twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ադրբեջան՝ աշխարհաքաղաքականության և արդյունքների միջև Թեյմուր Աթաևի ակնարկը

30 Դեկտեմբերի 2025 16:51

Ավարտին է մոտենում հերթական օրացուցային տարին։ Ադրբեջանի համար դրա առանձին արդյունքները գլոբալ աշխարհաքաղաքականության տեսանկյունից դիտարկելիս մենք անդրադարձանք՝ մեր երկրի միջազգային հեղինակության բարձրացման համատեքստում կարևոր հաջողությունների բերած՝ նշանակալի քայլերի հետ կապված ասպեկտներին։ Այս առումով ոչ պակաս արդիական է ներկայացվում ցույց տալ, թե որքանով է այս նրբերանգների իրականացումը դրսևորվել՝ որպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերի (խոստումների) նրա գործողությունների հետ համպատասխանելու մասին պատմական իրականություն դարձած փաստի հերթական հաստատում։ Եվ սա հիմնավորելու համար եկեք համառոտ հայացք նետենք անցյալ տարվա վերջին օրվան, երբ տարին ամփոփելիս՝ պետության ղեկավարը մի շարք կարևոր հայտարարություններ արեց՝ գալիք 2025 թվականի վերաբերյալ, որն այժմ ավարտում է իր 365-օրյա վազքը։
 
Նախևառաջ, նախագահ Իլհամ Ալիևը աշխարհում շարունակվող արյունալի բախումների ֆոնին՝ փաստագրելով երկրում կայունության, հանգստության և անվտանգության առկայությունը՝ վստահություն հայտնեց, որ այս բոլոր ասպեկտները «հավերժ կլինեն»։ Այս տողերի ընթերցողները, հավանաբար, կհամաձայնվեն, որ 2025 թվականը, առանց որևէ «բայց»-ի, հիանալիորեն հաստատեց՝ այդ պատմական փուլում ասվածի կենսունակությունը։
 
Դրանից հետո, 2025 թվականի հունվարի 1-ի գիշերը, պետության ղեկավարը հույս հայտնեց, որ Հայաստանն այսուհետև իր քաղաքականության մեջ հաշվի կառնի՝ Հարավային Կովկասում Ադրբեջանի կողմից ստեղծված իրողությունները, որոնք մեր երկիրը հաստատել է դիվանագիտական, միջազգային և քաղաքական ասպարեզներում։ Բացի այդ էլ, ինչպես նա ընդգծեց, ամբողջ աշխարհն ընդունել է կազմավորված նոր իրողությունները։
 
Դե ուրեմն ի՞նչ։ Այսօրվա դրությամբ համաշխարհային տարածքում կգտնվի արդյո՞ք գոնե որևէ մեկը, ով չի խոստովանում, թե որքան ճշգրիտ է երկրի նախագահը ուրվագծել, թե ինչ է տեղի ունեցել այս տարի Հարավային Կովկասում և նրա շուրջը։ Եվ եթե որևէ մեկը  մոռացել է, կամ չի ուզում բարձրաձայն արտահայտել իր համաձայնությունը, ապա մենք խորհուրդ ենք տալիս նայել Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսյան համաձայնագրերը և ծանոթանալ Ադրբեջանում նախապես մշակված սկզբունքների հիման վրա՝ երկու երկրների միջև խաղաղ պայմանագրի նախագծի նախաստորագրման վերաբերյալ տեղեկատվությանը։
 
Իսկ զուգահեռաբար, խորհուրդ ենք տալիս հիշել, թե ինչպես է պատմության այս փուլում հաճախ միջազգային մակարդակով անվանվում Զանգեզուրի միջանցքը։
 
Դրա հետ մեկտեղ, մեկ տարի առաջ ընդգծելով Հարավային Կովկասը որպես խաղաղության, անդորրության և համագործակցության տարածաշրջան դարձնելու կարևորությունը՝ երկրի նախագահը ընդգծել է, որ Ղարաբաղի, Արևելյան Զանգեզուրի երեսնամյա օկուպացիան, ավերածությունները, Խոջալուի ցեղասպանությունը և Հայաստանի պատճառով մեր մեկ միլիոն քաղաքացիներին փախստականների և հարկադիր վերաբնակների վերածվելը երբեք չեն ջնջվի մեր հիշողությունից։ Իլհամ Ալիևի խոսքերը լիովին հաստատվեցին այս տարի։ Այո՛, Ադրբեջանը, դրսևորելով իր խաղաղասիրությունը, լուծեց՝ մեր տարածքով Հայաստան հացահատիկի առաքման, ապա հարևան երկիր ադրբեջանական վառելիքի անմիջական մատակարարման հարցը։ Սակայն բառացիորեն մի քանի օր առաջ նախագահ Իլհամ Ալիևը վերահաստատեց, որ պատմական հիշողությունը միշտ պետք է լինի մեր սրտերում, և որ մենք երբեք չենք մոռանա պատմությունը, որպեսզի այսուհետև ապրել խաղաղության և անվտանգության մեջ։
 
Մեկ տարի առաջ պետության ղեկավարը, նույնպես նշելով մոտ 10 հազար նախկին հարկադիր վերաբնակների վերադարձը Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի ազատագրված հողեր, նշեց, որ այս թիվը  2025 թվականին զգալի աստիճանով  կմեծանա: Հիմա եկեք ուշադրություն դարձնենք այնպիսի թվերի վրա, որ միայն այս տարվա դեկտեմբերի 25-26-ին «Մեծ վերադարձ» ծրագրի շրջանակներում 11 ընտանիք (48 մարդ) տեղափոխվել է Խոջալուի շրջանի Սեյիդբեյլի գյուղի նոր բնակարաններ, 64 ընտանիք (278 մարդ) վերադարձել է Աղդամի շրջանի Խըդըրլը գյուղ, 83 ընտանիք՝ (308 մարդ) Աղդամ, իսկ 29 ընտանիք՝ (147 մարդ) Զանգելանի շրջանի Մամեդբեյլի գյուղ: Կրկնում ենք, այս տվյալները ներկայացնում են ընդամենը երկու օրացուցային օր: Ընդհանուր առմամբ, այս պահին ազատագրված տարածքներում ապրում է ավելի քան 62 հազար մարդ, իսկ առաջիկա տարիներին նախատեսվում է այդ հողերում վերաբնակեցնել 140 հազար մարդ։
 
Ինչպես նաև մեկ տարի առաջ ադրբեջանական ժողովրդին ուղղված իր շնորհավորական ուղերձում նախագահ Իլհամ Ալիևը նաև ասել է՝ երկրի արժութային պահուստների 72 միլիարդ դոլարը գերազանցելու և ընդամենը 5,2 միլիարդ դոլար կազմող արտաքին պարտքի նվազելու մասին, ընդգծելով, որ արժութային պահուստները 14 անգամ գերազանցել են արտաքին պարտքը։ Այս ֆոնին երկրի ղեկավարը հրատապ է դարձրել երկրի տնտեսական զարգացումը։
 
Ասվել է՝ արվել է։ 2025 թվականի նոյեմբերին նախագահ Ալիևը, փաստագրելով Ադրբեջանի արժութային պահուստների ամենամյա աճը, ընդգծել է, որ դրանք գերազանցել են 80 միլիարդ դոլարը, ինչը 16 անգամ գերազանցում է արտաքին պարտքը։ Արդյունքում, տնտեսական և ֆինանսական կայունությունը պետությանը թույլ է տալիս իրականացնել խոշոր ներդրումային նախագծեր, որոնց հիմնական ուղղություն են հանդիսանում հենց Ղարաբաղը և Արևելյան Զանգեզուրը։
 
Եկեք համաձայնվենք, որ վերը նշվածը վստահորեն ցույց է տալիս, թե որքան գործնականորեն են իրականացվում երկրի նախագահի կողմից հնչեցված գրեթե բոլոր նպատակները։ Դրանով հանդերձ չմոռանանք, որ ենթակառուցվածքային կառույցների և բնակելի համալիրների հետ մեկտեղ, օկուպացիայից ազատագրված հողերում կառուցվում և ստեղծվում են սոցիալական ապահովության օբյեկտներ։ Իսկ սա միանշանակակ ցույց է տալիս Մեծ Վերադարձի հզորագույն հեռանկարները։
 
Պատմության այս ընթացքը վստահորեն փաստագրում է, որ նախագահ Իլհամ Ալիևի առաջնորդությունը հանդիսանում է իրականություն։ Հենց այս նրբերանգն է ստեղծում զգալի տարբերություն նրա կերպարի և այն անձանց միջև, ովքեր միայն իրենց անվանում են այս կամ այն պետության առաջնորդներ։ Հավանաբար, այստեղ է ևդրսևորվում այնպիս նրբություն, որ այսօր այն երկրները, որոնք ավանդաբար իրենց դիրքավորում են որպես ամենաառաջադեմ, ղեկավարում են քաղաքական գործիչներ, որոնք իրենց ներկայացնում են որպես մենեջերներ։ Կամ կառավարիչներ։ Այո և ըստ էության այդպիսին հանդիսացողներ։ Այս տեսանկյունն էլ հանգեցնում է այն  համաշխարհային աշխարհաքաղաքական կատակլիզմներին, որոնք մենք տեսնում ենք  վերջին տարիների ընթացքում։
 
Իսկ Ադրբեջանը վստահորեն առաջ է շարժվում։

Caliber.Az
Դիտումներ: 19

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Հարավային Կովկասը բացում է ճանապարհներ, մինչդեռ 907-րդ ուղղումը արգելապատնեշներ է դնում Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

152
27 Դեկտեմբերի 2025 11:32
2

Լեյլա Ալիևան հանդիպել է ANİMAFİLM Studio-ի կոլեկտիվի հետ

75
27 Դեկտեմբերի 2025 10:41
3

ԵԱՏՄ-ն, պատժամիջոցները և TRIPP-ը Հայաստանը՝ Մոսկվայի և Բրյուսելի միջև

73
30 Դեկտեմբերի 2025 10:37
4

Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակել է իր «սև ցուցակում» գտնվող անձանց թիվը

72
27 Դեկտեմբերի 2025 11:25
5

«Մեծ վերադարձ». Վենքլին ընդունում է նոր բնակիչներին ԼՈՒՍԱՆԿԱՐ

72
27 Դեկտեմբերի 2025 15:15
6

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար. TRIPP նախագիծը որևէ սպառնալիք կամ ռիսկ չի պարունակում տարածաշրջանի համար

69
27 Դեկտեմբերի 2025 12:19
7

Բայրամովը՝ Հայաստան այցի մասին. կարող եմ, եթե անհրաժեշտ լինի

67
27 Դեկտեմբերի 2025 10:06
8

Ադրբեջանի արտգործնախարարը խոսել է հայ մեղադրյալների ազատ արձակման մասին

67
27 Դեկտեմբերի 2025 11:49
9

Բաքվում ավարտվել է Հայաստանի քաղաքացիների գործով դատաքննությունը

66
27 Դեկտեմբերի 2025 09:50
10

Euronews-ին տված հարցազրույցում Լեյլա Ալիևան խոսել է IDEA հիմնադրամի գործունեության մասին ՏԵՍԱՆՅՈՒԹ

65
27 Դեկտեմբերի 2025 12:32
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading