twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ադրբեջան – ՇՀԿ. բազմահնչեղություն հատուկ նրբերանգներով Թեյմուր Աթաևի ակնարկը

01 Սեպտեմբերի 2025 15:45

ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հրավերով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից իրականացված Չինաստան աշխատանքային այցը, որի շրջանակներում  պետության ղեկավարը մասնակցելու է այդ թվում նաև ՇՀԿ-ի գագաթնաժողովին՝ միանաշանակորեն վկայում է մեր պետության նշանակալի միջազգային հեղինակության մասին: Այս աշխարհաքաղաքական հաջողության հիմքը դրվել է համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի կողմից, ով 1993 թվականին իր երդմնակալության ելույթում արձանագրել է, որ մեր արտաքին քաղաքականությունը, առաջին հերթին, պետք է ուղղված լինի երկրի անկախության ապահովմանը, հիմնական խնդիր է ուրվագծել բոլոր պետությունների հետ իրավահավասար, փոխշահավետ հարաբերությունների կառուցումը՝ դրանց արդյունավետ օգտագործմամբ ինչպես Ադրբեջանի միջազգային դիրքերի ամրապնդման,  այնպես էլ նրա տնտեսության, գիտության և մշակույթի զարգացման համար:
 
Այս գիծը արտաքին քաղաքականության ասպարեզում իր ճշգրիտ գործողություններով զարգացնում է նախագահ Իլհամ Ալիևը՝ հստակորեն հետևելով այս ուղղությամբ բազմակողմանիության գաղափարախոսությանը: Որի հաստատումը, իհարկե, կարելի է տեսնել այդ թվում նաև Ադրբեջան-ՇՀԿ ասպարեզում, և ադրբեջանա-չինական հարաբերությունների զարգացման գործում:
 
Որի համատեքստում, անշուշտ, լուսավորվում է այնպիսի նրբություն, որ հատկապես Աստանայում ՇՀԿ-ի նախորդ գագաթնաժողովի շրջանակներում է ընդունվել՝ երկրների միջև «Ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագիրը»։ Այն ժամանակ էլ Սի Ցզինպինը Իլհամ Ալիևին հրավիրեց ինչպես պետական ​​այց կատարել ՉԺՀ, այնպես  էլ մասնակցել ՇՀԿ-ի ներկայիս գագաթնաժողովին, որի «թվերը», եթե կարելի է այդպես արտահայտվել՝ աներևակայելի տպավորիչ են։ Մասնավորապես, կազմակերպությունը իր մեջ «ներգրավել է» Եվրասիական տարածքի գրեթե 60%-ը ընդգրկող երկրներ։ Սակայն ավելի «լայն» ցուցանիշներ են հանդիսանում ՇՀԿ-ում աշխարհի բնակչության 40%-ի (!) միավորումը և կառույցում մոլորակի ՀՆԱ-ի 25%-ի (!) առկայությունը։
 
Իսկ ՇՀԿ-ի ներկայիս գագաթնաժողովը, որի գլխավոր գործող անձը, առանց որևէ կասկածի հանդիսանում է Չինաստանը՝ դարձել է ամենամասշտաբայինը (մասնակցում են ավելի քան 20 երկրների առաջնորդներ և 10 միջազգային կառույցների ղեկավարներ) կազմակերպության հռչակումից ի վեր։ Ինչը լիովին հասկանալի է, քանի որ ՇՀԿ-ն իրեն դրսևորել է որպես տարածաշրջանայնացման առումով համագործակցության լուրջ հարթակ ինչպես անվտանգության և կայունության պահպանման, այնպես էլ ընդհանուր զարգացմանը ձգտելու առումով։ Ինչը չնվազող մոլորակային մրրկայնության և սովորական երթուղային ու լոգիստիկ կապերի խափանման պայմաններում ՇՀԿ-ն ընդգծում է որպես  զարգացման, փոխըմբռնման և փոխշահավետության պրիզմայով ժամանակի թելադրանքին համապատասխանող կառույց։
 
Այսօրվա դրությամբ Ադրբեջանը ունի 2016 թվականին ստացած ՇՀԿ-ի երկխոսության գործընկերոջ կարգավիճակ։ Չնայած կազմակերպության համար Բաքվի նշանակությունը, իհարկե, շատ ավելի ծավալուն է «գործընկեր» հասկացությունից։ Եվ այստեղ գործը ոչ միայն մեր երկրի աշխարհագրական դիրքի, որի շնորհիվ Ադրբեջանը հայտնի է որպես Արևմուտք-Արևելք և Հյուսիս-Հարավ գծերի վրա նշանակալի կենտրոններից մեկը, այլ նաև Բաքվի կողմից Չմիավորման շարժումը ղեկավարելու տարիներին կամ, ասենք, COP29-ի ժամանակ ձեռք բերված հզոր հաջողությունների մեջ է։ Այստեղ էլ՝ տարածաշրջանում Ադրբեջանի առաջնորդության ընդհանուր ճանաչում գտած փաստը  և միջազգային իրավունքի բոլոր նորմերի և սկզբունքների պահպանման հիման վրա պատմական արդարության հասնելու գործում աշխարհի համար օրինակ դարձած հաղթանակած երկրի կարգավիճակը։
 
Բացի այդ էլ, Ադրբեջանի հեղինակության աճին նպաստել են նաև Վաշինգտոնում վերջերս կայացած եռակողմ հանդիպման արդյունքները, որի շրջանակներում պայմանավորվածությունները իրականացվել են առանց բացառության Բաքվի բոլոր պայմանների ճանաչման հիման վրա՝ ներառյալ Հարավային Կովկասում բոլոր հաղորդակցությունների և, առաջին հերթին, Զանգեզուրի միջանցքի («Թրամփի երթուղի» - TRIPP) բացման հավաստիացումը: Որի շնորհիվ «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» չինական նախաձեռնության շրջանակներում մեր երկրի աշխարհաքաղաքական դերը փայլեց առանձնահատուկ գույներով: Առավել ևս որ ՇՀԿ-ի գրեթե բոլոր մասնակիցները՝ այս նախագծի ակտիվ անդամներ են։
 
Այլ կերպ ասած, Ադրբեջանը ծանրակշիռ օղակ է Մետաքսի ճանապարհի վրա՝ դրան համանման, ինչպես դա եղել է շատ դարեր առաջ: Միևնույն ժամանակ, այս վեկտորում իրավիճակի զարգացումը կարելի է դիտարկել շատ ավելի լայնորեն: Հաշվի առնելով, որ ՇՀԿ-ի անդամների թվում են նաև Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Պակիստանը, իսկ դիտորդների թվում՝ Աֆղանստանը, այստեղ միանշանակորեն երևում է Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի պետությունների՝ Արևելյան, Հարավային և Հարավարևելյան Ասիայի շուկաներ դուրս գալու հստակ հեռանկարներ՝ Պակիստանում և՛ ցամաքային ուղիների, և՛ ծովային նավահանգիստների օգտագործմամբ: Որի հատուկ տեսանկյունից կարելի է դիտարկել նաև Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները այս երկրների հետ և տարածաշրջանային մասշտաբով բազմակողմ պայմանավորվածությունները, որոնց հիմքում մեր երկրի տրանսպորտային, տարանցիկ և լոգիստիկ ներուժի բազմահնչեղությունն է։ Գումարած՝ գերազանց ենթակառուցվածքը։
 
Այս առումով, Աստանայում ՇՀԿ-ի անցյալ տարվա նիստում իր ելույթում նախագահ Իլհամ Ալիևը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ադրբեջանական ներդրումների շնորհիվ որպես Միջին միջանցքի մաս՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու տարեկան թողունակությունը 1 միլիոնից աճել է մինչև 5 միլիոն տոննա։ Որին զուգահեռ գործընկեր երկրների հետ տարվում են այլ կերպ Միջին միջանցք անվանվող Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու թվայնացման ապահովման աշխատանքը։ Բացի այդ, պետության ղեկավարը հայտարարել է Ալյաթ միջազգային ծովային առևտրային նավահանգստի թողունակությունը տարեկան 15 միլիոնից 25 միլիոն տոննայի  մեծացնելու Բաքվի մտադրության մասին։
 
Այս համատեքստում հիշեցվում է Ադրբեջանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի դրույթներից մեկը, որի համաձայն Պեկինը գրանցել է՝ «Միջին միջանցքի» կառուցմանը ակտիվորեն մասնակցելու,  Չինաստան-Եվրոպա և հակառակ ուղղությամբ բեռնատար գնացքների համար Հարավային միջանցքի արագացված զարգացումը համատեղ խթանելու նպատակով Բաքվի և երթուղու երկայնքով գտնվող այլ երկրների հետ ավելի սերտորեն համագործակցելու իր պատրաստակամությունը, ստեղծելով բարենպաստ պայմաններ արտադրության և մատակարարման շղթաների անվտանգության և կայունության ապահովման համար։
 
Միանգամայն խորհրդանշական է, որ նույն փաստաթղթում չինական կողմը ողջունել է ՇՀԿ-ի շրջանակներում համագործակցությունը ամրապնդելու Ադրբեջանի ձգտումներին՝ արտահայտվելով կազմակերպությունում Ադրբեջանի իրավական կարգավիճակի բարձրացման օգտին։ Այս լույսի ներքո ադրբեջանա-չինական հարաբերությունները, որոնց հիմքը նույնպես ձևավորել է Համազգային առաջնորդը, դառնում են աներևակայելիորեն նշանակալից աշխարհի համար։ Ընդգծենք, որ Հեյդար Ալիևի 1994 թվականին Չինաստան կատարած առաջին պետական ​​այցը նոր հանգրվան բացեց երկրների միջև հարաբերությունների պատմության մեջ։ Այդ օրերին կողմերը համատեղ հայտարարություն ստորագրեցին՝ Չինաստանի և Ադրբեջանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման հիմունքների վերաբերյալ, որի համաձայն՝ երկու երկրների միջև օդային երթևեկության բացման, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության և այլնի վերաբերյալ համաձայնագիր կնքեցին։
 
Արդեն 30 տարի անց Աստանայում ՇՀԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Սի Ցզինպինը ընդգծեց՝ ադրբեջանա-չինական հարաբերությունների կառուցումը անկեղծության և փոխադարձ վստահության վրա, քանի որ Պեկինը և Բաքուն հանդիսանում են լավ բարեկամներ և մտերիմ գործընկերներ։ Իր հերթին, նախագահ Ալիևը արդիականացրեց բոլոր ոլորտներում երկկողմ կապերի ամրապնդման նախատեսմամբ  հետագա ակտիվ փոխգործակցությունը։
 
2025 թվականի ապրիլին, նախագահ Իլհամ Ալիևի Պեկին կատարած պետական ​​այցի շրջանակներում պետությունների ղեկավարները ստորագրել են՝ «Համապարփակ ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հայտարարությունը», որում, ի թիվս այլ բաների, նշվել է Բաքվի ակտիվ աջակցությունը համաշխարհային զարգացման, գլոբալ անվտանգության և քաղաքակրթության վերաբերյալ չինական նախաձեռնություններին: Իր հերթին, փաստաթղթում արձանագրվել է Պեկինի աջակցությունը՝ «Բաքվի գործընթացի» շրջանակներում Ադրբեջանի ջանքերին, որը ներառում է միջմշակութային, միջքաղաքակրթական և միջկրոնական երկխոսության միջազգային ֆորումների անցկացում: ՉԺՀ-ն Ադրբեջանին աջակցում է նաև  ազատագրված տարածքների ականազերծման հարցում: Բացի այդ, Պեկինը և Բաքուն այժմ աշխարհին հայտնի են որպես մուլտիլատերալիզմի պաշտպանության գործում ամենակարևոր օղակներ:
 
Միևնույն ժամանակ, Սի Ցզինպինի նախագահ Ալիևին Չինաստան հրավերը՝ մասնակցելու սեպտեմբերի 3-ին «Հիշելով պատմությունը, հարգելով զոհված հերոսների հիշատակը, պահպանելով խաղաղությունը և բացելով ապագան» թեմայով տոնակատարությանը, Չինաստանի և Ադրբեջանի դերի ճանաչումը Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ հաղթանակում:
 
Այսպիսով, ինչպես հստակ երևում է վերը նշվածից, Ադրբեջան - ՇՀԿ հարաբերությունների զարգացումը բխում է տարածաշրջանայնացման վրա հիմնվելու շնորհիվ։ Եվ չնայած այսօրվա աշխարհը հաճախ է նկարագրվում որպես մասնատված, իրականում, որքանով մենք տեսնում ենք, բացառապես տարածաշրջանային խաղաղությունը, կայունությունն ու անվտանգությունն են հանդիսանում մոլորակը դեպի իրական խաղաղություն տանելու միջուկը։
 
Իսկ եթե Կենտրոնական Ասիա-Ադրբեջան հանգույցը դիտարկենք մեկ տարածքի պրիզմայով, ապա այս բնույթի տարածաշրջանայնացումը դառնում է բազմաշրջանառող՝ միավորելով հսկայական տարածքներ և ազգաբնակչություններ։ Եվ, հետևաբար, հեռանկարներ են դրսևորվում՝ ոչ միայն ՇՀԿ-ի նկատմամբ Բաքվի հետաքրքրության, այլ նաև Ադրբեջանի նկատմամբ ՇՀԿ-ի խորը հետաքրքրության մեջ։

 

Caliber.Az
Դիտումներ: 25

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Ադրբեջանցի գործարարը զրկվել է Մոսկվայի օդանավակայանում duty free խանութներից

398
29 Օգոստոսի 2025 13:21
2

Բաքուն վերջ է դնում Զանգեզուրի վերաբերյալ զրպարտություններին Վերադառնալով նախագահ Ալիևի հարցազրույցին

275
29 Օգոստոսի 2025 13:47
3

ԱԳՆ. Կիևի վրա հարձակման ժամանակ վնասվել է Ադրբեջանի դեսպանատան շենքը

223
29 Օգոստոսի 2025 10:06
4

Զելենսկին՝ Ադրբեջանի դեսպանատան վրա հարվածի մասին

208
29 Օգոստոսի 2025 10:22
5

Կիևի հրթիռակոծության ժամանակ ադրբեջանցի է զոհվել

202
29 Օգոստոսի 2025 10:40
6

Մամուլ. Հայաստանի հյուպատոսը ձերբակալվել է Ադրբեջանի օգտին լրտեսելու համար

162
29 Օգոստոսի 2025 16:58
7

Հարությունյանը հայտարարել է, որ ադրբեջանական քաղաքների հրթիռակոծության հրամանը տրվել է Հայաստանում

150
29 Օգոստոսի 2025 11:12
8

Ադրբեջանում հանդիսավոր կերպով նշել են Թուրքիայի Հաղթանակի օրը

147
29 Օգոստոսի 2025 13:27
9

ՌԴ ավիահարվածը Կիևին. Բաքվում Ուկրաինայի դեսպանատանը բացվել է Սգո մատյան

140
29 Օգոստոսի 2025 15:48
10

Ադրբեջանի օմբուդսմեն. Հայաստանը պետք է տեղեկատվություն տրամադրի անհետ կորած անձանց մասին

138
29 Օգոստոսի 2025 16:26
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading