twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Բաքուն Երեւանից ակնկալում է գործողություններ, այլ ոչ թե հայտարարություններ Հայաստանի հանդեպ վստահություն չկա

14 Մարտի 2025 18:27

Կա վաղեմի դիվանագիտական կանխադրույթ, որն ասում է, որ քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, ոչինչ համաձայնեցված չէ։ Հայաստանում հնարավոր են համարել անտեսել այս կանխադրույթը և դիմել են բացահայտ ու պարզունակ շահարկության։ Այսպես, նախօրեին՝ մարտի 13-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտրարարել է. «Մենք ասացինք, որ պատրաստ ենք խորհրդակցություներ սկսել խաղաղ պայմանագրի ստորագրման ժամկետի և վայրի մասին»։ Ըստ էության, սա եղել է սայլը ձիուց առաջ դնելու փորձ։
 
Այնուհետև գործողությունները զարգացել են ճիշտ նույն պարադիգմով: Հայաստանի ԱԳՆ-ն դիվանագիտական ուղիներով Ադրբեջանի ԱԳՆ-ի ուշադրությանն է ներկայացրել, որ հայկական կողմն ընդունում է պաշտոնական Բաքվի առաջարկները «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի երկու չհամաձայնեցված հոդվածների վերաբերյալ և առաջարկել է հրապարակել համատեղ հայտարարություն՝ խաղաղ պայմանագրի նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։
 
Ինչպես տեսնում եք, Հայաստանի ԱԳՆ-ն, ինչպես և այդ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ցուցաբերում են նաև զարմանալի շտապողականություն՝ առաջարկելով հրապարակել համատեղ հայտարարություն, կարծես թե Բաքվի և Երևանի միջև բոլոր հարցերը վերջնականապես համաձայնեցված են։ Իրականում ամեն ինչ այդպես չէ։ «Գոհունակությամբ հայտարարում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեսքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին» ,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի պատասխան հայտարարությունում:
 
Այսինքն, պաշտոնական Բաքուն հաստատել է միայն այն, որ ավարտվել է Բաքվի և Երևանի միջև բանակցությունների հաջորդ, թեկուզ և կարևոր փուլը։ Սակայն հայրենական արտաքին քաղաքական գերատեսչությունում ընդգծել են, որ Հայաստանի սահմանադրության մեջ ուղղումների անհրաժեշտության վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը մնում է անփոփոխ։ «Պայմանագրի ստորագրման հիմնական պայման է հանդիսանում՝ Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելը, մասնավորապես՝ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ հավակնությունների վերացումը՝ սա Ադրբեջանի երկարաժամկետ և սկզբունքային դիրքորոշումն է։ Միևնույն ժամանակ պահանջվում է պաշտոնապես լուծարել հնացած և անգործառնական ԵԱՀԿ Մինսկի խումբը և համապատասխան կառույցները», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում։
 
Սա այն նույն դիրքորոշումն է, որին պաշտոնական Բաքուն միշտ հավատարիմ է մնացել՝ պաշտոնական Երեւանի հետ խաղաղ պայմանագրի ստորագրման պայմանների շուրջ բանակցությունների ամենասկզբից։ Հատկապես ուզում եմ նշել, որ նման խաղաղ պայմանագրի ստորագրման մասին նախաձեռնությունն եղել է մեր կողմից։ Ադրբեջանը, լիովին վերականգնելով իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, առաջարկել է անցնել հաջորդ փուլին՝ Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ Բայց հնչեցնելով մի շարք հիմնավորված առաջարկներ, որոնց՝ առանց Հայաստանի կողմից ընդունելուն՝ չէր կարող խոսք լինել Բաքվի և Երևանի միջև ինչ որ խաղաղ պայմանագրի մասին։
 
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի պաշտոնական դիրքորոշումը՝ հնարավորինս տարողունակ և հստակ ներկայացրել է Բաքվի XII գլոբալ ֆորումի բացման արարողությանը։
 
«Հայաստանի նկատմամբ վստահության մակարդակը մոտ է զրոյի։ Հետևաբար մենք չենք վստահում նրանց խոսքերից ոչ մեկին: Որովհետև սրանք այն մարդիկ չեն, որոնց կարող ենք վստահել՝ ներառյալ այսօրվա կառավարությանը: Դարձյալ, ամեն ինչ, ինչ նրանք ասում են, մեզ համար ոչ մի նշանակություն չունի: Մեզ պետք են փաստաթղթեր, մեզ պետք են թղթեր։ Մեզ պետք է, որպեսզի նրանց սահմանադրության մեջ չմնան ինչ որ տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ Դրանք դեռ կան այնտեղ։ Մեզ պետք է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվավի: Սա է մեր ուղերձը Հայաստանին, և մենք հայտարարում ենք, որ Մինսկի խմբի պահպանման մեջ ոչ մի տրամաբանություն չկա։ Այն ստեղծվել էր Ղարաբաղի հարցը լուծելու համար։ Այսօր այդ հարցը լուծված է։ Հայաստանը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Ինչո՞ւ չեք միանում մեզ և ԵԱՀԿ-ին համատեղ դիմում չեք ներկայացնում՝ կազմակերպությունը լուծարելու համար։ Նրանք չեն ուզում։ Այսպիսով, նրանք ուզում են տեղում պահպանել «իրենց դիրքերի մի մասը», մեր տարածքում, այժմ, իհարկե, վիրտուալ։ Իսկ այն, որ նրանք ավելացնում են իրենց ռազմական ներուժը՝ ինչի՞ մասին է վկայում դա։ Դա ցույց է տալիս, որ նրանք պատրաստվում են նոր պատերազմի»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
 
Իսկապես, ինչպե՞ս կարելի է վստահել Հայաստանի առաջին, երկրորդ, երրորդ նախագահներին, ովքեր ակտիվորեն մասնակցել են մեր հողերի օկուպացմանը, անցկացրել են էթնիկ զտումներ,  հանդիսանում են  մեղավորներ՝ Խոջալուի ցեղասպանություն իրականացնելու մեջ։ Նրանք բոլորը պետք է կանգնեն ադրբեջանական դատարանի առջև։
 
Ինչպե՞ս կարելի է վստահել Նիկոլ Փաշինյանին՝ սադրիչ խոսքերի հեղինակին այն մասին, որ «Ղարաբաղը՝ Հայաստան է, և վերջակետ», իսկ հիմա փորձում է ներկայանալ որպես «խաղաղության աղավնի», դրանով հանդերձ արագացված տեմպերով վերազինելով հայկական բանակը։ Ինչպե՞ս կարելի է վստահել նրան, ով 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական խաղաղ քաղաքների վրա հրթիռային հարվածներ հասցնելու հրաման է տվել, որի հետևանքով զոհվեցին ու վիրավորվեցին ադրբեջանցի ծերեր, կանայք, երեխաներ։
 
Ինչպե՞ս կարելի է վստահել նրան, ով շարունակել է ղարաբաղցի անջատողականներին քաղաքական, ֆինանսական և ռազմական աջակցություն ցուցաբերել՝ նույնիսկ 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտությունից հետո՝ ըստ էության արժեզրկելով 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրադադարի մասին Եռակողմ հայտարարության տակ դրած սեփական ստորագրությունը։ Վերջապես, ինչպե՞ս կարելի է վստահել Փաշինյանին, ով հրաժարվում է փոփոխություններ մտցնել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող Հայաստանի սահմանադրության մեջ։ Նա հայտարարում է, որ դրանք Հայաստանի «ներքին հարցեր» են։ Իսկ Ադրբեջանն էլ հիմնավորված մատնանշում է, որ առանց Հայաստանի այս դիրքորոշումը փոխելու, առանց Հայաստանի սահմանադրությունից մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջները վերացնելու, Բաքվի և Երևանի միջև խաղաղ պայմանագրի ստորագրման մասին խոսք լինել չի կարող։
 
Առավել ևս, որ Փաշինյանն ու նրա  թիմը կարող են կորցնել Հայաստանում  իշխանությունը։ Չէ որ Հայաստանի քաղաքացիների գրեթե 66%-ը հավանություն չի տալիս իր երկրի վարչապետի աշխատանքին։ Այդ մասին վկայում են փետրվարի 27-ից մարտի 6-ը Հայաստանում «MPG/Gallup International Association»-ի կողմից անցկացված հարցման արդյունքները։ MPG-ի տվյալներով, միայն 9%-ն է ասել, որ լիովին հավանություն է տալիս Հայաստանի վարչապետի աշխատանքին։ Հարցվածների միայն 15,5%-ն է հավանություն տվել Հայաստանի նախարարների կաբինետի ղեկավարի գործունեությանը։ Հարցվածների 46,5 տոկոսը լիովին հավանություն չի տալիս, 19,1 տոկոսը՝ ավելի շուտ հավանություն չի տալիս նրա գործունեությանը։ Այսինքն՝ նրա հակավարկանիշը 42%-ով գերազանցում է վարկանիշին։ Ինչպե՞ս կարելի է վստահել մեկի խոսքերին, ով կարող է շուտով կորցնել իշխանությունը Հայաստանում։ Այդ նույն Հայաստանում, որտեղ առաջվա պես ուժեղ են ռեւանշիստական տրամադրությունները, որտեղ տիրում է թուրքաֆոբիա, որտեղ չեն քանդվել թուրք դիվանագետների և ադրբեջանցի խաղաղ բնակիչների մարդասպանների հուշարձանները։ Սրանք հռետորական հարցեր են։
 
Իսկ ճշմարտությունն էլ կայանում է նրանում, որ Ադրբեջանը կարող է համաձայնվել Հայաստանի հետ խաղաղ պայմանագիր կնքել միայն այն բանից հետո, երբ Երևանում կատարեն մեր բոլոր հիմնավորված պայմանները։ Մեզ խոսքեր պետք չեն, մեզ պետք են գործողություններ, փաստաթղթեր։ Բայց դրանք առայժմ չկան։

Caliber.Az
Դիտումներ: 217

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Պարտվողների կլանից ևս մեկը ՀՀ պաշտպանության նախկին նախարարը ընդդեմ Փաշինյանի

231
07 Մայիսի 2025 18:22
2

Հայաստանի ռազմականացումը «ազգ-բանակ» սցենարով Ազատազէնի-ի գործունեության վերլուծություն

200
06 Մայիսի 2025 22:36
3

Ադրբեջանը դատապարտել է Հնդկաստանի հարձակումները Պակիստանի վրա Ադրբեջանի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը

194
07 Մայիսի 2025 13:06
4

Դատարանում ուսումնասիրվել է Խոջավենդի շրջանի օկուպացիայի ևս մեկ տեսագրություն ԼՈՒՍԱՆԿԱՐ

146
06 Մայիսի 2025 09:43
5

Երբ հյուսիսային հարևանը մոռանում է հարգանքի մասին Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

133
06 Մայիսի 2025 09:22
6

Ալիևը չի մեկնի Մոսկվա Երբ դիրքորոշումն ավելի կարևոր է, քան արարողությունը

131
08 Մայիսի 2025 08:59
7

Էմանուելի անսահման ստորությունը Մակրոնը վրեժ է լուծում Ֆրանսիայի ազատության համար զոհված ադրբեջանցիներից

129
08 Մայիսի 2025 17:49
8

Դաշինքն ընդդեմ՝ Հարավային Կովկասում խաղաղության Ո՞վ և ինչու՞ է զինում Հայաստանին։

106
08 Մայիսի 2025 18:42
9

Տուժած Հասանովը պատմել է Աղդամում արկի պայթյունից ստացած վնասվածքի մասին

61
06 Մայիսի 2025 22:30
10

Փափուկ փռել՝ կոշտ քնել. Կոպիրկինը Հայաստանին սպառնում է Ուկրաինայի ճակատագրով Երևանին պատին են դեմ տվել

60
06 Մայիսի 2025 17:38
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading