twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ինչպես է Սարգսյանը քիթը խոթել Վրաստան Հայկական գռեհիկ անեկդոտ

03 Դեկտեմբերի 2024 16:48

Ընդհանուր առմամբ, այն հնչում է գռեհիկ անեկդոտի պես: Խոսքս այն հաղորդագրության մասին է, որ Հայաստանի իշխանություններին մոտ կանգնած «Հանրապետություն» կուսակցությունը Վրաստանի իշխանություններին մեղադրել է՝ խորհրդարանական ընտրությունները կեղծելու մեջ։ Այնուամենայնիվ, հատկապես այդ մասին է ասվում Հայաստանի նախկին վարչապետ Արամ Սարգսյանի կողմից ղեկավարվող կուսակցության քաղխորհրդի հայտարարության մեջ։ Որպեսզի այդ քաղաքական և բարոյավարքային փոսի խորությունը հնարավորինս հստակ երևա, առաջարկում եմ ծանոթանալ այս հայտարարության որոշ նրբություններին։
 
Նրանում նշվում է, որ կուսակցությունը մտահոգված է Վրաստանի ներքաղաքական իրավիճակով։ Ինչպիսի՞: Սխալ թվաբանական սահմաններում գտնվող, նաֆթալինի հոտով ներծծված քաղաքական գործչի կողմից ղեկավարվող հայկական մանր կուսակցությունը որոշել է արտահայտվել ընտրությունների առնչությամբ։ Ոչ, ոչ թե բուն Հայաստանում, այլ հարեւան Վրաստանում։ Մի տեսակ, անմիջապես սկսել են մտահոգվել այլ երկրների համար:
 
Ռումինիայում խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին։ Ինչո՞ւ են այդ առնչությամբ լռում «Հանրապետություն» կուսակցությունը և անձամբ Արամ Սարգսյանը։ Միթե՞ նրանք կարծում են, որ ռումինացիները չեն սառել հայկական կողմի դատավճռի տանջալից սպասումով։ Կարելի է արդյո՞ք Ռումինիայի խորհրդարանի ընտրություններում սոցիալ-դեմոկրատների հաղթանակը համարել միանշանակ՝ առանց նրանց կողմից հավանության, ովքեր Հայաստանում խաղում են «կառուցողական ընդդիմության» դերը։
 
Այնուամենայնիվ, կարող ես քեզ ամեն ինչ թույլ տաս, քննարկել ավելի գլոբալ և հիշել, որ ընդհանուր առմամբ 2024 թվականին աշխարհի ավելի քան 60 երկրներում անցկացվել են նախագահական ընտրություններ, ինչպես նաև տեղական և օրենսդիր մարմինների ընտրություններ։ Քվեարկությանը մասնակցել է մոտ 4 միլիարդ մարդ, այսինքն՝ աշխարհի բնակչության կեսը։ Ահա, թե որտեղ «խելքին տալու» հնարավորություն ունեն Հայաստանի Հանրապետություն կուսակցությունը և անձամբ Արամ Սարգսյանը։
 
Իսկ որպեսզի նա կանգ չառնի, որպեսզի շարունակի ընդօրինակել «նվազագույնով հավերժ շարժիչի» աշխատանքը, ահա հենց հիմա, նախապես, կարող եք հարցնել նրա կարծիքը այն ընտրությունների մասին, որնք հաջորդ տարի կանցկացվեն աշխարհի տարբեր երկրներում: Օրինակ, Գերմանիայում։ Արամ Սարգսյանը, այս կապակցությամբ, կարող էր և չսպասել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հեռախոսազանգին, այլ ինքը կզանգահարեր նրան և կներկայացներ այն ամենը, ինչ «Հանրապետություն» կուսակցության նախագահը մտածում է Բունդեսթագի և ընդհանրապես գերմանական կուսակցությունների մասին։
 
Անշուշտ, սա հեգնական էր։ Բայց այլ կերպ ինչպե՞ս արձագանքել հայաստանցի քաղաքական քոթոթի հայտարարություններին։ Մինչդեռ, այնտեղ չէ որ խոսքը  ոչ միայն՝ Վրաստանի ներքին գործերի մեջ քիթը խոթելու փաստի մասին է։ Հայկական «Հանրապետություն» կուսակցությունը պնդում է, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կեղծվել են, և որ «Հայաստանի հետ միասին վրաց ժողովուրդն իրեն տեսնում է Եվրոպական Միությունում, պայքարելով իր ապագայի համար»։
 
Այստեղ կեղծ ու անհեթեթ է ամեն ինչ։ Սկսած նրանից, որ, ըստ պաշտոնական տվյալների, ընտրություններում հաղթել է «Վրացական երազանք» կուսակցությունը, որի օգտին քվեարկել է ընտրատեղամասեր եկած հարեւան երկրի քաղաքացիների 53,94%-ը։ Ես չգիտեմ, Արամ Սարգսյանի կուսակցությունում  հնարաել են արդյո՞ք իրենց հաշվիչը, թե ոչ, բայց իրականում «Վրացական երազանքի» օգտին քվեարկածների նշված տոկոսը նշանակում է, որ այդպիսին է մեծամասնության ընտրությունը։ Առավել ևս որ այն մասին, որ Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են ազատ քարոզարշավի պայմաններում, և ընտրողները ունեին ընտրության մեծ հնարավորություն՝ հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ և Վրաստանում ընտրություններին դիտորդական առաքելության ղեկավար Պիա Կաուման։
 
«Ես Վրաստանում դիտորդական առաքելության ղեկավարն էի և տեսա, որ կուսակցությունների միջև կար մեծ բևեռացում, բայց ընտրությունները ընտրողներին ընտրության լայն հնարավորություն տվեցին և անցան ազատ քարոզարշավի պայմաններում», - ասել է Կաուման։ Նրա այս խոսքերից հետո, մեղմ ասած, շատերը ցուցադրվում են անհեթեթ լույսի ներքո։ Սկսած Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիից, վրացական ողջ ընդդիմությունից և վերջացրած Եվրախորհրդարանի պատգամավորներով, ովքեր դեռ Վրաստանում ընտրություններից առաջ սադրիչ բանաձև ընդունեցին։
 
Բանաձևում ասվում էր, որ Եվրախորհրդարանը ակնկալում է, որ «Վրացական երազանքը» «կհարգի վրաց ժողովրդի կամքն ու ազատ ընտրությունը գալիք խորհրդարանական ընտրություններում և կապահովի իշխանության խաղաղ փոխանցումը»։ Ասել, որ դա շանտաժ էր, -նշանակում է ոչինչ չասել։ Բայց այն ձախողվեց: Դրանով հանդերձ Վրաստանում տեղի ունեցողի համար ողջ պատասխանատվությունը կրում են հատկապես այնպիսի սադրիչներ, ինչպիսիք են Եվրախորհրդարանի պատգամավորները, որոնք ի սկզբանե, այսպես ասած նախապես թքել են Վրաստանի քաղաքացիների մեծամասնության ընտրության վրա։
 
Նույն բանն էլ, բայց պոստֆակտում է անում  նաև հայկական թզուկ, կեղծ ընդդիմադիր կուսակցությունը։ Նրանք գործում են, իհարկե, «ոչ թե շահերից ելնելով, այլ միայն իրենց ուղարկած կամքով» Հայաստանի իշխանության ներկայացուցիչների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Ո՞վ, եթե որևէ մեկը մոռացել է, նայելով սափրված Նիկոլ Վովաևիչին, իշխանության է եկել «խորովածային հեղափոխության» միջոցով։
 
Հայաստանի այն ժամանակվա և Վրաստանի ներկայիս իրադարձությունների միջև տարբերությունը հսկայական է։ Բայց այն, որ Փաշինյանը և նրա ենթակայությամբ «ընդդիմության» դերը խաղացող կուսակցությունները փորձում են իրենց կարճաժամկետ և մանր ծրագրերում օգտվել Վրաստանում ստեղծված իրավիճակից՝ անվիճելի փաստ է։ Եվ հատկապես զվարճալի են հայ քաղաքական ծաղրածուների խոսքերը այն մասին, որ նրանք սատարում են Վրաստանի եվրոպական ընտրությանը։
 
Սա փնթփնթում են նրանք, ովքեր կանգնած են քաղաքական մայթի վրա մի երկրում, որը դեռևս ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ է և ունի տարածաշրջանում ամենամեծ առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ, որը արվել է նրան՝  արևմտյան պատժամիջոցները շրջանցելու մեջ օգնելու հաշվին: Հատկապես այդ պատճառով է, այդ թվում նաև, Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Հայաստանի ցանկացած քաղաքական կուսակցության հայտարարությունները գռեհիկ անեկդոտի տեսք ունեն:

Caliber.Az
Դիտումներ: 333

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Երևանը նեղացել է պատմությունից Ալիևի ելույթին՝ Սիմոնյանի և Ռուբինյանի արձագանքի շուրջ

150
05 Նոյեմբերի 2025 16:53
2

Խոսքերի և սահմանի միջև Երևանի շտապողականությունը, Անկարայի սկզբունքայնությունը

127
06 Նոյեմբերի 2025 14:04
3

«Ադրբեջանը զիջախաղ չի խաղա Հայաստանում հեղաշրջման դեպքում» Caliber.Az-ի հարցազրույցը՝ Կիրիլ Կրիվոշեևի հետ

109
05 Նոյեմբերի 2025 09:34
4

ԱՄՆ-Ռուսաստան-Չինաստան եռանկյան սուր անկյունները Ալեքսեյ Նաումովը՝ Caliber.Az-ի եթերում

106
06 Նոյեմբերի 2025 17:34
5

Հաղթանակի օրվա հինգերորդ տարեդարձը. Ադրբեջանի քաղաքական կուսակցությունները համատեղ հայտարարություն են ընդունել

98
07 Նոյեմբերի 2025 14:11
6

Շարիֆը մեկնում է Բաքու. Հաղթանակի օրվա շքերթ և Ադրբեջանի հետ դաշինքի ամրապնդում Պակիստանյան ԶԼՄ

94
05 Նոյեմբերի 2025 12:35
7

Բաքվի դատարանում ներկայացվել են Արայիկ Հարությունյանի հանցավոր կազմակերպությանը միանալու վերաբերյալ ապացույցներ

92
06 Նոյեմբերի 2025 16:26
8

Վախը որպես ախտորոշում Սարգսյանը և ընկերկցությունը վախենում են Ադրբեջանի հետ խաղաղությունից

91
07 Նոյեմբերի 2025 10:51
9

Տեղանուններից դեպի վստահություն Պատմական հիշողություն և նոր աշխարհի ճարտարապետություն

87
05 Նոյեմբերի 2025 13:24
10

Ադրբեջանի ԱԳՆ. Զանգեզուրի միջանցքն ուղղված չէ Հայաստանի ինքնիշխանության դեմ

86
07 Նոյեմբերի 2025 18:28
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading