twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ադրբեջան-Թուրքիա. եղբայրության և համագործակցության անխախտելիությունը Թեյմուր Աթաևի ակնարկը

07 Մարտի 2025 10:03

Նախօրեին ոչ միայն մենք, այլ, թերեւս, ողջ թուրքական աշխարհը հետեւել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Թուրքիա կատարած աշխատանքային այցին, որը կապված էր Իգդիր-Նախչըվան գազատարի բացման արարողությանը նրա մասնակցության հետ։ Բայց, եկեք համաձայնվենք, որ Անկարայի և Բաքվի հարաբերությունները վաղուց արդեն չեն բնորոշվում Իլհամ Ալիևի կամ Ռեջեփ Թայիբ Էրդողանի փոխադարձ այցերի ձևաչափով։ Որովհետև ինչպես մեր երկու պետությունների ղեկավարների, այնպես  էլ ժողովուրդների համար զգալիորեն կարևոր, անկեղծ և մոտիկ է հարաբերությունների եղբայրական բնույթը։ Եվ սա՝ եզակի պահ է աշխարհի համար։ Միակը իր բնույթով։ Անկրկնելի։ Չէ՞ որ հենց մեր եղբայրությունն է՝ կատարվածի, կատարվողի ու ապագայի հիմքը։
 
Ի հաստատումն ասվածի՝ մենք հիշեցնում ենք համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի փայլուն որոշումները, երբ նա եղել է Նախչըվանի Ինքնավար Հանրապետության (ՆԻՀ) Գերագույն Մեջլիսի նախագահը։ Այդ ժամանակը ամենադժվարն էր Ադրբեջանի համար, հատկապես Առաջին ղարաբաղյան պատերազմի և միաժամանակ Նախչըվանի շրջափակման հետ կապված։ Այն ժամանակ Հեյդար Ալիևը կատարում է գրոսմայստերական քայլեր։ 1992-ի մարտին Թուրքիայում ստորագրվում է՝ Թուրքիայի Հանրապետության կողմից ՆԻՀ-ին ֆինանսական, տնտեսական և տեխնիկական աջակցություն տրամադրելու, 100 միլիոն դոլարի վարկ տրամադրելու և ամեն տարի 100 ուսանողին Թուրքիայում կրթություն ստանալու հնարավորություն տալու մասին համագործակցության համատեղ արձանագրություն։
 
1992 թվականի մայիսի 28-ին՝ Հանրապետության օրը, որը դարձավ հատկապես նշանակալից պահ, կայացել է Նախչըվանի և Թուրքիայի միջև Արազ գետով  «Ումիդ» («Հույս») կամրջի բացումը, որը, ինչպես արտահայտվել է համազգային առաջնորդը, «մեր ժողովուրդն անվանում է հույսի և իղձերի կամուրջ»։ Ինչպես հայտնել է Հեյդար Ալիևը, «Ես կառուցեցի ճանապարհ դեպի Թուրքիա, կամուրջ գետի վրայով և ստեղծեցի ապրանքների մատակարարում»։ Այնուհետև անցկացվել է Թուրքիայի Իգդիրի շրջանից բարձր լարվածության էլեկտրական գիծ, որի շնորհիվ Նախչըվանը կարողացավ հիմնականում ապահովել էլեկտրաէներգիայի ներքին կարիքները։ Այս նրբակերտ քայլերով համազգային առաջնորդը կարողացավ ճեղքել Նախչըվանի շրջափակումը։
 
Այս պատմական պահերն այնքան կարևոր են Ադրբեջանի պատմության համար, որ իր երեկվա ելույթում նախագահ Իլհամ Ալիևը ուշադրություն է հրավիրել դրանց վրա, «այն ժամանակ Նախչըվանը օկուպացված չլինելու» պատճառների թվում նշելով Նախչըվանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի նախագահի իմաստուն քաղաքականությունը, հարազատ հողերի համար Նախչըվանի ժողովրդի մոբիլիզացումը՝ ընդգծել է նաև «Ումուդ» կամրջի շահագործման հանձնելը, որի միջոցով Թուրքիայից օգնություն է հասել, ինչը «ծանրակշիռ ավանդ է ներդրել Նախչըվանի պաշտպանության մեջ»։
 
Աշխարհն արդեն ընտելացել է, որ իր ծրագրային ելույթներում, ինչպիսին եղել է նրա երեկվա ելույթը՝ Ադրբեջանի ղեկավարը հստակորեն դասավորում է բոլոր շեշտադրումները, ներառյալ պատմական, քաղաքական-տնտեսական և սոցիալ-մշակութային պարադիգմները։ Հետևաբար, Իլհամ Ալիևի 1992 թվական էքսկուրսը, ինչպես նաև 1920 թվականին խորհրդային իշխանությունների կողմից Արևմտյան Զանգեզուրի Ադրբեջանից անջատման և Հայաստանին միացման մասին հավաստագրումը, որը ծառայեց խզել ցամաքային կապը «Ադրբեջանի հիմնական մասի և նրա անբաժանելի մասի՝ Նախչըվանի միջև», կարևորագույն իմաստային բեռ է կրել։ Հատկապես, որ 1920-ական թվականների իրադարձությունները դարձան անցյալ դարավերջին Ադրբեջանին հասած ամենադժվար իրավիճակի պատճառը, որի ֆոնին միայն Հեյդար Ալիևի՝ Նախչըվանի, իսկ այնուհետև ողջ Ադրբեջանի ղեկավարի պաշտոնում  գտնվելու ժամանակահատվածում  կառուցողական գործողությունները փրկեցին մեր երկրի պետականությունը։ Որի առանցքներից մեկը դարձավ ադրբեջանա-թուրքական հարաբերությունները։ Եվ հետևաբար, Իլհամ Ալիևի կողմից Իգդիր-Նախչըվան գազատարի բացումը, որպես «թուրք-ադրբեջանական բարեկամության և եղբայրության պատմության մեջ» կարևոր օրվա որակումը  լսվում և դիտվում է որպես երկրների և ժողովուրդների հարաբերությունների ամենահզոր թելի անբաժանելի մասերից մեկը, որի արտացոլումը գալիս է 1990-ականների սկզբից։
 
Ինչ վերաբերում է մարտի 5-ին բացված գազատարին՝ այն «կապահովի Նախչըվանի էներգետիկ անվտանգությունը», ինչին զուգահեռ Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ ընդհանուր առմամբ այսօր «Թուրքիայի տարածքով տեղափոխվող Աբշերոնի գազը ապահովում է բազմաթիվ երկրների էներգետիկ անվտանգությունը», իսկ Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը, Բաքու-Թբիլիսի-Էրզրումը, և TANAP-ը («Հարավային գազային միջանցք») «ոչ միայն միացրել են մեր երկրները, այլ նաև փոխել են Եվրասիայի էներգետիկ քարտեզը»։  
 
Իլհամ Ալիևը նորից արդիականացրել է «թուրքական աշխարհի ավելի սերտ միասնության» տեսանկյունը, որի շրջանակներում պետք է ապահովվի «հավերժական» միասնություն, և հարաբերությունները «կառուցվեն ընդհանուր շահերի և ընդհանուր պատմության հիման վրա»։ Որի համատեքստում երկրի նախագահը մեկ վրձնախազով վառ լուսավորել է «թուրք-ադրբեջանական միասնությունը, բարեկամությունն ու եղբայրությունը»։ Ինչը չէր կարող չհանգեցնել կարճատև էքսկուրսի դեպի նորագույն պատմություն, երբ 2020 թվականի Երկրորդ ղարաբաղյան պատերազմի հենց սկզբից Էրդողանը հայտարարեց, որ «Թուրքիան այսօր, ինչպես և միշտ, իր բոլոր հնարավորություններով գտնվում է իր ադրբեջանցի եղբայրների կողքին»։ Իսկ նույն թվականի դեկտեմբերի 10-ի Հաղթանակի շքերթում Իլհամ Ալիևն ընդգծեց, որ Թուրքիայի նախագահը «առաջին ժամերից աջակցել է Ադրբեջանի արդար գործին։ Եղբայրս ասաց, որ այս պատերազմում արդարը Ադրբեջանն է, որը միայնակ չէ, Թուրքիան միշտ մեր կողքին է։ Սա՝ մեր միասնության, եղբայրության դրսեւորումն է»։ Իր հերթին, այդ պատմական օրը Էրդողանը ասելով, որ «իմ եղբայր Իլհամ Ալիևը իրականացրեց այն երազանքը, որը նրան կտակել էր հանգուցյալ Հեյդար Ալիևը», ասաց, որ ցանկանում է «այստեղ հարգանքի տուրք մատուցել ուժեղ Ադրբեջանի հիմնադիր, համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի հիշատակին»։ Թուրքիայի նախագահի այս շեշտադրումը հատկապես երանգավորել է համազգային առաջնորդի արտահայտությունը (1994թ.) այն մասին, որ «մեր ժողովուրդների եղբայրական, բարեկամական կապերը, այն, որ մեր ազգային ավանդույթների ունեն ընդհանուր արմատներ, այսօր մեզ համար օրինակ է հանդիսանում, ինչպես նաև իրենից շատ մեծ հիմք է ներկայացնում, հիմք մեր ներկայի և ապագայի համար»:
 
Համամիտ ենք, որ այս մարգարեական խոսքերն էլ իրենց հաստատումը գտան 2020 թվականի Հայրենական պատերազմի օրերին։ Նման բան տեղի ունեցավ նաև 2023 թվականին թուրքական Քահրամանմարաշում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժի ժամանակ, երբ Ադրբեջանը առաջինն արձագանքեց եղբայրական ժողովրդի դժբախտությանը. ադրբեջանական մասնագետների շնորհիվ փլատակների տակ կենդանի դուրս բերվեց ավելի քան 50 մարդ, իսկ Ադրբեջանի բժիշկները ծառայություններ մատուցեցին ավելի քան 3 հազար մարդու։ Ինչպես նաև Ադրբեջանից Թուրքիա ուղարկվեց մոտ 5500 տոննա մարդասիրական օգնություն։ Իսկ 2024 թվականին Քահրամանմարաշի «Ադրբեջանի» թաղամասում բացվեց Հեյդար Ալիևի անվան դպրոց։
 
Ահա թե ինչու երեկ Էրդողանը խոսեց այն ոգով, որ «Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրական կապերը զարգանում են «Մեկ ազգ, երկու պետություն» իմաստալից խոսքի լույսի ներքո, բոլոր ոլորտներում՝ պաշտպանությունից մինչև առևտուր»։ Դրանից հետո նա ուշադրություն է հրավիրել նաև Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների աշխարհաքաղաքական նրբերանգներին, որոնք հանդես են գալիս «ի աջակցություն տարածաշրջանում կայունությանը, համագործակցությանը և բարգավաճմանը», քանի որ երկու երկրներն էլ ցանկանում են բացառապես «խաղաղություն, համագործակցություն, ընդհանուր զարգացում»:
 
Համամիտ ենք, որ Ադրբեջանի նախագահի հնչեցրածի հետ համահունչ՝ Թուրքիայի ղեկավարի ասածը ցույց է տալիս, թե որքանով է ներկայիս համաշխարհային կոլապսի ֆոնին, երբ երեկվա դաշնակիցները դառնում են անհաշտ հակառակորդներ, իսկ առաջին հայացքից հզորագույն դաշինքներն  սկսում են խարխլվել՝ թուրք-ադրբեջանական դաշինքը դիտվում է որպես հավերժական, անսասան և հետագա զարգացման միտում ունեցող։ Այս լույսի ներքո Էրդողանը երեկ նշել է, որ Թուրքիան կշարունակի հնարավոր բոլոր աջակցությունը ցուցաբերել Ադրբեջանին։ Ինչպես 2023 թվականի երկրաշարժերի ժամանակ «մենք զգացինք Ադրբեջանի աջակցությունը, այնպես էլ պատրաստ ենք մեր եղբայրների առաջին իսկ կանչով օգնության հասնել»։
 
Հատկապես այս եղբայրական տանդեմն է, որ առանձնահատուկ նշանակություն ունի ողջ թուրքական աշխարհի համար՝ նրա շրջանակներում ամրացնելով մեր բոլոր ժողովուրդներին միավորող հոգևոր, պատմական և մշակութային ընտանիքը։

Caliber.Az
Դիտումներ: 90

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Հայ քաղաքացիական ակտիվիստը քաղաքական ապաստան է խնդրել Ադրբեջանի նախագահից

338
06 Մարտի 2025 16:46
2

Փաշինյանի խուճապը Դատավարությունը Բաքվում ու Երևանի անհեթեթությունը

282
06 Մարտի 2025 14:50
3

Հայաստանի ԶՈՒ գեներալը դատարանում խոստովանել է, որ կռվել է Ադրբեջանի դեմ

281
06 Մարտի 2025 17:09
4

Հայերը հրդեհ են կազմակերպել Նախչըվանի հետ սահմանին ՏԵՍԱՆՅՈՒԹ

212
06 Մարտի 2025 15:53
5

Խոջալուի ցեղասպանություն. որոշ հանցագործությունների մանրամասն վերլուծություն «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

204
07 Մարտի 2025 17:57
6

Սահակաշվիլի. Մենք պետք է կապեր հաստատենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ

193
08 Մարտի 2025 14:23
7

Անօգուտ ներկայություն «Երրորդը պետք է հեռանա»

154
07 Մարտի 2025 15:14
8

Օվալաձև սենյակի սուր անկյունները Ռիզվան Հուսեյնովը՝ Caliber.Az-ի եթերում

124
06 Մարտի 2025 10:20
9

Փաշազադե. Ադրբեջանի մոդելը կարող է օրինակ դառնալ ողջ աշխարհի համար

121
07 Մարտի 2025 11:25
10

Դավիթ Մանուկյանի խոստովանությունները. Ղարաբաղում Հայաստանից մոտ 10 հազար զինծառայող կար ԼՈՒՍԱՆԿԱՐ

109
07 Մարտի 2025 12:14
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading