«Veolia»-ն և բնապահպանական ահաբեկչությունը. Կոլումբիայի փորձը և վտանգը Ադրբեջանի համար «Global Witness»-ի փաստեր և հետազոտություններ
«Global Witness»-ի նոր հետաքննության տվյալներով, «Veolia» ընկերությունը զբաղվում է թունավոր ախտոտիչ նյութերը՝ Կոլումբիայի պաշտպանված ջրաճահճային անդաստաններ ներմղումով: Ֆրանսիական բազմազգ ընկերությունը վտանգի տակ է դնում մարդկանց առողջությունը, ներառյալ բնածին արատները՝ մեծ աղբավայրից թունավոր նյութեր ներմղելով հատուկ պահպանվող բնական գոտիներ:
«Global Witness»-ը ձեռք է բերել «Veolia»-ի կողմից շահագործվող տարածքներում գաղտնի նկարահանված տեսանյութերի մի ամբողջ շարք, որտեղ երևում է, թե ինչպես են աշխատակիցները էլեկտրական պոմպերն օգտագործում որպես ֆիլտրատ՝ հայտնի չմաքրված հեղուկ աղտոտիչ նյութերի արտանետման համար։ Այնուհետև պատվիրվել է՝ 2024 թվականի սեպտեմբերին ֆիլտրատի արտահոսքի ներքևի կետից վերցված այս նստվածքի նմուշների վերլուծությունը, որոնք ներկայացված են տեսանյութում:
Արդյունքները ցույց են տվել անվտանգ սահմանաչափերը 25 անգամ գերազանցող ծանր մետաղների, այդ թվում նաև սնդիկի բարձր կոնցենտրացիաներ: Սնդիկի ազդեցությունը առաջացնում է առողջության համար մի շարք լուրջ բարդություններ, ներառյսլ հղի կանանց և նորածինների ուղեղի զարգացման վնասմանը: Տեղի բնակիչները նախկինում ահազանգել են նորածինների և փոքր երեխաների մոտ բնածին արատների և հիվանդությունների մասին, որոնք, նրանց կարծիքով, կապված են աղբավայրի հետ: Աղբավայրից ներքև գտնվող ջրաճահճային անդաստանները խմելու ջուր են մատակարարում մոտակա Բարրանկաբերմեխ քաղաքի 200 000 մարդկանց:
Մենք ամենևին էլ ոչ առանց պատճառի ենք ուշադրություն դարձրել հեռավոր Կոլումբիայում տեղի ունեցողին։ Բանն այն է, որ ֆրանսիական «Veolia» ընկերությունը, որը Հայաստանում գործում է իր դուստր «Վեոլիա Ջուր» ընկերության միջոցով, մի շարք նշանակալից նախագծեր է իրականացնում ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում։ 2016 թվականին «Վեոլիա Ջուր»-ը կնքել է 800 միլիոն եվրո արժողությամբ 15 տարվա պայմանագիր, որի համաձայն ընկերությունը պարտավորվում է մինչև 2030 թվականը 24-ժամյա խմելու ջուր ապահովել Հայաստանի մոտ երեք միլիոն բնակչի համար։ Ընկերությունը պարտավորվել է հետագա 15 տարիների ընթացքում ներդնել 37,5 մլրդ դրամ՝ ջրամատակարարման ցանցերի արդիականացման համար։
2025 թվականին «Վեոլիա Ջուր»-ը նախատեսում է մոտ 5 մլրդ դրամի ներդրում կատարել Երեւանի տարբեր թաղամասերում խմելու ջրի ենթակառուցվածքների արդիականացման համար։ Ընկերությունը ինչպես նաև Արզական-Գյումուշ ջրատարի վրա կառուցել է փոքր հիդրոէլեկտրակայան՝ դրանում ներդնելով 376,6 մլն դրամ։ 220 կՎտ/ժ հզորությամբ կայանը տարեկան կարտադրի 1,925 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա։
Կոլումբիայի օրինակով մենք տեսնում ենք, թե ինչպես է իրականում գործում ֆրանսիական ընկերությունը՝ հսկայական վնաս հասցնելով շրջակա միջավայրին։ Կարծես թե մենք ի՞նչ գործ ունենք Հայաստանի էկոլոգիայի հետ։ Սակայն երկիրը սահմանակից է Ադրբեջանին և ավանդաբար մեր երկրի հաշվին է լուծել իր բազմաթիվ բնապահպանական խնդիրները։
Ադրբեջանի գլխավոր ջրային ուղիներից մեկը՝ Քուռ գետը սկիզբ է առնում Թուրքիայից, հոսում Վրաստանի միջով, այնուհետև Ադրբեջանի միջով և թափվում Կասպից ծովը։ Նրա որոշ վտակները (օրինակ՝ Աղստաֆաչայը) սկիզբ են առնում Հայաստանից կամ հոսում Հայաստանի տարածքով։
Ադրբեջանի բնապահպանական և պետական մարմինները պնդում են, որ Հայաստանը արդյունաբերական և կենցաղային կեղտաջրերը առանց պատշաճ մաքրման լցնում է Քուռ գետի վտակները: Դա անում են Հայաստանի տարածքում գտնվող հանքարդյունաբերական ձեռնարկությունները (օրինակ՝ պղնձամոլիբդենային հանքավայրերը)։ Արդյունքում Հայաստանից Ադրբեջան հոսող ջրերում գրանցվում են ծանր մետաղների, նիտրատների և այլ վնասակար նյութերի բարձր մակարդակ։
Ադրբեջանը այս հարցը բարձրացրել է միջազգային հարթակներում, այդ թվում նաև ՄԱԿ-ում և անդրսահմանային ջրերի վերաբերյալ համաձայնագրերի շրջանակներում։ Հայաստանը, բնականաբար, ամեն ինչ հերքել է։ Բայց չպետք է մոռանալ. Հայաստանը սովոր է ստել։ Դա երևում է մեր երկրի ժամանակավոր օկուպացված տարածքներում նրա կողմից իրագործված էկոցիդի ժխտման օրինակից։
1990-ականների սկզբից մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի տարածքի մոտ 20%-ի օկուպացման ժամանակ Հայաստանի հասցրած բնապահպանական վնասը՝ Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության տվյալներով գնահատվում է միլիարդավոր դոլարներ։
Անտառային ֆոնդի ավելի քան 60 հազար հեկտարը ենթարկվել է հատման կամ ոչնչացվել են հրդեհներով։ Ծառերի, այդ թվում նաև հազվագյուտ և արժեքավոր տեսակների (կաղնի, հաճարենի, ընկուզենի, թթենի և այլն) զանգվածային հատումներ են տեղի ունեցել Զանգիլանում, Լաչինում, Քելբեջարում։
Անցկացվել է նաև ոսկու, պղնձի, նեֆրիտի, ածխի և այլ օգտակար հանածոների ակտիվ ապօրինի արդյունահանում։ Օրինակ. արտասահմանյան ընկերությունների հետ համագործակցությամբ մշակված ոսկու հանքավայրը Սոյուդլույում (Քելբեջարի շրջան)։ Չվերահսկված արդյունահանումից վնասը հանգեցրել է ընդերքի դեգրադացիայի, գետերի և ստորերկրյա ջրերի աղտոտմանը:
Ժամանակավոր օկուպացված տարածքներում գտնված գետերը և վտակները (այդ թվում նաև Օխչուչայը և Թերթերչայը) նույնպես ենթարկվել են ծանր մետաղներով և հանքարդյունաբերության թափոններով աղտոտման։ Մարզերի ազատագրումից հետո ջրում արձանագրվել են վնասակար նյութերի բարձր խտություններ, ինչը սպառնում է էկոհամակարգերին և մարդկանց առողջությանը։
Ինչպես տեսնում ենք, մենք՝ Հայաստանում «Veolia» ընկերության գործունեության առնչությամբ ահազանգելու ծանրակշիռ պատճառներ ունենք, հատկապես հաշվի առնելով հետեւյալ փաստը.
Փետրվարի 27-ին Հայաստանի կառավարությունը «Lydian Armenia» ըկերությանը տրամադրել է մինչև 150 մլն դոլարի բյուջետային երաշխիքներ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման համար, որում պետությունը ստացել է ընկերության բաժնետոմսերի 12,5%-ը։ Եվ դա չնայած այն նրան, որ Ամուլսարում բաց եղանակով ոսկու արդյունահանումը կապված է ծծմբով և ծանր մետաղներով ջրի աղտոտման վտանգի հետ։
Հայ բնապահպան ակտիվիստներին ժամանակավորապես հաջողվել էր պաշտպանել իրենց դիրքերը և փաստորեն արգելափակել ձեռնարկության գործարկումը։ Բայց վերջնական հաշվով, շահույթի փայլից կուրացած Հայաստանի ղեկավարությունը այնուամենայնիվ մտադիր է հող ստեղծել բնապահպանական մեծ աղետի համար։
Միևնույն ժամանակ, Environmental Protection First (EPF) բնապահպանական ոչ կառավարական կազմակերպությունների կոալիցիայի անդամները կոչ են արել՝ նորից ուշադրություն դարձնել իրենց կողմից ստեղծած ինտերակտիվ քարտեզի վրա, որը ցույց է տալիս Հայստանի հանքարդյունաբերության արդյունքում Ադրբեջանով հոսող անդրսահմանային գետերին հասցված բնապահպանական վնասները:
Աֆրիկյան երկրների մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարներ, բնապահպան ակտիվիստներ և լրագրողներ նորից միջազգային կազմակերպություններին և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով կոնվենցիաների քարտուղարություններին դիմել են՝ այս խնդրի լուծմանը օգնելու կոչով։
Դիմումներն ուղարկվել են՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ՄԱԿ-ի կոնվենցիայի (Էսպո կոնվենցիա) և «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությաններ» (EITI)՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում շրջակա միջավայրի պաշտպանության համատեքստում:
Այո, նույնիսկ Ադրբեջանի կողմից իր բոլոր տարածքների ազատագրումից հետո, մեր երկիրը բախվում է Հայաստանի կողմից բնապահպանական ահաբեկչության հետ։ Եվ դրա մասշտաբները կարող են մեծանալ այն պատճառով, որ հարևան երկրում իր նախագծերն է իրագործում ֆրանսիական «Veolia» ընկերությունը, որը մեղադրվում է բնապահպանական հսկայական հանցագործությունների մեջ՝ նույնիսկ մեր տարածաշրջանից հեռու գտնվող Կոլումբիայում։