Փաշինյանի տկտկացող ժամանակաչափը Երևանի սահմանադրական խաղը
Օրերս ընթացող «Երևանի երկխոսություն 2025» միջազգային համաժողովում իր ելույթում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնչեցրել է անսպասելի, կարելի է նույնիսկ ասել սենսացիոն հայտարարություն Հայաստանի սահմանադրության առնչությամբ։ Նա, մասնավորապես ասել է, որ անձամբ կնախաձեռնի փոփոխություններ Հայաստանի հիմնական օրենքում, եթե Սահմանադրական դատարանը (ՍԴ) հավանություն չտա Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրին։ «Մենք պետք է պայմանագիրը ուղարկենք Սահմանադրական դատարան։ Այստեղ այլընտրանք չկա։ Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ պայմանագիրը չի համապատասխանում Հայաստանի օրենքներին, ապա իմ անձնական դիրքորոշումը կայանում է նրանում, որ ես կնախաձեռնեմ սահմանադրության փոփոխություններ, քանի որ համարում եմ, որ խաղաղություն կնքելու հնարավորությունը չպետք է բաց թողնել», - ասել է Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի վարչապետի այս թարմ և վճռականությամբ լի հայտարարությունը կարելի էր գնահատել՝ որպես մոտ ապագայում խաղաղ պայմանագրի ստորագրման որոշակի հույսեր ներշնչող դրական ազդանշան։ Սակայն նման հեռանկարի հավանականությունը խիստ կասկածելի է թվում, առաջին հերթին՝ պաշտոնական Երևանի ոչ հետևողական քաղաքականության պատճառով, հատկապես՝ Հայաստանի սահմանադրության շուրջ անվերջ շահարկումների ֆոնին։ Հայաստանի իշխանությունների կողմից Ադրբեջանի հետ իբր խաղաղության պատրաստակամության մասին պարբերաբար արվող հայտարարությունները վստահություն չեն ներշնչում՝ նրանց խոսքերի և գործողությունների միջև անհամապատասխանության պատճառով։ Մյուս կողմից, ակնհայտ է, որ Հայաստանի ղեկավարությունը ակնհայտորեն չափն անցել է և հակասում է ինքն իրեն։ Այս առումով բավական է հիշել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Հայաստանի սահմանադրության վերաբերյալ, որոնք նա հնչեցրել է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում՝ պատասխանելով ադրբեջանցի թղթակցի հարցերին։
«Մենք առայժմ չունենք նոր սահմանադրության նախագիծ, բայց մենք վերլուծել ենք մեր սահմանադրությունը, մենք գիտենք այն հարցերը, որոնք բարձրացնում է Ադրբեջանը, և ակնհայտ է, որ դե յուրե, մեր Սահմանադրական դատարանի որոշման համաձայն, մեր գործող սահմանադրությունում չկա որևէ տարածքային պահանջ մեր հարևանների նկատմամբ։ Սա արդեն իրավաբանորեն հաստատված փաստ է, և սա շատ կարևոր է», - այն ժամանակ ասել էր Նիկոլ Փաշինյանը՝ աջակցելով Հայաստանի Սահմանադրական դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 26-ի տխրահռչակ որոշմանը։
Նշենք, որ նրանում ասվում էր այն մասին, որ «Սահմանադրության նախաբանում Անկախության Հռչակագրին հղումը վերաբերում է բացառապես հռչակագրի այն դրույթներին, որոնք ամրագրված են սահմանադրության հոդվածներում»։
Այլ կերպ ասած, Փաշինյանը ճիշտ և ճիշտ կրկնել է Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի կողմից այս տարվա ապրիլին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում արված հայտարարությունները այն մասին, որ, իբր Հայաստանի հիմնական օրենքը տարածքային պահանջներ չի պարունակում ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև որևէ այլ երկրի նկատմամբ, և նույնիսկ Բաքվի մեղադրանքները անվանել է«կեղծ»։
Պարադոքս է, բայց այդ նույն ապրիլին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի նոր սահմանադրությունում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին, և նույնիսկ պնդել էր, որ գործող սահմանադրության հիմքում դրված անկախության հռչակագրի դրույթները Հայաստանին սպառնում են պատերազմով։
Հայաստանի իշխանությունների մանիպուլյատիվ խաղը հաստատում է նաև հետևյալ փաստը։ Չնայած նրան, որ Հայաստանում աշխատանքներ են անցկացվում նոր սահմանադրության նախագծի վրա՝ վարչապետի շրջապատը հստակ պատասխան չի տալիս գլխավոր հարցին՝ արդյոք երկրի հիմնական փաստաթղթում կարձանագրվի Հայաստանի հրաժարվելը Ղարաբաղի նկատմամբ պահանջներից։
Հայաստանի սահմանադրության մասին հայտարարություններից բացի, «Երևանի երկխոսություն 2025»-ում Փաշինյանը հերթական անգամ ասել է Հայաստանի խաղաղությանը հավատարմության մասին, վստահեցնելով, որ իր երկրի և Ադրբեջանի միջև պատերազմ չի լինի։
«Եվ ես հավատում եմ, տիկնայք և պարոնայք, որ չնայած բոլոր վեճերին, բոլոր սադրանքներին և այլն, Հայաստանի և Ադրբեջանի միջև որևէ պատերազմ չի լինի։ Կլինի խաղաղություն, և սա ինձ թվում է բարձրագույն աստիճանին ակնհայտ», - հայտարարել է նա։
Սակայն, ինչպես արդեն նշել ենք վերևում, հաշվի առնելով Երևանի անհետևողական քաղաքականությունը, ողջամիտ հարց է ծագում. «Նիկոլ Փաշինյանի այս բոլոր ամպագոռգոռ հայտարարությունները կստանան արդյոք գործնական մարմնավորում, թե՞ սա հերթական հրապարակային խաղ է, որը նախատեսված է միջազգային հանրությանը մոլորեցնելու համար»։
Թերևս, այսօր դրա պատասխանը դրված է մակերեսին։ Խաղաղության պատրաստակամության մասին Երևանի անվերջ կեղծ խոստումների շարքի պատճառով Բաքուն ծանրակշիռ հիմնավորում ունի՝ չվստահել հայկական իշխանությունների ամբարտավան հայտարարություններին։ Ադրբեջանը Հայաստանից ակնկալում է կոնկրետ գործողություններ՝ իր խաղաղ օրակարգի երկու հիմնական պայմանները կատարելու համար։ Այս պահին հայկական կողմը մի թիզ անգամ առաջընթաց չի գրանցել Բաքվի երկու պահանջներից ոչ մեկի հարցում։ Առավել ևս, մինչ սահմանադրական դիլեման և տխրահռչակ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը կախված են օդում, Երևանում շարունակվում է ակտիվ ռազմականացումը, իսկ Հայաստանի զինված ուժերը պարբերաբար գնդակոծում են Ադրբեջանի դիրքերը պայմանական սահմանին։ Բայց, ըստ երևույթին, այս բոլոր կրիտիկական նրբերանգները Փաշինյանին և նրա թիմին չեն խանգարում մեծախոսել Ադրբեջանի հետ խաղաղությանը Հայաստանի պատրաստակամության մասին։ Հաշվի առնելով այս բոլոր փաստերը՝ չկա որևէ պատճառ կասկածելու Երևանի՝ խաղաղությունից հեռու մոտեցումների մեջ։ Փաշինյանի հայտարարությունները՝ պարզապես դատարկ խոսքեր են, որոնք մեծապես պայմանավորված են Հայաստանի ղեկավարության մոտ պատշաճ քաղաքական կամքի բացակայությամբ։
Այստեղ նաև նշենք, որ վարչապետի նոր հայտարարությունները այն առնչությամբ, որ պատերազմ չի լինի, և որ նա անձամբ կփոխի սահմանադրությունը, տեղավորվում են անցյալ տարվա ապրիլին նրա կողմից նախաձեռնված «իրական» Հայաստանի հայեցակարգի տրամաբանության մեջ, որի համաձայն՝ Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է։ Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիսին Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարեց, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի մաս՝ ընդգծելով, որ հայ հասարակության մեջ սխալ էր հասկացվել «Ղարաբաղի ինքնորոշման և կարգավիճակի հայեցակարգը»։ Դրանից հետո, նույն թվականի սեպտեմբերին, Հայաստանի ղեկավարը, հերթական անգամ այս թեմային անդրադառնալով Երկրորդ համաշխարհային հայկական գագաթնաժողովում, հայտնեց, որ պաշտոնական Երևանն ընդունել է «իրական» Հայաստանի հայեցակարգը որպես պետականության շարունակական գոյության անհրաժեշտ պայման։
Սակայն, գործերը խոսքերից այն կողմ չանցան։ Հայաստանի իշխանությունների հետագա քայլերը ցույց տվեցին, որ Ղարաբաղի՝ Ադրբեջանին պատկանելիության մասին նրանց ամպագոռգոռ հայտարարությունները կրում են դեկլարատիվ բնույթ և չեն հիմնավորվում համապատասխան քայլերով ու գործողություններով։ Առաջ մղելով «իրական» Հայաստանի հայեցակարգը՝ պաշտոնական Երևանը իրականում դոփում է տեղում, ինչը, համապատասխանաբար արգելակում է խաղաղ պայմանագրի ստորագրումը։ Դրանով հանդերձ Փաշինյանը հիանալի հասկանում է, որ առանց Հայաստանի սահմանադրության մեջ անհրաժեշտ փոփոխություններ մտցնելուն՝ Հայաստանի համար խաղաղ պայմանագիր հնարավոր չէ։
Սա շատ հստակ մատնացույց են անում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը, որոնք պետության ղեկավարը հնչեցրել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ մամուլի ասուլիսում. «Հայաստանը վաղ թե ուշ ստիպված կլինի ընդունել Ադրբեջանի պահանջները»։ Սա՝ Հայաստանին միանշանակ ուղերձ է այն մասին, որ խաղաղ պայմանագրի շուրջ Հայաստանի իշխանությունների շահարկումները կավարտվեն լիակատար ձախողմամբ, և եկել է սթափ քաղաքական որոշում կայացնելու ժամանակը։
Իսկ այդ ընթացքում Բաքվում արդեն արձագանքել են Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին։ «Կայուն խաղաղության համար Հայաստանը պետք է փոփոխություններ մտցնի իր սահմանադրության մեջ՝ դրանում տարածքային պահանջները վերացնելու համար և անվերապահորեն աջակցի Մինսկի խմբի լուծարմանը։ Ադրբեջանի կողմից առաջ քաշված պայմանները իրենից ներկայացնում են տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված օրինական քայլեր», - մասնավորապես ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ։
Արդյոք Հայաստանի վարչապետը այս անգամ կկատարի իր խոստումները՝ ՀՀ Սահմանադրության մեջ իրավաբանորեն ամրագրելով ադրբեջանական տարածքների նկատմամբ պահանջներից հրաժարվելը, թե՞ կրկին կխուսափի իրական գործողություններից՝ ցույց կտա ժամանակը։ Բայց նա պետք է հիշի, որ նրա համար ժամանակաչափն արդեն միացված է...