twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ընծաներ Մոսկվայից «Մեծ եղբոր» ստվերը ծածկել է Հայաստանը

23 Մայիսի 2025 16:32

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Երևան այցը արդարացիորեն մեծ հետաքրքրություն առաջացրեց ԶԼՄ-ներում, փորձագիտական շրջանակներում և Հարավային Կովկասի երկրների լայն հասարակության շրջանում։ Դա տեղի ունեցավ փոփոխված միջազգային իրավիճակի պայմաններում՝ Հայաստանի իշխանությունների շրջանում որոշակի շփոթության ֆոնին, որտեղ Դոնալդ Թրամփի թեթև ձեռքով Ռուսաստանը նկատելի քայլ է անում միջազգային մեկուսացումից դուրս գալու ուղղությամբ, իսկ ուկրաինական հակամարտության վերաբերյալ նրա դիսկուրսը ձեռք է բերում «լեգիտիմության ուրվագծեր»։ Մի խոսքով, Մոսկվան լուծել է որոշ խնդիրներ և այժմ պատրաստ է ավելի մոտիկ նայել իր այն արբանյակներին, որոնք սկսել են չափազանց եռանդուն կերպով աչքերը կկոցելով նայել «Արևմուտքից ծագող» արևին։
 
Ահա այս վստահ տրամադրվածությամբ էլ Հայաստանի մայրաքաղաք է ժամանել ռուսաստանցի գլխավոր դիվանագետը։ Զարմանալի չէ, որ նրա բոլոր ելույթներն էլ գունավորված էին այս տրամադրվածությամբ, մինչդեռ նրա հայ գործընկեր Արարատ Միրզոյանը գործերի նման վիճակից բավականին ընկճված տեսք ուներ։ Ոչ պակաս կորացած, ինչը միայն ընդգծում էր լարված ժպիտը՝ տեսք ուներ նաև տոնակատարության «մեղավոր» վարչապետ Փաշինյանը։ Եվ միայն Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն էր, ինչպես միշտ, հավասարաչափ և աննկատ շողշողում, հավանաբար այն պատճառով, որ այդպիսին է նրա աշխատանքը։
 
Հայ գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում իր ելույթի ժամանակ Լավրովը չզլացավ հիշեցնել, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի խոշորագույն առևտրային և ներդրումային գործընկերը։ Առանձին նշվեցին Շիրակի մարզում ռուսական ռազմաբազայի կարևորությունը և անվտանգության ոլորտում համագործակցությունը՝ իսկ սա արդեն ազդանշան է Հայաստանի այն ուժերի համար, որոնք սկսել էին կակազել դրա դուրսբերման մասին։ Հաստատվել է Ռուսաստանի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերի հիման վրա խաղաղության գործընթացին։ «3+3» ձևաչափը քննարկվեց որպես տարածաշրջանային համագործակցության հարթակ (Հարավային Կովկաս + Ռուսաստան, Իրան, Թուրքիա): Ի լրացումն Լավրովը ընդցծեց, որ արտատարածաշրջանային դերակատարները չպետք է ապակայունացնեն իրավիճակը տարածաշրջանում։ Սա Երևանի արևմտյան սողումների կողմ առաջին փորձաքարն է։
 
Այնուհետև հաջորդեցին լրագրողների հարցերը։ Դրանցից մեկը վերաբերում էր 2022 թվականին Ադրբեջանի կողմից իբր Ջերմուկի (Իստիսու) շրջանի հայկական տարածքների օկուպացիայի առնչությամբ ՀԱՊԿ-ի կողմից արձագանքի բացակայությանը: Դրան պատասխանելով, ռուսաստանցի  նախարարը նորից բարձրաձայնեց արդեն ծանոթ ռուսական նարատիվը այն մասին, որ Մոսկվան փորձում էր առաջարկել ղարաբաղյան հակամարտության «արդար լուծում» անորոշ ժամանակով հետաձգելով «Լեռնային Ղարաբաղի» կարգավիճակը, «երբ հանկարծ» Փաշինյանը Պրահայում ճանաչեց Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս և ՀԱՊԿ դիտորդների փոխարեն Հայաստան հրավիրեց ԵՄ-ի առաքելությանը: Չտրվելով հարց ու պատասխանի երկիմաստ նրբերանգներին՝ անհրաժեշտ է նշել, որ հայկական և ռուսական կողմերի միջև այս վեճերի հիմնական պատճառը եղել և մնում է՝ սեփական ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու Բաքվի անզիջում քաղաքականությունը։
 
Դե, իսկ ոչ միայն մեզ մոտ, այլ նաև ինքնին Լավրովի մոտ հետաքրքրություն առաջացրեց միանգամայն խառնամիտ հարցը ռուսական զենքի մասին, որի օգնությամբ Ադրբեջանը «իրականացրեց հարձակում Ղարաբաղի վրա»։ Լրագրողը նաև առարկություններ հայտնեց Ռուսաստանում «Հայաստանի ուկրաինականացման» մասին արված հայտարարությունների վերաբերյալ և հարցրեց, թե արդյո՞ք Մոսկվան նույն ծրագրերն ունի Հայաստանի դեմ, որոնք կիրառել է Ուկրաինայի նկատմամբ։ Լավրովը անմիջապես խստացավ նման հանդուգնությունից և, ի թիվս այլ բաների, հիշեցրեց, որ Հայաստանն ինքը նախկինում օգտագործել էր ռուսական զենքը՝ «յոթ անվիճելի ադրբեջանական շրջանները գրավելու համար» (ըստ ռուս նախարարի տրամաբանության՝ նախկին ԼՂԻՄ տարածքը հանդիսանում էր վեճի առարկա, չնայած Մոսկվան պաշտոնապես ճանաչում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը): Այսինքն՝ սա հավասար հաշվով այն է, ինչի մասին Ադրբեջանում  վաղուց գիտեին՝ Ղարաբաղի օկուպացիան տեղի է ունեցել Ռուսաստանի և ռուսական զենքի օգնությամբ։ Եվ այս համատեքստում բավական է հիշեցնլ այն սկանդալը, որը բռնկվեց այն բանից հետո, երբ այժմ մահացած գեներալ Լև Ռոխլինը խորհրդարանական հետաքննություն  անցկացրեց և պարզեց, որ Հայաստանը Ռուսաստանից անվճար է մեկ միլիարդ դոլարի զենք  է ստացել։ Հավանաբար, լրագրողի հարցը այնքան է զայրացրել Լավրովին, որ նա ոչ թե ինչ-որ տեղ, այլ Երևանում է դա հիշեցրել  հայկական կողմին։
 
Լավրովը նշել է, որ Ռուսաստանը հակամարտության մեջ է Արևմուտքի, մասնավորապես՝ Ֆրանսիայի հետ, որը, նրա խոսքով, թշնամական դիրքորոշում է գրավում, և, հետևաբար, զարմանալի է, երբ Հայաստանի պես դաշնակիցը զենք է գնում նման երկրներից։ Սակայն, նա հաստատեց, որ Ռուսաստանը չի առարկում Հայաստանի՝ իր պաշտպանական գործընկերներին ինքնուրույն ընտրելու իրավունքին։ Այսպես կոչված «Հայաստանի ուկրաինականացման» հարցի վերաբերյալ նա հայտարարեց, որ նման մտահոգությունների համար որևէ պատճառ չի տեսնում՝ ընդգծելով, որ Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցը և չի վարում հակառուսական քաղաքականություն, ի տարբերություն Ուկրաինայի։ Ինչպես ասում են, փաստի առաջ դրեց։
 
Պատասխանելով լրագրողների ոչ այնքան համարժեք հարցերին՝ ռուսական դիվանագիտության ղեկավարը տեղափոխվեց իր համար ավելի հարմարավետ պայմանների, այն է՝ Ռուսական տանը հայրենակիցների հետ հանդիպմանը, իսկ հետո՝ ռուսական բուհերի մասնաճյուղերի դասախոսների և ուսանողների, փորձագիտական համայնքի և «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության երիտասարդական թևի հետ։
 
Դրանցից առաջինում, ի թիվս այլ բաների, նա նշեց սփյուռքի նախաձեռնությունները, ներառյալ «ՀՌԳ»-ի մասնակիցների համար մարդասիրական օգնության հավաքագրումը։ Նախարարը նաև վստահեցրել է, որ Ռուսաստանը կպաշտպանի հայրենակիցների իրավունքները, ներառյալ մշակութային և կրթական նախաձեռնությունների շրջանակներում, ևս մեկ անգամ մի տեսակ Երևանին զգուշացնելով այսպես կոչված «Հայաստանի ուկրաինացման» անցանկալիության մասին։
 
Սակայն Լավրովը չբավարարվեց ռուսական օրակարգի այդքան համեստ առաջխաղացմամբ, և երկրորդ միջոցառման ժամանակ նա մանրամասն դասախոսություն կարդաց Ռուսաստանի արտաքին քաղաքականության մասին, որում «ջախջախեց» Արևմուտքի թշնամական ծրագրերը և «հիմնավորեց Ռուսաստանի ռազմական գործողությունը Ուկրաինայում»։
 
Փաստորեն, նա Փաշինյանին և հասարակության եվրոպամետ մասին դրեց փաստի առաջ՝ ռուս պետական գործիչը ազատ է գալ Հայաստանի մայրաքաղաք և խոսել ռուսական շահերի մասին։ Լավրովը փաստորեն Երևանը մեկ օրով վերածեց՝ աշխարհին Մոսկվայի արտաքին քաղաքականության շահերի և նպատակների մասին հայտարարելու համար հարթակի։
 
Եվ սա տեղի է ունենում մի երկրում, որը մինչև վերջերս իրեն դիրքավորում էր որպես Հարավային Կովկասում եվրոպական քաղաքականության պատվարի, որի առաջին տիկինը մասնակցել է Կիևում հակառուսական քաղաքական միջոցառմանը, մի պետությունում, որը միացել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը, իսկ նշանակում է, պարտավոր է ձերբակալել Վլադիմիր Պուտինին, հենց որ նա ոտք դնի իր տարածք։
 
Այսպիսով, տեղի է ունենում Հայաստանի աստիճանական «ուղղում» և նրա վերադարձը, ներեցեք իմաստի անհեթեթ տեղափոխման համար, «մեծ եղբոր» գիրկը։ Ամենայն հավանականությամբ, Հայաստանի արևմտյան կուրսը Մոսկվայի կողմից արհամարհանքով կճանաչվի որպես «նորմայից թույլատրելի շեղում»։
 
Ոչ բոլորովին է պարզ, թե այս ամենը ինչ է խոստանում հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին։ Ռուսաստանը, ինչպես եվրոպացիները և մի փոքր ավելի վաղ՝ ամերիկացիները, կարող է ունենալ իր սեփական նկատառումները՝ Ադրբեջանի արդար պայմաններով խաղաղության հաստատումը կանխելու համար։ Սակայն Բաքուն ծանոթ է նման հանգամանքներին և կշարունակի հասնել իր նպատակներին՝ հենվելով սեփական ուժերի և միջազգային հեղինակության վրա։

Caliber.Az
Դիտումներ: 207

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Ղարաբաղ- ոչ թե «նախադեպ», այլ դաս Պատասխան Մեդինսկուն

228
10 Հունիսի 2025 13:41
2

Երևանի միջանցքային խաղերը Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը ոչի՞նչ չարժե

144
11 Հունիսի 2025 11:13
3

Ադրբեջանցի ռազմական օդաչուները կատարելագործում են իրենց մարտական հմտությունները ՏԵՍԱՆՅՈՒԹ

137
11 Հունիսի 2025 16:32
4

Մեդինսկու համար նախատեսված անգրագիտության վերացում. ծրագիր՝ Ադրբեջանի ԱԳՆ-ից

102
10 Հունիսի 2025 09:44
5

Ղարաբաղը և հուշագիր Մեդինսկուն Caliber.Az YouTube ալիքի տեսանյութ

101
11 Հունիսի 2025 09:37
6

Սարգսյանի ռետրո շոուն Հայկական կրկեսը կորցրել է հիանալի ծաղրածուին

75
12 Հունիսի 2025 11:56
7

Հյուր անցիալից Տեր-Պետրոսյանը երդում է տվել Գարեգինին

69
11 Հունիսի 2025 10:01
8

Նախչըվանում կանցկացվեն ադրբեջանա-թուրքական լայնածավալ զորավարժություններ ՏԵՍԱՆՅՈՒԹ

66
10 Հունիսի 2025 15:41
9

Փարիզի վերաքննիչ դատարանը կքննի Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման գործը

63
10 Հունիսի 2025 16:24
10

Թուրք նախարարը կայցելի Ադրբեջան

59
10 Հունիսի 2025 12:17
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading