Փաշինյանի խուճապը Դատավարությունը Բաքվում ու Երևանի անհեթեթությունը
Լավագույն պաշտպանությունը՝ հարձակումն է: Ըստ ամենայնի, ելնելով այս թևավոր արտահայտությունից՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային Ժողովում խորհրդարանական ժամին այսօրվա ելույթում կրկին առաջ է քաշել անհիմն մեղադրանքներ՝ Բաքվում ամբաստանյալի աթոռին գտնվող Հայաստանի քաղաքացիների նկատմամբ իբր դաժան վերաբերմունքի մասին։ Այսպես, Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ «արգելված միջոցներով, այդ թվում նաև ֆիզիկական և հոգեբանական ճնշման միջոցներով, ըստ մեր տեղեկությունների, նաև արգելված այլ միջոցների կիրառմամբ՝ տեղի է ունենում արգելված ազդեցություն»։
Հարկ է հիշեցնել, որ Փաշինյանը առաջին անգամը չէ, որ հանդես է գալիս նման անհեթեթ մեղադրանքներով։ Այսպես, դեռ հունվարի 25-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա հայտարարել է, որ, իբր «Երևանը ունի հետախուզական տվյալներ, որ Բաքվում գտնվող Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ կիրառվում են արգելված հոգեմետ նյութեր՝ նրանցից տարածաշրջանում էսկալացիա հրահրող հայտարարություններ ստանալու համար»։ Արդեն հաջորդ օրը Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքել է Փաշինյանի մեղադրանքները։ «Ադրբեջանում բանտարկյալների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին պնդումները հետաքննվել են անկախ, այդ թվում նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից, և պարզվել են, որ այդ մեղադրանքները կեղծ են», - ասվում է արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի հաղորդագրությունում։
Իսկ փետրվարի 6-ին դատական նիստում ամբաստանյալ Արայիկ Հարությունյանը սուտ է անվանել՝ ներկա ժամանակ քրեական գործով մեղադրյալների նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու և նրանց նկատմամբ հոգեմետ դեղեր օգտագործելու մասին հայաստանյան մամուլում շրջանառվող մեղադրանքները. «Հայաստանյան մամուլում և այլ զանգվածային լրատվամիջոցներում անընդհատ քննարկվում են մեր պահման պայմանները։ Որքան հասկանում եմ, Հայաստանի վարչապետը հայտարարել է մեր վրա հոգեբանական ճնշումների, ինչպես նաև մեր նկատմամբ հոգեմետ դեղերի կիրառման մասին։ Ամենից շատ ես անհանգստանում եմ մեր հարազատների, մերձավորների համար: Ուզում եմ նշել, որ ծանոթ եմ կալանքի պայմանների մասին օրենքին։ Մեկուսարանում պահպանվում են բոլոր օրենքները, մեզ պարբերաբար այցելում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։ Մենք ունենք ընտանիքներին զանգահարելու հնարավորություն։ Մեկուսարանում մեզ հետ վարվում են այնպես, ինչպես թելադրում է օրենքը։ Մեր իրավունքները քննիչների կողմից ապահովվել են նաև քննության ընթացքում։ Փաստաբանները միշտ մասնակցել են քննչական գործընթացին։ Հատկապես ուզում եմ նշել, որ մեր նկատմամբ ճնշումներ չեն եղել։ Նախաքննության ընթացքում մեզ միշտ վերաբերվել են օրենքի սահմաններում»։
Բայց, ըստ երևույթին, հայկական հետախուզությունը, իսկ ըստ էության, այդ նույն հայկական սարաֆանային ռադիոն՝ Հայաստանի ամբաստանյալ քաղաքացիների նկատմամբ «հոգեմետ դեղամիջոցներ» օգտագործելու նոր «փաստեր» է «հայթհայթել»։ Իսկ եթե մի կողմ դնենք հումորային երանգը, ապա Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթը ճիշտ և ճիշտ տեղավորվում է՝ խաղաղության և մարդկության դեմ բազմաթիվ հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների, ներառյալ ագրեսիվ պատերազմի նախապատրաստման և վարելու, ցեղասպանության, պատերազմի օրենքների և սովորույթների խախտման, ինչպես նաև ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման կամ իշխանության բռնի պահման և այլ հանցագործություններում մեղադրվող անձանց նկատմամբ Բաքվում տեղի ունեցող դատավարության տրամաբանության մեջ։ Ակնհայտ է, որ Երևանում շատ են նյարդացած։ Եվ կա պատճառ՝ դատարանում ցուցմունքներ են տալիս մարդիկ, որոնց Հայաստանը բացահայտորեն աջակցել է տասնամյակներ շարունակ։ Եվ այդ անձինք չեն լռում, այլ տալիս են ցուցմունքներ, որոնցից պարզորոշ ուրվագծվում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության դերը ադրբեջանական տարածքների օկուպացման գործում, այլ նաև ներկա և անցյալ ղեկավարության մեղքը պատերազմի օրենքներն ու սովորույթները խախտելու, Ադրբեջանի ինքնիշխան տարածքում ահաբեկչություն իրականացնելու և ֆինանսավորելու մեջ։
Այս տեսանկյունից կարելի է հիշել Արկադի Ղուկասյանի ցուցմունքն այն մասին, որ Հայաստանը քաղաքական, ֆինանսական և ռազմական աջակցություն է ցուցաբերել ղարաբաղցի անջատականներին, ինչպես նաև Արայիկ Հարությունյանի հայտարարությունը այն մասին, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Գյանջայի և ադրբեջանական այլ քաղաքների ուղղությամբ հրթիռային հարվածներ հասցնելու հրամանը նա չի տվել, քանի որ նա չի ունեցել այդ հանցագործության կատարման իրական լիազորություններն ու հնարավորությունները։ Ամբաստանյալները նաև միաբերան պնդում են, որ օկուպացիոն բանակը Ղարաբաղում անմիջականորեն ենթարկվել է Երևանին՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբին։ Իսկ ո՞վ կարող էր բանակին՝ ադրբեջանական քաղաքների ու գյուղերի վրա հրթիռային հարվածներ հասցնել հրաման տալ, որոնց արդյունքում զոհվեցին անմեղ մարդիկ։ Նիկոլ Փաշինյանը։ Ճիշտ նույն կերպ դատավարության ժամանակ ի հայտ են գալիս Հայաստանի ներկայիս ռազմաքաղաքական ղեկավարության մեղքի այլ փաստեր, որոնք, ի հեճուկս միջազգային իրավունքի նորմերի, ոչ միայն ղեկավարել են օկուպացիոն բանակը Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում, այլև նյութատեխնիկական աջակցություն են ցուցաբերել անջատողական խունտային։ Ի դեպ, բերենք դրա ևս մեկ օրինակ, որ Ղարաբաղում հայկական բանակը ենթարկվել է անմիջականորեն Երևանին։ Այսպես, օրերս Ղարաբաղում օկուպացիոն բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվել է 5,5 տարվա ազատազրկման։ Ուշադրություն դարձրեք՝ դատապարտվել է Հայաստանի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից...
Ընդհարվելով իր մերկացման փաստին՝ Փաշինյանը իրար է խառնվել։ Հայաստանի, որպես օկուպանտ երկրի պետական պատասխանատվությունը և մի շարք ապօրինի գործողությունները՝ ոչ միայն անվիճելի փաստեր են, այլ նաև զանգվածային լրատվամիջոցներում լայն լուսաբանման շնորհիվ դառնում են համաշխարհային հանրության սեփականություն։ Փաշինյանը հասկանում է, որ Բաքվի դատավարության ժամանակ ամբաստանյալների յուրաքանչյուր ելույթը գնալով ավելի ուժեղ է սեղմում նրա պարանոցի օղակը։ Այստեղից էլ նրա անհեթեթ պնդումները։ Սակայն դրանք քոռ կոպեկ էլ չարժեն։ Ինչպես արդեն վերը նշեցինք, դատապարտյալները իրենք են հերքում այդ պնդումները։ Բացի այդ, մեղադրյալներին պարբերաբար այցելում են ոչ միայն Ադրբեջանի օմբուդսմենը, այլ նաև ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները։ Միթե՞ նրանք չէին նկատի փոփոխություններ նրանց վարքագծի մեջ, եթե նրանց նկատմամբ հոգեմետ նյութեր օգտագործվեին։
Այնուամենայնիվ, ծանր թմրանյութերը այս ամբղջ պատմության մեջ իսկապես կարող են առկա լինել: Հիշեք Նիկոլ Փաշինյանի ելույթը Խանքենդիում, երբ նա ամբոխի առաջ բղավում էր, որ «Ղարաբաղը՝ Հայաստան է»։ Հիշեք նրա դեմքի արտահայտությունն ու ֆալցետին վերածված նրա ձայնը։
Բաքվում դատավարությունը միևնույն է կավարտվի ազգային և միջազգային օրենսդրության համապատասխան։ Ինչ էլ որ լինի։ Չնայած Երևանի բոլոր անհեթեթ հայտարարություններին։Եվ, համոզված ենք, որ այս դատավարության ընթացքում դեռ շատ բան կլսենք, ինչից Փաշինյանը, Քոչարյանը, Սարգսյանը և մյուսները մրսկան կուչ կգան այն տհաճ սառսուռից, որը կանցնի նրանց մեջքով։
Եզրափակելով կցանկանայի ուշադրություն հրավիրել ևս մեկ կետի վրա։ Ազգային ժողովում այսօրվա ելույթի ժամանակ Փաշինյանը հայտարարել է նաև, որ «բացի հայտարարություններից, մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին»։ Դժվար է հավատալ՝ հաշվի առնելով Հայաստանի ակտիվ ռազմականացումը և անհետացած անջատողական կազմավորման «տետրիսային լաթերը», որոնք առաջվա պես առկա են Հայաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում, և որոնց համառորեն «չի նկատում» խաղաղության համար «մարտնչող» վարչապետը։
Այո և Փաշինյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում մինչև հիմա աչք է զարնում 2020 թվականի փետրվարին հրապարակված քարտեզը, որի վրա Հայաստանը պատկերված է Ադրբեջանի Ղարաբաղի տարածշրջանի հետ միասին։
Ասում եք, որ հավատարի՞մ եք խաղաղ գործընթացին: Խաղաղությանը այդպես չեն պատրաստվում, հարևաններ...