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը

207
04 Հունիսի 2025 12:16
2

Այնտեղ, որտեղ հողը այրվել է՝ կամուրջներ են կառուցվում Խանքենդիում Ալիևի ելույթի վերջաբանը

167
05 Հունիսի 2025 13:30
3

«Շուշայի 17 մզկիթներից 16-ը լիովին ոչնչացվել են, իսկ մեկը՝ մասամբ ավերվել է» Ալիևը - Փեզեշքիանին՝ հայկական օկուպացիայի հետևանքների մասին/Տեսանյութ

119
05 Հունիսի 2025 09:17
4

ՏՀԿ-ի գագաթնաժողովը Խանքենդիում. իրադարձություն, որը կմտնի պատմության մեջ Թեյմուր Աթաևի ակնարկը

97
05 Հունիսի 2025 13:32
5

Ալիևը՝ Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերականգնման մասին

94
04 Հունիսի 2025 18:29
6

Կարմիր խաչ — մոխրագույն սխեմաներ. հակաադրբեջանական խաղի երեք տասնամյակ Լրտեսությունից մինչև մաքսանենգություն / ՏԵՍԱՆՅՈՒԹ

93
04 Հունիսի 2025 16:51
7

Խանքենդին արդիականացման ճանապարհին Խազար Ախունդովի ակնարկը

86
04 Հունիսի 2025 17:39
8

Փոխգնդապետ Էլչին Ռաֆիև. Ադրբեջանական բանակի զինանոցը պատերազմից հետո զգալիորեն ընդլայնվել է

70
05 Հունիսի 2025 12:37
9

Ռահմոնը ժամանել է Ֆիզուլիի շրջան

68
04 Հունիսի 2025 10:53
10

Ի.Ալիևը կիսվել է ՏՀԿ գագաթնաժողովի մասնակիցների Աղդամ այցի մասին հրապարակմամբ ԼՈՒՍԱՆԿԱՐ

68
04 Հունիսի 2025 11:48
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading