Եվրահեռադիտակների մանյովրները ԵՄ-ի լրտեսական առաքելությունը նորից հայտարարել է իր մասին
Հայաստանում ԵՄ-ի հետախուզական և դիտորդական առաքելությունը որոշել է նորից հիշեցնել իր մասին։ Այսպիսով, նախօրեին հրապարակվել է՝ «դիտորդների» կողմից լրտեսության փաստը հաստատող տեսանյութ։ Կադրերում երևում է, թե ինչպես են ԵՄ-ին պատկանող երկու «Toyota» մակնիշի ավտոմեքենաներով առաքելության աշխատակիցները մոտենում հայ-ադրբեջանական սահմանին և հեռադիտակով սկսում են դիտել Գազախի ուղղությամբ Ադրբեջանի տարածքները։ «Դիտորդների» գործունեությունը նկատվել է Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից։
Հետաքրքիր է, ինչո՞վ է պայմանավորված առաքելության ակտիվության նման ցուցադրական ցայտումը: Ակնհայտ է, , որ հաջորդ ամիս ավարտին է մոտենում նրա գործունեության ժամկետը, և հիմա ամեն գնով հարկավոր է պատկերել եռուն գործունեություն սահմանին։
Մեր կայքը արդեն հրապարակել է՝ անմիջապես երեք երկրների՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի դեմ ուղղված առաքելության հետախուզական գործառույթը բացահայտող նյութեր։ Կարելի է ենթադրել, որ այժմ, այն բանից հետո, երբ Վրաստանի իշխանությունները վճռականորեն դիմադրեցին՝ երկրի ներքին գործերին միջամտելու հավաքական Արևմուտքի փորձերին, ցանցը իր գործունեությունը կտարածի նաև Վրաստանի վրա։
Հիշեցնենք, որ առաքելությունն իր գործունեությունը սկսել է 2023 թվականի փետրվարին՝ 100 հոգով։ Առաքելության գործունեության հենց սկզբից, իր գոյությունն արդարացնելու, և միևնույն ժամանակ մեր երկրի շուրջ սև փիառ ստեղծելու նպատակով, Արևմուտքում՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի «ագրեսիվ ծրագրերի» վերաբերյալ հիստերիա ծավալվեց։ 2023-ի գարնանը առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն այնքան հեռուն գնաց, որ «DW»-ին տված հարցազրույցում ասել է հետևյալը. «Շատ հայեր Ադրբեջանի հարձակումը ակնկալում են գարնանը։ Եթե դա տեղի չունենա, ապա մեր առաքելությունն արդեն հաջողված կլինի»։
2023 թվականի դեկտեմբերին Եվրամիությունը հայտարարեց Հայաստանում իր առաքելությունը մինչև 299 մարդ ընդլայնելու մասին։ 2024 թվականի մարտին Հայաստանի խորհրդարանը վավերացրեց ԵՄ-ի հետ այդ առաքելության կարգավիճակ մասին համաձայնագիրը՝ դրա անդամներին տրամադրելով իմունիտետ և արտոնություններ, ներառյալ անձեռնմխելիություն կալանքից և ձերբակալությունից։
Հարկ է նշել, որ, բացի սահմանի հսկողության հետ կապված հիմնական, հետախուզական և քողարկվող գործառույթներից, առաքելությունը կատարում է նաև լրացուցիչ՝ խորհրդանշական գործառույթ։ Տարբեր տեսակի արևմտյան քաղաքական գործիչների կողմից նրան այցերն արդեն դարձել են՝Հայաստանի նկատմամբ հայրական տրամադրվածություն և Ադրբեջանի նկատմամբ դժգոհություն, եթե չասել թշնամություն դրսևորող «լավ վարք»։ Այսպես, 2024 թվականի հուլիսին ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրակությունը առաքելության ներկայացուցիչների հետ հետևել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը։ Իսկ արդեն նոյեմբերին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այցելելով առաքելության դիտակետըև հանդիպելով նրա աշխատակիցների հետ՝ հեռադիտակը ուղղեց մեր երկրի ուղղությամբ։ Ֆրանսիայի դեսպանը նույնպես մեկ անգամ չէ, որ այցելել է պայմանական սահման՝ այդ այցերն ուղեկցելով ոչ միանշանակ թվիթներով։
Պաշտոնական Բաքուն մեկ անգամ չէ, որ արտահայտել է իր տարակուսանքը առաքելության գործունեության վերաբերյալ։ Նախագահ Իլհամ Ալիևը մատնանշել է այն փաստը, որ առաքելության երկարաձգումը Բաքվի հետ համաձայնեցված չի եղել։ Իսկ անցյալ տարվա դեկտեմբերին Ալիևը Երևանին հայտարարեց խաղաղության պայմանագրի պայմաններից մեկը՝ սահմանին երրորդ երկրների զինված ուժեր տեղակայելուց հրաժարվելը։
Մինչդեռ, 2024 թվականի վերջին սկսվեցին քննարկումներ՝ Հայաստանում ԵՄ-ի առաքելության մանդատի հնարավոր երկարաձգման շուրջ։ Ինչպես վերջերս նաև հայտնել է Caliber.Az-ը՝ վկայակոչելով հավաստի աղբյուրներից ստացված տեղեկատվությունը՝ Բրյուսելը մտադիր է Հայաստանում ԵՄ-ի լրտեսական առաքելության ժամկետը երկարացնել 2 տարով։ Եվ ահա այսօր, Բրյուսելում ԵՄ-ի դեսպանները կքննարկեն և ինչպես ակնկալվում է՝ Հայաստանում «EUMA» հետախուզական և դիտորդական առաքելությունը մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը երկարաձգելու մասին որոշում կկայացնեն։ Ամեն ինչ ընթանում է ճիշտ այնպես, ինչպես և ասել ենք։
Եթե Երևանը երկարաձգի առաքելության մանդատը, դա կնշանակի հերթական քայլ բանակցային գործընթացը արգելափակելու ուղղությամբ։ Առավել ևս, կան տեղեկություններ այն մասին, որ լրտեսական առաքելության մանդատը երկարացնելուց հետո, նախատեսում են դրան տալ նաև ռազմական գործառնություն։ Իսկ սա արդեն կդառնա բացահայտ մարտահրավեր խաղաղությանը: