twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Բաքուն և Երևանը ոտք են դնում ամուր հողի վրա Ալիևի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով

11 Հունիսի 2025 13:37

Երեկ Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում կայացավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Հանդիպմանը  մասնակցել են նաև պատվիրակությունները: Ընդ որում նրանց կազմից արդեն պարզ էր, որ քննարկվելու է հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացմանը վերաբերող հարցերի ամբողջ շրջանակ, որ բանակցությունները լինելու են հագեցած, ինտենսիվ և համապարփակ: Սյսպես, ադրբեջանական կողմից  մշասնակցում էին՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը: Հայաստանը ներկայացնում էին՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ազգային ժողովի փոխնախագահ ու Թուրքիայի հետ բանակցությունների հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:
 
Կարճատև քննարկումից հետո պատվիրակության անդամները լրիվ կազմով լքել են դահլիճը, և առաջնորդները շարունակել են զրույցը դեմ առ դեմ: Երկժամյա զրույցից հետո հայտարարվել է ընդմիջում, որից հետո բանակցությունները վերսկսվել են ընդլայնված կազմով։
 
Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդիպման արդյունքներով տարածել է հետևյալ հայտարարությունը.
 
«Հաստատվել է, որ երկկողմ բանակցությունները հանդիսանում են նորմալացման գործընթացի հետ կապված բոլոր հարցերը լուծելու ամենաարդյունավետ ձևաչափ, և դրա հիման վրա համաձայնեցվել է արդյունքի վրա կողմնորոշված նման երկխոսության շարունակումը։ Գնահատելով սահմանների սահմանազատման գործընթացում ձեռք բերված հաջողությունները՝ ղեկավարները համապատասխան պետական հանձնաժողովներին հանձնարարականներ են տվել՝ այս ուղղությամբ գործնական աշխատանքը  շարունակել մասին։ Կողմերը նաև պայմանավորվել են շարունակել երկկողմ բանակցությունները և երկու երկրների միջև վստահության ամրապնդման միջոցառումները»։ Մոտավորապես նույն ոգով է արտահայտվել նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։
 
Իսկ ահա թե Caliber.az-ին ինչ է հաջողվել պարզել իր աղբյուրների միջոցով.
 
- Հանդիպումն անցել է շատ կառուցողական մթնոլորտում։
Քննարկումներն ընդգրկել են խաղաղ օրակարգի առանցքային ոլորտների ողջ սպեկտրը։
- Ուշադրության կենտրոնում են եղել սահմանազատման; Զանգեզուրի միջանցքի բացման և զարգացման; խաղաղ պայմանագրի նախաստորագրմանը նախապատրաստումը։
- Այս հարցերի շուրջ քննարկումները կրել են խորը և բովանդակալից բնույթ, ինչը թույլ է տալիս խոսել կողմերի բանակցային գործընթացի նոր փուլ մտնելու մասին։ Երկխոսությունը չի սահմանափակվել միայն դիրքորոշումների պաշտոնական փոխանակմամբ։ Տեղի է ունեցել կարծիքների և առաջարկությունների իրական փոխանակում, որը հնարավորություն է տվել ավելի հստակորեն ուրվագծել շահերի համընկնման և մնացած տարաձայնությունների գոտիները: Արդյունքում ձեռք է բերվել ընդհանուր համաձայնություն շփումները շարունակելու մասին, ինչպես տեխնիկական մակարդակով՝ մասնագիտացված աշխատանքային խմբերի աշխատանքի շրջանակներում, այնպես էլ ավելի բարձր քաղաքական մակարդակներում:
 
Այսպիսով, այս հանդիպումը կարելի է իրավացիորեն անվանել պատմական, ինչպես բովանդակության, այնպես  էլ ձևաչափի առումով։ Կողմերը արդեն բավականին վաղուց՝ 2023 թվականի վերջից, անցել են ուղիղ բանակցությունների ձևաչափերի, առանց միջնորդների։ Սա տեղի է ունեցել տարբեր մակարդակներում, բայց մինչև հիմա երկու առաջնորդները հանդիպել են միջազգային միջոցառումների շրջանակներում, որտեղ այսպես թե այնպես ընդունող կողմի ներկայությունը իր մասին զգացնել էր տալիս։ Բացի այդ, նման հանդիպումները, համապատասխան հանգամանքների պատճառով կարճատև էին։ Եվ միայն հիմա, առաջին անգամ, առաջնորդները ժամանել են Աբու Դաբի՝ հատուկ իրենց համար կազմակերպված բանակցությունների։
 
Վայրի ընտրությունը  բոլոորովին էլ  պատահական չէ։ Դրա վրա պնդել է ադրբեջանական կողմը այն պատճառով, որ Էմիրությունները վարում են անկախ արտաքին քաղաքականություն և հավասարապես հեռու են շատ շահագրգիռ ուժի կենտրոններից, լինի դա Ռուսաստանը, ԱՄՆ-ը կամ ԵՄ-ն։ Առավել ևս, սա հակամարտության կողմերի նկատմամբ իրեն երբեք կողմնակալություն թույլ չտված բարեկամ երկիր է։
 
Ուշագրավ է ԱՄԷ-ի ղեկավարության նրբազգացությունն ու համեստությունը, որը տրամադրել է միայն հարթակ հանդիպումը անցկացնելու համար և այդ օրը չի հայտնվել տեսախցիկների առջև։ Նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հանդիպումները ԱՄԷ-ի նախագահ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ տեղի են ունեցել բանակցություններից մեկ օր առաջ։
 
Ներկայիս հանդիպումը ցույց տվեց, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացում չկա երրորդ կողմի մասնակցության անհրաժեշտություն։ Բացի այդ, ելնելով առկա տեղեկություններից, կարելի է զգուշավոր եզրակացություն անել, որ խաղաղ պայմանագրի ստորագրման նախապատրաստման գործընթացը մոտենում է իր եզրափակիչ փուլին։ Ինչի վրա, մասնավորապես, մատնացույց է անում նաև կողմերի՝ պայմանագրի նախաստորագրման նախապատրաստման հետ կապված հարցերի քննարկումը։
 
Ինչպես արդեն նշվել է վերը, քննարկման հիմնական թեմաներից մեկը հանդիսացել է Զանգեզուրի միջանցքի բացումը։ Անհրաժեշտ է հիշեցնել, որ «մայրցամաքային» Ադրբեջանից դեպի Նախչըվան ցամաքային ճանապարհը՝ մի պայման է, որը Հայաստանը պետք է կատարի 44-օրյա պատերազմից հետո։ Բացի այդ, Իրանի շուրջ քաղաքական անկայունությունը Զանգեզուրի միջանցքի հարցը դարձնում է ավելի հրատապ, ընդ որում ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Հայաստանի համար՝ գլոբալ հաղորդակցական նախագծերին միանալու համատեքստում։
 
Հայաստանը, ակնհայտորեն, ընդունում է Ադրբեջանի կողմից առաջարկվող խաղաղության հայեցակարգը։ Թվում է, թե այս երկրի ներքին իրավիճակը՝ արտաքին ուժերի կողմից քաղաքական ռեժիմը ուժով փոխելու տեսանելի փորձերով,  Նիկոլ Փաշինյանին խրախուսում է ավելի մեծ վստահությամբ վերաբերվել Բաքվի՝ տարածաշրջանում խաղաղության և համագործակցության ապագայի տեսլականին։
 
Նույնիսկ Աբու Դաբիի բանակցային դահլիճում պետական դրոշների բացակայությունը, կարծես, ընդգծում էր. կողմերը անցել են իրավիճակի ընդհանուր տեսլականի, ռիսկերի ընդհանուր ըմբռնմանը և գնահատմանը, ուստի, նրանք, մի տեսակ արարողակարգային միջոցառումների համար ժամանակ չունեն։
 
Եզրափակելով կարելի է նշել, որ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև հանդիպումը արդարացիորեն ընկալվում է որպես դրական և կառուցողական։ Այն դարձավ ևս մեկ հաստատում այն բանի, որ հենց Բաքուն է որոշում խաղաղության գործընթացի տոնը՝ ձևավորելով տարածաշրջանային հարաբերությունների նոր ճարտարապետություն: Կայուն խաղաղության օրակարգի առաջմղման գործում Ադրբեջանի առաջնորդությունը դուրս է գալիս պարզ դիվանագիտության շրջանակներից՝ այն արտացոլում է Հարավային Կովկասի ապագայի ռազմավարական տեսլականը, որը հիմնված է ինքնիշխանության փոխադարձ հարգանքի, պրագմատիզմի և երկարաժամկետ կայունության ձգտման վրա: Նման դերը պահանջում է ոչ միայն քաղաքական կամք, այլ նաև լուծումներ առաջարկելու ունակություն, որոնք փոխում են երկարատև հակամարտությունների ինքնին տրամաբանությունը՝ բացելով տարածք երկխոսության և զարգացման համար:
 
Էմիրությունների մայրաքաղաքում կայացած հանդիպումը սկզբնապես նախատեսված չէր խաղաղություն կնքելու համար, սակայն ինչ-որ բան հուշում է, որ այն կարող է դառնալ վերջին վերստասյուն խաղաղության ճանապարհին:

Caliber.Az
Դիտումներ: 253

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Քանի՞ դպրոց կբացվի Ադրբեջանի ազատագրված տարածքներում։

276
11 Սեպտեմբերի 2025 17:56
2

«3+3» - նոր հեռանկարներ, թե՞ կորցրած արդիականություն Երեք փորձագիտական կարծիքներ Caliber.Az կայքում

232
10 Սեպտեմբերի 2025 15:02
3

Հայաստանի սահմանադրության փոփոխությունը անխուսափելի է Իշխան Վերդյանը՝ Caliber.Az-ի հետ կապի մեջ

224
10 Սեպտեմբերի 2025 18:40
4

Սոբհանիի զանգեզուրյան կերպարանափոխությունը «Կարմիր գծերը» վերածվել են կետավոր գծերի

214
10 Սեպտեմբերի 2025 17:43
5

Առաքելություն հանուն խաղաղության Ադրբեջանի դերը համաշխարհային կոորդինատային համակարգում

181
11 Սեպտեմբերի 2025 17:13
6

Ադրբեջանն ու Հայաստանը՝ Վաշինգտոնից հետո մեկ ամիս անց Հուսեյնովն ու Քոչինյանը՝ Caliber.Az-ի եթերում

174
11 Սեպտեմբերի 2025 16:47
7

Բաքուն և Բելգրադը քննարկել են էներգետիկայի, պաշտպանության և կրթության հարցեր

174
11 Սեպտեմբերի 2025 17:35
8

Քանի՞ ուսանող կսովորի Ղարաբաղի համալսարանում։ ԹՎԵՐ

162
11 Սեպտեմբերի 2025 17:49
9

Վարդանյանի գործով դատավարության ժամանակ լսվել են տուժողների իրավահաջորդների ցուցմունքները

159
10 Սեպտեմբերի 2025 11:01
10

Բելգիայի դեսպան. Բաքու-Երևան համաձայնագիրը կամրապնդի տարածաշրջանային լոգիստիկան

154
10 Սեպտեմբերի 2025 13:10
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading