twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

«Rebuild Karabakh»-ը վկայում է Ղարաբաղի յուրացման նկատմամբ ներդրողների շահագրգռվածության մասին Caliber.Az-ի ակնարկը

20 0Հոկտեմբերի 2022 16:36

Երկրորդ ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակից անցել է երկու տարուց ոչ պակաս ժամանակ, և այս համեմատաբար ոչ մեծ ժամանակում Ադրբեջանը կարողացել է ազատագրված հողերում շինարարական աշխատանքների լայն ճակատ ծավալել։ Արդյունաբերական այլ ոլորտների հետ միասին, սա ազդակ է հաղորդել նաև ներքին շինարարության ոլորտի գործունեությանը, ինչպես նաև շինանյութերի արտադրությանը։ Հատկանշական է, որ ճանապարհների, օդանավակայանների ստեղծման, էներգետիկայի և կոմունալ ծառայությունների վերականգնման, կապի համակարգերի ստեղծման գործում ներգրավված է Ադրբեջանին բարեկամ պետությունների կապալառու ընկերությունների տպավորիչ միավորումը: Նման նախագծերին մասնակցելու ցանկություն հայտնող օտարերկրյա ընկերությունների թիվը արագորեն աճում է, և դա հաստատել է նախօրեին մեկնարկած Ղարաբաղի վերականգնման, վերակառուցման և զարգացման ադրբեջանական երկրորդ՝«Rebuild Karabakh-2022» միջազգային ցուցահանդեսը:

«Caspian Event Organisers LLC» ընկերության կողմից կազմակերպված «Ղարաբաղի վերականգնման, վերակառուցման և զարգացման եռօրյա ֆորումը արդեն ավանդական դարձած «BakuBuild-2022» ադրբեջանական միջազգային 27-րդ միջազգային շինարարական ցուցահանդեսի և «Ջեռուցում, օդափոխություն, օդորակում, ջրամատակարարում, սանտեխնիկա և լողավազաններ» 14-րդ միջազգային ցուցահանդեսի հետ միասին անցկացվում է «Aquaterm Baku-2022» ցուցահանդեսային համալիրում։ Այս տարի ցուցահանդեսի մասնակիցների թիվն ավելացել է 10%-ով, իսկ ընդհանուր առմամբ այս երեք ցուցահանդեսները ներգրավել են 300 ընկերությունների, ընդ որում ցուցափեղկերի գրեթե կեսը տրամադրված է օտարերկրյա ընկերություններին։ «Rebuild Karabakh» ցուցահանդեսը և շինարարական ֆորումը հնարավորություն կտան ծանոթանալ՝ անվտանգության, հանքարդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ճանապարհային ենթակառուցվածքների, էներգետիկայի, շինարարության ոլորտի համար նոր նյութերի ու տեխնոլոգիաների և այլնի առաջադեմ լուծումներին։

Ադրբեջանի ազատագրված տարածքների վերածննդի ուղղությամբ աշխատանքներին մասնակցելու նկատմամբ օտարերկրյա գործընկերների անսահման շահագրգռվածության մասին է վկայում այն փաստը, որ Թուրքիայից, Գերմանիայից, Շվեդիայից, Իտալիայից, Հունգարիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Իրանից, Հնդկաստանից, ԱՄԷ-ից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Վրաստանից՝ ընդհանուր առմամբ, աշխարհի 17 երկրներից «Rebuild Karabagh» ցուցահանդեսին մասնակցողները ներկայացված են տարածաշրջանային և ազգային տաղավարներով, այսինքն՝ մասնավոր նախաձեռնության հետ մեկտեղ, այստեղ հետամուտ են լինում նաև պետական մակարդակով շահերը։

Վերջինս զարմանալի չէ, եթե ուշադրություն դարձնել Մերձկասպյան տարածաշրջանի համար աննախադեպ՝ «Ղարաբաղյան մեծ շինարարության» մասշտաբներին։ Միայն 2021-2022 թվականներին ենթակառուցվածքների և այլ աշխատանքների համար բյուջեից հատկացվել է ավելի քան 4,4 մլրդ մանաթ, և այս գումարն էլ ավելի է աճել այս տարվա հունիսին բյուջեի եկամուտային մասի վերանայումից հետո՝ պահուստավորվել է լրացուցիչ 1,447 մլրդ մանաթ։ Հատկացված միջոցներն ակտիվորեն յուրացվում են։ Այսպիսով, հիմնական կապիտալում (շենքերի, ենթակառուցվածքների, արդյունաբերական օբյեկտների շինարարություն) և Ղարաբաղի ու Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանների զարգացման գումարային ներդրումները 2022 թվականի առաջին կիսամյակում կազմել են 1,76 մլրդ մանաթ։

Ղարաբաղի վերածննդի պետական ֆինանսավորումը դեռ բավական երկար չի կրճատվի, և ապագա տրանշները գնահատվում են միլիարդավոր դոլարներով։ Ընդ որում, խոսքը ոչ միայն ուղղակի բյուջետային ներարկումների մասին է. այսօր արդեն ազատագրված տարածքներում Աղդամի, Զանգիլանի, Ջաբրայիլի շրջաններում սկսվել է արդյունաբերական գոտիների և գյուղատնտեսական պարկերի կառուցումը, և այդ գործարար նախաձեռնություններում ներգրավված են տեղական ներդրողները, իսկ հեռանկարում նաև օտարերկրյա ընկերություններ և միջազգային դոնոր կառույցներ։ Այսպիսով, միայն այս տարվա արդյունքներով Ղարաբաղում մասնավոր ներդրումների ընդհանուր գումարը ակնկալվում է 300 մլն մանաթի ծավալով։ Համապատասխանաբար, դեռ երկար տարիներ Ղարաբաղում մեծ շինարարությունը լայն հնարավորություններ կստեղծի տեղական և միջազգային շինարարական կապալառուների, սարքավորումներ և շինանյութեր մատակարարողների, խորհրդատվական և նախագծային ընկերությունների համար:

«Ղարաբաղի տարածաշրջանում անցկացվում են վերականգնման լայնածավալ աշխատանքներ, և դա ձեռնարկատերերի, ընկերությունների, մասնավորապես՝ փոքր և միջին բիզնեսի համար ստեղծում է այդ նախագծերին մասնակցելու հսկայական հնարավորություն», - նշել է ցուցահանդեսին մասնակցող Փոքր և միջին բիզնեսի զարգացման գործակալության (KOBIA) վարչության նախագահ Օրխան Մամեդովը։ Ղարաբաղյան տարածաշրջան ներարկումների դրական ազդեցությունը այսօր հնարավորություն է տվել ներքին շինարարության ոլորտը դուրս բերել երկարաժամկետ ձգձգվող անկումից։ 2022 թվականի հունվար-սեպտեմբերի արդյունքներով շինարարության ոլորտի տեսակարար կշիռը հանրապետության ՀՆԱ-ի կառուցվածքում նախորդ տարվա համապատասխան ցուցանիշների համեմատ աճել է 13%-ով։ Եվս մեկ հաստատ մարկեր է հանդիսանում շինանյութերի արտադրության ոլորտը, որը զգալիորեն աճել է ղարաբաղյան նախագծերի պատվերների վրա։ Այսպես, Պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով, ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին երկրում արտադրվել է 808,9 մլն մանաթի շինանյութ, ինչը 17%-ով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշները։

Շինարարական ընկերությունների և շինանյութեր արտադրողների ներուժը, ինչպես նաև Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջաններում ներդրումային հնարավորություններն ու կապալառու պայմանագրերի պահանջարկը հստակ ներկայացվել են չորեքշաբթի օրը մեկնարկած երեք ցուցահանդեսներում և նրանց զուգադիպված գիտաժողովներում։ Հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ «Բիզնես և ներդրումային հնարավորություններ Ղարաբաղում» պանելային քննարկում, նույն օրը կազմակերպվել է «Ուրբիցիդը Ղարաբաղում» ֆոտոցուցահանդեսի շնորհանդեսը։ Ֆորումի մասնակիցները դիտել են նաև Աղալը գյուղի և օկուպացիայից ազատագրված այլ բնակավայրերի վերականգնման մասին պատմող «Ճգնաժամային օգնություն և վերականգնում քաղաքներում» վավերագրական ֆիլմը։

Ցուցահանդեսի բացմանը մասնակցած, Ադրբեջանի տնտեսությանի փոխնախարար Սահիբ Մամեդովը ներկաների ուշադրությունը հրավիրել է միջազգային ցուցահանդեսների անցկացման կարևորության վրա, այդ թվում նաև շինարարության ոլորտում, քանի որ դրանք նպաստում են բիզնեսի զարգացմանը, գործարար բանակցությունների անցկացմանը, ներդրողների ներգրավմանը։ «Մենք վստահ ենք, որ այս ֆորումը դրական ազդեցություն կունենա մեր գործարար սուբյեկտների միջև ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակով գործարար կապերի ընդլայնման վրա»,- ասել է Ս. Մամեդովը՝ ընդգծելով, որ այս միտումը չափազանց կարևոր է հսկայական արտադրական և արդյունաբերական ներուժին տիրապետող Ղարաբաղի մարզի վերաինտեգրման գործընթացներն արագացնելու համար։

Փաստորեն, այսօր այս գործընթացը արդեն վերելք է ապրում. բիզնեսի ներկայացուցիչների կողմից Ղարաբաղի վերականգնմանը մասնակցելու առաջարկների թիվը հասել է 1300-ի, ընդ որում ընդհանուր թվից 460-ը բաժին է ընկնում օտարերկրյա ընկերություններին։ Այստեղ առաջատար են թուրքական ընկերությունները, որոնք ծրագրում են զարգացնել Ղարաբաղի մարզի հանքային պաշարները, այդ թվում նաև ոսկու և պղնձի հանքավայրերը, ինչպես նաև զարգացնել զբոսաշրջության ոլորտը, գյուղատնտեսության վերամշակումը, հագուստի և սպառողական ապրանքների արտադրությունը, շինանյութերի արտադրությունը, շինարարական ծառայությունների մատուցում և այլն։ Ղարաբաղում բիզնես նախաձեռնություններ իրականացնել ցանկացող ղազախական ընկերություններից ստացվել է շուրջ 65 հայտ, կան մի շարք առաջարկներ Հունգարիայից, Ուզբեկստանից, Մեծ Բրիտանիայից, Իսրայելից, Պակիստանից՝ ընդհանուր առմամբ աշխարհի 40 երկրներից ձեռնարկատերիրի կողմից։

Արտասահմանյան գործընկերների՝ այս նախագծերին մասնակցելու պատրաստակամությունը չափազանց կարևոր պահ է, քանի որ դա հնարավորություն կտա բոլոր նախաձեռնությունները իրականացնել ամենաթափանցիկ ձևով, հստակ տեխնիկական պարամետրերով և ժամկետներով, և ամենակարևորը՝ ապահովել ժամանակակից տեխնոլոգիաների փոխանցումը։ Օտարերկրյա ներդրողների մասնակցությունը՝ կարևոր պայման է միջազգային դոնոր կառույցներից դրամաշնորհների, տեխնիկական և խորհրդատվական աջակցության, վենչուրային կապիտալի ներգրավման համար։

Տնտեսության փոխնախարարը ընդգծել է, որ ազատագրված տարածքներում բարենպաստ պայմաններ են ստեղծվել օտարերկրյա ներդրողներին և կապալառուներին ներգրավելու համար, մասնավորապես Աղդամում և Ջաբրայիլում արդեն գործում են տնտեսական գոտիներն, որտեղ վերջերս գրանցված առաջին ռեզիդենտները սկսել են իրենց ձեռնարկությունների կառուցումը։ Նման ռէզիդենտներին տրվում են զգալի արտոնություններ, այդ թվում նաև 10 տարի ժամկետով ազատում եկամտահարկից, գույքահարկից և հողի հարկից, ինչպես նաև ներմուծվող մեքենաների, տեխնոլոգիական սարքավորումների և կայանքների՝ ԱԱՀ-ից: Բացի այդ, ռեզիդենտները յոթ տարի ժամկետով ազատվում են ներմուծվող մեքենաների, տեխնոլոգիական սարքավորումների և կայանքների մաքսատուրքից: «Ավելին, լրացուցիչ մշակվում է խրախուսման և աջակցության նոր փաթեթ ձեռնարկատերերի և ներդրողների համար, ովքեր հետաքրքրված են Ղարաբաղի վերականգնմամբ»,- հայտնել է Ս. Մամեդովը:

Գյուղատնտեսության նախարարությունը մշակում է նաև արտոնությունների և առավելությունների իր փաթեթը, որը կտրամադրվի օկուպացիայից ազատագրված տարածքներում գործող ֆերմերներին և վերամշակողներին։ Անասնաբուծական տնտեսությունների համար, մասնավորապես, մշակվել է լրացուցիչ սուբսիդիաներ նախատեսող միջոցառումների փաթեթ։

Caliber.Az
Դիտումներ: 246

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Մեկ քայլ մինչ նոր պատերազմը Հայաստանին ինտենսիվորեն ապահովում են զենքով

1217
18 Սեպտեմբերի 2024 17:39
2

Երևանը, օգնելով Մոսկվային խուսափել պատժամիջոցներից, խորացնում է Ուկրաինայում հումանիտար ճգնաժամը Ադրբեջանական ոչ կառավարական կազմակերպությունները դիմել են ԵՄ-ին

1017
17 Սեպտեմբերի 2024 12:57
3

Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է «Վրեժ» գործողության կադրերը ՏԵՍԱՆՅՈՒԹ

938
19 Սեպտեմբերի 2024 08:20
4

Տգեղ դիվանագիտություն Սեժուրնեն ժամանել է Երևան

96
17 Սեպտեմբերի 2024 18:33
5

«Երևանը պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները» Այխան Հաջիզադեն՝ Զանգեզուրի միջանցքի մասին

92
17 Սեպտեմբերի 2024 15:44
6

Հոլանդական «վերածննդի» հայկական արմատները Ամստերդամը անձնատուր է եղել ամեն տեսակ մուլորությունների

91
18 Սեպտեմբերի 2024 15:30
7

Աշխարհաքաղաքական փոթորիկ, թե՞ փոթորիկ թեյի բաժակում Ռասիմ Մուսաբեկովը՝ Caliber.Az-ի եթերում

67
18 Սեպտեմբերի 2024 17:27
8

Ամոթ ջունգլիներին, կամ մենակությունը վատ է Էմին Գալալալիի մտորումները

63
17 Սեպտեմբերի 2024 17:53
9

ԱՄՆ պետքարտուղարը զանգահարել է Ադրբեջանի նախագահին

62
17 Սեպտեմբերի 2024 09:06
10

Հիքմեթ Հաջիև. Հայաստանը և նրա կողմնակիցները շարունակում են անհեթեթ մեղադրանքներ հնչեցնել Ադրբեջանի հասցեին

51
18 Սեպտեմբերի 2024 10:26
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading