Նպատակներ և մասշտաբներ Եվս մեկ անգամ նախագահ Ալիևի՝ CGTN հեռուստաալիքին տված հարցազրույցի մասին
Փետրվարի 11-ին չինական CGTN (China Global Television Network) հեռուստաալիքը ցուցադրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հարցարույցը, որն նա տվել է հունվարի 20-ին Շվեյցարիայի Դավոս քաղաքում։
Հարցազրույցի ընթացքում Ի.Ալիևը պատասխանել է քաղաքականությանը և աշխարհում մեր երկրի դերին վերաբերող մի շարք հարցերի։ Այսպիսով, ամենասկզբում պետության ղեկավարը Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ամբողջական վերականգնումը նշել է որպես ամենակարեւոր ձեռքբերում։ Նախագահը հատկապես ընդգծել է, որ մեր երկիրը դրան հասել է միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա, ՄԱԿ-ի կանոնադրությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին համապատարսխան։ Ի.Ալիեւը ասել է նաեւ, որ « շուրջ 30 տարվա ընթացքում դա եղել է մեր ազգային գաղափարը, եւ մենք մոբիլիզացրել ենք մեր բոլոր ջանքերը, որպեսզի հասնել մեր նպատակին եւ վերականգնել արդարությունը»։ Նախագահ Ի.Ալիևը արձանագրել է, որ միջազգային իրավունքի նորմերը և միջազգային կազմակերպությունները չեն օգնել, իսկ բազմաթիվ միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված բանաձեւերը այդպես էլ մնացել են թղթի վրա։ «Մենք ստիպված եղանք դա ինքնուրույն լուծել և սեփական ուժերով վերականգնել արդարությունը։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ աշխարհին հիմա իսկապես անհրաժեշտ է լիակատար հարգանք՝ միջազգային պարտավորությունների նկատմամբ»,- հավելել է Ալիևը։
Խոսելով բազմաբևեռ աշխարհում Ադրբեջանի հեռանկարների մասին՝ Իլհամ Ալիևը մատնանշել է այն լայնածավալ նախագծերը, որոնք ապահովել են՝ տարածաշրջանում հաղորդակցություններ ստեղծելու հնարավորությունները։ «Մենք մեզ լավ ենք դրսևորել Հարավային Կովկասի և Կասպիի տարածաշրջանում, որին մենք պատկանում ենք։ Անշուշտ, մենք հաստատակամորեն պաշտպանում ենք մեր ազգային շահերը, մեր ապրելակերպը, մեր անկախ քաղաքականությունը և հասել ենք զգալի հաջողությունների։ Հետևաբար ես կասեի, որ Ադրբեջանի օրինակը ցույց է տալիս, որ սեփական շահերը պաշտպանելը հնարավոր է՝ հասարակության մեջ կայունության և միասնություն առկայության դեպքում»,- ասել է նախագահ Իլհամ Ալիևը։
Նախագահը առանձնապես ընդգծել է այն փաստը, որ անցյալ տարի Չինաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես դարձան ռազմավարական գործընկերներ. «Անցյալ ամառ Չինաստանի նախագահի հետ իմ հանդիպումից հետո, ընդունվեց համապատասխան հռչակագիրը Ռազմավարական գործընկերության մասին։ Սա շատ կարևոր քաղաքական քայլ է մեր երկկողմ հարաբերություններում։ Ռազմավարական գործընկերությունը՝ փոխադարձ վստահության և համագործակցության շատ բարձր մակարդակ է։ Մենք անհամբեր սպասում ենք Չինաստանի հետ մեր գործընկերության ընդլայնմանը, ներառյալ տարբեր միջազգային կազմակերպություններին մեր անդամակցության հետ կապված հարցերը»:
Ընդգծելով փոփոխվող աշխարհում Ադրբեջանի հաջող քաղաքականությունը՝ նախագահ Ի.Ալիևը առանձնապես մատնանշել է դրա բազմավեկտորությունը։ Բացի Չինաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին արդեն նշված հռչակագրից՝ պետության ղեկավարը որպես օրինակ է բերել նմանակերպ հռչակագրեր Եվրամիության տասնյակ անդամների հետ, Թուրքիայի, Ուզբեկստանի և Ռուսաստանի հետ ստորագրված դաշինքի մասին հռչակագրերը և հավելել է, որ յուրաքանչյուր ոլորտում մեր երկիրն ունի գործնական արդյունքներ։ «Գլոբալ միջազգային դերակատարները արդեն գնահատում են Ադրբեջանի ներդրումը տարածաշրջանային կայունության և տարածաշրջանային խաղաղության մեջ առավել լայն աշխարհագրությունում, և ոչ միայն Կենտրոնական Ասիայում, Կասպից ծովում և Հարավային Կովկասում»,- նշել է Ալիևը։
Պետության ղեկավարի կողմից նշվել է նաև, որ աշխարհում Ադրբեջանի հաջող դիրքավորման ևս մեկ դրսևորում է դարձել մեր երկրի ընտրությունը որպես COP29 կլիմայական գագաթնաժողովի հյուրընկալող, որը արժանացել է՝ այդ թվում նաև երկրներ և միջազգային կազմակերպություններ ընդգրկող բոլոր կողմերի հավանությանը։ Նախագահը նշել է, որ շուրջ 200 երկիր համախբած համաժողովի կազմակերպումը եղել է մեծ մարտահրավեր, մեծ պատասխանատվություն, ինչպես նաև մեծ հաջողություն։ Շարունակելով կլիմայական գագաթնաժողովի թեման՝ նախագահ Ի.Ալիևն ընդգծել է, որ հիմնական խնդիրներից մեկն է հանդիսացել առավել ամուր կամուրջների անցկացումը Գլոբալ Հարավի և Գլոբալ Հյուսիսի միջև։ Այս համատեքստում Ի.Ալիևը անդրադարձել է փոքր կղզի պետությունների խնդրին, որոնք գլոբալ տաքացման պատճառով կանգնած են գոյատևման սպառնալիքի առաջ։ Նախագահն ընդգծել է Ադրբեջանի նախաձեռնությունը, որի շնորհիվ այդ երկրների խնդիրը ընդգրկվել է օրակարգում։ «Ակնհայտ է, որ առանց խոշոր դերակատարների համաձայնեցված մոտեցման՝ դժվար կլինի աջակցել այդ երկրներին։ Այս երկրները չունեն կլիմայական խնդիրները լուծելու համար ֆինանսական ռեսուրսներ։ Հետևաբար ես կարծում եմ, որ սա այն երկրների պատասխանատվությունն է, որոնք կարող են իրենց վրա վերցնել ավելին անելու այս բեռը: Գլոբալ Հարավը բացարձակապես օբյեկտիվորեն ակնկալում է ավելի մեծ աջակցություն աշխարհի ամենահարուստ երկրներից»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։
Զարգացնելով միջազգային համագործակցության թեման՝ Ի.Ալիևը նշել է, որ արդեն նշված COP29-ում Ադրբեջանը Ղազախստանի և Ուզբեկստանի հետ՝ Կասպից ծովի հատակի երկայնքով էներգետիկ մալուխի անցկացման վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել՝ նշելով այս նախագծում ՉԺՀ-ին ներգրավելու հնարավորությունը։
Եվ, իհարկե, պետության ղեկավարը չէր կարող ուշադրությունից դուրս թողնել Միջին միջանցքը՝ նշելով, որ Ադրբեջանի դիրքորոշումը կայանում է ոչ միայն նրանում, որպեսզի լինել տարանցիկ երկիր և ավելի շատ տարանցիկ վճարներ ստանալ, այլ նաև հիմնականում «կառուցել Ադրբեջանով անցնող երթուղու հատվածում օբյեկտները՝ դրանով իսկ օգնելով մասնավոր հատվածին օգտվել դրանից»։ Այս առումով նախագահն առանձին ընդգծել է Չինաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերությանը համահունչ հարաբերությունների ամրապնդումը։ Իլհամ Ալիևը նշել է ինչպես Միջին սեգմենտի ադրբեջանական հատվածի ենթակառուցվածքի թարմացման փաստը, ինչպես նաև՝ 5-6 տարվա ընթացքում նոր առևտրային նավահանգստի թողունակությունը 25 մլն տոննայի հասցնելու անհրաժեշտությունը և հավելել է, որ «մենք ֆինանսավորում ենք մեր առևտրային նավահանգստի և երկաթուղային ենթակառուցվածքի ընդլայնումը»։
Առանձնակի հետաքրքրություն է առաջացրել Իլհամ Ալիևի պատասխանը լրագրողի՝ Սպիտակ տան վարչակազմի փոփոխությունից հետո Արևմուտքի քաղաքականությունից ակնկալիքների մասին հարցին։ Նախագահը նշել է, որ նախագահ Թրամփի առաջին ժամկետի ընթացքում ԱՄՆ-ի հետ մեր երկրի հարաբերությունները զարգացել են շատ հաջող, «ի տարբերություն վերջին չորս տարիների, երբ դրանք ամբողջությամբ վատթարացան՝ Ադրբեջանի նկատմամբ Բայդենի վարչակազմի անարդար և անազնիվ մոտեցման պատճառով»։ Ի.Ալիևը նախորդ քառամյա ժամանակահատվածը անվանել է կորցրած տարիներ ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների մեջ և ընդգծել է, որ ակնկալում է աշխատանքի վերսկսում ԱՄՆ-ի հետ։ Նախագահն արտահայտել է իր տեսլականը նրանում, որ աշխարհը կարող է դառնալ շատ ավելի անվտանգ և իր միտքը կապել է այն փաստի հետ, որ Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում Միացիալ Նահանգները ոչ մի պատերազմ չեն սկսել։
Ամփոփելով նշենք, որ Իլհամ Ալիևի ելույթը արտացոլել է վստահությունը՝ համաշխարհային ասպարեզում Ադրբեջանի աճող կարգավիճակի և ինչպես տնտեսության, այնպես էլ գլոբալ քաղաքականության կոմպլեքսային խնդիրները լուծելու նրա կարողության մեջ։ Ինչը և ցույց է տվել չինական հեռուստաալիքի հետաքրքրությունը՝ Ադրբեջանի դերի և նրա ղեկավարի անձի նկատմամբ։