twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Երբ իրականությունը գերազանցում է սպասելիքները Մի քանի խոսք տոնակատարության մասին

28 Օգոստոսի 2024 16:18

Ինչպես գիտեք, օգոստոսի 26-ին նշվում է Լաչին քաղաքի օրը, որն իսկական տոն է դարձել՝  շուրջ երեք տասնամյակ հայկական օկուպացիայից ազատագրվելուց հետո իսկապես տիեզերական տեմպերով զարգացող այս քաղաքի բոլոր բնիկների համար։ Հիշեցնեմ, որ այս նշանակալի օրը սահմանվել է նախագահ Իլհամ Ալիևի 2023 թվականի հուլիսի 31-ի՝ «Ադրբեջանի Հանրապետության օկուպացիայից ազատագրված տարածքներում քաղաքների օրերի հաստատման մասին» հրամանագրով։ Եվ օգոստոսի 26-ը (2023թ.), Լաչին քաղաքի լիակատար ազատագրման օրն է հայկական օկուպացիայից, որի տակ այն մնացել էր նույնիսկ Երկրորդ ղարաբաղյան  պատերազմի արդյունքում Լաչինի ողջ շրջանի ազատագրումից հետո։ Եվ հիմա (ինչպես և անցյալ տարի) Լաչին հյուրեր են եկել Ադրբեջանի գրեթե բոլոր անկյուններից, որպեսզի աստեղ, Հաքարի գետի ափին նշեն այս հրաշալի իրադարձությունը։
 
Բայց մինչ տոնական միջոցառումների մասին պատմելը, կուզենայի ձեզ պատմել բուն քաղաքի կյանքի մասին, որը կարծես թե արթնանալով երկար քնից, ամեն ամիս փայլում է նոր գույներով:
 
Ասել, որ կյանքը Լաչինում հորդում է աղբյուրի պես՝ նշանակում է ոչինչ չասել։ Բառացիորեն ամեն շաբաթ այստեղ հայտնվում են նոր շենքեր, սկսում են գործել նոր օբյեկտներ՝ և դրանք ոչ միայն սրճարաններ կամ ռեստորաններ են, այլ նաև կինոթատրոններ, դպրոցներ, հրապարակներ և զբոսայգիներ... Եվ սա ոչ թե պարզապես խանդավառ թվարկում է՝ այս շինություններից յուրաքանչյուրի ետևում կանգնած է հարյուրավոր մարդկանց վիթխարի աշխատանքը՝  ինչպես տեղի բնակիչների (որոնց թիվն արդեն գերազանցել է 2000-ը), այնպես  էլ Ադրբեջանի տարբեր մարզերից այստեղ աշխատող տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների: Ծնողները անհամբերությամբ, իսկ երեխաները, իհարկե, ոչ առանձնակի հաճույքով սպասում են դպրոցական պարապմունքների մեկնարկին՝ նոր դպրոցներն այսօր արդեն պատրաստ են աշակերտներ ընդունելուն:
 
Իսկ ես էլ՝ նույնիսկ լինելով կոմունալ ծառայությունների ոլորտի աշխատողների անողոք քննադատը՝ չեմ կարող չնշել «Azerişıq»-ի աշխատանքը: Քաղաքի գրեթե բոլոր անկյուններում կան լապտերային սյուներ, և գիշերը այստեղ ցերեկից պակաս լուսավոր չէ։ Իսկ երբ տեսնում ես, թե ինչպիսի դժվարամատչելի վայրերում են տեղադրված էլեկտրահաղորդման գծերի հենարանները, ապա չի կարող հարգանք չառաջացնել այս կազմակերպության աշխատողների աշխատանքը:
 
Մի երկու ջերմ խոսք կուզենայի ասել մեկ այլ խնդրահարույց ոլորտի աշխատողների, այն է ճանապարհային ոստիկանության աշխատակիցների մասին։ Այստեղ նրանք հազվագյուտ հարգալից են, քաղաքավարի և կոռեկտ: Երբեմն նրանց հետ շփվելիս ուզում ես ինքդ քեզ կսմթել. իսկապե՞ս սա երազում չէ, այլ իրականում: Մայրաքաղաքում նման ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ դժվար է գտնել, նույնիսկ «Azerişıq»-ի ամենավառ լուսավորման դեպքում։
 
Լաչինում գործում են նաև երկու սուպերմարկետ՝ «Արազ» և «Ռահաթ», որոնցում ընթանում է  աշխույժ առևտուր։ Այո, իհարկե, տեսականին այնքան էլ լայն չէ, ինչպես, օրինակ, մայրաքաղաքում, բայց նույնիսկ մայրաքաղաքից եկած զբոսաշրջիկները այստեղ կգտնեն իրենց դուր եկած բանը՝ սկսած Red Bull-ից մինչև ռուսական քաղցրավենիքը։ Մինչդեռ, եթե Լաչինի ռեստորաններում   վարկային քարտով վճարելը դեռևս խնդրահարույց է (կարելի է միայն քարտից քարտ), ապա երկու սուպերմարկետներում էլ վարկային քարտերով կարելի է վճարել բացարձակապես առանց խնդիրների՝ եթե միայն հաշվում գումար լինի։
 
Ուրախացնում է Լաչինում նաեւ տաքսու վարորդների ներկայությունը, ովքեր արդեն որոշակի վայրեր են ընտրել մշտական տեղակայման համար։ Չէ որ, եթե կա տաքսի՝ նշանակում է կան նաև ուղեւորներ։ Բայց չէ որ դեռ գարնանը Լաչինում տաքսի եղբայրների նման քանակ չէր նկատվում,  նրանք հիմնականում շրջում էին Լաչինի շրջանի գյուղերով։
 
Դե, իսկ հիմա մի փոքր բուն տոնի մասին, որը լաչինցիների և քաղաքի հյուրերի համար կազմակերպել էին Մշակույթի նախարարությունը և Լաչինի շրջանում Ադրբեջանի Հանրապետության նախագահի հատուկ ներկայացուցիչը «Bakı Abadlıq Xidməti»-ի աջակցությամբ։ Եվ, հետևաբար, օրվա ընթացքում տարբեր միջոցառումներին ներկա էին և՛ մշակույթի նախարար Ադիլ Քերիմլին (ընդ որում իր երկու տեղակալների հետ), և՛ Լաչինի շրջանում նախագահի ներկայացուցիչ Մասիմ Մամեդովը։ Անցյալ տարվա մարտի վերջին նշանակվելով այս պաշտոնում, նա արդեն հասցրել է շատ բան անել Լաչինի համար՝ սկսած ենթակառուցվածքների ընդլայնումից մինչեւ ֆուտբոլային թիմի ստեղծումը։ Իսկ ինչ վերաբերում է Ա. Քերիմլիին, ապա նա տպավորել է ՝լրագրողական եղբայրության հետ հաղորդակցության իր պարզությամբ՝ Լաչինում հայտնվելով կոստյումով, առանց փողկապի և ոճային սպորտային կոշիկներով՝ նման տարածաշրջանին հարմար իդեալական կոշիկներ։
 
Նախարարը նախագահի ներկայացուցչի հետ միասին շրջել են տոնավաճառի առևտրի սրահներով, այնուհետև այցելել են «Օյուգ» մանկական ստուդիայի մենակատարների համերգ և նկարիչների ցուցահանդես։ Եվ ինչը, որ ամենահետաքրքիրն է, նրանց շուրջ չկար անվերջ շքախումբ, որով սովորաբար իրենց անձը շրջապատում են այս կարգի պաշտոնյաները։ Տոնական բոլոր միջոցառումների ապոթեոզը դարձավ ավելի մեծ համերգը, որի մենակատարներին, ի դեպ, տեղի բնակիչների շրջանում իրականացված մշտադիտարկումից հետո և նրանց ցանկություններին համապատասխան ընտրել էր մշակույթի նախարարությունը։ Տոնը պսակվեց ավանդական հրավառությամբ, որի ավարտը նշանավորվեց այս գեղեցկությունը դիտող բազմաթիվ հանդիսատեսի ոչ պակաս բուռն ծափահարություններով։
 
Այ աստեղ ես կարող էի գեղեցիկ վերջակետ դնել դրական կողմերով և  դրական հույզերի հրավառությամբ լի այս հոդվածին: Բայց, ավաղ, ոչ ամեն ինչ է Ղարաբաղի տարածաշրջանում այնքան լավ, որքան մենք կցանկանայինք։ Ինչքան շատ հյուրեր են այցելում Լաչին, Շուշա, Ասկերան, Խոջալու, Խանքենդի և , անշուշտ մեր երկրի յուրաքանչյուր բնակչի սրտին հոգեհարազատ և  շուրջ 30 տարի անհասանելի տարածաշրջանի քաղաքները, այնքան ավելի շատ աղբ են նրանք իրենց հետևից թողնում այս քաղաքների միջև ճանապարհին: Չէ որ, եթե բուն քաղաքներում կան բավարար քանակությամբ աղբամաններ, ինչպես նաև մաքրության հսկողություն իրականացնող կոմունալ ծառայությունների աշխատողներ, ապա շրջկենտրոնից շրջկենտրոն ճանապարհների մոտ իրավիճակը պարզապես ծանր է՝մարդիկ անսահման թվով շշեր և աղբի պարկեր են նետում հենց ճանապարհի մոտ, իրենց նեղություն չտալով տանել իրենց հետ և նետել աղբամանները։  Եվ միայն նրանց խիղճն է «հետևում» դրան, որն այնքան «մաքուր ու թափանցիկ» է, որ փաստորեն չի երևում։ Որքան էլ ցավալի լինի, ոմանք նույնիսկ ծուլանում են աղբը պատշաճ կերպով դնել աղբամանի մեջ՝ այն դեն նետելով դրա կողքը։ Բայց չէ որ հանուն դրան չէր, որ մեր քաջարի բանակը այս հողերը ազատագրել է «օկուպացիոն աղբից», որպեսզի դրա փոխարեն հայտնվի կենցաղային աղբը... Ինչու՞ հնարավորություն տալ թշնամուն՝  չարակամորեն ուրախանալ և ստվեր նետել այս տարածաշրջանի վերակառուցման և զարգացման մեր հաջողությունների վրա։ Ճիշտ չէ՞, պարոնայք։

 

Caliber.Az
Դիտումներ: 149

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Խաղաղության Նոբելյան մրցանակ ադրբեջանական ժողովրդի արյան վրա Սեւ հունվարը Թեյմուր Աթաեւի ուշադրության կենտրոնում

407
20 Հունվարի 2025 22:35
2

Բայրամով. Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են

199
20 Հունվարի 2025 15:50
3

Իլհամ Ալիևը տեսանյութ է տարածել հունվարի 20-ի իրադարձությունների 35-ամյակի կապակցությամբ

188
20 Հունվարի 2025 17:22
4

Երեւան. երկու աթոռի վրա նստելու փորձ Արդյո՞ք կստացվի

181
21 Հունվարի 2025 14:18
5

Այսօր լրանում է Հունվարի 20-ի ողբերգության 35-րդ տարելիցը

173
20 Հունվարի 2025 09:19
6

Ալիևը շնորհավորել է Թրամփին

160
21 Հունվարի 2025 15:30
7

Հունվարի 20. Շուշայում հարգել են ողբերգության զոհերի հիշատակը

156
20 Հունվարի 2025 16:49
8

Մեհրիբան Ալիևան Հունվարի 20-ի ողբերգության հետ կապված կիսվել է հրապարակմամբ

154
20 Հունվարի 2025 10:49
9

Ի.Ալիևն այցելել է Շեհիդների ծառուղի և ծաղկեպսակ է դրել «Անմար կրակի» հուշահամալիրի մոտ

141
20 Հունվարի 2025 12:27
10

AZAL-ի ինքնաթիռի վթար. երբ ճշմարտությունը փոխարինվում է ցինիզմով Caliber.Az YouTube ալիքի տեսանյութը

128
21 Հունվարի 2025 09:51
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading