twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Եղբայրությամբ ամրացված Բաքուն և Անկարան ամրապնդում են իրենց դաշինքը

07 Մարտի 2025 13:33

Մարտի 5-ին Անկարայում տեսակապի ձևաչափով կայացել է կարևոր էներգետիկ նախագծի՝ Իգդիր-Նախչըվան գազատարի բացման արարողությունը։ Այս գազատարը դարձել է ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության խորհրդանիշ, այլ նաև կարևոր քայլ Նախչըվանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Գազատարը հաշվարկված է օրական մինչև 2 մլն խմ գազ մատակարարելուն և առնվազն 30 տարի կապահովի Նախչըվանի էներգետիկ անվտանգությունը։ Կարևոր ասպեկտ է հանդիսանում նաև ապագայում գազատարի ընդլայնման հնարավորությունը, ինչը հնարավորություն կտա էլ ավելի դիվերսիֆիկացնել այս տարածաշրջան գազի մատակարարման աղբյուրները։
 
Միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել երկու երկրների նախագահներ՝ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիբ Էրդողանը։
 
Իլհամ Ալիևն իր ելույթում հիշեցրել է այն պատմական անարդարությունը, երբ խորհրդային իշխանության որոշումների հետևանքով Նախչըվանը անջատվեց Ադրբեջանի հիմնական մասից։ Նա ընդգծել է, որ, չնայած աշխարհաքաղաքական դժվարություններին, ինչպիսին է Նախչըվանի շրջափակումը Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ՝ Թուրքիան միշտ եղել է տարածաշրջանին և նրա բնակիչներին աջակցող հուսալի գործընկեր։ Ալիևը նաև նշել է, որ ներկայիս էներգետիկ և տրանսպորտային նախագծերը, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում և TANAP գազատարները, զգալիորեն ամրապնդել են երկու երկրների էներգետիկ անվտանգությունն ու ենթակառուցվածքները, ինչը ռազմավարական նշանակություն ունեն ողջ եվրասիական տարածաշրջանի համար։
 
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփբ Էրդողանը, իր հերթին, նույնպես նշել է՝ նախագահ Ալիևի մատնանշած համատեղ նախագծերի իրականացման բացառիկ կարևորությունը։ Էրդողանը ընդգծել է, որ Իգդիր-Նախչըվան գազատարը կդառնա Թուրքիայի եւ Նախչըվանի ճակատագրերի անբաժանելիության նոր խորհրդանիշը։ Նա նշել է, որ այս նախագիծը ոչ միայն կբարձրացնի տարածաշրջանի էներգետիկ անվտանգությունը, այլ նաև կդառնա կարևոր քայլ ողջ Հարավային Կովկասի կայունության և բարգավաճման ամրապնդման գործում։
 
Ժամանակակից աշխարհը ապրում է կտրուկ փոփոխությունների դարաշրջան, որոնք երբեմն ուղեկցվում և հղի են ապագա լուրջ ռազմական և սոցիալական կատակլիզմներով։ Այս պայմաններում աշխարհի երկրները շտապ կարգով ձգտում են վերանայել և վերագնահատել իրենց տեղը աշխարհում, որպեսզի, մտնելով անհրաժեշտ դաշինքների մեջ՝ պահպանեն իրենց սուբյեկտիվությունը։ Ադրբեջանն ու Թուրքիան այս գործընթացում ճիշտ ուղի են վերցրել: Վերջին հինգ տարիների ընթացքում մեր երկրները ոչ միայն պահպանել, այլ նաեւ ամրապնդել են իրենց միջազգային դիրքերը։ Ադրբեջանը դրան հասել է՝ իր տարածքային ամբողջականության վերականգնման և միջազգային գործընթացներին իր ակտիվ մասնակցության ճանապարհով, այդ թվում նաև տարբեր գլոբալ հարթակներում, ինչպես նաև երկկողմ հարաբերություններում։ Թուրքիան դրան հասել է՝ ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ  Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում իր դիրքերի ամրապնդման միջոցով։ Առավել ևս, Եվրոպայում անվտանգության ճգնաժամի ֆոնին ակնկալվում է  Թուրքիա-ԵՄ գծով զարգացման նոր խթան։  Մեր երկրները ծանրակշիռ ավանդ են ներդնում միջազգային հարաբերությունների խոշոր ձևավորվող բևեռի՝ Թուրքական պետությունների կազմակերպության ամրապնդման գործում։ Ադրբեջանն ու Թուրքիան, ինչպես նաև մյուս թյւրքական երկրները լի են՝ նոր աշխարհակարգում ընդհանուր ապագա կառուցելու համար համատեղ գործելու վճռականությամբ:
 
Այսպիսով, Իգդիր-Նախչըվան գազատարի բացումը իրենից ներկայացնում է՝ թեև մասշտաբով փոքր, սակայն երրորդ կողմերից կախվածությունը վերացնելու և դեպի, բառի ամենալայն իմաստով համերաշխությանը թուրքական պետությունների ձտումները արտացոլող խորապես խորհրդանշական իրադարձություն: Գազատարը դարձել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև եղբայրության և ռազմավարական գործընկերության խորհրդանիշը։ Այս նախագիծը ամրապնդում է էներգետիկ անվտանգությունը, նպաստում ենթակառուցվածքների զարգացմանը և հաստատում է, որ, չնայած պատմական մարտահրավերներին և դրանց դեմ պայքարին՝ երկու երկրները շարունակում են գնալ ընդհանուր բարգավաճման և կայունության ճանապարհով:

Caliber.Az
Դիտումներ: 333

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Գյանջայի դատարան. Ավանեսյանը դատապարտվեցլ է 16 տարվա ազատազրկման

187
25 Դեկտեմբերի 2025 19:11
2

Արդյունաբերություն, էներգետիկա, զբոսաշրջություն. Ղարաբաղը բացահայտում է իր ներուժը Նախագահ Ալիևի այցի արդյունքներով

135
25 Դեկտեմբերի 2025 17:08
3

Ադրբեջան. Արդարության հաղթանակ Ուրբիցիդից մինչև վերածնունդ

127
26 Դեկտեմբերի 2025 16:22
4

Առավոտ, որը չպետք է այսպիսին լիներ Հարվածից մեկ տարի անց և առանց պատասխանատվության

106
25 Դեկտեմբերի 2025 12:07
5

Հարավային Կովկասը բացում է ճանապարհներ, մինչդեռ 907-րդ ուղղումը արգելապատնեշներ է դնում Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

106
27 Դեկտեմբերի 2025 11:32
6

ՄՀՎԿ. Հայաստանում ընտրությունները հետաքրքրում են Ադրբեջանին

84
26 Դեկտեմբերի 2025 15:53
7

Բայրամովը՝ Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առաջընթացի և Ի.Ալիևի Վաշինգտոն այցի մասին

69
26 Դեկտեմբերի 2025 22:17
8

Փաշինյան. Ես շնորհակալություն եմ հայտնում Իլհամ Ալիևին, և ճիշտ եմ անում

68
25 Դեկտեմբերի 2025 16:18
9

Ի.Ալիև. Սպորտի զարգացումը Ադրբեջանում պետական ​​քաղաքականություն է

67
26 Դեկտեմբերի 2025 16:39
10

Դատավարություն Բաքվի դատարանում. Մնացականյանը հրաժարվել է իր ցուցմունքներից

60
25 Դեկտեմբերի 2025 18:02
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading