twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Կարևոր և անլուրջ Փաշինյանը հավատարիմ է իր համոզմունքներին

05 Դեկտեմբերի 2024 16:42

Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ։ Ըստ ավանդույթի, նա նշվել է նաև քաղաքական հայտարարություններով։ Եվ կրկին անգամ, ըստ ավանդույթին, դրանք այնքան էլ հեշտ չէ հասկանալ։ Թեև ընդհանուր ուղերձը, չնայած ձևի որոշակի խճճվածությանը՝ պարզ է։
 
Եթե հակիրճ, ապա իր նոր ելույթում Փաշինյանը շարունակում է դաստիարակչական զրույցները՝ «իսկական Հայաստանը» առասպելականին հակադրելու, ցուլերի համար կարմիր հագուստի և այլ փոխաբերական համեմատությունների ոգով։ Այսպես, ելույթի կենտրոնական կետերից մեկն է դարձել այն գաղափարը, որ աշխարհը հայերին ընկալում է որպես ազգ-նահատակ։ Շարունակելով միտքը՝ Փաշինյանը հայտարարում է. «Սա իմ տպավորությունների հանրագումարն է։ Ընդհանուր առմամբ, ուղերձը, որը մենք ուզում ենք հղել աշխարհին՝ կայանում է նրանում, որ մեր կառավարության առաքելությունը մենք համարում ենք ազգ-նահատակ կարգավիճակի հաղթահարումը»: Այնուհետև վարչապետը փորձում է շարունակել կշռադատել այս թեման և իմ կարծիքով, կարևոր եզրակացություն է անում. «Այս իրողությանը մեր միջին վիճակագրական արձագանքը եղել է հետևյալը. ազգ-նահատակի կարգավիճակը հաղթահարելու լավագույն բանաձեւ է հանդիսանում ազգ-բանակը։ Բայց պետք է արձանագրեմ, որ ես վստահ չեմ, որ սա ճիշտ արձագանք է առաջին ձևակերպմանը, քանի որ իմ մտորումները ինձ տանում են այն եզրակացության, որ ազգ-բանակը հանդիսանում է ազգ-նահատակ տրամաբանության շարունակությունը»։
 
Չնայած որոշ անճշտությանը, միտքը պարունակում է առողջ հատիկ: «Ազգ-բանակ» կոնցեպցիան, ընդհանրապես Հայաստանում երբեք գերիշխող բնույթ չի ընդունել։ Ի տարբերություն Իսրայելի, որտեղ նույնիսկ աղջիկներն են ծառայում, բանակը հայ հասարակության մեջ չի տիրապետում առանձնահատուկ ակնածանքի։ Սակայն, սա ասելով, Փաշինյանը, ինձ թվում է, խոսում է ոչ այնքան անցյալի ու ներկայի, որքան ապագայի մասին։ Չէ-որ  2020 թվականի պատերազմում պարտությունից հետո Հայաստանի փորձագիտական շրջանակներում սկսեց ժողովրդականություն ձեռք բերել մոբիլիզացիոն հասարակության գաղափարը, երկրում ավելացան տարբեր ռազմականացված դասընթացները, ընդհանուր առմամբ ակտիվորեն քննարկվում է հատկապես «ազգ-բանակ» կառուցելու հնարավորությունը։ Արժե արդյո՞ք նշել, որ նման գաղափարների հիմնական ուղերձը ոչ թե Հայաստանի պաշտպանության, այլ ապագայում Ադրբեջանից ռևանշ վերցնելու փորձի մեջ է։ Այսպիսով, Փաշինյանի խոսքերն այն մասին, որ «ազգ-բանակը» հանդիսանում է «ազգ-նահատակ» տրամաբանության շարունակություն՝ բավականին դիպուկ բացահայտում են նման ռազմավարության ցավալի էությունն ու ողբալի հեռանկարները։ Վարչապետը տողերի միջից զգուշացնում է. «ազգ-բանակ» կոնցեպցիան իր արտաքին, ռեւանշիստական ուղղվածության պատճառով ի վիճակի է միայն վիշտ բերել հայ ժողովրդին։
 
Այնուամենայնիվ, Փաշինյանը ավելի հեռուն է գնում. «Ես սա ասում եմ՝ վերլուծելով մեր խնդիրները, այդ թվում նաև մեր սեփական սխալները, բայց ես չեմ ուզում, որ մենք հայտնվենք փակուղու մեջ, ես առաջարկում եմ նաև լուծում։ Ես ասում եմ, որ մեզ հարկավոր է ընտրել այլ տրամաբանություն՝ պետության տրամաբանություն, մի պետություն, որը գործում է բացառապես, միայն և միայն իր սեփական շահերից ելնելով»։ Եթե այս խոսքերը համադրել վարչապետի ելույթի հետ կոմպլեքսում, ապա այստեղ Փաշինյանը արդեն միանշանակ ակնարկում է, որ Հայաստանում ռեւանշիստական տրամադրությունները անմիջականորեն ներարկվում են արտաքին դերակատարների կողմից։
 
Սակայն, այս ամենը կարեւոր կլիներ, եթե այդքան անլուրջ չլիներ։ Չէ որ Փաշինյանի անհետևողականությունը արդեն առակ է դարձել։ Եթե Փաշինյանը և ինչ-որ բանում հետևողական է, ապա միայն իր անհետևողականության մեջ, և մենք, ամենայն հավանականությամբ, կզարմանանք, եթե մեկ-երկու շաբաթից նա որևէ հակասական բան չասի այն թեզերին, որոնք նա հնչեցրել է դեկտեմբերի 3-ին։
 
Առավել ևս, Փաշինյանի կողմից անցկացվող Հայաստանի ակտիվ ռազմականացումը հակասում է իր իսկ հնչեցրած մտքերին՝ եթե այն չի ծառայում «ազգ-բանակ» ստեղծելու նպատակներին, ապա, համենայնդեպս նպատակադրված է Ադրբեջանի հետ զինված առճակատման։
 
Սակայն եկեք փորձի կարգով մեզ պատկերացնենք մեկ այլ նկար։ Փաշինյանը իսկապես տեսնում է Հայաստանի արտաքին կառավարման կործարարությունը և կցանկանար իր երկրի ավելի մեծ սուբյեկտիվություն՝ հարևանների հետ լիակատար հաշտեցման հիման վրա։ Նա կարող է արդյո՞ք պոկվել ֆրանկո-ամերիկյան կեռից, որն իրեն ապահովում է ոչ միայն ամեն տեսակի միջոցներով, այլ նաև վարկանիշով։ Հարցը, ավելի շուտ, հռետորական է։

Caliber.Az
Դիտումներ: 286

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Թուրքիայի ԶՈՒ-ի Գլխավոր շտաբի պետը ժամանել է Ադրբեջան

226
15 Սեպտեմբերի 2025 14:09
2

Ադրբեջանը «Զապադ-2025» զորավարժությունների դիտորդ երկրների շարքում է

222
15 Սեպտեմբերի 2025 12:39
3

Լաչինի մի քանի դպրոցներ նշել են Գիտելիքի օրը

220
15 Սեպտեմբերի 2025 17:12
4

Քելբեջարում 33 տարվա ընթացքում առաջին անգամ հնչել է դպրոցական զանգը

214
15 Սեպտեմբերի 2025 13:44
5

SOCAR-ը՝ Խանքենդիի գազիֆիկացման մասին

214
15 Սեպտեմբերի 2025 16:15
6

Խանքենդիում զինված Ավանեսյանը ահաբեկչական հարձակում է պատրաստել Օգտագործելով ինքնաձիգ և նռնակներ / Մանրամասներ

208
15 Սեպտեմբերի 2025 09:29
7

Այս տարի Սոս գյուղում կվերականգնվի 75 տուն

205
15 Սեպտեմբերի 2025 17:52
8

Նախկին հարկադիր վերաբնակ. Մենք կբարեկարգենք մեր Քելբեջարը

205
15 Սեպտեմբերի 2025 14:07
9

Ի.Ալիև. Վերջին հինգ տարիների պատմությունը՝ Հաղթանակի պատմությունն է

197
15 Սեպտեմբերի 2025 10:13
10

Զաքիր Հասանովն ընդունել է Սելջուկ Բայրաքթարօղլուին

196
15 Սեպտեմբերի 2025 17:34
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading